Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Թեհրանը Վաշինգտոնի հետ ձեռք բերած համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում

Պաշտոնական Թեհրանն իրանական ակտիվների ապասառեցման հարցում Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում։

#Դետքի_հետագծով

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
🚩 Իրանը և Իրաքը կարևորում են երկկողմ փոխգործակցության ամրապնդումը

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանը հանդիպում է ունեցել Բաղդադում Իրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկի հետ։

#Դետքի_հետագծով

Իրանը և Իրաքը կարևորում են երկկողմ փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում։ Այստեղ հատկապես կարևոր է սահմանների անվտանգության խնդիրը, քանի որ Իրաքի մի շարք շրջաններ, որոնք սահմանակից են Իրանի հետ, չեն վերահսկվում Բաղդադի կենտրոնական կառավարության կողմից։
🚩 «Baku.TV»-ի ռեպորտաժի մասին․ հայաստանցիները դարձել են Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ․ «CivilNetCheck»

Ադրբեջանական իշխանամետ «Baku.TV»-ն օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Մանրամասն` https://detq.info/arm/node/3280
Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🤬1
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 19-ի ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ
🚩 Թուրքիան նախատեսում է Լիբիայում ռազմաբազա տեղակայել

Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։

Ըստ թուրքական աղբյուրի այդ քայլը կօգնի ամրապնդել Թուրքիայի ինքնիշխանությունն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնել վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։

Նշենք, որ առկա տեղեկությունների համաձայն
ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25 հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩Չինաստանը ռազմաօդային ու ռազմածովային ուժերի ներգրավմամբ զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։
Դետքի լրագրողը` Ալթայի լեռներում վրանային ճամբարի մասին

🗓️ Օր 1

🦯 Ի՞նչ վերցնել երկար ճանապարհ գնալիս
🦯 Ինչպե՞ս չմրսել վրանում

https://youtu.be/ZQYIc4nMUf8
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩Օգոստոսի 21-ին ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ
🚩 Դանիան Ուկրաինային կտրամադրի 19 «F-16» կործանիչ

«Այսօր մենք հայտարարում ենք, որ Ուկրաինային կտրամադրենք 19 «F-16» կործանիչ։ Նիդեռլանդների հետ միասին մենք առաջին երկիրն ենք, որը կարող է լուրջ անսասան պարտավորություն ստանձնել կործանիչներ տրամադրելու հարցում: Եվ հուսանք, որ մյուս երկրները կհետևեն այս օրինակին: Մենք հուսով ենք և հավատում ենք, որ դանիական կործանիչները կօգնեն պաշտպանել ձեր երկինքը, պաշտպանել ուկրաինացի ժողովրդին և օգնել Ուկրաինային վերականգնել իր հողերը»,- Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
🚩 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական ​​այցով երկիր կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Օրակարգում ներառված են Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնումը։
🚩 Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:
🚩 Կիմ Չեն Ընը հետևում է թևավոր հրթիռի փորձարկմանը. սկսվում են Հարավային Կորեա-ԱՄՆ զորավարժությունները

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է «ճնշող» պատասխան տալ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի այս ամսվա զորավարժություններին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահսկել է ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումը, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են ամենամյա զորավարժությունները, որոնք Փհենյանը համարում է պատերազմի փորձ:
🚩 ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը քննարկում է։ Այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։

▫️ Բանաձևի նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 անդամները։ Հայաստանը, ՄԱԿ ԱԽ անդամ չէ և նման իրավասություն չունի։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
🚩 Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին դադարեցնել ճնշումը Թայվանի վրա այն բանից հետո, երբ Պեկինը պատերազմական խաղեր է սկսել ինքնակառավարվող կղզու շուրջը՝ որպես «խիստ նախազգուշացում» Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայի՝ Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո վերջերս կատարած այցերի կապակցությամբ:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թայվանը կիրակի հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում չինական օդուժի մոտ 25 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի սահմանը։
🚩 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Այս մասին հայտում են ԱԳՆ-ից։

«Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։

Պատասխան. Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ-ի ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Շարունակությունը` https://detq.info/arm/node/3292