Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 Մեր տարածաշրջանում վերջին շրջանում ՀՀ-ի դիրքերն ուժեղացել են, Ադրբեջանինը՝ թուլացել. Սաֆրաստյան

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է Թուրքիայի նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիդեմառդեմ հանդիպման և վերջինիս դրական տպավորությունների մասին։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի խորը վերլուծենք այն իրադրությունը, որը մեր տարածաշրջանում տեսնում ենք, իսկ դրաարտահայտումներից մեկն այն է, որ ամերիկյան քաղաքականությունն է ակտիվանում տարածաշրջանում,մյուս կողմից՝ մենք կարող ենք տեսնել, որ Թուրքիայի և Ամերիկայի միջև բավական երկխոսություն է ծավալվել ամենալայն հարցերի շուրջ»։

Սաֆրաստյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քննարկումներում տեղ են գտել նաև Հայաստանը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Թուրքագետը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություններով, քանի որ դա բխում է իրենց ընդհանուր
ռազմավարությունից։
🚩 Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այսօր կանչվել է Իրանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հղումով։ Նշվում է, որ պատճառը Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան շենքի վրա հարձակումն է եղել։

«Համաձայն արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի վրա մի խումբ զինյալների հարձակումից և Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց հետո Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն»,- հայտնել է գործակալությունը։ Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը, չի նշվում։
🚩 Բելառուսի ներքին զորքերն ուժեղացրել են Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը
🚩 ԱՄՆ-ն և ԵՄ-ն դժվարին կացության մեջ են հայտնվել Ուկրաինային զենքի մատակարարումների պատճառով. WP

Միացյալ Նահանգների և Եվրամիության իշխանությունները լուրջ դժվարությունների են հանդիպում Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների հետևանքով իրենց զինանոցների սպառման պատճառով: ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի պաշտոնատար անձի այս կարծիքը մեջբերում է «The Washington Post» (WP) թերթն այն հոդվածում, որը նոյեմբերի 19-ին հրապարակվել է իր կայքում։

Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները փորձում են Ուկրաինային ապահովել բավարար քանակությամբ զենքով և ռազմամթերքով, սակայն հանդիպում են դժվարությունների, նշում է հրատարակությունը: «Արևմուտքը հայտնվել է դժվարին կացության մեջ,- մեջբերում է թերթը պաշտոնյայի խոսքը:- Արդեն շատ բան է առաքվել: Արևմտյան երկրները պետք է ավելի խորը զննեն իրենց պաշարները:

Անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ և ռազմավարական ջանքեր»:
Հավելել է, որ Ռուսաստանում «հազարավոր միավորների ռազմական տեխնիկա է մնում պահեստներում», իսկ երկրի ձեռնարկությունները բավարար քանակությամբ հրանոթային արկեր են արտադրում:
🚩 Իրանը կարող է խնդիրներ ստեղծել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է խնդիրներ ստեղծել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ՝ տարածաշրջանում անկայունություն առաջացնելու համար։

Գանցը կրկնել է ռազմական հետախուզության ղեկավարի կանխատեսումները, համաձայն որոնց՝ միակ բանը, որ խանգարում է Իրանին խափանել ֆուտբոլային մրցաշարը, վախն է Կատարի արձագանքից։

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ էր Բենի Գանցը հայտարարել, որ Իսրայելն ունի Իրանին հարվածներ հասցնելու կարողություն, սակայն եթե երկրի ղեկավարությունն այդ քայլը համարի անհրաժեշտություն, ապա դրան դիմելուց առաջ պարտավոր կլինի շատ մանրամասն այն քննարկել:

«Մենք ունենք նման հնարավորություն, կարողություն և հեռահար նպատակներ: Մենք պետք է պատրաստվենք նման հնարավորության, բայց մեզ պետք կլինի շատ զգույշ և համակողմանիորեն դա քննարկել նախքան գործողության անցնելը»,- ասել է Գանցը:
🚩 «Lockheed Martin»-ը Բուլղարիայի և Սլովակիայի համար սկսել է «F-16»-ների արտադրությունը

Ամերիկյան «Lockheed Martin» ռազմարդյունաբերական կորպորացիան սկսել է Բուլղարիայի և Սլովենիայի պատվիրած «F-16» կործանիչների արտադրությունը։ Այս մասին հայտնում է բուլղարական «BTA» գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բուլղարիան արդեն վճարել է ութ «F-16 Block 70» կործանիչների համար, իսկ նոյեմբերի սկզբին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ աջակցել է ևս ութի գնմանը։ Այսպիսով, Բուլղարիայի ռազմաօդային ուժերը կունենան 16 կործանիչ, իսկ Սլովենիայի համար արտադրվող կործանիչների թիվը չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական «Eurofighter» կործանիչները ժամանել են Բուլղարիա՝ տարածաշրջանում օդային պարեկությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ բուլղարական և իսպանական կործանիչները համատեղ օդային պարեկային առաքելություններ կիրականացնեն 2022 -ի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 2-ը։ Իսպանիայի ռազմաօդային ուժերն առաքելության մեջ ներգրավել են մոտ 150 զինվորական, 6 «Eurofighter F-2000 Typhoon» ինքնաթիռ։
🚩 Իրադարձություններն Ադրբեջանում՝ ամփոփ

· Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի շտաբի պետի տեղակալին:

· Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Բասեմ Նաիմը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել Իսրայելում դեսպանատուն բացելուց:

Նա հորդորել է երկրին հրաժարվել այս քայլից և աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին հանուն ազատության և անկախության։

· Իսրայելի կառավարությունը ողջունել է Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի որոշումը:

Այս մասին «Թվիթերում» գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը:

· Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

· Բաքվում հայտարարվել են «ՆԱՏՕ-ի օրեր» Ադրբեջան-ՆԱՏՕ անհատական գործընկերային համագործակցության շրջանակում:
🚩 Բաքվում տեղի է ունեցել «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ներկայացնում ենք Իլհամ Ալիևի ելույթի կարևոր հատվածները.

· Վերջին 19 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեծ առաջնորդի բոլոր առաջադրանքներն ու հանձնարարականները կատարված են:

· Ֆրանսիան հիմա հովանավորում է Հայաստանին, նրանք միմյանց քույրեր են անվանում:

· Այսօր Ադրբեջանն անփոխարինելի գործընկեր է դարձել շատ երկրների համար:

· Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը մեր հաշվին վերականգնելու համար այսուհետ հաստատ ուժեղ տնտեսություն է պետք:

· Մեր ընկերների թիվը ՀԱՊԿ-ում ավելի շատ է, քան Հայաստանինը:
🚩 Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել արևմտյան երկրներին Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ և ԵՄ

Այս մասին Վ. Զելենսկին հայտարարել է Մադրիդում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին:

«Ուկրաինան շատ մեծ ներդրում է ունեցել փետրվարի 24-ից հետո հասարակության անվտանգության ապահովման հարցում: Սա կարևոր է, և կոչ եմ անում աջակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ի դաշինքին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը: Մեր երկիրը պետք է դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Նա կոչ է արել արևմտյան երկրներին անել հնարավոր ամեն բան, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ և սկսել իրականացնել դրա «խաղաղության բանաձևը»:

Վ. Զելենսկին նաև ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ է տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և ֆինանսական աջակցություն:
🚩 Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծվում է «անվտանգության գոտի»՝ միջուկային թափոնների պահեստը գնդակոծությունից պաշտպանելու համար

«Rosenergoatom» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում կառույցներ են կառուցվում՝ միջուկային թափոնների չոր պահեստը գնդակոծությունից պաշտպանելու համար։
🚩 Ալիևի ելույթը Ֆրանսիայում հակաադրբեջանական դրույթների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղեկավարած «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է. «Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր ծրագրվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում: Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր։ Ինչպես գիտեք, այժմ Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Ֆրանսիան և Հայաստանը միմյանց քույրեր են անվանում։ Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք միմյանց քույրեր են անվանում»:

Շարունակությունը` https://bit.ly/3U7ispG
Media is too big
VIEW IN TELEGRAM
🚩 «Lightning Strike 2022» զորավարժություններ

«Tiger Balm 2022» զորավարժությունների շրջանակում Սինգապուրի և ԱՄՆ զինվորականներն անցկացրել են «Lightning Strike 2022» ռազմական վարժանքները՝ զարգացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները:
🚩 Հայաստանի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Հայաստանին աջակցելու համար
🚩 Ադրբեջանական բանակի ինժեներաամրաշինական ստորաբաժանումները շարունակում են տարածքների ականազերծման աշխատանքները

«Ադրբեջանական բանակի ինժեներաամրաշինական ստորաբաժանումների իրականացրած ականազերծման արդյունքում նոյեմբերի 21-ին «Սարի բաբա» բարձունքի հյուսիսային ուղղությամբ հայտնաբերվել է հակահետևակային ականապատ դաշտ»,- այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:

Տարածքում իրականացված ականազերծման միջոցառումների արդյունքում 2021 թվականին հայտնաբերվել և վնասազերծվել է «PMN-E» տիպի 350 հակահետևակային ական։
👍1
🚩 Գերմանական կործանիչներն ուսումնական թռիչքներ կանցկացնեն Էստոնիայի օդային տարածքում

Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչները, որոնք իրականացնում են ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքը պաշտպանելու առաքելությունը, ուսումնական թռիչքներ կիրականացնեն Էստոնիայի վրայով: Այդ մասն հայտնում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ գերմանական ռազմական ինքնաթիռները թռիչքները կիրականացեն բավականին ցածր բարձրության վրա՝ առնվազն 152 մ բարձրության վրա:

«Հնարավորության դեպքում դրանք կիրականացվեն բնակավայրերից և գյուղացիական տնտեսություններից հեռու»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ էստոնացի զինվորականները ռուսական ուղղաթիռին մեղադրել էին երկրի օդային տարածքը խախտելու մեջ։
🚩 ՌԴ ՊՆ-ն ստացել է «Սու-30ՍՄ2» կործանիչներ և ուսումնառազմական «Յակ-130»-ներ

ՌԴ ՊՆ-ն ստացել է նոր «Սու-30ՍՄ2» կործանիչներ և« Յակ-130» մարտական վարժեցնող ինքնաթիռներ, որոնք մշակվել են Միացյալ ավիացիոն կորպորացիայի Իրկուտսկի գործարանի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

«Միացյալ ավիաշինական կորպորացիայի Իրկուտսկի ավիացիոն գործարանը (PJSC UAC, Ռոստեկ պետական կորպորացիայի մաս) արտադրել և ՌԴ ՊՆ-ին է հանձնել նոր կործանիչներ և մարտական պատրաստության ինքնաթիռներ»,- ասվում է զեկույցում։

Նախարարությանը փոխանցված ինքնաթիռների թիվը ՌԴ կառավարությունում չի

Ավելի վաղ «Rostec»-ը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ-ն ստացել է նոր «MLRS Tornado-G» և «Tornado-S» խմբաքանակ:
🚩Վարշավան չի մասնակցում համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Միխալ Մարչինյակը հայտնել է, որ Վարշավան չի մասնակցում «Sky Shield» համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) ստեղծմանը։
🚩 Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդական ուժերին. քրդերը խոստանում են հակադարձել

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր:
🚩 9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

«Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև անցյալում եղած միասնությունն է մեզ համար շատ կարևոր։ Ինչո՞ւ այն նորից չլինի, ինչո՞ւ նորից չսկսվի։ Մեկնարկը արդեն տվել ենք։ Տա Աստված՝ արտառոց իրավիճակ չստեղծվի, մենք հաջողությամբ կանենք այդ քայլը»,- նշել է նա։

Այնուհետև Էրդողան ասել է, որ եգիպտական կողմից մի խնդրանք ունեն. այն է, որ Միջերկրական ծովում իրենց դեմ ոչ բարեկամական կեցվածք ունեցողներին պատասխանեն խաղաղությամբ ու այդ կերպ շարունակեն առաջ ընթանալ։
🚩Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ուկրաինայի հարցում փաստում է, որ բովանդակալից երկխոսության հնարավորություն չկա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ «բովանդակային երկխոսության» հնարավորությունը:

«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իրեն պահել այնպես, ինչպես հիմա է անում, հատկապես Ուկրաինայի հարցում, բովանդակալից երկխոսության հնարավորություն չկա»,- նշել է պաշտոնյան:

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
🚩 Ինդոնեզիան արդիականացնում է նախկինում գնված «BMP-3F»-ը