Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, որը Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։

Նա Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։

Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչքի են զարնում, տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում, ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում...

Մանրամասն ` https://detq.info/arm/node/3242
🚩 Թեհրանը վստահեցնում է՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժը

#Դետքի_հետագծով

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման պատճառ դարձավ։ Մինչ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հարձակումը որակում է որպես ահաբեկչություն, իրանական կողմը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։
🚩 Չինաստանը կխորացնի Իրանի հետ պաշտպանական համագործակցությունը

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանը և Չինաստանը խորացնում են երկկողմ փոխգործակցությունը պաշտպանական բնագավառում։ Այս երկրների համագործակցությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ երկուսն էլ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են, ինչը համագործակցության համար լրացուցիչ հարթակներ և հնարավորություններ է ապահովում։
👍1
🚩Օգոստոսի 16-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩 Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությունը կարդացեք այստեղ։
Վարչապետն ամփոփել է Արցախում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Մանրամասն
🚩Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:

Հետևաբար Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաանելուն:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ
🚩 Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե այդ ճանապարհը բաց է։

«Ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին, իմ կոչն է ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցումը»,- X-ում գրել էր Օսմանին։
🚩 Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիատիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը․ ՄԻՊ

Մանրամասն`https://detq.info/web/arm/node/3254
ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը մեղադրել է Հայաստանին իբր իրավիճակը լարելու մեջ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Թուրքիայի ներկայացուցիչ Սեդաթ Օնալը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները, մեղադրել Հայաստանին իբր իրավիճակը լարելու համար։

«Որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր՝ Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ քաղաքական դրդապատճառներով Լաչինի ճանապարհի վերաբերյալ պնդումներ արտահայտելու համար։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- նշել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։

«Մենք հայտնել ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման մեր հանձնառությունը և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով»,- նշել է Օնալը:
Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` «Baku TV»-ով, Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022 թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս` քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ»,- գրել է նա:
🚩Ազատազէն ՌՀԿ-ն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դատական գործի ընթացքում ներկայացվել էր նաև միջնորդություն հայցի ապահովում կիրառելու՝ հայցը ժամանակավոր բավարարելու մասին, որը դատարանը 15.08.2023-ի որոշմամբ բավարարվել է, այսինքն՝ Ազատազէնի առաջին քաղաքացիական հրաձգարանը համարվում է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ. դատարանիորոշումը բողոքարկման ենթակա չէ:
👍4
🚩 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:
🚩 Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ արևմտյան երկրները զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները պետք է դադարեցնեն Կիևի ռեժիմին սպառազինությունների տրամադրումը։ Նա նշել է, որ դա երկարաձգում է հակամարտության ընթացքը։

#Դետքի_հետագծով

Իսկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները չափազանց մեծ քանակով սպառազինություն են տրամադրում Ուկրաինային՝ պատերազմում այս երկրի հաղթանակն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր հերթին քննադատում է նման նախաձեռնությունները՝ պնդելով, որ այդպիսով երկարաձգվում են ռազմական գործողությունները։
🚩«Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
🚩Օգոստոսի 18-ին ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները` ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩 Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ. Բեգլարյան

Երեկ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է նա:
👍1
Օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ