🚩 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը միջանցքի փակման վերաբերյալ
«Հայաստանի ԱԳ նախարարության 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի(Բերձոր - խմբ.) ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի այս հարցում մոլորեցնելու միջազգային գործընկերներին և արհեստականորեն սրելու իրավիճակը։
Ակնհայտ է, որ հայկական կողմը նախկինի պես շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործողությունների շարունակմամբ։ Ադրբեջանի տարածք որևէ առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պետք է դադարեցվեն»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն արձագանքել է կեղծ և իրականության հետ առնչություն չունեցող հայտարարություններով: Ադրբեջանը շարունակում է տարածել, թե չի արգելափակել Բերձորի միջանցքն ու հումանիտար ճգնաժամ չի առաջացրել Արցախում:
Արդեն 24-րդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Բերձորի միջանցքը:

🚩 Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի՝ ռազմական առումով Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու համար․ Բենյամին Նեթանյահու
Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի՝ ռազմական առումով Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում:
«Մենք ակտիվ գործողություններ կձեռնարկենք Սիրիայում և այլ շրջաններում իրանցի զինվորականների ամրապնդումը կանխելու համար, և մենք չենք սպասի»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նաև շեշտել է, որ Իսրայելը կշարունակի զարգացնել գոյություն ունեցող հարաբերությունները Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ ու կարգավորման կձգտի տարածաշրջանի մյուս արաբական երկրների հետ։
«Մենք միասնական ենք արաբական երկրների հետ «հաշտության շրջանակն» ընդլայնելու մեր հանձնառության հարցում, որի շուրջ, վստահ եմ, միավորված են Իսրայելի բոլոր քաղաքացիները:

🚩 Լավրովն ու Էլի Կոհենը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է իսրայելցի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ ի նպաստ Ռուսաստանի և Իսրայելի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման։
ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցության ներուժի ամրապնդման կարևորությունը։
Նրանք քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Սիրիայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով կարգավորելու օգտին՝ հարգելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

🚩 Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ
«2022 թ. Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ են դրել հարևան Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժող երկիր: Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ: Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին»,- նշել են Լեմկինի ինստիտուտի փորձագետները:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը «Freedom House»-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը:

🚩 «Մենք կարող ենք Ռուսաստանի հետ համատեղ զարգացնել Սիրիայի հյուսիսի պարեկային հսկողությունը». Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է երկրի նախագահ Էրդողանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության մասին։ Մի քանի օր առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնատեղիում:
«Մենք կանոնավոր հանդիպումներ ենք ունենում մեր նախագահի հետ։ Մենք նրան տեղեկություն ենք տրամադրել վերջին իրադարձությունների մասին և ստացել նրա հրահանգները։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների ու հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներին, ապա դրանք կշարունակվեն։ Այս առիթով ձեռք են բերվել անհրաժեշտ պայմանավորվածություններ։ Մենք կարող ենք Ռուսաստանի հետ համատեղ զարգացնել Սիրիայի հյուսիսի պարեկային հսկողությունը»,- նշել է Հուլուսի Աքարը։

👍1👎1
🚩 ԱՄՆ-ն ներգրավված է և իր գործընկերների հետ կշարունակի համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ Արցախի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում. Նեդ Փրայս
«Միացյալ Նահանգները շարունակում է պահպանել իր հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, խաղաղ ապագայի խթանման հարցում: Մենք շարունակում ենք երկկողմանի համագործակցությունը Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ, որպեսզի դյուրացնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ Արցախի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար:
Մենք կանոնավոր կերպով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

🚩 «Մենք օգնության հասանք Ղարաբաղի մեր եղբայրներին». Էրդողան
«Մենք օգնության հասանք Ղարաբաղի մեր եղբայրներին»,- APA-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության հավաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք եղբայրներ ունենք Ղարաբաղում, օգնության հասանք նրանց այնպես, ինչպես Լիվիայում։ Ուր էլ որ լինեն մեր եղբայրները, այնտեղ է Թուրքիան»,- հայտարարել է նա:
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։

🚩 Բայրաքթարը հայտնել է, որ «Kızılelma» անօդաչու թռչող սարքը կգերազանցի ամերիկյան «F-35»-ին
Թուրքական գերձայնային անօդաչու կործանիչ «Bayraktar Kızılelma»-ն մի քանի առումներով կգերազանցի ամերիկյան «F-35» հինգերորդ սերնդի կործանիչին։ Ապագայում այն կարող է օգտագործվել դասական մարտական ինքնաթիռների դեմ օդային մարտերում, ասել է «Բայքար» ընկերության զարգացման ղեկավար Սելջուք Բայրաքթարը։
Անցյալ տարվա դեկտեմբերին նա հայտարարեց անօդաչու թռչող սարքի նստարանային փորձարկումների ավարտի մասին, որն այնուհետ կատարեց իր առաջին թռիչքը։
«Մենք նախատեսում ենք արտադրել անօդաչու կործանիչի գերձայնային տարբերակը։ «Kızılelma»-ն կհեղափոխի ավիացիան, այն կարող է օգտագործվել օդային մարտերում դասական մարտական ինքնաթիռների դեմ։ Միգուցե անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքից հետո այն համեմատելը շատ երկրներում օգտագործվող ինքնաթիռների հետ սխալ կլինի, բայց երբ այն լիովին պատրաստ լինի, մի քանի առումներով կգերազանցի նույն «F-35»-ին»,- ասել է Բայրաքթարը։

🚩 Ստեղծված իրավիճակն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Ն. Փաշինյան
Բերձորի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Բերձորի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ:
Վարչապետը նշել է՝ Հայաստանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրագայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են այդ հայտարարությունների մեջ:
Փաշինյանն ասել է, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

🚩 Ուկրաինայի պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքները. «Charlie Hebdo»
Ֆրանսիական հանրահայտ «Charlie Hebdo» ամսագիրը կարծում է, որ ուկրաինական պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին։ Ըստ պարբերականի՝ այժմ առավել քան երբևէ կարևոր է համատեղ ջանքերը մոբիլիզացնել հօգուտ հայերի։
«Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ: Ընթերցողներ, որոնք խոստացել են աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հարձակման ժամանակ, թույլ մի տվեք, որ Կիևի պատերազմի ստվերում տեղի ունենա հանցագործություն, որը կարող է օրերից մի օր հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև 1915 թվականին արդեն նահատակված հայ ժողովրդի անհետացմանը»,- նշված է ամսագրում։
«Charlie Hebdo»-ն գրում է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, և դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո՝ Սյունիքը։

🚩 Իրանի նախագահն առաջիկա շաբաթներին կարող է Թուրքիա այցելել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Իրանի նախագահի այցը ծրագրված էր ավելի վաղ, սակայն որոշ պատճառներով այն հետաձգվեց։ Վերջինս միևնույն ժամանակ հստակ ամսաթիվ չի նշել, թե երբ կկայանա Իրանի նախագահի այցը Թուրքիա։
«Այժմ արձանագրությունների շուրջ բանակցություններ են ընթանում, կարծում եմ, որ այցը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Քալընը։
Իսլամական Հանրապետության պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս լուրը։

Դետք | Detq
🚩 Իրանի նախագահն առաջիկա շաբաթներին կարող է Թուրքիա այցելել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի…
#Դետքի_հետագծով
❗Չնայած որոշակի հարցերի շուրջ Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առկայությանը՝ այնուամենայնիվ հարցերը, որոնց շրջանակում կողմերը համագործակցում են, ավելի շատ են։ Երկու երկրների շահերը համընկնում են հատկապես քրդական հարցի վերաբերյալ, քանի որ քրդական պետության ստեղծումը սպառնալիք է ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։

🚩 Իրանը խստորեն կպատասխանի սիոնիստական պոտենցիալ սպառնալիքներին. Իրանի բանակի հրամանատար
Իրանի բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ իրանական բանակը վճռականորեն և կոշտ կպատասխանի «Սիոնիստական ռեժիմի» (նկատի ունի Իսրայելին - խմբ.) ցանկացած հնարավոր սպառնալիքին։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Մուսավին ասել է «Զոլֆաղար-1401» զորավարժությունների ավարտին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավարևելյան ափին, ինչպես նաև Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում։
Նա շեշտել է, որ իրանցի զինվորականները լրջորեն են վերաբերում Իրանին ու երկրի տարածքային ամբողջականությանը, և վերջիններս վճռականորեն կպատասխանեն ցանկացած սպառնալիքի։ «Զորավարժությունները խաղաղության և բարեկամության ուղերձ են տարածաշրջանային և բարեկամ ժողովուրդներին»,- ասել է Մուսավին։
Իրանի բանակի հրամանատարը հավելել է, որ Իսրայելի վարչապետը ստիպված է եղել դաշինք կազմել ամենաարմատական քաղաքական գործիչների հետ՝ իր կառավարությունը ձևավորելու համար:

🚩 Իրանը խստորեն կպատասխանի սիոնիստական պոտենցիալ սպառնալիքներին. Իրանի բանակի հրամանատար Իրանի բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ իրանական բանակը վճռականորեն և կոշտ կպատասխանի «Սիոնիստական ռեժիմի» (նկատի ունի Իսրայելին - խմբ.) ցանկացած…
«Երբեմն որոշ սիոնիստ պաշտոնյաներ անհիմն պնդումներ են անում։ Ուստի մենք նրանց ասում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կոշտ և վճռականորեն կպատասխանի ռեժիմի կողմից իսլամական երկրի որևէ մասի դեմ ուղղված ցանկացած ասպառնալիքի»,- եզրափակել է նա:
#Դետքի_հետագծով
❗Իսրայել պետության գոյությունն ի սկզբանե ուղղված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, իսկ վերջերս այդ երկրում վարչապետի պաշտոնում կրկին նշանակվել է իր հակաիրանական հայացքներով հայտնի Բենյամին Նեթանյահուն։ Իրանն իր հերթին ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ երկիրը հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար։

🚩 Սաուդյան Արաբիան պատրաստ է Իրանի հետ հաշտեցման բանակցությունների վերսկսմանը
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Հոսեյնին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իրանի հետ մերձեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է իրանական
Tansim» լրատվական գործակալությունը, Հոսեյնին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողության շրջանակում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ։
Հոսեյնին հայտնել է, որ սաուդցի բարձրաստիճան դիվանագետը համբերատար լսել է նրա խոսքերը և հայտնել նաև իր տեսակետը: Նա նշել է, որ բանակցությունների հիմնական թեման եղել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև իրաքյան միջնորդությամբ սկսված բանակցությունների ճակատագիրը։

🚩 Սաուդյան Արաբիան պատրաստ է Իրանի հետ հաշտեցման բանակցությունների վերսկսմանը Իրանի փոխնախագահ Մոհամմադ Հոսեյնին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իրանի հետ մերձեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է իրանական…
«Նրանք հայտնել են Իրանի հետ բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամությունը»,- հայտարարել է Իրանի փոխնախագահը։
Հոսեյնին նշել է, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը ողջունել է մի շարք հանդիպումների անցկացման գաղափարը, որոնց ընթացքում կողմերը կանդրադառնան առկա տարաձայնություններին ու
մտահոգություններին։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հետամուտ է գործին և ձեռնարկել է մի շարք միջոցառումներ։ Իրանը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում երկու խոշոր և ազդեցիկ երկրներ են, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ուխտագնացությունը և զբոսաշրջությունը»,- հավելել է նա։ Հոսեյնիի խոսքով՝ երկու երկրներն էլ ընդգծում են կապերի վերականգնման կարևորությունը։
#Դետքի_հետագծով
❗Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սրվեցին 2016 թվականի հունվարին, երբ Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկվեց: Այնուհետև Էր Ռիադը խզեց հարաբերությունները Թեհրանի հետ՝ պատասխանելով Իրանի մայրաքաղաքում իր դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակումներին:

🚩 Էրդողանը ծրագրում է Պուտինի և Զելենսկիի հետ հեռախոսազրույցներ ունենալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին թուրքական NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։
Էրդողանի խոսնակը հայտնել է, որ Անկարան շարունակում է ինտենսիվ դիվանագիտական կապեր պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ՝ երկու երկրների միջև ռազմական հակամարտությունը լուծելու համար։ «Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հետախուզության ղեկավարը և մյուս գործընկերները բանակցություններ են վարում երկու կողմերի իրենց գործընկերների հետ»,- ասել է Քալընը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որին հաջողվել է բանակցությունների սեղանի շուրջն ընդունել երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպումը։

🚩 Էրդողանը ծրագրում է Պուտինի և Զելենսկիի հետ հեռախոսազրույցներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես հաղորդում է…
«Սկզբում բանակցություններ են եղել Անթալիայում, հետո՝ Ստամբուլում։ Ցավոք, շարունակություն չեղավ։ Բայց, ինչպես գիտեք, մեր նախագահը բազմիցս կոչ է արել երկու առաջնորդներին բանակցություններ վարել։ Մենք շարունակում ենք այս կոչը հնչեցնել և շարունակելու ենք գործել այս ուղղությամբ»,- նշել է նա։
Թուրքիայի նախագահի խոսնակը նաև զգուշացրել է ռուս-ուկրաինական պատերազմի տարածման և խորացման շատ բարձր ռիսկի մասին։
#Դետքի_հետագծով
❗Հատկանշական է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որը, չնայած Ուկրաինային ցուցաբերվող որոշակի աջակցությանը, սերտ համագործակցում է երկու կողմի հետ։ Թուրքիան նախևառաջ դա անում է սեփական շահերն առաջ մղելու համար, իսկ նախագահ Էրդողանը նախընտրական շրջանում փորձում է իր միջնորդական ջանքերից քաղաքական դիվիդենտներ քաղել։

🚩 ՆԱՏՕ-ի անդամակցության մասին հայտարարություն Շվեդիայի վարչապետից
Շվեդիայի վարչապետը Ուլֆ Քրիստերսոնը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ պաշտոնական այցի շրջանակում Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցից առաջ հանդես է եկել մամուլի համատեղ հայտարարությամբ։
Քրիստերսոնը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային աջակցության և անվտանգության երաշխիքների համար ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցում. «Մենք անում ենք հենց այն, ինչ հայտարարել ենք ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ միանալու մասին»:
Նշելով, որ Շվեդիան ստանձնել է ԵՄ նախագահությունն այն ժամանակ, երբ Եվրոպան բախվում է տարբեր ճգնաժամերի, Քրիստերսոնը նաև հայտարարել է, որ այդ ճգնաժամերից ամենածանրն Ուկրաինա-Ռուսաստան պատերազմն է, որը շարունակվում է փետրվարի 24-ից։

🚩 Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են մոտ 60 մլրդ ԱՄՆ դոլարի
Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստներն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել են 12.3%-ով կամ 6.5 մլրդ ԱՄՆ դոլարով և հասել 59.8 մլրդ դոլարի։ Այս մասին ասված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԱՀ ԿԲ) 2023 թվականի դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ հայտարարության մեջ։
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 9 ամիսների ընթացքում վճարային հաշվեկշռի ընթացիկ գործառնությունների հաշվին ձևավորվել է համախառն ներքին արդյունքի 30.7%-ի մակարդակով մնացորդ։ Հետագա ամիսներին դրական գործընթացներն արտաքին հատվածում շարունակվել են։ Ընդհանուր առմամբ, տարվա 11 ամիսների ընթացքում վճարային հաշվեկշռի հիմնական բաղադրիչ հանդիսացող արտաքին առևտրի դրական ցուցանիշը կազմել է 23.5 մլրդ դոլար, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

🚩 Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա․ գեներալ Թանհոյ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյն Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։
«ISNA» լրատավական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը հնչեցրած ելույթի ընթացքում ԻՀՊԿ գեներալը հայտարարել է․ «Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:

👍1