Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
Ինչպիսի՞ն պիտի լինեն Դետքի նյութերը
Anonymous Poll
17%
Կարճ ու հակիրճ
11%
Ծավալուն և ինֆորմատիվ
72%
Երկու ձևով էլ
🚩 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի այցն Ադրբեջան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Ադրբեջան։ Նշվում է, որ օդանավակայանում Միշուստինին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և պաշտոնատար այլ անձինք:

Միշուստինը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցելու է նոյեմբերի 17-18-ը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին։
🚩 Էրդողանը հայտնել է, որ նոր ատոմակայանը հզորությամբ կարող է գերազանցել «Akkuyu» ատոմակայանին
🚩 Չի բացառվում, որ Թուրքիան վերանայի Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունները

Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արաբական մի շարք պետությունների հետ Թուրքիայի կապերի վերականգնման վերաբերյալ հարցերին:
«Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում հավերժական խնդիրներ ու դժգոհություններ չեն կարող լինել։ Ճիշտ ժամանակին կարող են տեղի ունենալ հարաբերությունների գնահատում և վերաձևակերպում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նշել է, որ Անկարան կարող է վերանայել երկխոսությունն այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններում դժվարություններ կան։

«Այս հարցը կարող է հատկապես արդիական դառնալ Թուրքիայում 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից հետո»,- ասել է Թուրքիայի նախագահը։
🚩 «Որքան շատ ԱՄՆ-ն ձգտի մեծացնել իր դաշնակիցներին ընդլայնված զսպում տրամադրելը, այնքան կատաղի կլինեն մեր ռազմական պատասխանները» ԿԺԴՀ ԱԳՆ
🚩 Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռ, որը մշակվել է «Bavar» ՀՕՊ համակարգի համար
🚩 Թայվանը ներկայացրել է նոր հետախուզական անօդաչու թռչող սարք
🚩 Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով ժամանել է Թաիլանդ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը պաշտոնական այցով ժամանել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ՝ իր ասիական շրջագայության երրորդ փուլի՝ Ինդոնեզիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելուց հետո։

Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թաիլանդի վարչապետն ու պաշտպանության նախարարը թագաժառանգին ընդունել են Բանգկոկի ռազմաօդային բազայում։ Թաիլանդում Թագավորության դեսպան Աբդուլ Ռահման բեն Աբդուլազիզ ալ-Սուհայբանին հայտարարել է, որ թագաժառանգի այցի ընթացքում կկնքվեն մի շարք ոլորտներում համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:
🚩 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
🚩 Ադրբեջանը պատրաստվում է դեսպանատուն բացել Իսրայելում

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Միլլի մեջլիսի օրակարգում և քննարկվելու է օրվա երկրորդ կեսին:

«Իսրայելում դեսպանատուն բացելու առաջարկը ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը»,- այսօր հայտարարել է պատգամավոր Սամեդ Սեիդովը։ Նրա խոսքով՝ դեսպանատան բացմամբ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի։

«Մենք մշտապես տեսել ենք Իսրայելի աջակցությունը միջազգային կազմակերպություններում։ Այդ բարեկամ պետությունը մեզ աջակցել է նաև 44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում՝պաշտպանելով մեր արդար գործը։ Իսրայելի հետ հարաբերությունները հարկավոր է ընդլայնել»,- հայտարարել է պատգամավորը։

Միլլի մեջլիսում շրջանառության մեջ դրված այս նախագծի համաձայն՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը պետք է գործի Թել-Ավիվ քաղաքում։ Սրան զուգահեռ Ադրբեջանը մտադիր է ներկայացուցչություն բացել նաև Պաղեստինի ինքնավարության տարածքում:
🚩 Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 ՈՄԱ գումարտակ. հավերժ փառք` պայքարողին

Հոլովակը պատմում է ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ գումարտակի ստեղծման պատմության ու գործունեության մասին:

Բոլոր
ս` նույն գաղափարախոսության շուրջ

#Դետքի_#Ազգ_բանակ #Երկիր_ամրոց #ՈՄԱ
🔥3
🚩 Այս գիշեր Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ինչպես հայտնել է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ներկայացուցիչը, Թուրքիան հարվածներ է հասցնում սահմանամերձ Քոբանի քաղաքին։

Բացի այդ, Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել նաև Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ուժերին։ Ռազմական գործողությանը թուրքական պաշտպանական գերատեսչությունը տվել է «Ճանկ-թուր» անվանումը։

Ըստ պաշտոնական Անկարայի, Սիրիայի և Իրաքի հարավում իրենց գործունեությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին։ Նրանք հղվում են ՄԱԿ Կանոնադրության 51-րդ կետին՝ ինքնապաշտպանության իրավունքին՝ նշելով, իբր Սիրիայի և Իրաքի քրդաբնակ տարածքներից Թուրքիայի անվտանգությանը սպառնալիքներ կան։
🚩 Նախևառաջ՝ Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ընդգծված հակառակորդ երկիրն է:

ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ Իրանի հանդեպ իր քաղաքականությունը վարելիս փորձել է համախմբել իր համար գործընկերների խումբ, որում տևական ժամանակ որոշակի կարևորություն է ներկայացնում նաև Ադրբեջանը՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանի առկայությունը, իր դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: Սրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության պարագայում կարևորել է Ադրբեջանի դերակատարումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներին չարձագանքելուն, ապա այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի համար հակառակորդ պետություն չէ, որպեսզի Հայաստանին ուղղված սպառնալիքներին ի պատասխան որևէ դիրքորոշում արտահայտի: Մեծ հաշվով ԱՄՆ-ն տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է միևնույն հարթության մեջ, չնայած որ իր էներգառեսուրսների պաշարներով և մատակարարման հնարավորություններով Ադրբեջանի կշիռը շատ ավելին է, քան Հայաստանինը: Թերևս սա է պատճառը, որ դիրքորոշման արտահայտման հարցում կան տարբերություններ:
Վերլուծությունը՝ Արմեն Պետրոսյանի
🚩 «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը պատմական է». Լապիդ
«Ադրբեջանն Իսրայելի կարևոր գործընկերն է։ Այս նշանակալի որոշումն ընդգծում է երկու պետությունների հարաբերություններում առկա խորությունը»,- նշված է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի գրառման մեջ։

Իսրայելի վարչապետը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին կայացված որոշման համար։ Ադրբեջանի խորհրդարանի օրակարգում Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին նախագծի ընդգրկումը, ըստ պատգամավոր Սամեդ Սեիդովի, եղել է Իլհամ Ալիևի նախաձեռնությունը։
🚩 Արևմտյան ռազմական վերլուծաբանները մտածում են Լեհաստանի միջադեպից հետո ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին
Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության նոր հարթակ

Չնայած տարբեր հարցերում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև աշխարհաքաղաքական մրցակցության առկայությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տասնամյակներ շարունակ համարվել են այն հարթակը, որտեղ կողմերի շահերը գրեթե համընկել են։ Այլ կերպ ասած՝ արևմտյան երկրները տարածաշրջանը դիտարկել են որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, հիմնականում ընդունել վերջինիս առաջնորդությունն այս տարածաշրջանում։

Շարունակությունը` https://bit.ly/3Xgb7ql
🚩 Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այցով գտնվում է Ուկրաինայում։ Այս մասին սոցցանցի էջերից մեկում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկել ենք հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր երկրների, այնպես էլ գլոբալ անվտանգության համար»,- ընդգծել է նախագահը:

Կիևում Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային ամրացնել հակաօդային պաշտպանությունը: Լոնդոնը Կիևին կփոխանցի 125 միավոր ՀՕՊ միջոց, ինչպես նաև հատուկ զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է նաև Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը:

#Դետքի_հետագծով

Փաստենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Ռիշի Սունակի առաջին այցն է Ուկրաինա:
⚡️Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
🚩 Ֆրանսիայի գլխավոր շտաբը հայտարարել է Սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին: Ֆրանսիան փորձարկում է իր ուժերը և պատրաստվում մեծ հակամարտության մեկնարկին։

Մանրամասն` https://bit.ly/3Omq8mu
👍1
🚩 Իրանը Ռուսաստանում ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի

Մոսկվան Թեհրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանում իրանական ԱԹՍ-ների արտադրություն հիմնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «The Washington Post պարբերականը հղում անելովԼԼ ամերիկյան հետախուզական կառույցների երեք անանուն աղբյուրներին:

Հաղորդագրությունում նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի սկզբին Թեհրանում:

Ռուսաստանից բանակցություններին ներկա են եղել այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրի մի խումբ պաշտոնյաներ:

Լրատվականը գրում է, որ ԱԹՍ-ների արտադրությունը կարող է մեկնարկել առաջիկա ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում իրանական արտադրության «Shahed-136» և «Shahed-131» տեսակի առնվազն 400 դրոններ են կիրառել:

Մոսկվան և Թեհրանը նախ կտրականապես հերքել են այդ լուրը, սակայն ավելի ուշ իրանական կողմը «տեղեկություն է տարածել, որ պատերազմից առաջ փոքր քանակությամբ անօդաչուներ է վաճառել ռուսներին»: