Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.54K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Հարավային Կորեան և ԱՄՆ-ն «իրատեսական, կոշտ» զորավարժություն կանցկացնեն Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պատրաստվում են անցկացնել «կոշտ», բայց պաշտպանական ուղղվածություն ունեցող զորավարժություններ՝ նպատակ ունենալով ամրապնդելու դաշինքի պաշտպանական դիրքը և Հյուսիսային Կորեայի կողմից բխող հրթիռային ու միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունը:
Համակարգչային մոդելավորվող «Ulchi Freedom Shield» զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 21-31-ը, ներառյալ հանգստյան օրերի դադարը՝ օգոստոսի 25-ին և 26-ին, երկուշաբթի համատեղ հայտարարել են Հարավային Կորեայի շտաբի պետերը և Կորեայի ամերիկյան զորքերը:
🚩 Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է. ՀՀ ԱԳՆ

Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանումիրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:

Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կողմից բազմիցս իրականացված հերքումների՝ Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3217
⚡️Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին։

ՀՀ ԱԳՆ խոսնակ
🚩 Պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից զսպել Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները. Արցախի ԱԳՆ

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:

Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:

Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։

Այսպիսով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։

Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:

Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»։
🚩 Միացյալ Նահանգները 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային: 

Ուկրաինական զորքերը կստանան հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային միջոցներ և ականազերծման սարքավորումներ։
Բաքուն մեղադրել է Իսպանիային Արցախից Հայաստան տեղահանված մարդկանց օգնության ձեռք մեկնելու համար

Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու: Այս մասին հայերեն գրառում էր հրապարակվել Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատան X սոցցանցի պաշտոնական էջում:
«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն (AECID) ակտիվացնում է իր՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» (Acontraelhambre) մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, որոնք տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Իսպանիայի «հակաադրբեջանական» քայլը։

«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես է մի երկիր պայքարում անջատողականության դեմ սեփական տարածքում, մինչդեռ միաժամանակ աջակցում է անջատողականությանն այլ երկրներում:
🚩 Քանաանին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ից իրանական ակտիվների ապասառեցման հարցում երաշխիքներ է ստացել

«Բանտարկյալների փոխանակման գործընթացը շարունակվում է մոտ երկու տարի։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է երկրի ակտիվների ապասառեցմանը, որոնք սառեցվել են այլ երկրներում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների պատճառով»,- իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ
👍1
Թուրքիան Ադրբեջանին օգնում և աջակցում է կրտսեր եղբոր օկուպացիոն քաղաքականությունում, օգնությունը ոչ միայն զուտ ռազմական, այլև քարոզչական բնույթի է։

Այս նպատակով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբն այցելել է 44-օրյա պատերազմի արդյունքներով օկուպացված Արցախի տարածք։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ այցելություն կկատարվի նաև հին հայկական Շուշի քաղաք։
Թուրքերին ներկայացվել է, որ Լաչին քաղաքում մշտական բնակության է տեղափոխվել 23 ընտանիք։ Զեկուցվել է, որ ներկայումս Լաչինում բնակվում է 203 ընտանիք՝ ընդհանուր 793 հոգի, իսկ վերաբնակեցված ընտանիքների համար ստեղծված են ենթակառուցվածքային բոլոր պայմանները։
👍1
🚩Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։

Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
⚡️Ադրբեջանը մի քանի օր է ակնհայտորեն լարում է իրավիճակը տեղեկատվական հարթակում, և ի լրումն դրա, վերջին մեկ ժամում հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում, մասնավորապես.

1) ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Վերին Շորժայում ադրբեջանցիները կրակել են Եվրոպական միության առաքելության վրա,
2) Հայտարարությանն ի պատասխան
ԵՄ առաքելությունը տարածում է հերքում ասելով, որ կրակոցներ չեն եղել,
3) «Տելեգրամ» ալիքներում տարածվում է տեսանյութ, որտեղ ԵՄ առաքելության դիտորդներից մեկը պատմում է, թե ինչպես են կրակել իրենց վրա,
4) ԵՄ առաքելությունը հեռացնում է իր հերքումը,
5) ԵՄ առաքելությունը րոպեներ անց տարածում է հայտարարությունը
նշելով, որ իրենց պատասխանատվության հատվածում են եղել կրակոցները (in our area of responsibility)։

Դավիթ Թորոսյան
👍2
Օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։

▫️Շեշտադրվել է ԼՂ իրավիճակի արագ դեէսկալացմանն ուղղված նախապես սկզբունքորեն համաձայնեցված քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հումանիտար ուղիների ապաշրջափակումը՝ ներառյալ Լաչինի միջանցքը։

ՌԴ ՊՆ
🚩«Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական նոր հանդիպումներ սպասվում են, կարծում եմ, սեպտեմբերին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղության գործընթացը։ Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից՝ հավատարիմ մնալով դրան, սակայն հակառակ կողմ է պետք։ Ադրբեջանը պարտավոր է իր զորքերը դուրս հանել Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- ասել է նա։
🚩Այսօր ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի ունեցավ «Ազատազէն» ՌՀԿ-ի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։

Մանրամասն
🚩Արդյո՞ք Ադրբեջանի` վերջին օրերի հայտարարությունները հերթական սադրիչ ապատեղեկատվություններն են: Ի՞նչ սպասել այս հայտարարություններից հետո:

Ի՞նչ նպատակ է հետապնդում պաշտոնական Բաքվի նման հռետորաբանությունը:

Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմագրավելու բռնապետական Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային:

Այս հարցերի շուրջ «Դետքի» լրագրողը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

https://youtu.be/v5WYo8I8Qis
1
🚩 Կիևը հայտնել է Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք գրավելու մասին

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք են ազատագրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Украинская правда» լրատվական գործակալությունը։

#Դետքի_հետագծով

Չնայած ուկրաինացի պաշտոնյաները երկար ժամանակ հայտնում էին հակահարձակում իրականացնելու մասին, այնուամենայնիվ ուկրաինական ուժերին չի հաջողվել այդ հակահարձակման ընթացքում նշանակալի հաջողություններ արձանագրել։ Ինչ վերաբերում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացմանը, ապա սա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, որը ռուսական ուժերին հաջողվեց գրավել ամիսներ տևած կատաղի պայքարի արդյունքում, իսկ այժմ ուկրաինացիները ձգտում են ամեն գնով վերականգնել վերահսկողությունը։
👍1
🚩 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտել է Իսպանիայի դիրքորոշումը՝ կապված Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու օգնելու պատրաստակամության հետ։

«Իսպանիայի դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է, խրախուսում է անջատողականությունը, ուստի մենք պաշտոնական Մադրիդից պահանջում ենք դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,- ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատունը X սոցցանցի պաշտոնական էջում գրել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու: Հայտարարության մասին նաև բացասաբար էր արտահայտվել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիզադեն։
🚩Կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:
Բարեբախտաբար քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։
Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
ԱՀ ՆԳՆ ոստիկանություն