Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 ԱՄՆ-ն Եվրոպայում կմեծացնի ռազմական ներկայությունը

Հանդես գալով Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է լրացուցիչ զորքերի և զինտեխնիկայի հաշվին Եվրոպայում ուժեղացնել իր ռազմական ներկայությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իսպանիայում և Բալթյան երկրներում։

ԱՄՆ-ի «F-35» կործանիչների երկու էսկադրիլիա կուղարկվի Մեծ Բրիտանիա․ Գերմանիայում և Իտալիայում կտեղակայվեն հակաօդային պաշտպանության համակարգեր, Իսպանիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչների թիվը կավելանա երկուսով։ ՆԱՏՕ-ի պաշտպանության առաջին գիծը խստացնելու պատրվակով՝ ԱՄՆ-ն շուրջ 5000 զորք կուղարկի Ռումինիա, Լեհաստանում կստեղծի 5-րդ բանակային կորպուսի մշտական շտաբ և Բալթյան երկրներում կավելացնի ռոտացիոն տեղակայումները։

Բայդենը նշել է, որ գագաթնաժողովը «պատմական է», և որ ԱՄՆ-ի քայլերը ուղերձ են առ այն, որ ՆԱՏՕ-ն ուժեղ է և միասնական:
👍1
🚩 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են «Իլ-76»-ը համալրել օդում բախման նախազգուշացման համակարգով

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0oF4f8fUQDvWPQT9HxKQoRwvE3oc8oLAV7sB8GwYWPQbT87zdVQ7nA7k3yXoEYFzdl/
🚩 Ավարտվել է ադրբեջանցի օդաչուների վերապատրաստումը

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid04L4DdfJskboV5kbWNQvLTnQCvJkXLrHj62nLHbYxSPGFztXSnoJYWvKEcXrda2fSl/
🚩 ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիայի «F-16»-ի արդիականացման ծրագրին

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Սելեսթ Վոլանդերը հայտարարել է, որ վարչակազմն աջակցում է Թուրքիայի՝ «F-16» նավատորմի արդիականացման ծրագրին:

Գնահատելով նոր «F-16» գնելու և ունեցածն արդիականացնելու Թուրքիայի պահանջը՝ Վոլանդերն ասել է. «Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Թուրքիայի նավատորմի արդիականացման ծրագրին, քանի որ Թուրքիայի անվտանգությունը նպաստում է ՆԱՏՕ-ի ուժեղ պաշտպանությանը»:
🚩 «Ուկրաինայում ֆրանսիական զենքերը չպետք է օգտագործվեն Ռուսաստանին հարվածելու համար». Մակրոն

Ֆրանսիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, եթե այն չօգտագործի Ռուսաստանի վրա հաձակվելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք կշարունակենք զինվել և մարզվել գործող օպերատիվ շրջանակներում: Մի՛ հարձակվեք Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, այլ օգնեք պաշտպանել Ուկրաինայի տարածքը և աջակցել նրա բանակին», - ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Մակրոնը «Մեծ յոթնակ»-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանը չպետք է հաղթանակած դուրս գա ուկրաինական հակամարտությունից։

Միաժամանակ Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի զենքով օգնել Ուկրաինային՝ հավելելով, որ իր երկրի զենքերը նախատեսված են բացառապես Ուկրաինայի տարածքների պաշտպանության համար։
😁2
🚩 Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին լիբանանյան բանակին 60 միլիոն դոլարի աջակցություն ցուցաբերելու հրահանգ է տվել։

Ինչպես հայտնում է Կատարի լրատվական գործակալությունը, Կատարի ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին Լիբանանում է՝ մասնակցելու արաբական ԱԳ նախարարների խորհրդակցական հանդիպմանը։

Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, Լիբանանի խնդրանքով Բեյրութում կկայանա արաբական երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցական հանդիպումը։
🚩 ԱՄՆ-ն ձախողել է հիպերձայնային հրթիռի փորձարկումը

ԱՄՆ-ին չի հաջողվել Հավայի նահանգում հիպերձայնային հրթիռ փորձարկել՝ արձակման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը։

Նշվում է, որ փորձարկումներն անցկացվել են չորեքշաբթի՝ հունիսի 29-ին։ Պենտագոնի ներկայացուցիչ Թիմ Գորմանի խոսքով՝ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից շարժիչը միացնելուց հետո։

Գործակալության տվյալներով՝ սա ոչ միջուկային արագ հարվածների ծրագրի շրջանակում (Conventional Prompt Strike, պլանավորման բլոկ և բալիստիկ հրթիռ՝ արձակված «Վիրջինիա» դասի սուզանավերից) փորձարկման երկրորդ անհաջող փորձն է։ Հիպերձայնային հրթիռն արձակելու առաջին անհաջող փորձը եղել է անցյալ տարվա հոկտեմբերին։
Կադիրովը խոստացել է մոտ ժամանակներս վերցնել Լիսիչանսկը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Լիսիչանսկի գրավման հարցը կարող է լուծվել մոտ ապագայում։ Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են քաղաքի պարագծի երկայնքով, ուկրաինական զորքերը մեծ կորուստներ են կրում։
«Ուկրաինական զորքերը ծանր և միևնույն ժամանակ անիմաստ կորուստներ են կրում։ Քաղաքը վերցնելու հարցը կորոշվի մոտ ժամանակներս»,- ասել է Կադիրովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնեցկի և Լուգանասկի ԺՀ ուժերը հասել են Լիսիչանսկ։ Նա հավելել է, որ երեք օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցվել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, Մատրոսսկայա հանքավայրը և Լիսիչանսկի ժելատինի գործարանը, և ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հաջող առաջխաղացումը։
Մեծ Բրիտանիան Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար ևս 500,000 ֆունտ կհատկացնի

Ֆինանսավորումը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հնարավորություն կտա օգնելու վերապատրաստել և խորհրդատվություն տրամադրել փորձագետներին արդյունավետ ականազերծման վերաբերյալ:
👍1
🚩 «Pençe-Kilit» գործողության տարածքում վնասազերծվել է «PKK»-ի տասը «ահաբեկիչ»

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid027p6Uf5b5KdULcFvqU8HKc1dQfXF1qgwqTRfKaHTVFN6AYWPj3GoGTdpSMFWSC6YLl/
🚩 ՌԴ և Ադրբեջանի նախագահները հանդիպում են ունեցել

Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգային և երկու երկրի տնտեսական ու քաղաքական հարաբերություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցեր:
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերն Ադրբեջան։
👍1
🚩 Չեխիան «Gripen» կործանիչները կփոխարինի «F-35»-ով

Պրահայում գործող հաստատությունը հայտարարել է, որ Չեխիան քննարկում է «Gripen E/F» և «Eurofighter Typhoon»-ի «Jas-39 Gripen» ռազմական ինքնաթիռներին փոխարինելու հարցը, որոնց վարձակալության 17 տարին կլրանա 2027 թվականին։

Հաստատությունը հայտարարել է, որ կործանիչի փոխարինումը կապված է գլխավորապես ռուս-ուկրաինական պատերազմի հետ․այն մեծացրել է երկրի զգոնությունը պաշտպանական արդյունաբերության սարքավորումների թարմացման հարցում։

Չեխական «Echo24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Չեխիայի պաշտպանության նախարարության աղբյուրները, գրում է, որ «F-35»-ը փոխարինման լավագույն տարբերակն է․աշխարհի գերժամանակակից մարտական ինքնաթիռը Չեխիայի ռազմաօդային ուժերին կարող է սպասարկել ևս քառասուն տարի»:
Միջուկային հզորությամբ հինգերորդ սերնդի «F-35»-ը մեկ միավորի համար կարժենա մոտ 85-90 միլիոն դոլար։
👍1
🚩 Շվեդիան Թուրքիային կհանձնի 73 «ահաբեկչի»

Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել 73 «ահաբեկչի»։
Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ քննարկվել է 60 «ահաբեկչի» արտահանձնման հարցը։
🚩 Հավայան կղզիներում անցկացվելու են լայնամասշտաբ զորավարժություններ

Հավայան կղզիների «Փերլ Հարբոր» ռազմաբազայում անցկացվելու են «RIMPAC» լայնածավալ վարժանքներ։ Այդ մասին հայտնում է «Stars and Stripes»-ը։ Զորավարժությունները կղեկավարի ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը՝ հագեցած «F-35» կործանիչներով, որն արդեն ժամանել է Հավայան կղզիներ:

Ըստ հրապարակման՝ զորավարժություններին կմասնակցեն 38 նավ, 4 սուզանավ և 25 հազար մարդ 26 երկրից, այդ թվում՝ Ավստրալիայից, Հնդկաստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կոլումբիայից, Թաիլանդից:

ԱՄՆ ռազմածովային ուժերը, բացի ավիակրից, կներկայացնեն կառավարվող հրթիռներով «Zumwalt» դասի «USS Michael Monsoor» կործանիչը, «Arleigh Burke» դասի «USS Sampson» կործանիչը և երեք նավ՝ «Nomad», «Sea Hunter» և «Ranger»:

Հարավային Կորեան ուղարկել է 3 նավ և 1 սուզանավ, Ավստրալիան՝ 3 նավ, իսկ Ճապոնիան՝ 2 կործանիչ։
👍1
🚩 «Եթե ինչ-որ մեկը ցանկանա մեզ վրա հարձակվել, ապա կհանդիպի վճռական և հուժկու պատասխանի»․ իրանցի զինվորական հրամանատար

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02eoFr6BWLa5NGTqvtyQdhBWg1zUe7SDx1jpioJod9w4pfe1qx9CDDh8TGJDD7i7JUl/
🚩 Բաքուն և Մոսկվան քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպայում առկա իրավիճակը, այդ թվում՝ երկու երկրի հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, իրավիճակը ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում։ «Մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը։
👍1
🚩 «Մենք պատրաստ ենք Թեհրանի և Էր-Ռիադի միջև քաղաքական բանակցություններ սկսել»․ Բաղդադ

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հաստատել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական բանակցություններ սկսելու պատրաստակամությունը։

Իրանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ Հուսեյնը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, համատեղ համագործակցությունը և սաուդյան-իրանական բանակցությունները:
👍2
🚩 Թուրքիայում մեկնարկել է «SEDEC 2022»-ը

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid037ybWvizQVqafzPEcwz81rCL99CVHMRcn6VYSoMvdsNkc7ud3X1az5HcxpQrx7Kp2l/
👍1
🚩 Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել համաձայնության գալ ՀԳՀԾ-ի վերսկսման շուրջ:

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0xgRhVNmEa2NGUweLBMRWFX1odrgMUv2ZLsoyH57gb6V4DpncZPUxXQXUdwPu4c9rl/
🚩 Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սկզբին երկրում կա 90․897 պատերազմի վետերան (Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմ):

Պատերազմի մասնակիցներին վետերանի կարգավիճակ շնորհելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրի ստորագրումից հետո, 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ նրանց թիվն ավելացել է գրեթե 80․000-ով՝ կազմելով տարբեր նպաստների և արտոնությունների հավակնող 170․776 մարդ։

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02ievG5FCmsaTcsoeVHXePRnWiJcvERcqMtm7TvNzo1UHZjANcUiAeK1b3WCjiymZEl/
👍1