Դետք | Detq
1.39K subscribers
9.36K photos
1.62K videos
8.55K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում փորձարկել է ՆԱՏՕ-ի դիպուկահարներին դիմակայող զրահաբաճկոններ

Ռուս զինվորականները փորձարկել են նոր «Օբերեգ» զրահաբաճկոնների առաջին խմբաքանակը, որը կարող է դիմակայել ՆԱՏՕ-ի դիպուկահարների 8.6 միլիմետր տրամաչափի փամփուշտներին, ասել է «Ռոստեկի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը միջազգային ռազմատեխնիկական ֆորումին ընդառաջ տված հարցազրույցում։

https://detq.info/arm/node/3185
🚩ՀՀ-ն Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ի Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://detq.info/arm/node/3190
🚩 Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և «խաղաղության» պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը։
🚩5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում

Երկրաշարժը զգացվել է Ադըյամանում, Շանլըուրֆայում, Էլազըղում, Քահրամանմարաշում և Գազիանթեփում։

«22 հոգի թեթև վնասվածքներ է ստացել՝ վախի, խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով»,- այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 7 կմ խորության վրա։
🚩 ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստ չեն համաձայնվել ցանկացած պայմանի

«Ինչ-որ մեկին կարող է շահեկան լինել գործընթացի արագացումը, ինչ-որ բանի որքան հնարավոր է շուտ հասնելը: Բայց հարցն այն է, թե ինչպես է դա հետո իրականացվելու: Հենց սա է, ինչպես հասկանում եմ, նա (Գոնչարը) իր ելույթում ընդգծել»,- նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:
🚩 Արցախի շրջափակման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համար․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ:

-Պարոն Սարգսյան, հունիսի 15-ից Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է պահում. դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար մատակարարումները: Մինչ այդ նաև ՀՀ-ից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն էր խափանել: Այս ամենը ինչ հրատապ խնդիրներ են ստեղծել Ստեփանակերտում այսօրվա դրությամբ: Ինչպե՞ս է քաղաքապետարանը փորձում լուծում տալ այդ խնդիրներին:

Շարունակությությունը
👍1
🚩 Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նիստի ավարտին տարածվել է հայտարարություն, որով Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջը և դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մանրամասն քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը և դրա հնարավոր հետևանքները մեր տարածաշրջանի համար: Սև ծովում լարվածության աճը ոչ մեկին ձեռնտու չէ: Ազգային անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն ու անհապաղ դադարեցնել պատերազմը»,- ասված է ԱԱԽ հաղորդագրությունում:

Թուրքիայի ԱԱԽ-ն նաև կարևորել է հացահատիկի գործարքի վերականգնումը, քանի որ դա կկանխի հնարավոր բացասական հետևանքները հատկապես աղքատ պետություններում և կնպաստի պարենային կայունությանը։
1
Ըստ «Global Firepower»-ի` Թուրքիան աշխարհում ռազմական հզորության վարկանիշով 9-րդն է, Ադրբեջանը՝ 57-րդը

Ցուցակը գլխավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Պակիստանը։

Ցուցակը եզրափակում են Մոլդովան, Բենինը և Բութանը։
🚩 Լեհաստանը մտադիր է 10-հազարանոց զորախումբ տեղակայել Բելառուսի հետ սահմանին

«Մենք բանակը մոտեցնում ենք սահմանին, որպեսզի վախեցնենք ագրեսորին, և նա չհամարձակվի հարձակման դիմել»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
🚩Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է, որ երկրի զինված ուժերում բարեփոխումների գործընթացը շարունակվելու է։

Հաղորդվում է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմային ջոկատը մայիսի 20-ին վերադարձել է երկրի ինքնիշխան ջրային տարածք։ Իր շրջագայության ընթացքում ջոկատը երկրագնդի շուրջն անցել է 65000 կմ ճանապարհ՝ հատելով Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները:
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում իրանական զինված ուժերի ներկայությունն անվտանգության ապահովման գործոն է։

#Դետքի_հետագծով

Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ուժերի իրականացրած գործողության ժամանակ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար՝ սպանությունը որակելով որպես ահաբեկչություն։
🚩 Իրանական կողմը հայտնում է Վիետնամի հետ համագործակցության մակարդակի բարձրացման մասին

Հանդիպման ընթացքում Ալիաբադին հույս է հայտնել, որ կողմերի ջանքերը կհանգեցնեն երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ հաղթահարել են պատժամիջոցների բարդ շրջանը և հասել մեծ հաջողությունների։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի և Վիետնամի միջև համագործակցության մակարդակը վերջին տարիներին բարձրացել է։
🚩Պաղեստինցի բանտարկյալների աջակցության ակումբը հայտնել է, որ այս տարվա սկզբից Իսրայելի վարչակազմի կողմից ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է ավելի քան 4400 մարդու։
🚩 Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Ռուսաստանից «Սուխոյ Սու-35» կործանիչների երկար սպասված գնումը տապալվել է։

Մոհամմադ Ռեզա Գրեյ Աշտիանիին հարցրել են գործարքի կարգավիճակի մասին, որը, իբր, կնքվել է անցյալ տարի: Նա պատասխանել է, որ երկիրն ունի սեփական կործանիչներ արտադրելու հնարավորություն, ինչը վկայում է երկրի ծրագրերի հնարավոր փոփոխության մասին:
👍1
🚩Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներկայացրել է արդիականացված «Shahed-149 Gaza» անօդաչու թռչող սարքը։

Բարձր տոկունության անօդաչու ինքնաթիռի (HALE) արդիականացումը ներառում է կասեցման նոր կետ և բարելավված վայրէջքի սարք:
🚩Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդին՝ խնդրելով հրատապ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։
👍1
🚩ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակով դիմել այդ երկրի նախագահ Ջո Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։
👍1
🚩 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Թուրքական հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանը դեռևս սպասում է Ռուսաստանի նախագահին Թուրքիայում, սակայն չի բացառվում, որ Էրդողանն անձամբ կմեկնի, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ռուսաստանը լքելուց։ «Թուրքիայի իշխանությունները մտադիր են հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Հանդիպման ստույգ օրը հայտնի չէ»,- ասվում է հրապարակման մեջ։
🚩Ռազմարդյունաբերության ռուս փորձագետն ասել է, որ Ալժիրը կլինի առաջին երկրներից մեկը, որը կստանա նորագույն ռուսական կործանիչներ։

Զենքերի փորձագետ Սամուել Բենդետը «Breaking Defence»-ին ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ալժիրը պատրաստ կլինեն կնքել նոր «Su-75 Checkmate» կործանիչների գործարքը, հենց որ արտահանման առաջին խմբաքանակները պատրաստ լինեն։