Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական» գործողություն է իրականացրել

Թուրքիան չի դադարում քրդական PKK-YPG-ն անվանել ահաբեկչական կազմակերպություն, իսկ գործունեությունը՝ ահաբեկչական, որի դեմ պետք է պայքարել։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի՝ մարտի 6–ին, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում PKK-YPG-ի սիրիական թևի երկու զինյալ է ձերբակալել, «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ PKK/YPG-ի զինյալները հարձակում էին նախապատրաստում Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում սահմանի մի հատվածի վրա։

«Թուրքական բանակը, որը շարունակական աջակցություն է ցուցաբերում երկրաշարժի գոտում աշխատանքին, չի նվազեցնում իր զգոնությունը հանցավորության դեմ պայքարում՝ շարունակելով ահաբեկչության դեմ վճռական պայքարը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
🚩 Հվ․ Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։

«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի եվրոպական
արժեքների, շահերի և Մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք»,- գրել է Բեգլարյանը։
👎1
🚩 Ռուսաստանում սկսվել է անօդաչու էկրանոպլանի մշակումը՝ վիրավորներին տարհանելու համար

Հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող «Վալկիրիա» ռուսական ընկերությունը սկսել է մշակել ունիվերսալ անօդաչու էկրանոպլան՝ հագեցած օդային բարձով։ Անօդաչու սարքի առանցքային նպատակը կլինի վիրավորների տարհանումը, այս մասին գրում է «Tekhkult»-ը։

Ըստ «Վալկիրիա»-ի հիմնադիր Դմիտրի Ռաևսկու՝ խոսքը բազմաֆունկցիոնալ և մատչելի օդանավի մասին է, որն ունակ է սնունդ և զինամթերք հասցնելու առաջնագիծ, ինչպես նաև արագ տարհանելու վիրավոր զինվորներին։
Ռաևսկին ընդգծել է այն փաստը, որ այս էկրանոպլանը, որը զարգացնում է մինչև 150 կմ/ժ արագություն, կկարողանա վիրավորներին հասցնել բժշկական կենտրոններ և հաստատություններ առավելագույն կարճ ժամկետում՝ ընդգծելով «ոսկե ժամ» բժշկական տերմինը՝ ժամանակ, որի շրջանակում ցուցաբերվող բժշկական օգնությունն առավել արդյունավետ է։
🚩 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումները 2022-2023 թվականներին

Արցախյան 44-օրյա պատերազմից շատ չանցած, երբ դեռևս պատերազմի հետևանքները չէին մեղմվել, ավելին՝ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ պատերազմի ավարտից հետո ամիսներ անց ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք և որոշակի տարածք օկուպացրեց, Հայաստանը հայտարարեց այս երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին։ Այլ հարց է, թե որքանով են Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում խաղաղություն հաստատել, երբ Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր սադրանքներ են իրականացնում։

Շարունակություն` shorturl.at/aqNU4
Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր։

⚡️Եթե հանրության մեջ կան տրամադրություններ,որ պետք է ընդունել ինտեգրացիայի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը, ապա հնարավորություն ունեն ասել,որ մեր ճանապարհը սխալ է, ձևավորել նոր իշխանություն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
🤬1
🚩 Իրանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իրանին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը և այդ կապերի զարգացման ուղիներին։ Հատկանշական է, որ արաբալեզու լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական և քուվեյթյան կողմերի հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները տարիներ շարունակ տևած լարվածությունից հետո դրական զարգացում են ապրում։

Ավելի վաղ Իրանին, անդրադառնալով երկու պետությունների միջև համատեղ հյուպատոսական, իրավական, առափնյա պահպանության և թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովների հանդիպումներին:
🚩 ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի դեմ ուղղված միջոցառումները

Միացյալ Նահանգները և Իսրայելը պայմանավորվել են հզորացնել ուժերի կոորդինացումը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին ասվում է երկու երկրների միջեւ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ։

«Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ Իրանի կողմից միջուկային զենքի օգտագործումը և հետագայում տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները զսպելու համար»,- նշվում է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական խորհրդատվական խմբի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, որին մասնակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Իսրայելի ռազմավարական պլանավորման քարտուղար Ռոն Դերմերը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Խանեգբին։
🚩 «Զանգեզուրի միջանցքի» բացման քաղաքականությունն Իսրայելն է առաջ մղում. արևելագետ

Իսրայելը Հարավային Կովկասում իր ներգրավվածությունն ավելացնում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանին չի սիրում կամ մեծ սեր ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ որովհետև լարվածության կետեր է ձևավորում իր համար սպառնալիքի հիմնական աղբյուրի՝ Իրանի շուրջը, և այդ տրամաբանության մեջ էլ առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Բնական է, որ Իսրայելն առաջին հերթին իր նպատակներն է հետապնդում, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած արտատարածաշրջանային խաղացող։ Իսրայելը լարվածության կետեր է ձևավորում Իրանի շուրջը, որը Թել Ավիվի համար սպառնալիքի հիմնական աղբյուրն է»,- ասել է արևելագետը։
🤬1
🚩 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծմանը

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում ոստիկանական մեքենայի գնդակոծմանը։

«Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջը չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Խավիեր Կոլոմինան։https://help.twitter.com/en/twitter-for-websites-ads-info-and-privacy

«Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղության գործընթացին»,- նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
🚩 Ադրբեջանում հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ համատեղ մարտական կրակով վարժանքներ են անցվկացվել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն ՝ հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի գործնական հմտությունների հետագա կատարելագործման նպատակով անցկացվել են մարտական կրակով վարժանքներ:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվել է, որ համազորային զորավարժարանում անցկացված զորավարժությունների ժամանակ հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը կատարել են վարելու և կրակային պատրաստության գործնական վարժություններ ։

Հիմնական ուշադրությունը դարձվել է զինծառայողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը։
🚩ԱՄՆ-ն Իրանի հետ չի քննարկում միջուկային գործարքին վերադառնալու հարցը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն Իրանի հետ որևէ ձևաչափով քննարկումներ չի իրականացնում միջուկային գործարքի վերականգնման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆիի խոսքերն այն մասին, որ երկու երկրները միջնորդների միջոցով այս թեմայի վերաբերյալ ուղերձներ են փոխանակում։
«Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրին վերադառնալու հարց չկա մեր օրակարգում, և իրավիճակն այսպիսին է արդեն ինչ-որ ժամանակ։ Մեր օրակարգում Իրանի իշխանությունների բռնաճնշումներն են սեփական ժողովրդի դեմ, անօդաչուների մատակարարումները Ռուսաստան և Իրանում պահվող ամերիկյան քաղաքացիները»,- ասել է նա։
🚩 «Ահաբեկչությունը Հայաստանի քաղաքականության և ռազմական ագրեսիայի շարունակությունն է»․ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Նիկոլ Փաշինյան, ահաբեկչությունը շարունակությունն է Հայաստանի նողկալի քաղաքականության և ռազմական ագրեսիայի՝ ընդդեմ Ադրբեջանի (որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք)՝ զինվորական անձնակազմի, զենքի, ականների և խաղաղբնակիչների սպանության միջոցով»,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Հայաստանի նման անօրինական գործողությունները կասեցնելու համար Ադրբեջանի օրինական միջոցները բաղկացած են իրենց ինքնիշխան տարածքներում կարգուկանոնի հաստատումից»,- ասել է նա։
🤬1
🚩 Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը

ԱՄՆ արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են՝ Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»:

ԱՄՆ կառավարությունն ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում, հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:

Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:

2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։
Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։
🚩 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գիշերը Թբիլիսիում ոստիկանները կարողացել են կանխել բողոքի ցույցերը։ Ցուցարարներն ուզում էին մտնել խորհրդարան։
🚩 Իրանը «S-400» հրթիռային համակարգերի անհրաժեշտություն չունի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը ռուսական արտադրության «S-400» հրթիռային համակարգերի անհրաժեշտություն չունի։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Աշտիանին ասել է իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Աշտիանին հայտնել է, որ իրանական հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող համակարգերը եզակի են և բավարարում են երկրի կարիքները։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանն անօդաչու սարքերի ոլորտում համագործակցում է տարբեր երկրներում։

Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ որոշ տարածաշրջաններում անհավասարակշռված պայմանները երկրներին ստիպում են ուժեղացնել իրենց պաշտպանական հզորությունը։ Նա շեշտել է, որ այս համատեքստում որոշ երկրներ ցանկանում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնել։

«Այսօր բոլորն ընդունել են, որ իրանական անօդաչու թռչող սարքի հզորությունը եզակի է և անցել է իր փորձությունը տարբեր զորավարժություններում»,- ասել է նա։
🚩 Իրանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության հարցերին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերին։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտնել է, որ երկու նախագահները քննարկել են Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։

«Երկու կողմերը համակարծիք են եղել, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ, քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ երկու նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին նաև Սիրիայում տիրող իրավիճակը, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը։

Նշենք, որ սա 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն է։
🚩 Թուրքիան հավանաբար կհրաժարվի ամերիկյան «F-16» կործանիչների հայտից

Թուրքիան ամենայն հավանականությամբ կհրաժարվի ամերիկյան արտադրության «F-16» կործանիչներ ձեռք բերելու իր հայտից։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրը Էրհանը:

Փորձագետն ընդգծել է, որ Անկարան կդիտարկի դրանք փոխարինելու տարբերակները, այդ թվում՝ ռուսական կործանիչներով: «Ես կարծում եմ, որ երկրաշարժերից հետո Թուրքիան կհրաժարվի «F-16»-ի հայտից, քանի որ դրա արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Էրհանի համոզմամբ՝ Թուրքիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ ԱՄՆ-ից խնդրելով կործանիչներ, որոնք Կոնգրեսը մինչ օրս հրաժարվում է տրամադրելուց «ինչ-որ պատրվակով»։ Նա նաև նշել է, որ այդ համակարգերը հնացած են և այլ ինքնաթիռների համեմատ անմրցունակ։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան պետք է անհապաղ փոխի «F-16» համակարգերի հարցում իր դիրքորոշումը։
🚩 Ռուսաստանն աջակցում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությանը

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը խրախուսում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև լավ հարաբերությունները։

Ուլյանովը մտահոգություն է հայտնել, որ այն դրական կետերը, որոնց մասին վերջերս խոսել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, այնքան էլ չեն հստակեցվի Վիեննայում կայանալիք բանակցությունների ժամանակ։

Ավելի վաղ Ուլյանովը «Թվիթերում» գրել էր, որ «Իրանի միջուկային օբյեկտներից տեսախցիկների հեռացումը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի որոշման բավականին նշանակալից արդյունք էր»։

Ուլյանովի մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին, ասել է, որ միջուկային օբյեկտների դեմ ցանկացած ռազմական գործողություն անօրինական է:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱՆՈՆՍ 📽
Զենքը հայի լավագույն ընկերն է
🚩 Շուտով
❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են: