Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩Իրանի և Թուրքիայի միջև ներկայումս առկա են բավականին ջերմ հարաբերություններ, որոնք պայմանավորված են մի շարք հարցերում երկու երկրների միջև ընդհանուր շահերի առկայությամբ։ Միևնույն ժամանակ տարբեր փորձագետներ պնդում են, որ Իրանն ընտրություններում կողմնակից էր Էրդողանի հաղթանակին, քանի որ նրա մրցակից Քըլըչդարօղլուն ունի առավել արևմտամետ մոտեցում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇺🇸Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գումարտակը և ԱՄՆ զինված ուժերի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացրել։
👍2
🚩 Այսօր Քիշնևում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաքում այսօր մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Պաշտոնական Երևանն անցած օրերին հայտարարել է՝ Քիշնևյան բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ։

«Հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», - «Ազատությանը» փոխանցել են Արտաքին գործերի նախարարությունից։

Թե առանցքային խնդիր ասելով ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանը, ԱԳՆ խոսնակը չի հստակեցրել։
📌Առաջիկայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
🚩Պատերազմ գնալիս զանգեցի մորս՝ հայտնելու, որ իմ պատերազմը սկսվել է, ու պիտի գնամ, ինչին ի պատասխան ասաց՝ իհարկե, պիտի գնաս, տղես, հո չեմ մեծացրել, որ տանը մնաս։
Ամբողջ ընթացքում այդ խոսքերն ինձ ուժ տվեցին։

https://youtu.be/TpLU0zShqjw
🚩 Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:

Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը
հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
👍1
⚡ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Արցախի ՊՆ
👍1
🚩ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները Մինսկում կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Բելառուսի մայրաքաղաք է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
🚩 Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո:

Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Ղարիբաշվիլին։
🚩Նրանք ազգ-բանակի ապագա կրողներն ու սերտողներն են, արժանապատիվ խաղաղության հասնելու ջատագովներն ու պաշտպանները. նրանք մեր դեմքն ու դիմագիծն են, Արցախն ու Հայաստանը:
Շնորհավորում ենք, երեխաների պաշտպանության միջազգային օրը:
👍2
🚩 ԱՄՆ-ն կմասնակցի ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։

Նշենք, որ նախկինում ևս Հայաստանն այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրել է ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017 թթ.)` ԱԷԿ-ի անձնակազմի վերապատրաստման, անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնագավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։

Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ-ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։

Կառավարությունը համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։

Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է ու ՀՀ նախագահի ստորագրումը։
⚡ Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը։
Երեխաների պաշտպանության միջազգային օր

📍Արցախ
❤3
🚩Ինչպես կընթանան Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն Էրդողանի երրորդ ժամկետի ընթացքում. քննարկում են վերլուծաբանները

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին և կոչ անում գործնական քայլեր ձեռնարկել: Էրդողանը նախկինում խոչընդոտում էր Շվեդիայի անդամակցությանը: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում վերլուծաբանները քննարկում են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մի շարք առանցքային հարցեր:

Տեսանյութը` http://surl.li/hnzgt
🚩 ԱՄՆ-ն կմասնակցի ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին
🚩 Ռայիսին կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Ադրբեջանի կարգավիճակն Իրանի արտաքին քաղաքականության մեջ և իր ձգտումը՝ այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններն ընդլայնելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ ընդհանուր պատմությունը, կրոնը և խոր կապը երկու ժողովուրդների միջև ամուր հենարան են դարձել երկկողմ հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ՝ Ադրբեջանի անկախության ձեռքբերման պահից, ջանքերն ուղղել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Վերջինս նաև գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքների վերագրավումից հետո երկու երկրների միջև ընդլայնվել են համագործակցության հնարավորությունները։ Նա հույս է հայտնել, որ այդ հնարավորությունները կօգտագործվեն երկու երկրների փոխադարձ պահանջներին և շահերին համապատասխան։

#Դետքի_հետագծով

Չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը՝ իրանական կողմն ամեն կերպ փորձում է դա պահել վերահսկելիության սահմաններում։ Նման կերպ Թեհրանը նաև փորձում է կանխել իր հիմնական հակառակորդների ցանկությունները, որոնք փորձում են Ադրբեջանի տարածքն իր դեմ պլացդարմի վերածել։
🚩 ՔՆՆԱՐԿՈՒՄ. Նոր պատերազմի պատրաստվո՞ւմ ենք. ահազանգ՝ ռազմարդյունաբերության ոլորտում խնդիրների մասին

Տեսանյութը` https://shorturl.at/dDGJK
🚩 Քիշնևում կայացած հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար․ ԵԽ նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է իր մասնակցությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը:

«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։

Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միշելի հայտարարությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: