Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 ՈՄԱ գումարտակ. հավերժ փառք
#Դետքի_#Ազգ_բանակ #Երկիր_ամրոց #ՈՄԱ
` պայքարողին
Հոլովակը պատմում է ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ գումարտակի ստեղծման պատմության ու գործունեության մասին:
Բոլորս` նույն գաղափարախոսության շուրջ #Դետքի_#Ազգ_բանակ #Երկիր_ամրոց #ՈՄԱ
🔥3
🚩 Այս գիշեր Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ինչպես հայտնել է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ներկայացուցիչը, Թուրքիան հարվածներ է հասցնում սահմանամերձ Քոբանի քաղաքին։
Բացի այդ, Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել նաև Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ուժերին։ Ռազմական գործողությանը թուրքական պաշտպանական գերատեսչությունը տվել է «Ճանկ-թուր» անվանումը։
Ըստ պաշտոնական Անկարայի, Սիրիայի և Իրաքի հարավում իրենց գործունեությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին։ Նրանք հղվում են ՄԱԿ Կանոնադրության 51-րդ կետին՝ ինքնապաշտպանության իրավունքին՝ նշելով, իբր Սիրիայի և Իրաքի քրդաբնակ տարածքներից Թուրքիայի անվտանգությանը սպառնալիքներ կան։

🚩 Նախևառաջ՝ Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ընդգծված հակառակորդ երկիրն է:
ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ Իրանի հանդեպ իր քաղաքականությունը վարելիս փորձել է համախմբել իր համար գործընկերների խումբ, որում տևական ժամանակ որոշակի կարևորություն է ներկայացնում նաև Ադրբեջանը՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանի առկայությունը, իր դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: Սրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության պարագայում կարևորել է Ադրբեջանի դերակատարումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներին չարձագանքելուն, ապա այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի համար հակառակորդ պետություն չէ, որպեսզի Հայաստանին ուղղված սպառնալիքներին ի պատասխան որևէ դիրքորոշում արտահայտի: Մեծ հաշվով ԱՄՆ-ն տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է միևնույն հարթության մեջ, չնայած որ իր էներգառեսուրսների պաշարներով և մատակարարման հնարավորություններով Ադրբեջանի կշիռը շատ ավելին է, քան Հայաստանինը: Թերևս սա է պատճառը, որ դիրքորոշման արտահայտման հարցում կան տարբերություններ:
Վերլուծությունը՝ Արմեն Պետրոսյանի

🚩 «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը պատմական է». Լապիդ
«Ադրբեջանն Իսրայելի կարևոր գործընկերն է։ Այս նշանակալի որոշումն ընդգծում է երկու պետությունների հարաբերություններում առկա խորությունը»,- նշված է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի գրառման մեջ։
Իսրայելի վարչապետը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին կայացված որոշման համար։ Ադրբեջանի խորհրդարանի օրակարգում Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին նախագծի ընդգրկումը, ըստ պատգամավոր Սամեդ Սեիդովի, եղել է Իլհամ Ալիևի նախաձեռնությունը։

Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության նոր հարթակ
Չնայած տարբեր հարցերում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև աշխարհաքաղաքական մրցակցության առկայությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տասնամյակներ շարունակ համարվել են այն հարթակը, որտեղ կողմերի շահերը գրեթե համընկել են։ Այլ կերպ ասած՝ արևմտյան երկրները տարածաշրջանը դիտարկել են որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, հիմնականում ընդունել վերջինիս առաջնորդությունն այս տարածաշրջանում։
Շարունակությունը` https://bit.ly/3Xgb7ql

🚩 Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այցով գտնվում է Ուկրաինայում։ Այս մասին սոցցանցի էջերից մեկում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկել ենք հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր երկրների, այնպես էլ գլոբալ անվտանգության համար»,- ընդգծել է նախագահը:
Կիևում Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային ամրացնել հակաօդային պաշտպանությունը: Լոնդոնը Կիևին կփոխանցի 125 միավոր ՀՕՊ միջոց, ինչպես նաև հատուկ զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է նաև Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը:
#Դետքի_հետագծով
Փաստենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Ռիշի Սունակի առաջին այցն է Ուկրաինա:

⚡️Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ

🚩 Ֆրանսիայի գլխավոր շտաբը հայտարարել է Սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին: Ֆրանսիան փորձարկում է իր ուժերը և պատրաստվում մեծ հակամարտության մեկնարկին։
Մանրամասն` https://bit.ly/3Omq8mu
Մանրամասն` https://bit.ly/3Omq8mu
👍1
🚩 Իրանը Ռուսաստանում ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի
Մոսկվան Թեհրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանում իրանական ԱԹՍ-ների արտադրություն հիմնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «The Washington Post պարբերականը հղում անելովԼԼ ամերիկյան հետախուզական կառույցների երեք անանուն աղբյուրներին:
Հաղորդագրությունում նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի սկզբին Թեհրանում:
Ռուսաստանից բանակցություններին ներկա են եղել այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրի մի խումբ պաշտոնյաներ:
Լրատվականը գրում է, որ ԱԹՍ-ների արտադրությունը կարող է մեկնարկել առաջիկա ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում իրանական արտադրության «Shahed-136» և «Shahed-131» տեսակի առնվազն 400 դրոններ են կիրառել:
Մոսկվան և Թեհրանը նախ կտրականապես հերքել են այդ լուրը, սակայն ավելի ուշ իրանական կողմը «տեղեկություն է տարածել, որ պատերազմից առաջ փոքր քանակությամբ անօդաչուներ է վաճառել ռուսներին»:

ԱՄՆ-ը Կիևին տրամադրել է շուրջ 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինn Ինդոնեզիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
Ավելի վաղ Օսթինը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության ելքը կդառնա 21-րդ դարում աշխարհում անվտանգության ոլորտում որոշիչ գործոններից մեկը։
Մինչ այս Պենտագոնի ղեկավարը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերով զբաղվող կոնտակտային խմբի նիստում ասել էր, որ ընդհանուր առմամբ Վաշինգտոնը խոստացել է ավելի քան 18.6 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել Կիևին աջակցելու համար։

🚩Գերմանիան Լեհաստանին է առաջարկում հակաօդային պաշտպանության Patriot համակարգ. «Reuters»
Գերմանիան Վարշավային առաջարկել է «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարել այն բանից հետո, երբ ուկրաինական S-300 հրթիռն ընկել է Լեհաստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
Նախարարի խոսքով՝ «Patriot»-ը կօգնի երկրին ապահովել օդային տարածքի անվտանգությունը։ Բացի դրանից, Գերմանիայի կառավարությունը մտադրություն ունի իր հարևան երկրին օգնություն առաջարկել նաև գերմանական «Eurofighter» կործանիչների օգնությամբ օդային տարածքի պաշտպանության հարցում։
«MIM-104 Patriot»-ը ամերիկյան զենիթահրթիռային համակարգ է, որը ԱՄՆ և նրա դաշնակից երկրների զինված ուժերի կողմից կիրառվում է 1982 թվականից սկսած։ ՀՕՊ համակարգը ,կարող է հայտնաբերել մինչև 2.2 հազար մ/վ արագությամբ թռչող թիրախներ մինչև 180 կմ հեռավորության վրա և միաժամանակ հետևել 125 օբյեկտի։

🚩 Աշխաբադում տեղի կունենա Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովը
Այս մասին հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը Թուրքմենստանի խորհրդարանի ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենտոպի հանդիպումից հետո:
Գ. Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով եռակողմ գործընկերությունը մեծ նշանակություն ունի, և Աշխաբադը պատրաստ է ընդունել դեկտեմբերի սկզբին նախատեսված կողմերի հանդիպումը:
Եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացվում երկրների արտաքին գործերի, տրանսպորտի և էներգետիկայի նախարարների միջև, աշխատանքներ են տարվում փաստաթղթերի վրա, որոնք կստորագրվեն հանդիպման ընթացքում:

🚩ANAMA-ի և ԱՄՆ միջազգային օդատիեզերական կորպորացիայի միջև հուշագիր է ստորագրվել
Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունը (ANAMA) և ԱՄՆ միջազգային օդատիեզերական ճարտարագիտական կորպորացիան (IAEK) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ականներից և պայթուցիկ նյութերից տարածքների մաքրման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Այս մասին հայտնել է ANAMA-ն։
Նշվել է, որ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է «Ականների վտանգի դեմ պայքար. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային միջոցառման շրջանակում:

🚩 Ադրբեջանական բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի մոտոհրաձգային ստորաբաժանումներում անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Ստորաբաժանումները կիրառել են մարտական տեխնիկայի առաջխաղացման տարբեր մեթոդներ և հաջողությամբ կատարել նշանակված երթուղու երկայնքով շարժվելու՝ սովորական հակառակորդի դիրքերին մոտենալու, ինչպես նաև հայտնաբերված թիրախները ոչնչացնելու խնդիրները։
Հաշվի առնելով պատերազմում ձեռք բերված փորձը և ժամանակակից ռազմական գործողությունները՝ զորավարժությունների հիմնական նպատակը մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացումն է, այդ թվում՝ անձնակազմի դաշտային և գործնական հմտությունների զարգացումը։

🚩 Ուկրաինական բանակը 2023 թվականին կստանա «TPQ-50» հակահրդեհային ռադարների նոր խմբաքանակ
ԱՄՆ բանակն ամերիկյան պաշտպանական արդյունաբերության «SRCtec LLC» կորպորացիային շնորհել է «TPQ-50» ռադիոտեղորոշիչ համակարգերի պայմանագիր:
Ուկրաինան կստանա նոր «TPQ-50» հակամարտկոցային ռադար, որը նախատեսված է հրետանու և հրթիռային կրակի հայտնաբերման ու մոնիտորինգի համար՝ որոշելու հակահրդեհային միջոցների մեկնման կետը: «TPQ-50»-ը թեթև L-շերտով հակահրդեհային ռադար է, որն ապահովում է շարունակական 360° հսկողություն և 3D հրթիռների, հրետանու և ականանետների տեղակայում՝ օգտագործելով չպտտվող, էլեկտրոնային կառավարվող ալեհավաք:
Համակարգն ապահովում է 360 աստիճանի ծածկույթ 0.5-ից 10 կմ վրա՝ ավտոմատ կերպով դասակարգելով, հետևելով և հայտնաբերելով ականանետային, հրետանային և հրթիռային համակարգերից արձակված արկերի ելքի կետերը: