Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. պատճառը «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողն է
⚡ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններն իրականացվում են առանց Ռուսաստանի, միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել։

Մարիա Զախարովա
⚡ Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, և անցակետի ադրբեջանցի աշխատակիցները ստուգում են անցնող քաղաքացիների անձնագրերն ու մեքենաները։

Իսկ այսօր այնտեղ նաև ռենտգեն-սքաներ է տեղադրվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրանք ամերիկյան արտադրության «Smiths Detection» սարքեր են։ Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Շարունակությունը` https://detq.info/web/arm/node/1815
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում մեքենայով շրջելիս կադրեր է հրապարակել:
👎4
Երևանը կողմ է ՄԱԿ-ի բանաձևին, սակայն ձեռնպահ է Մոսկվային ագրեսոր որակավորմանը. «Ամերիկայի ձայն»

Մանրամասն` https://detq.info/web/arm/node/1831
🚩 Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը, այս հուշակոթողը տեղադրելով, պետական մակարդակով հովանավորում է միջազգային ահաբեկչությունը:

Հակադարձելով Ադրբեջանի հայտարարությանը՝ նշենք, որ առնվազն անտեղյակության արդյունք է ահաբեկիչ անվանել այն մարդկանց, որոնք ի կատար են ածել հենց թուրքական օրինական իրավական ատյանի դատավճիռը:

Ինչպե՞ս։

Մանրամասն` https://detq.info/web/arm/node/1830
🚩 Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Խանդանյանը` Պեսկովի հայտարարության մասին

https://detq.info/web/arm/node/1840
🚩 Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում. թուրքագետ

«Հայաստանն իր գոյության առաջին օրվանից հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, այժմ էլ դա շարունակվում է: Երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանը՝ որպես անկախ պետություն, բայց դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում, որովհետև կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն: Այդ խնդիրները Թուրքիայի նախապայմաններն են, որոնք տասնամյակներ շարունակ դնում է: Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: Թուրքիայի կողմից այս քաղաքականությունն անընդունելի է»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:
🚩 «Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կենսունակությունը երաշխավորող մեխանիզմների կարիք է տեսնում, դա կարող է լինել միջազգային կազմակերպությունների կամ երկրների երաշխավորման տեսքով»,- ասել է Խանդանյանը:
🚩 Իրանը և Հնդկաստանը կարող են ավելի մեծ դեր խաղալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում. Ռայիսի

«Քանի որ աշխարհակարգն անցնում է մեծ փոփոխությունների միջով, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, հատկապես Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը կարող են շատ ավելի արդյունավետ գործել՝ հաշվի առնելով նրանց զգալի ուժն ու ռեսուրսները»,- նկատել է Իրանի նախագահը։

 Վերջինս հավելել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը կարող է կառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։   
 Աջիթ Դովալն իր հերթին նշել է, որ աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ նոր ի հայտ եկած տեխնոլոգիաները տարբեր երկրների տնտեսություններն ավելի քան երբևէ կապել են միմյանց հետ։ Նա ասել է, որ այս զարգացումների վրա դրական ազդեցություն ունենալու համար Հնդկաստանին անհրաժեշտ է խորացնել և ընդլայնել հարաբերություններն իր հարևանների, հատկապես Իրանի հետ։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում առկա լարվածության ֆոնին ձգտում է իր հարաբերություններն ամրապնդել այլ տարածաշրջանների պետությունների հետ։ Այս առումով չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Հարավային Ասիայի տարածաշրջանը, որի կարևոր երկրներից մեկն էլ Հնդկաստանն է։   

Հնդկաստանը ներկայումս լուրջ առաջընթաց է արձանագրում ռազմարդյունաբերության ոլորտում, որը լրջորեն հետաքրքրում է նաև Իրանին։ Միևնույն ժամանակ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմամբ Իրանը փորձում է հակակշռել տարածաշրջանում և այդ երկրում ԱՄՆ-ի ազդեցությանը։
🚩 Ադրբեջանը ցանկանում է ազատվել Դադիվանքում գտնվող հայ հոգևորականներից

#Դետքի_հետագծով

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակումից և այնտեղ ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո ադրբեջանական կողմն այժմ էլ ցանկանում է ազատվել հայ հոգևորականների ներկայությունից։ Սա փաստում է, որ ադրբեջանական կողմի պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստում առկա խնդիրների լուծմանը, այլև մեծացնում է թշնամու ախորժակը, և վերջինս նոր պահանջներ է ներկայացնում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը պետական մակարդակով քաղաքականություն է իրականացնում, որի շրջանակում Արցախի օկուպացված տարածքներում առկա տարբեր հուշարձաններ ներկայացվում են որպես ռուսական կամ ալբանական, բայց ոչ երբեք հայկական։ Նման կերպ Բաքուն ցանկանում է կանխել նաև հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը։
🚩 Բախմուտում ռուսական հարձակումը ձախողվել է. Ջոն Քիրբի

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին կարծում է, որ Բախմուտում ռուսական հարձակման փորձը ձախողվել է։

#Դետքի_հետագծով

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում վերջին ամիսներին արյունալի մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի շրջակայքում։ Չնայած ռուսական կողմը շրջափակել է քաղաքը երեք կողմից, այնուամենայնիվ ուկրաինական ուժերը հրաժարվում են քաղաքը լքելուց։

Ներկայումս Բախմուտում փողոցային մարտեր են ընթանում, և պայքար է գնում յուրաքանչյուր թաղամասի վերահսկողության համար։ Բախմուտ քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի, որի նկատմամբ վերահսկողությունը կնպաստի ռուսական ուժերի հետագա առաջխաղացմանը։
Աֆրիկայի՝ ամենաշատ ռազմական ծախսեր կատարող երկրները

Մանրամասն`https://detq.info/arm/node/1836
🚩Ղազախստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար
🚩 ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։

Միացյալ Նահանգները նշում է, որ ԼՂ բնակիչները պետք է իրենց անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։

Մանրամասն` https://detq.info/arm/node/1850
🚩 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

https://detq.info/arm/node/1855
🚩 «ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն»,- մայիսի 3-ին՝ ճեպազրույցի ժամանակ, նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին:
🚩 «Նախևառաջ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
🚩«Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը հավանական է, որ կկայանա Մոսկվայում մայիսի 10-ին»․ Մ․Չավուշօղլուն
🚩Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Մանրամասն` https://detq.info/arm/node/1862
👎1
🚩 Իլհամ Ալիևը մատնանշել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը

«Զանգեզուրի միջանցքը» մեծ ներուժ ունի և կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շարունակություններից մեկը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի մի մասը։

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի 100-ամյակին։

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև համաշխարհային մասշտաբով։ «Որովհետև մենք ակնկալում ենք բեռների քանակի ավելացում, բեռների ծավալների ավելացում։ Ինչքան շատ ճանապարհ ունենանք, այնքան լավ»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Միջին միջանցքին»՝ նշելով, որ իրենք լիովին աջակցում են այս նախագծին, որը մեծ ներուժ ունի։

«Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է հասկանալ, որ մենք պետք է ոչ միայն տարանցիկ ճանապարհ լինենք բեռների համար, այլև օգտագործենք այս հնարավորությունը երթուղու երկայնքով բիզնես ակտիվությունը խթանելու համար։ Կարծում եմ, որ «Միջին միջանցքին» մասնակցող բոլոր երկրների համար կարևոր կլինի ոչ միայն տարանցիկ վճարներից գումար վաստակել, այլ նաև օգտագործել այս հնարավորությունը՝ խթանելու տեղական արտադրությունը»,- ընդգծել է Բաքվի բռնապետը։
👍1