Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 Հայաստանի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Հայաստանին աջակցելու համար
🚩 Ադրբեջանական բանակի ինժեներաամրաշինական ստորաբաժանումները շարունակում են տարածքների ականազերծման աշխատանքները

«Ադրբեջանական բանակի ինժեներաամրաշինական ստորաբաժանումների իրականացրած ականազերծման արդյունքում նոյեմբերի 21-ին «Սարի բաբա» բարձունքի հյուսիսային ուղղությամբ հայտնաբերվել է հակահետևակային ականապատ դաշտ»,- այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:

Տարածքում իրականացված ականազերծման միջոցառումների արդյունքում 2021 թվականին հայտնաբերվել և վնասազերծվել է «PMN-E» տիպի 350 հակահետևակային ական։
👍1
🚩 Գերմանական կործանիչներն ուսումնական թռիչքներ կանցկացնեն Էստոնիայի օդային տարածքում

Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչները, որոնք իրականացնում են ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքը պաշտպանելու առաքելությունը, ուսումնական թռիչքներ կիրականացնեն Էստոնիայի վրայով: Այդ մասն հայտնում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ գերմանական ռազմական ինքնաթիռները թռիչքները կիրականացեն բավականին ցածր բարձրության վրա՝ առնվազն 152 մ բարձրության վրա:

«Հնարավորության դեպքում դրանք կիրականացվեն բնակավայրերից և գյուղացիական տնտեսություններից հեռու»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ էստոնացի զինվորականները ռուսական ուղղաթիռին մեղադրել էին երկրի օդային տարածքը խախտելու մեջ։
🚩 ՌԴ ՊՆ-ն ստացել է «Սու-30ՍՄ2» կործանիչներ և ուսումնառազմական «Յակ-130»-ներ

ՌԴ ՊՆ-ն ստացել է նոր «Սու-30ՍՄ2» կործանիչներ և« Յակ-130» մարտական վարժեցնող ինքնաթիռներ, որոնք մշակվել են Միացյալ ավիացիոն կորպորացիայի Իրկուտսկի գործարանի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

«Միացյալ ավիաշինական կորպորացիայի Իրկուտսկի ավիացիոն գործարանը (PJSC UAC, Ռոստեկ պետական կորպորացիայի մաս) արտադրել և ՌԴ ՊՆ-ին է հանձնել նոր կործանիչներ և մարտական պատրաստության ինքնաթիռներ»,- ասվում է զեկույցում։

Նախարարությանը փոխանցված ինքնաթիռների թիվը ՌԴ կառավարությունում չի

Ավելի վաղ «Rostec»-ը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ-ն ստացել է նոր «MLRS Tornado-G» և «Tornado-S» խմբաքանակ:
🚩Վարշավան չի մասնակցում համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Միխալ Մարչինյակը հայտնել է, որ Վարշավան չի մասնակցում «Sky Shield» համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) ստեղծմանը։
🚩 Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդական ուժերին. քրդերը խոստանում են հակադարձել

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր:
🚩 9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

«Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև անցյալում եղած միասնությունն է մեզ համար շատ կարևոր։ Ինչո՞ւ այն նորից չլինի, ինչո՞ւ նորից չսկսվի։ Մեկնարկը արդեն տվել ենք։ Տա Աստված՝ արտառոց իրավիճակ չստեղծվի, մենք հաջողությամբ կանենք այդ քայլը»,- նշել է նա։

Այնուհետև Էրդողան ասել է, որ եգիպտական կողմից մի խնդրանք ունեն. այն է, որ Միջերկրական ծովում իրենց դեմ ոչ բարեկամական կեցվածք ունեցողներին պատասխանեն խաղաղությամբ ու այդ կերպ շարունակեն առաջ ընթանալ։
🚩Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ուկրաինայի հարցում փաստում է, որ բովանդակալից երկխոսության հնարավորություն չկա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ «բովանդակային երկխոսության» հնարավորությունը:

«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իրեն պահել այնպես, ինչպես հիմա է անում, հատկապես Ուկրաինայի հարցում, բովանդակալից երկխոսության հնարավորություն չկա»,- նշել է պաշտոնյան:

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
🚩 Ինդոնեզիան արդիականացնում է նախկինում գնված «BMP-3F»-ը
🚩 Իրանցիները կարող են կառավարել ամերիկյան և իսրայելական անօդաչու սարքերը. իսրայելցի փորձագետ

Ըստ «The Jerusalem Post»-ի՝ իսրայելական կիբեռանվտանգության ընկերության գործադիր տնօրենը խոստովանել է, որ իրանցիները մոտ են նրան, որ կարողանան կոտրել ու կառավարել իսրայելական և ամերիկյան անօդաչու սարքերը: Նա ավելացրել է, որ իրանցի հաքերներն իսրայելական և ամերիկյան անօդաչու համակարգեր ներխուժելու և դրանք իրենց վերահսկողության տակ վերցնելու շեմին են:

Ընկերության տնօրենը նաև ասել է, որ Իրանը ոչ միայն զարգացրել է իր կիբեռհնարավորությունները, այլև լիբանանյան «Հեզբոլլահին» տրամադրել է կիբեռհարձակումների գործիքներ։ Ըստ փորձագետի՝ Իրանը ներթափանցել է Իսրայելի պաշտպանական ցանցեր և սեկտորներ, սակայն այդ հարցերը գաղտնի են մնում և չեն բարձրաձայնվում։
🚩 Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին, հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։
🚩 Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև ընդգծել է քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։

Քրիստոֆեր Բարգերը նաև նշել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) կամ նրան մոտ կանգնած ուժերի կատարած գործողություններին, բայց ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանությունը չի ներառում վրեժխնդրության իրավունք։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։
🚩 Ֆրանսիական թերթը Թուրքիային մեղադրել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ

Թուրքիայի կապի նախարարությունը բուռն է արձագանքել ֆրանսիական «Lorient Le Jour» թերթի այն դիտարկմանը, ըստ որի՝ Թուրքիան թիրախավորում է խաղաղ բնակչությանը։ Թուրքական պետական գերատեսչությունն այդ պնդումներն անվանել է մանիպուլյացիա։

Հրապարակմանն արձագանքել է այսպես կոչված ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի համակարգող Իդրիս Քարդաշը։ Նա նշել է, որ իբր Թուրքիայի օդուժի գործողություններն ուղղված են ահաբեկիչների դեմ, իրականացվում են միջազգային իրավունքին համապատասխան և կապ չունեն ֆրանսիական մամուլում նշված փախստականների ճամբարի հետ։ Թուրքական կողմը մեղադրել է նաև ֆրանսիական թերթին լրագրողական էթիկան խախտելու մեջ։
🚩 «Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ
🚩 Իրանի ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում Թեհրանի ընդդիմության և Իրանում ահաբեկչական ճանաչված Քրդստանի ազատության կուսակցության կենտրոնակայաններին։

Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Կուսակցության ղեկավար Հուսեյն Յազդանը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է նաև անօդաչու սարքերով։
🚩 Անկարայում Շվեդիայի դեսպան Ստեֆան Հերսթրյոմը նախօրեին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դեսպանին բողոք են հայտնել՝ կապված «Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի հետ»։

Նախօրեին քրդերը բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ ու շենքի վրա ցուցադրել պատկերներ, որոնք, ըստ Անկարայի, PKK-ի «ահաբեկչության քարոզչություն» են պարունակում և վիրավորում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Շվեդիայի դեսպանին տվյալ գործողությունը դատապարտելու և այն հետաքննելու պահանջ է ներկայացվել։ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Անկարան ակնկալում է՝ այս «անընդունելի արարքի մեղավորները կբացահայտվեն, և նրանց դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»։

Դեսպանին նաև ասվել է, որ թուրքական կողմը Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ կապված պարտավորությունների հետ, որոնք ամրագրված են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հուշագրում։ Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Սկանդինավյան երկրների՝ դաշինքին անդամակցելու հայտերը։
🚩 Թուրքիան պատրաստ է օգտագործել «S-400» համակարգերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում պատրաստ են կիրառել ռուսական զենիթահրթիռային «S-400» համակարգերը։ Այս մասին հայտնում է NTV-ն։

««S-400»-ը պատրաստ է տեղում շահագործման, երբ որևէ սպառնալիք հայտնվի, մենք կորոշենք, թե որտեղ տեղադրենք, կգնանք և կտեղադրենք»,- ասել է Աքարը։

Նա նաև հայտնել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ԱՄՆ-ից «F-16» կործանիչներ գնելու համար։
🚩 Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայում և Իրաքում սպանվել է ավելի քան 180 քուրդ

Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի զինված ուժերը սպանել են մոտավորապես 180 քրդի։

Այս մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարության մեջ։

«Մենք ակնկալում ենք, որ այս թիվն էլ ավելի կմեծանա։ Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին «ահաբեկիչը»։ Մեր երկիրն ու ժողովրդին ահաբեկչությունից փրկելու համար մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ»,- հավելել է Աքարը։
🚩 Թուրքիան Ուկրաինային հրթիռներ է տրամադրում իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել «TRLG-230» բարձր ճշգրտության հրթիռներ ռեակտիվ կրակի համակարգերի և «SUNGUR» դասի «Bayraktar TB2»-ի համար, որոնք կարող են ոչնչացնել իրանական կամիկաձե անօդաչուները։

Այս մասին հայտնում են «Oryx» կայքի վերլուծաբանները, որոնք վերահսկում են Ուկրաինա տեղափոխված զենքերը։

Նշվում է, որ զենքերն արտադրում է թուրքական ռազմարդյունաբերական «Rocketsan» ընկերությունը։

Մասնավորապես ամռանն Ուկրաինա են ժամանել «TRLG-230» հրթիռները, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Դեռ հստակ հայտնի չէ՝ այս զինատեսակը գնվե՞լ է, թե՞ ստացվել աջակցության տեսքով։
🚩 Իրանը մշտական սպառնալիք է տարածաշրջանի համար. Քիրբի

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կքննարկի հնարավոր բոլոր տարբերակները, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը:

«Իրանը տարածաշրջանի համար մշտական սպառնալիք է ներկայացնում և՛ միջուկային արդյունաբերության մեջ իր առաջընթացով, և՛ բալիստիկ հրթիռները բարելավելու հնարավորություններով: Իհարկե, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը և թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստանալ»,- ընդգծել է Ջ. Քիրբին: