Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաանելուն:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ
🚩 Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե այդ ճանապարհը բաց է։

«Ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին, իմ կոչն է ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցումը»,- X-ում գրել էր Օսմանին։
🚩 Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիատիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը․ ՄԻՊ

Մանրամասն`https://detq.info/web/arm/node/3254
ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը մեղադրել է Հայաստանին իբր իրավիճակը լարելու մեջ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Թուրքիայի ներկայացուցիչ Սեդաթ Օնալը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները, մեղադրել Հայաստանին իբր իրավիճակը լարելու համար։

«Որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր՝ Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ քաղաքական դրդապատճառներով Լաչինի ճանապարհի վերաբերյալ պնդումներ արտահայտելու համար։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- նշել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։

«Մենք հայտնել ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման մեր հանձնառությունը և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով»,- նշել է Օնալը:
Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` «Baku TV»-ով, Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022 թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս` քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ»,- գրել է նա:
🚩Ազատազէն ՌՀԿ-ն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դատական գործի ընթացքում ներկայացվել էր նաև միջնորդություն հայցի ապահովում կիրառելու՝ հայցը ժամանակավոր բավարարելու մասին, որը դատարանը 15.08.2023-ի որոշմամբ բավարարվել է, այսինքն՝ Ազատազէնի առաջին քաղաքացիական հրաձգարանը համարվում է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ. դատարանիորոշումը բողոքարկման ենթակա չէ:
👍4
🚩 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:
🚩 Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ արևմտյան երկրները զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները պետք է դադարեցնեն Կիևի ռեժիմին սպառազինությունների տրամադրումը։ Նա նշել է, որ դա երկարաձգում է հակամարտության ընթացքը։

#Դետքի_հետագծով

Իսկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները չափազանց մեծ քանակով սպառազինություն են տրամադրում Ուկրաինային՝ պատերազմում այս երկրի հաղթանակն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր հերթին քննադատում է նման նախաձեռնությունները՝ պնդելով, որ այդպիսով երկարաձգվում են ռազմական գործողությունները։
🚩«Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
🚩Օգոստոսի 18-ին ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները` ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩 Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ. Բեգլարյան

Երեկ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է նա:
👍1
Օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է:

Ահ ՊՆ մամուլի ծառայություն
🚩 ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստի վերաբերյալ

Մանրամասն
🚩 Ռուս-ուկրաինական պատերազմ. կարևորագույն իրադարձություններ

Մանրամասն` https://detq.info/arm/node/3273
🚩Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառը արևմտյան հավակնություններն են և ամբարտավանությունը։
🚩 Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները կցուցաբերեն սկզբունքային դիրքորոշում. Արցախի ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։

Մանրամասն` https://detq.info/arm/node/3279
🚩 Աբդոլլահիանը և Բորելը քննարկել են Իրանի միջուկային գործարքի վերականգնումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։

#Դետքի_հետագծով

Իրանը ձգտում է վերականգնել 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք, միակողմանիորեն դուրս եկավ։ Միևնույն ժամանակ Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխությունների դեպքում Վաշինգտոնը հավատարիմ կմնա գործարքին։
🚩 Թեհրանը Վաշինգտոնի հետ ձեռք բերած համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում

Պաշտոնական Թեհրանն իրանական ակտիվների ապասառեցման հարցում Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում։

#Դետքի_հետագծով

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։