Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Կիևը հայտնել է Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք գրավելու մասին

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք են ազատագրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Украинская правда» լրատվական գործակալությունը։

#Դետքի_հետագծով

Չնայած ուկրաինացի պաշտոնյաները երկար ժամանակ հայտնում էին հակահարձակում իրականացնելու մասին, այնուամենայնիվ ուկրաինական ուժերին չի հաջողվել այդ հակահարձակման ընթացքում նշանակալի հաջողություններ արձանագրել։ Ինչ վերաբերում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացմանը, ապա սա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, որը ռուսական ուժերին հաջողվեց գրավել ամիսներ տևած կատաղի պայքարի արդյունքում, իսկ այժմ ուկրաինացիները ձգտում են ամեն գնով վերականգնել վերահսկողությունը։
👍1
🚩 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտել է Իսպանիայի դիրքորոշումը՝ կապված Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու օգնելու պատրաստակամության հետ։

«Իսպանիայի դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է, խրախուսում է անջատողականությունը, ուստի մենք պաշտոնական Մադրիդից պահանջում ենք դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,- ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատունը X սոցցանցի պաշտոնական էջում գրել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու: Հայտարարության մասին նաև բացասաբար էր արտահայտվել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիզադեն։
🚩Կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:
Բարեբախտաբար քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։
Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
🚩 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։

#Դետքի_հետագծով

Ուկրաինան վերջին ամիսներին հարձակումներ է իրագործում Ղրիմի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքների նկատմամբ, ինչն առաջացնում է Մոսկվայի կոշտ հակազդեցությունը։ Ի պատասխան Ռուսաստանն ուժեղացրել է ուկրաինական տարածքների նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունները, որոնք վերջին շրջանում կենտրոնացել են հատկապես Օդեսայի ուղղությամբ։
⚡️Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:

Նախորդիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

ՀՀ ՊՆ
Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին

Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին։

«Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…

Մանրամասն
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Ադրբեջանցի զինծառայողները վարժանքի մասնակցին ձերբակալել են և տարել անհայտ ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի` սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:

Քննվում են Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, որը Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։

Նա Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։

Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչքի են զարնում, տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում, ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում...

Մանրամասն ` https://detq.info/arm/node/3242
🚩 Թեհրանը վստահեցնում է՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժը

#Դետքի_հետագծով

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման պատճառ դարձավ։ Մինչ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հարձակումը որակում է որպես ահաբեկչություն, իրանական կողմը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։
🚩 Չինաստանը կխորացնի Իրանի հետ պաշտպանական համագործակցությունը

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանը և Չինաստանը խորացնում են երկկողմ փոխգործակցությունը պաշտպանական բնագավառում։ Այս երկրների համագործակցությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ երկուսն էլ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են, ինչը համագործակցության համար լրացուցիչ հարթակներ և հնարավորություններ է ապահովում։
👍1
🚩Օգոստոսի 16-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩 Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությունը կարդացեք այստեղ։
Վարչապետն ամփոփել է Արցախում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Մանրամասն
🚩Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:

Հետևաբար Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաանելուն:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ
🚩 Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե այդ ճանապարհը բաց է։

«Ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին, իմ կոչն է ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցումը»,- X-ում գրել էր Օսմանին։
🚩 Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիատիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը․ ՄԻՊ

Մանրամասն`https://detq.info/web/arm/node/3254