Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
Իլհամ Ալիևը ներկայացրել է «խաղաղության» համաձայնագրի իր պահանջները: Պահանջները, որոնք խաղաղության ներքո են հանդես գալիս ներառում են սպառնալիքներ, կոշտ ուժի քաղաքականություն և սադրանքներ:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ տարբերակ, պետք է ընդունի մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, ստորագրի խաղաղության պայմանագիր, մեր պայմանների համաձայն կատարի սահմանազատման աշխատանքներ, և միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են»:

Այս ագրեսիվ, ատելությամբ լի ելույթները փաստում են, որ Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հնարավոր ռազմական գործողությունների դիմելու համար:

https://detq.info/web/arm/node/1236
Պարսից ծոցի տարածաշրջանում համագործակցությունը պետք է փոխարինի թշնամանքին. Ալի Շամխանի

Շամխանին շեշտել է, որ Թեհրանի արտաքին քաղաքական անփոփոխ ռազմավարությունը միտված է հարևանների հետ համապարփակ, շարունակական և կառուցողական համագործակցությանը։ Նա Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների և անվստահության առկայությունը լուրջ խոչընդոտ է համարել տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

https://detq.info/arm/node/1232
Իրանը Բելառուսի համար դարձել է վստահելի գործընկեր. Լուկաշենկո

Բելառուսի նախագահի համոզմամբ՝ երկու երկրներն այս տարիներին շատ քայլեր են ձեռնարկել՝ միմյանց հնարավորությունները հասկանալու և միջպետական կապերը խորացնելու համար։ «Թեհրանը վստահելի գործընկեր է դարձել Մինսկի համար՝ չնայած տարբեր մարտահրավերներին ու դժվարություններին»,- ասել է Լուկաշենկոն։

https://detq.info/web/arm/node/1235
Իսրայելի հարավում օդային տագնապի ազդանշաններ են հնչել

Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ զգուշացնելով բնակիչներին հնարավոր հրթիռային հարձակումների մասին: Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունն իր տելեգրամյան ալիքում։

https://detq.info/arm/node/1231
Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումը փոփոխում է ռազմավարական հավասարակշռությունը. Հենրի Քիսինջեր

Քիսինջերն ընդգծել է, որ Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ այժմ Պեկինն այս ուղղությամբ կարևոր քայլ է կատարել։

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Չինաստանի շնորհիվ հնարավոր դարձավ նախկինում անհաշտ հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերադարձի մասին համաձայնագիրը։

https://detq.info/web/arm/node/1234
🚩Իլհամ Ալիևի ներկայացրած «խաղաղության» համաձայնագրի պահանջները, որոնք խաղաղության ներքո են հանդես գալիս, ներառում են սպառնալիքներ, կոշտ ուժի քաղաքականություն և սադրանքներ:

Տեսանյութը` https://detq.info/web/arm/node/1236
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագրի կարևոր կետ է տարածաշրջանային խաղաղությունը։
🚩 «Առաջիկա ամիսներին մենք կգործարկենք «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը։ Բոլոր ագրեգատների գործարկումով այս կայանը շատ կարևոր ներդրում կունենա մեր երկրի անխափան և հավասարակշռված էլեկտրամատակարարման գործում»,- ասել է Թուրքիայի ղեկավար Էրդողանը։
📌Կիպրոսն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Թել Ավիվում Կիպրոսի ազգային գվարդիայի և Իսրայելի զինված ուժերի միջև պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագիր է ստորագրվել։

«Դետք»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի ազգային լրատվական գործակալությունը։
Կիպրոսի պաշտպանության ն
ախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկկողմ պաշտպանական համագործակցության ծրագիրը ներառում է «զգալի թվով իրադարձություններ, որոնք տեղի կունենան ինչպես Կիպրոսում, այնպես էլ Իսրայելում»:
🚩2022 թվականի Ադրբեջանի արտադրական ծրագիրը նախատեսում է 62 անուն զրահատեխնիկայի, հրաձգային զենքի և այլ գույքի վերանորոգում։

Մանրամասն` https://detq.info/web/arm/node/1244
⚡ Բերձորի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

https://detq.info/arm/node/1248
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագիրը վճռորոշ ազդեցություն կունենա երկու երկրների միջև անվտանգության անցանկալի մարտահրավերների նվազեցման և կառավարման վրա, որոնք առաջանում են Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանում:
🚩«Հայաստանը չարաշահում է իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը». Բաքուն մեղադրում է Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է «Հայաստանի հերթական ռազմական սադրանքը»։ Անհիմն մեղադրանքների շարքում Հայաստանից պահանջում են, որ վերջինս հրաժարվի «ագրեսիվ հռետորաբանությունից և լարվածությունը մեծացնող գործողություններից»։
🚩 Արևելյան Ուկրաինայում ռուսական հարձակողական գործողությունների տեմպը դանդաղել է վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել ռուսական զորքերի՝ գարնանային հարձակման ավարտին մոտենալու մասին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետների զեկույցին:

https://detq.info/arm/node/1247
🚩Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում. հունական թերթ

Մանրամասն` shorturl.at/lsHST
🚩 Իրանը և Բահրեյնը մոտ ապագայում կվերաբացեն դեսպանատները

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Էլհամ Ազադը հայտարարել է, որ Իրանը և Բահրեյնը մոտ ապագայում պատրաստվում են վերաբացել դեսպանատները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Իրանի և Բահրեյնի խորհրդարանների պատվիրակությունների վերջին հանդիպմանը՝ Ազադը նշել է՝ Բահրեյնի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ իրենց պատվիրակությունը հետամուտ է լինելու Իրանի հետ հարաբերությունների վերականգնման խնդրին։

https://detq.info/web/arm/node/1251
🚩 Իրանը ցանկանում է վերահսկել իրավիճակը՝ զորքեր ուղարկելով Ղարաբաղ և նրա շրջակայք. թալիշ ակտիվիստ

Թալիշ ակտիվիստ Ռախիմ Շալիևը կարծում է, որ Իրանը ցանկանում է Հարավային Կովկասում վերահսկել իրավիճակը և զորքեր ուղարկել Արցախ, ինչպես նաև հարակից շրջաններ։ Ինչպես հայտնում է թալիշական «TolishMedia» լրատվականը, Շալիևի հայտարարությունն իր տելեգրամյան ալիքում տարածել է թալիշ հայտնի լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Զաբիլ Մահարրամովը։

https://detq.info/web/arm/node/1253
⚡ Ադրբեջանական ահաբեկչական զորքերը ծանր սպառազինություն ու անձնակազմ են կուտակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ

Ոչ միայն Արցախի շրջանում, այլև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մյուս հատվածներում ադրբեջանական բանակի ակտիվությունը լրջորեն աճել է։

Համացանցում արդեն բազմաթիվ տեսանյութեր են պտտվում այն մասին, թե ինչպես են թուրք-ադրբեջանական ահաբեկչական զորքերը ծանր սպառազինություն ու անձնակազմ կուտակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ։

Հայաստանի սահման են բերվում հրետանի, տանկեր, իսկ ադրբեջանական զինուժի ամենամեծ կուտակումները նկատվում են Վարդենիսի ու Ջերմուկի ուղղություններով։
🚩 Ինչ սպասել Չինաստանի առաջնորդի մոսկովյան այցից. «Ամերիկայի ձայնի» անդրադարձը

Մեկնարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եռօրյա այցը Մոսկվա, որի նպատակն է ցույց տալ իր սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանը և Չինաստանը ձգտում են առավել սերտացնել համագործակցությունը, քանի որ երկուսն էլ լուրջ տարաձայնություններ ունեն Արևմուտքի հետ:

Տեսանյութը` shorturl.at/cuHJM