Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Աբդոլլահիանը և Բորելը քննարկել են Իրանի միջուկային գործարքի վերականգնումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։

#Դետքի_հետագծով

Իրանը ձգտում է վերականգնել 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք, միակողմանիորեն դուրս եկավ։ Միևնույն ժամանակ Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխությունների դեպքում Վաշինգտոնը հավատարիմ կմնա գործարքին։
🚩 Թեհրանը Վաշինգտոնի հետ ձեռք բերած համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում

Պաշտոնական Թեհրանն իրանական ակտիվների ապասառեցման հարցում Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում։

#Դետքի_հետագծով

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
🚩 Իրանը և Իրաքը կարևորում են երկկողմ փոխգործակցության ամրապնդումը

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանը հանդիպում է ունեցել Բաղդադում Իրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկի հետ։

#Դետքի_հետագծով

Իրանը և Իրաքը կարևորում են երկկողմ փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում։ Այստեղ հատկապես կարևոր է սահմանների անվտանգության խնդիրը, քանի որ Իրաքի մի շարք շրջաններ, որոնք սահմանակից են Իրանի հետ, չեն վերահսկվում Բաղդադի կենտրոնական կառավարության կողմից։
🚩 «Baku.TV»-ի ռեպորտաժի մասին․ հայաստանցիները դարձել են Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ․ «CivilNetCheck»

Ադրբեջանական իշխանամետ «Baku.TV»-ն օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Մանրամասն` https://detq.info/arm/node/3280
Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🤬1
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 19-ի ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ
🚩 Թուրքիան նախատեսում է Լիբիայում ռազմաբազա տեղակայել

Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։

Ըստ թուրքական աղբյուրի այդ քայլը կօգնի ամրապնդել Թուրքիայի ինքնիշխանությունն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնել վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։

Նշենք, որ առկա տեղեկությունների համաձայն
ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25 հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩Չինաստանը ռազմաօդային ու ռազմածովային ուժերի ներգրավմամբ զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։
Դետքի լրագրողը` Ալթայի լեռներում վրանային ճամբարի մասին

🗓️ Օր 1

🦯 Ի՞նչ վերցնել երկար ճանապարհ գնալիս
🦯 Ինչպե՞ս չմրսել վրանում

https://youtu.be/ZQYIc4nMUf8
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩Օգոստոսի 21-ին ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ
🚩 Դանիան Ուկրաինային կտրամադրի 19 «F-16» կործանիչ

«Այսօր մենք հայտարարում ենք, որ Ուկրաինային կտրամադրենք 19 «F-16» կործանիչ։ Նիդեռլանդների հետ միասին մենք առաջին երկիրն ենք, որը կարող է լուրջ անսասան պարտավորություն ստանձնել կործանիչներ տրամադրելու հարցում: Եվ հուսանք, որ մյուս երկրները կհետևեն այս օրինակին: Մենք հուսով ենք և հավատում ենք, որ դանիական կործանիչները կօգնեն պաշտպանել ձեր երկինքը, պաշտպանել ուկրաինացի ժողովրդին և օգնել Ուկրաինային վերականգնել իր հողերը»,- Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
🚩 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական ​​այցով երկիր կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Օրակարգում ներառված են Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնումը։
🚩 Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:
🚩 Կիմ Չեն Ընը հետևում է թևավոր հրթիռի փորձարկմանը. սկսվում են Հարավային Կորեա-ԱՄՆ զորավարժությունները

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է «ճնշող» պատասխան տալ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի այս ամսվա զորավարժություններին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահսկել է ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումը, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են ամենամյա զորավարժությունները, որոնք Փհենյանը համարում է պատերազմի փորձ:
🚩 ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը քննարկում է։ Այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։

▫️ Բանաձևի նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 անդամները։ Հայաստանը, ՄԱԿ ԱԽ անդամ չէ և նման իրավասություն չունի։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
🚩 Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին դադարեցնել ճնշումը Թայվանի վրա այն բանից հետո, երբ Պեկինը պատերազմական խաղեր է սկսել ինքնակառավարվող կղզու շուրջը՝ որպես «խիստ նախազգուշացում» Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայի՝ Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո վերջերս կատարած այցերի կապակցությամբ:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թայվանը կիրակի հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում չինական օդուժի մոտ 25 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի սահմանը։