⚡ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

🚩 Եգիպտոսը ցանկանում է հասնել Սինայի թերակղզում անվտանգության ապահովմանը. Ալ-Սիսի
Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին կիրակի հայտարարել է, որ Եգիպտոսը ձգտում է Սինայի թերակղզում անվտանգության ապահովմանը:
Նախագահն ասել է, որ ռազմական և պետական կառույցները պետք է կապ պահպանեն Սինայի բնակիչների հետ՝ ստուգելով սարքավորումները, որոնք օգտագործվում են թերակղզու զարգացման ծրագրի իրականացման համար։ Նա նշել է, որ հաղորդակցության այս մշակույթը պետք է շարունակի գոյություն ունենալ։
Ալ-Սիսին ընդգծել է, որ Սինայի զարգացման և վերակառուցման ծրագիրն անհնար չէ՝ հույս հայտնելով, որ այն կիրականացվի Սինայի ժողովրդին վայել ձևով։
Ակնկալվում է, որ փաստացի արտադրությունը կսկսվի Սինայի որոշ տարածքներից մինչև այս տարվա վերջ:
Ալ-Սիսին ընդգծել է Սինայի հողերը պայթուցիկներից մաքրելու կարևորությունը մեկ-երկու ամսվա ընթացքում, մինչև զարգացման ծրագրի իրագործումը սկսելը:
Նախագահն ասել է, որ Արիշ նավահանգստի ընդլայնումը կարևոր է, քանի որ Եգիպտոսը պետք է միջազգային նավահանգիստ ունենա Միջերկրական ծովում։

🚩 Ալ-Սիսին Մալայզիայի վարչապետի հետ քննարկել է համատեղ համագործակցության ընդլայնման ուղիները
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղիները՝ հաշվի առնելով նրանց պատմական և առանձնահատուկ հարաբերությունները:
Այս մասին երկուշաբթի հայտնել է նախագահ Սիսին:
Նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Ֆահմին ասել է, որ երկու ղեկավարները քննարկել են մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև էներգետիկ, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ու ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում համատեղ ներդրումներն ավելացնելու հնարավորությունները:
Խոսնակը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի ու Մերձավոր Արևելքում և աշխարհում անվտանգության ու կայունության հասնելու ուղիների շուրջ՝ հաշվի առնելով նրա առջև ծառացած լուրջ մարտահրավերները:

🚩 ԱՄԷ-ն ներկայացրել է «Phenom» անօդաչու թռչող սարքը
«HelioTech»-ը ներկայացրել է «Phenom» անօդաչու թռչող սարքը «IDEX 2023»-ում Աբու Դաբիում:
«HelioTech»-ը՝ Ռազմավարական զարգացման հիմնադրամի վերջին ներդրումներից մեկը՝ Թավազունի խորհրդի ներդրումային ստորաբաժանումը, ներկայացրել է «Phenom UAV ուղղաթիռը»՝ կոաքսիալ ռոտորներով, որոնք կարող են տարբեր տեսակի առաքելություններ իրականացնել, այդ թվում՝ ցամաքային և ծովային հսկողության ու մարտավարական գործողություններ:
Երկու տոննա կշռող, մեկ առանցքով «Phenom» անօդաչու մեքենան ունակ է իրականացնելու բազմաբնույթ առաքելություններ՝ սկսած ցամաքային և ծովային հսկողության գործողություններից մինչև մարտավարական գործողություններ: Այն ունի առավելագույն բեռնատար 800 կգ։ Օդանավերի արտադրությունը նախատեսվում է սկսել Աբու Դաբիի «Ալ Բատին» օդանավակայանի ազատ գոտում գտնվող «HelioTechnology» արտադրության և նախագծման կենտրոնում մինչև 2026 թվականի վերջը:

🚩 Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցը
Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) «Հաղթահարելով լեռները. խաղաղ և օրինական վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային լսումներ են ընթացել։
Քննարկվել են Արևմտյան Ադրբեջան «վերադառնալու» համար տարբեր ճանապարհային քարտեզների պատրաստման, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հայեցակարգի և այլ հարցեր։ Պատգամավորների հետ միասին քննարկմանը մասնակցել են նաև «արևմտյան ադրբեջանական» համայնքի ներկայացուցիչները։
«Ի տարբերություն հաղթանակի 27-ամյա ճանապարհի՝ մեր վերադարձը Երևան, Զանգեզուր կարող է լինել ավելի կարճ ժամանակահատվածում»,- հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։
«Ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի բաղադրիչներից պետք է լինի»,- նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Շարունակությունը` shorturl.at/gvFGU

👎1🤬1
🚩 Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը
Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Երեկվա միջադեպի համար, որի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի, Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրել։
«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև անհրաժեշտ է սահմանային հսկողության ռեժիմի կիրառում։ Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է, հայտնել են Արցախից։

🚩 Իրան-Աֆղանստան սահմանին բախումներ են տեղի ունեցել
Աֆղանստանի և Իրանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Aamaj News» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ առճակատման ժամանակ կիրառվել են տարբեր տեսակի զենքեր։ Հակամարտության պատճառը դեռևս հայտնի չէ։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Իրանական կողմը չի մեկնաբանել սահմանին տեղի ունեցած բախումները։
Ըստ աֆղանական «Hasht-e Subh» թերթի՝ շարունակվում են զինված բախումներն իրանցի սահմանապահների և թալիբների միջև։ Թալիբների և իրանցի սահմանապահների միջև զինված միջադեպեր են գրանցվել ավելի վաղ, մասնավորապես 2021 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև 2022 թվականի հուլիսին։

🚩 Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական» գործողություն է իրականացրել
Թուրքիան չի դադարում քրդական PKK-YPG-ն անվանել ահաբեկչական կազմակերպություն, իսկ գործունեությունը՝ ահաբեկչական, որի դեմ պետք է պայքարել։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի՝ մարտի 6–ին, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում PKK-YPG-ի սիրիական թևի երկու զինյալ է ձերբակալել, «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ PKK/YPG-ի զինյալները հարձակում էին նախապատրաստում Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում սահմանի մի հատվածի վրա։
«Թուրքական բանակը, որը շարունակական աջակցություն է ցուցաբերում երկրաշարժի գոտում աշխատանքին, չի նվազեցնում իր զգոնությունը հանցավորության դեմ պայքարում՝ շարունակելով ահաբեկչության դեմ վճռական պայքարը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

🚩 Հվ․ Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։
«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի եվրոպական
արժեքների, շահերի և Մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք»,- գրել է Բեգլարյանը։

👎1
🚩 Ռուսաստանում սկսվել է անօդաչու էկրանոպլանի մշակումը՝ վիրավորներին տարհանելու համար
Հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող «Վալկիրիա» ռուսական ընկերությունը սկսել է մշակել ունիվերսալ անօդաչու էկրանոպլան՝ հագեցած օդային բարձով։ Անօդաչու սարքի առանցքային նպատակը կլինի վիրավորների տարհանումը, այս մասին գրում է «Tekhkult»-ը։
Ըստ «Վալկիրիա»-ի հիմնադիր Դմիտրի Ռաևսկու՝ խոսքը բազմաֆունկցիոնալ և մատչելի օդանավի մասին է, որն ունակ է սնունդ և զինամթերք հասցնելու առաջնագիծ, ինչպես նաև արագ տարհանելու վիրավոր զինվորներին։
Ռաևսկին ընդգծել է այն փաստը, որ այս էկրանոպլանը, որը զարգացնում է մինչև 150 կմ/ժ արագություն, կկարողանա վիրավորներին հասցնել բժշկական կենտրոններ և հաստատություններ առավելագույն կարճ ժամկետում՝ ընդգծելով «ոսկե ժամ» բժշկական տերմինը՝ ժամանակ, որի շրջանակում ցուցաբերվող բժշկական օգնությունն առավել արդյունավետ է։

🚩 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումները 2022-2023 թվականներին
Արցախյան 44-օրյա պատերազմից շատ չանցած, երբ դեռևս պատերազմի հետևանքները չէին մեղմվել, ավելին՝ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ պատերազմի ավարտից հետո ամիսներ անց ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք և որոշակի տարածք օկուպացրեց, Հայաստանը հայտարարեց այս երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին։ Այլ հարց է, թե որքանով են Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում խաղաղություն հաստատել, երբ Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր սադրանքներ են իրականացնում։
Շարունակություն` shorturl.at/aqNU4

Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր։
⚡️Եթե հանրության մեջ կան տրամադրություններ,որ պետք է ընդունել ինտեգրացիայի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը, ապա հնարավորություն ունեն ասել,որ մեր ճանապարհը սխալ է, ձևավորել նոր իշխանություն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

🤬1
🚩 Իրանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իրանին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը և այդ կապերի զարգացման ուղիներին։ Հատկանշական է, որ արաբալեզու լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական և քուվեյթյան կողմերի հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները տարիներ շարունակ տևած լարվածությունից հետո դրական զարգացում են ապրում։
Ավելի վաղ Իրանին, անդրադառնալով երկու պետությունների միջև համատեղ հյուպատոսական, իրավական, առափնյա պահպանության և թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովների հանդիպումներին:

🚩 ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի դեմ ուղղված միջոցառումները
Միացյալ Նահանգները և Իսրայելը պայմանավորվել են հզորացնել ուժերի կոորդինացումը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին ասվում է երկու երկրների միջեւ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ Իրանի կողմից միջուկային զենքի օգտագործումը և հետագայում տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները զսպելու համար»,- նշվում է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական խորհրդատվական խմբի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, որին մասնակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Իսրայելի ռազմավարական պլանավորման քարտուղար Ռոն Դերմերը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Խանեգբին։

🚩 «Զանգեզուրի միջանցքի» բացման քաղաքականությունն Իսրայելն է առաջ մղում. արևելագետ
Իսրայելը Հարավային Կովկասում իր ներգրավվածությունն ավելացնում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանին չի սիրում կամ մեծ սեր ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ որովհետև լարվածության կետեր է ձևավորում իր համար սպառնալիքի հիմնական աղբյուրի՝ Իրանի շուրջը, և այդ տրամաբանության մեջ էլ առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Բնական է, որ Իսրայելն առաջին հերթին իր նպատակներն է հետապնդում, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած արտատարածաշրջանային խաղացող։ Իսրայելը լարվածության կետեր է ձևավորում Իրանի շուրջը, որը Թել Ավիվի համար սպառնալիքի հիմնական աղբյուրն է»,- ասել է արևելագետը։

🚩 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծմանը
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում ոստիկանական մեքենայի գնդակոծմանը։
«Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջը չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Խավիեր Կոլոմինան։https://help.twitter.com/en/twitter-for-websites-ads-info-and-privacy
«Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղության գործընթացին»,- նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

🚩 Ադրբեջանում հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ համատեղ մարտական կրակով վարժանքներ են անցվկացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն ՝ հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի գործնական հմտությունների հետագա կատարելագործման նպատակով անցկացվել են մարտական կրակով վարժանքներ:
Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Նշվել է, որ համազորային զորավարժարանում անցկացված զորավարժությունների ժամանակ հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը կատարել են վարելու և կրակային պատրաստության գործնական վարժություններ ։
Հիմնական ուշադրությունը դարձվել է զինծառայողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը։

🚩ԱՄՆ-ն Իրանի հետ չի քննարկում միջուկային գործարքին վերադառնալու հարցը. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն Իրանի հետ որևէ ձևաչափով քննարկումներ չի իրականացնում միջուկային գործարքի վերականգնման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆիի խոսքերն այն մասին, որ երկու երկրները միջնորդների միջոցով այս թեմայի վերաբերյալ ուղերձներ են փոխանակում։
«Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրին վերադառնալու հարց չկա մեր օրակարգում, և իրավիճակն այսպիսին է արդեն ինչ-որ ժամանակ։ Մեր օրակարգում Իրանի իշխանությունների բռնաճնշումներն են սեփական ժողովրդի դեմ, անօդաչուների մատակարարումները Ռուսաստան և Իրանում պահվող ամերիկյան քաղաքացիները»,- ասել է նա։

🚩 «Ահաբեկչությունը Հայաստանի քաղաքականության և ռազմական ագրեսիայի շարունակությունն է»․ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Նիկոլ Փաշինյան, ահաբեկչությունը շարունակությունն է Հայաստանի նողկալի քաղաքականության և ռազմական ագրեսիայի՝ ընդդեմ Ադրբեջանի (որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք)՝ զինվորական անձնակազմի, զենքի, ականների և խաղաղբնակիչների սպանության միջոցով»,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հայաստանի նման անօրինական գործողությունները կասեցնելու համար Ադրբեջանի օրինական միջոցները բաղկացած են իրենց ինքնիշխան տարածքներում կարգուկանոնի հաստատումից»,- ասել է նա։

🚩 Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը
ԱՄՆ արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են՝ Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»:
ԱՄՆ կառավարությունն ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում, հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:
Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:
2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։
Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։

🚩 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: