🚩 Իրանի և Թուրքիայի հետ Քրդստանի ընդհանուր սահմանին Իրաքը 6000 ոստիկան է տեղակայել
«Որոշումներ են ընդունվել Իրանի և Թուրքիայի հետ Իրաքի սահմանները վերահսկելու վերաբերյալ: Անցակետերի և դիտաշտարակների կառուցման, տեսախցիկների տեղադրման համար ֆինանսական միջոցներ են հատկացվել: Թուրքական իշխանությունները 17 տեղ են գտել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով բազաներ ստեղծելու համար: Իրաքի սահմանը մեր կարմիր գիծն է, մենք համագործակցում ենք հարևան բոլոր երկրների հետ ռազմական բախումները կանխելու նպատակով»,- նշել է Իրաքի ներքին գործերի նախարար Աբդուլ Ամիր ալ-Շամմարին:
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ Իրանի և Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատարները նոյեմբերի 29-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր սահմանային հսկողության վերաբերյալ։
Այս կապակցությամբ Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզին ընդգծել էր Իրանի համար հարևան երկրների սահմանապահների հետ փոխգործակցության կարևորությունը:

🚩 Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:
Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:
Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում: Ինչպես նախորդ առաքելության ժամանակ, այս անգամ էլ դիտորդներ կլինեն անզեն:
Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

🚩 Բաքվում Իսրայելի դեսպանը խոստովանել է, որ իր երկիրը պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանին
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը խոստովանել է, որ Իսրայելը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Բաքվին։ Այս մասին Դիկն ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
Դեսպանն ընդգծել է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել։ Նրա խոսքով՝ այս համատեքստում ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ երբ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախյան երկրորդ պատերազմը, Իսրայելը, ուս ուսի տված, կանգնել է իր գործընկերոջ և ընկերոջ կողքին։
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը նախկինում նույնպես աչքի է ընկել իր սկանդալային հայտարարություններով։ Վերջինս անգամ չի էլ թաքցնում իր և իր երկրի լիակատար աջակցությունն ադրբեջանական հանցագործություններին։
Պարադոքսալ է նաև, որ Ջորջ Դիկը հայկական արմատներ ունի: Նրա նախնիները 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով են փրկվել։

⚡Արցախում դադարեցվել է գազամատակարարումը
Արցախում դադարեցվել է գազամատակարարումը. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- գրել է նա։

🚩 Ուկրաինական նավի առաջացրած վթարի հետևանքով Բոսֆորի նեղուցը փակվել է
Ուկրաինայի նավահանգիստներից մեկից դեպի Ստամբուլ ուղևորվող բեռնատար նավը հունվարի 16-ի գիշերը վթարվել է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ուկրաինական նավը բեռներ էր փոխադրում Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակում։ Ստամբուլ ուղևորվող 142-մետրանոց բեռնատար նավը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին:
Թուրքական մամուլը տեղեկացնում է նաև, որ դեպքի հետևանքով Բոսֆորի նեղուցը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար։
Ստամբուլի առափնյա ոստիկանության վարչությունը տեղեկացրել է, որ թուրքական ցամաքին բախված «MKK-1» անունով ուկրաինական նավը դուրս բերելու համար ներկայումս փրկարար նավերով համապատասխան
գործողություններ են կատարվում:
Միևնույն ժամանակ Բոսֆորի նեղուցը նավերի երթևեկության համար փակ կլինի մինչև աշխատանքների ավարտը։

🚩 Ադրբեջանն օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին պատկանող զենք-զինամթերք է հայտնաբերել
Ադրբեջանական կողմն Արցախյան 44-օրյա պատերազմում իր վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում է կանոնավոր որոնողական աշխատանքներ իրականացնել՝ հայկական կողմին պատկանող լքյալ զենք-զինամթերքը հայտնաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները լքյալ զինամթերքի հերթական խմբաքանակն են հայտնաբերել օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի տարածքում։
Ադրբեջանական կողմը հայտնաբերել և առգրավվել է հայկական ուժերին պատկանող 45 ինքնաձիգ, 11 գնդացիր, 9 նռնականետ, 2 հակատանկային կառավարվող հրթիռային համակարգ, 2 դիպուկահար հրացան, 4 ատրճանակ, 1 «AGS-17» և ժապավենատուփ, ձեռքի 3 նռնակ, 15 պայթուցիկ նյութ, գիշերային տեսողության 2 սարք, տարբեր տրամաչափի 1500 փամփուշտ և այլ զինամթերք։
Նշենք, որ օրեր առաջ էլ Ադրբեջանը կրկին լքյալ զինամթերք էր հայտնաբերել այս անգամ արդեն օկուպացված Որոտանի (Կուբաթլու) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջանների տարածքում

🚩 Արևմուտքն Ուկրաինայի ԶՈՒ-ին է մատակարարել ավելի քան 4 հազար միավոր զրահատեխնիկա և ինքնաթիռ. «Bloomberg»
«Ուկրաինայի դաշնակիցները Կիևին տրամադրել են ավելի քան 4000 զրահամեքենա, հրետանի, ինքնաթիռ և սպառազինության այլ համակարգեր»,- հայտնում է «Bloomberg»-ը։
Ըստ հրապարակման՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիև են մատակարարվել խորհրդային ժամանակաշրջանի 410 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական մեքենա, 1100 զրահափոխադրիչ, ականներից պաշտպանված տրանսպորտային միջոցներ (MRAP), ավելի քան 1540 հետևակի շարժական մեքենա։
Պարբերականը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել է 300 քարշակային հաուբից, 95 հրթիռային կայանք, 415 հետախուզական անօդաչու թռչող սարք։ «ՆԱՏՕ-ի երկրները Բուլղարիայից գնել են 14 ռուսական «Սու-25» գրոհային ինքնաթիռ և առաքվել Ուկրաինա։

🚩 Հայաստանի և Էստոնիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Էստոնիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունել է այդ երկրի նախագահ Ալար Կարիսը:
Նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Նախագահը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։
Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:

🚩 ԱՄՆ պատժամիջոցները չեն կարողացել խաթարել իրանական անօդաչու թռչող սարքերի հզորությունը. ամերիկյան մամուլ
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած միակողմանի պատժամիջոցները չեն կարողացել խաթարել երկրի անօդաչու թռչող սարքերի ծրագիրը։ Ինչպես գրում է ամերիկյան «The National Interest» պարբերականը, տարիներ շարունակ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի ռազմարդյունաբերական համալիրի և արտադրական բազայի դեմ, սակայն Իրանի օդատիեզերական ոլորտը և անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը շարունակել են ընդլայնվել և զարգանալ։
Հաղորդվում է, որ Իրանը 1980-ականների կեսերին՝ Իրանա-իրաքյան պատերազմից հետո, արտադրել և շահագործել է ռազմական անօդաչու թռչող սարքեր: Պարբերականը նշել է, որ ավելի քան երեսուներեք մոդելով Իրանի բարձր զարգացած, բարդ ռազմական անօդաչու թռչող սարքերի համալիրը կազմում է երկրի անվտանգության ռազմավարության և չորս հիմնասյուներից մեկը:

⚡Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:
Արցախգազ ՓԲԸ
Արցախգազ ՓԲԸ
🚩 ՀՀ վարչապետին է ներկայացվել ռազմական գերատեսչության 2022թ. հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

👍1
🚩 Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է յոթ հազարը. ՄԱԿ
Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվը, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գնահատականների, գերազանցել է յոթ հազարը։ Միաժամանակ ՄԱԿ-ն ընդգծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև այս տարվա հունվարի 15-ը Ուկրաինայում մահացել է 7031 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Վիրավորվել է 11 հազար 327 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 827 երեխա։
ՄԱԿ-ը մատնանշել է նաև այն տարածքներ, որտեղ ինտենսիվ մարտեն են ընթանում և որտեղ զորի թիվը կարող է գերազանցել փաստացի տվյալները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլ, Պոպասնայա, Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ և Իզյումը քաղաքներին։
Քաղաքացիական բնակչության զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում՝ 495 զոհ, և 1.673 վիրավոր՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

🚩ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նշվում է, որ այցը տեղի կունենա այս շաբաթ և կունենա տարածաշրջանային բնույթ։
«Այցը երկու երկրների պաշտոնական անձանց միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում: Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը մտքեր կփոխանակի բարձրաստիճան անձանց հետ տարածաշրջանի անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այցի ստույգ ամսաթիվը չի նշվում։
Այս մասին հայտնել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։

🚩 Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նոունին և ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Ջոշուա Զարկային:
«Ուրախ եմ ողջունել Ալիզա Բեն Նոունին և Ջոշուա Զարկային: Քննարկում կունենանք մեր երկրների միջև երկկողմ գործընկերության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»,- այս մասին գրել է Հաջիևը։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Կոենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, վերջինիս հրավիրել էր այցելել Իսրայել։
Ադրբեջանի խորհրդարանն էլ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։

⚡️Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

🤬1
🚩 «ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն». Էրդողան
«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն», - հերթական իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Եթե դուք ձեր տարածքում գտնվող ահաբեկիչներին չարտահանձնեք, մենք չենք կարողանա խորհրդարանում վավերացնել դաշինքին անդամակցության ձեր հայտը», - դիմելով շվեդական և ֆիննական իշխանությունների ներկայացուցիչներին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այդ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը հնարավոր կլինի հաջողությամբ ավարտին հասցնել, եթե միայն «Շվեդիան և Ֆինլանդիան ավելի քան 100, ավելի ճիշտ մոտ 130 ահաբեկիչների հանձնեն մեզ»:

🚩 Ադրբեջանը թուրքական անօդաչու սարքերով ոչնչացրել է հայկական թիրախների 75%-ը. Բայրաքթար
«Habertürk»-ին տված հարցազրույցում «Baykar Technology»-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը խոսել է իր անունը կրող ԱԹՍ «Բայրաքթարների» արդյունավետությունից։ Նա ասել է, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ և օգնել են ադրբեջանական բանակին հաջողության հասնել։
«Պատերազմի 44 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժն անօդաչու «Bayraktar-TB2» անօդաչու թռչող սարքերով ոչնչացրել է հայկական թիրախների 75 տոկոսը»,- ասել է Բայրաքթարը։

⚡Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

🚩 Ճապոնիան և Հնդկաստանը մեկնարկել են պատմության մեջ առաջին համատեղ զորավարժությունները
Ճապոնիան և Հնդկաստանը հունվարի 16-ին Տոկիոյի մերձակայքում սկսել են իրենց առաջին համատեղ ռեակտիվ կործանիչների օգտագործումը: Այս մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են պաշտպանական կապերի ամրապնդման շրջանակում՝ պայմանավորված Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ռազմական հզորությամբ։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերից մասնակցում են չորս «Su-30MKI» կործանիչ, երկու «C-17» ինքնաթիռ և «Il-78» լիցքավորող ինքնաթիռ, իսկ Ճապոնիայից՝ չորս «F-2» կործանիչ և չորս «F-15» կործանիչ։
Հնդկաստանն ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից հետո 5-րդ երկիրն է, որի հետ Ճապոնիան նման երկկողմ զորավարժություններ է անցկացրել։

🚩 Ադրբեջանն ավարտել է օկուպացված տարածքներում օգտակար հանածոների պաշարների գնահատումը
«Ավարտվում են Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանների օգտակար հանածոների պաշարների գնահատման աշխատանքները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի երկրաբանական-հետախուզական գործակալության կառավարման խորհրդի նախագահ Ալի Ալիևը։
Նա ասել է, որ հնարավոր չէ գնահատել ռեսուրսները, քանի որ այդ տարածքները շուրջ 30 տարի եղել են հայերի տիրապետության տակ։
«Հաղթանակից հետո մեր առաջին գործունեությունը նպատակաուղղված է տեղանքի հանքային պաշարների գնահատմանը, այդ աշխատանքներն արդեն ավարտվում են: Մեր նպատակն է որոշել օկուպացիայի ժամանակ մեր երկրին հասցված վնասի չափը: Հանձնարարականներ են տրվել համապատասխան
կառույցներին, դա կծառայի հետագայում իրավական փոխհատուցման գործ բացելուն»,- նշել է Ա. Ալիևը:

🚩 Վելիևն այցելել է Հայաստանի սահմանին տեղակայված «Կոմանդոս» զորամաս
Ադրբեջանական զորամասեր են այցելել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը և նախարարության այլ պաշտոնյաներ։
Զորամասում ստուգվել են անձնակազմի համալրման գործընթացը, նորակոչիկների մասնակցությունը նախնական բազային պատրաստության դասընթացներին և համալիր ապահովումը։
Վելիևը պաշտոնատար անձանց հանձնարարել է նորակոչիկների հայրենասիրական դաստիարակությունը, օրենքի և զինվորական կանոնակարգի պահանջների խստիվ պահպանումը, ինչպես նաև հատուկ
ուշադրություն դարձնել նորակոչիկների ինտենսիվ մարտական պատրաստության կազմակերպմանն ու անցկացմանը։
Այնուհետ ՊՆ ղեկավարությունն այցելել է Հայաստանի սահմանին տեղակայված «Կոմանդոս» զորամաս և այլ զորամասեր, հետևել անձնակազմի ինտենսիվ լեռնային պատրաստությանը։
Վելիևը, հանդիպելով կոմանդոսների հետ, զինվորականներին հանձնարարել է գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական մեթոդների և մարտավարության վրա։