Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Գյուդրաթ Հեսենգուլիև. «Մեր երկրի անունը պետք է լինի Հյուսիսային Ադրբեջան: Ինչպես մյուս բաժանված ազգերի անուններում կան «Հյուսիս» և «Հարավ» բառերը:

Բնականաբար ակնարկն ավելի քան Իրանին է ուղված:

Բայց եթե այդպես ես անվանում Ադրբեջանի Հանրապետությունը, ապա դա իրականում նշանակում է հավակնել բոլոր հարևանների տարածքներին, քանի որ եթե կա Հյուսիս, ուրեմն կա Արևմուտք և Հարավ։ Եթե սա հիպուտետիկ ընդունենք, ապա այդ դեպքում պետք է լինի նոր սահմանադրություն՝ և պատերազմ հայտարարել կլինի, և Ադրբեջանը կդառնա նրանց (հարևանների) համար օրինական թիրախ։

Ամեն դեպքում նման քաղաքական հայտարարությունները պետք է օգտագործվեն ընդդեմ Ադրբեջանի:

Գառնիկ Դավթյան
🚩 Մեկնարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ զորավարժությունները՝ Իրանի վրա հարձակման փորձի նպատակով

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի և Իսրայելի միջև եռօրյա համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Իրանի միջուկային օբյեկտների և թիրախների վրա հարձակման փորձի համար, կսկսվեն այսօր Միջերկրական ծովի և Իսրայելի տարածքում: Այս մասին իսրայելական «The Jerusalem Post/JPost.com» թերթը գրում է. «Այս շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հետ կանցկացնեն վերջին տարիների ամենախոշոր զորավարժություններից մեկը՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ հարձակումը մոդելավորելու նպատակով»:

Վաշինգտոնն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին հակահրթիռային պաշտպանության հարցում պատերազմի ժամանակ, և երկու բանակներն էլ վերջին տարիներին բազմաթիվ համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել:
⚡️Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
🚩 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ Շուշիում հրադադարի ռեժիմը խախտվել է, և այդ մեղադրանքը համարել «միանգամայն անհիմն»:

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել հայկական տեղանուններ չօգտագործելու զգուշացման վերաբերյալ ռուսական կողմի «քամահրական» վերաբերմունքի կապակցությամբ:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունները մտացածին հայկական տեղանուններով կոչելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

#Դետքի_հետագծով

Հիշեցնենք, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիում: Ադրբեջանը շարունակում է կեղծել իրականությունը՝ այն ներկայացնելով իր շահերին համապատասխան տարբերակով:
🚩«Ռուսաստանը փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ընդդեմ Ուկրաինայի». Ստոլտենբերգ

Այս մասին պնդել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ Մոսկվան նման մարտավարություն է որդեգրել, քանի որ չի կարողանում ուկրաինացիներին հաղթել ռազմի դաշտում։ Խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկաների մասին՝ Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի դռները բաց են և Մոսկվան այստեղ վետոյի իրավունք չունի։

«Ուկրաինայի հարցում, սակայն, այժմ մեր առաջնահերթությունն այդ երկրին օժանդակելն է։ Մենք պետք է վստահ լինենք, որ Վլադիմիր Պուտինն այս պատերազմում առավելության չի հասնի, և Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան եվրոպական պետություն»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
🚩 Ադրբեջանի անդրադարձը Հնդկաստանից Հայաստանի ձեռք բերած զինտեխնիկայի վերաբերյալ

Ադրբեջանական մամուլն անդրադարձել է Հնդկաստանից Հայաստանի ձեռք բերած ռազմական տեխնիկայի լուրերին։

«Հայաստանը գնում է հնդկական արտադրության «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ։

Հայդարաբադի «Bharat Dynamics Limited» (BDL) ընկերության արտադրած հակատանկային կառավարվող «Konkurs-M» հրթիռները համալրում են հայկական բանակը»,- գրել է «Minval» լրատվական կայքը։

#Դետքի_հետագծով

Հնդկական սպառազինությունն աշխարհում այդքան էլ տարածված չէ, թեև Հնդկաստանն արտահանման բավականին մեծ ռեսուրս ունեցող երկիր է, որտեղ կան ուշագրավ և հետաքրքիր զինատեսակներ, օրինակ` Ռուսաստանի հետ համատեղ արտադրության հրթիռներ։ Սպառազինությունն առհասարակ արդյունավետ PR-ի դեպքում կարող է շատ լավ գնվել, ինչպես դա տեղի ունեցավ թուրքական «Բայրաքթար» կոչվող անօդաչու թռչող սարքերի պարագայում։
🚩«Ռազմաճակատում բարդ վիճակ է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ ռազմաճակատում շատ լարված կացություն է: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվել Դոնբասի և Խարկովի ուղղությամբ:

«Ռազմաճակատում բարդ վիճակ է: Չնայած ահռելի կորուստներին, զավթիչները շարունակում են Դոնեցկի շրջանում առաջ գնալու և Լուգանսկի շրջանում դիրքն ամրապնդելու, ինչպես նաև Խարկովի շրջան մտնելու փորձերը, նրանք նաև ինչ-որ բան են մոգոնում հարավում», - ասել է Զելենսկին:

Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, որոնք միասին կազմում են Դոնբասի շրջանը: Հիշեցնենք, որ Դոնբասում վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում:
🚩 Թուրքիայի նախագահը գումարելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալու է ազգային անվտանգության խորհրդի տարեվերջի նիստը։

Նիստի օրակարգում առաջնային են լինելու ահաբեկչության դեմ պայքարի, «Մագիլ-Թուր» ռազմագործողության և Սիրիայի հյուսիսում հնարավոր նոր ցամաքային գործողության հարցերը։

Նշվում է, որ նիստում նաև Կիպրոսի, Իրաքի, Լիբիայի և Կովկասի զարգացումների հետ կապված գնահատականներ են տրվելու։
🚩Հայաստանը Հնդկաստանից կգնի «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ

Հնդկական մամուլի կողմից շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել հնդկական արտադրության «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ։

Մասնավորապես «idrw.org» կայքը գրում է, որ Հայաստանը, ինչպես և նախկին Խորհրդային Միության այլ երկրներ, մեծ քանակությամբ շահագործում են խորհրդային ժամանակաշրջանի ռուսական արտադրության զինատեսակներ: Ներկայումս Հնդկաստանը ՌԴ-ի կողմից տրված լիցենզիայով արտադրում է մի շարք զինատեսակներ՝ հակատանկային կառավարվող հրթիռներ և այլն:

«Konkurs-M»-ը 2-րդ սերնդի մեքենայացված հետևակային հակատանկային կառավարվող հրթիռ է, որը նախատեսված է պայթյուցիկ ռեակտիվ զրահներով, կոշտ ինժիներական կայաններով հագեցած զրահամեքենաների ոչնչացման համար:

Հնդկական բանակի զինանոցում այժմ առկա է ավելի քան 15.000 «Konkurs-M» հակատանկային համակարգ:
🚩 Չինաստանը Հնդկաստանին մեղադրել է երկկողմ համաձայնագրերը խախտելու մեջ

Չին-հնդկական սահմանի մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով՝ Նյու Դելին խախտում է Պեկինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը:

«Հնդկաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները չին-հնդկական սահմանի մոտ հակասում են 1993 և 1996 թվականներին Չինաստանի ու Հնդկաստանի ստորագրած համաձայնագրերին և չեն նպաստում երկու երկրների միջև փոխվստահության աճին»,- ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ Չինաստանն արդեն տեղեկացրել է հնդկական կողմին իր անհանգստության մասին։

Չինաստանի և Հնդկաստանի միջև 1993 և 1996 թվականներին կնքված համաձայնագրերով կողմերը պայմանավորվել էին զորավարժություններ չանցկացնել փաստացի շփման գծի անմիջական հարևանությամբ:
🚩Չինաստանը մինչև 2035թ. կարող է ունենալ 1.500 միջուկային մարտագլխիկ

«CNN» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նոյեմբերի 29-ին Պենտագոնը հրապարակել է տարեկան զեկույց, որը վերաբերում է Չինաստանի 2022թ. ռազմական հզորությանը:

Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս Չինաստանի միջուկային մարտագլխիկների պաշարը գերազանցել է 400-ը։ «Պեկինը կենտրոնանում է իր միջուկային ընդլայնման արագացման վրա, քանի որ փորձում է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին՝ որպես աշխարհի գլխավոր գերտերություն»,- գրում է լրատվականը:

Զեկույցում նշվում է, որ 2020 թ. ԱՄՆ-ն գնահատել էր, որ Չինաստանն ունի 200-ից էլ քիչ միջուկային մարտագլխիկ և ակնկալում էր, որ պաշարները կկրկնապատկվեն մեկ տասնամյակի ընթացքում: Ընդամենը երկու տարում Չինաստանը կրկնապատկել է այն և մինչև 2035 թվականը կարող է ունենալ մոտ 1.500 միջուկային մարտագլխիկ, եթե շարունակի ընդլայնել իրենց պաշարները ներկայիս տեմպերով։
🚩 ԱՄՆ-ն նորից անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում

Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնց աշխարհը հասել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, և կապակայունացնի տարածաշրջանը»,- ասել է Ռայդերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում։

Խոսելով Սիրիայում Թուրքիայի ցամաքային հնարավոր գործողության մասին՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է այդ կապակցությամբ։
🚩 «Ադրբեջանը և Թուրքիան միշտ միասին են, մեկ ազգ, երկու պետություն». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Լեհաստան, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նիստին: ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը գումարվելու է Լոձում դեկտեմբերի 1-2-ը:

Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուին: Բայրամովն այդ մասին հայտարարել է «Թվիթերի» էջում:

Նրա հաղորդմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերություններին և համատեղ գործողությունների օրակարգով նախատեսված հետագա քայլերին առնչվող հարցեր:

«Ադրբեջանը և Թուրքիան միշտ միասին են, մեկ ազգ, երկու պետություն»,- գրել է Բայրամովը:
🚩 Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
Դետք | Detq
🚩 Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
🔺 Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք:
🔺 Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և
օկուպացիայի շարունակման պարագայում:
🔺 Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը):
🔺 Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը:
🔺 Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
🚩Իրադարձություններն Ադրբեջանում՝ ամփոփ

· Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ՌԴ-ից ճիշտ նշել ադրբեջանական տեղանուններն իրենց կողմից հրապարակված քարտեզի վրա. «Պարտավոր ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 29.11.2022 թ. պաշտոնական հաղորդագրության մեջ «Լեռնային Ղարաբաղի տարածքը» Ղարաբաղի տնտեսական շրջանն է, իսկ «Մարտակերտ» և «Մարտունի» ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումներն են համապատասխանաբար ԱՂԴԱՐԱ և ԽՈՋԱՎԵՆԴ»:

· Նախիջևանի գլխավոր մաքսային վարչությունը ներառվել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կազմում։

· Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը:

Կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը:
🚩 Մոսկվան հերքել է Ռուսաստանում իրանական անօդաչուներ արտադրելու մասին պնդումները

Ռուսաստանի Դաշնության արտաքի գործերի նախարարության սպառազինությունների չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է իր տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Վլադիմիր Երմակովը շեշտել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ ենթադրությունները որևէ կերպ չեն հաստատվել։

«Այժմ իրենց դեմքը փրկելու համար նախորդ լցոնման հեղինակներն անցել են այն պատմությանը, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է իր տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Այս ամենը դարձյալ
անհիմն ենթադրություններ են»,- ասել է նա։

Երմակովը հայտնել է, որ այս պնդումների հեղինակները փորձում են ամեն կերպ աշխարհի ուշադրությունը շեղել Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման թեմայից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեղյակ չէ, թե որտեղից են լրատվամիջոցները Թեհրանի և Մոսկվայի միջև անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ ենթադրյալ համաձայնագրի մասին տեղեկություններ ստացել։

#Դետքի_հետագծով

Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին ամիսներին Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար մեղադրում են Իրանին Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր
մատակարարելու մեջ։ Ուկրաինական կողմը, որը, պատերազմի մեկնարկից սկսած, աշխարհի մի շարք երկրներից սպառազինություն է ստանում, ամեն կերպ փորձում է ապացուցել այն պնդումները, որ Ռուսաստանն իրանական
արտադրության անօդաչուներ է կիրառում։
🚩 Մայքլ Քարփենթերի անդրադարձը հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ասել է, որ ԱՄՆ-ն խորապես ներգրավված է տարածաշրջանի գործընթացներում և ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագիրը» որքան հնարավոր է շուտ կնքվի։

ԱՄՆ-ն շատ սերտորեն գործակցում է այդ հարցում ԵՄ գործընկերների հետ և դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմի ծավալումը, որը Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում կարիքների գնահատման թիմ է տեղակայել, ինչպես նաև մեծապես սատարում է ԵՄ ջանքերին սահմանին։

«Մեր նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ սահմանազատված տեսնել սահմանը: Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքներն ու այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը, և մենք կարողանանք Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ բացել»,- ասել է Մ. Քարփենթերը:
🚩 Ռուսաստանը փորձում է հետ պահել Թուրքիային Սիրիայում ցամաքային ռազմագործողություն սկսելուց. «Al Jazeera»

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից Թուրքիային հետ պահելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Artı gerçek»-ը՝ հղում անելով արաբական «Al Jazeera»-ին:

Նշվում է, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռիֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF - Սիրիայի դեմոկրատական ուժեր) դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 շրջանների օդային տարածքը վերահսկվում է Ռուսաստանի կողմից:
🚩 Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ հանդիպելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է թուրքական «Gazete duvar» պարբերականը, Ասադը սիրիացի ակադեմիկոսների և լրագրողների հետ հանդիպմանը թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է տվել։

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ թեև Անկարան ցույց է տվել՝ իբր պատրաստ է ընդառաջել Դամասկոսի պահանջներին, այնուամենայնիվ, իրենք Թուրքիայից կոնկրետ գործողություններ են ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր։ Ասադը նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև հանդիպումներ են եղել։ Երկկողմ բանակցությունների մակարդակը շուտով կբարձրանա։

«Անկարան իր քաղաքական կողմնորոշմամբ կարող է ավելի վճռական լինել, քան որոշ արաբական երկրներ, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկե՞ղծ է, թե՞ դա պարզապես քաղաքական խուսանավում է»,- հայտարարել է Ասադը։
🚩 Ռիքերը ժամանել է Երևան

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։

Ռիքերը, որը Հայաստանում է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը, հանդիպելու է Հայաստանի վարչապետի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը հայտարարել էր, որ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։