Դետք | Detq
1.35K subscribers
9.95K photos
1.86K videos
9.02K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🔺ԱՄՆ-ն սպառել է նախապատերազմյան «Tomahawk»-ների պաշարների մեկ երրորդը և «Patriot» հրթիռների կեսը. The Wall Street Journal

https://detq.info/arm/node/16727
🔺Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ում կոչ է արել «նպաստել Արևմտյան Ադրբեջանի հետ կապված մարդկանց անվտանգ վերադարձին»

https://detq.info/arm/node/16728
🔺Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում

https://detq.info/arm/node/16729
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՖԱՖ-ի անդամները երեկ Հայաստան-Չեռնոգորիա խաղի ընդմիջման ժամանակ 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառն էին բարձրացրել
❤5
🔺Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Monument Watch

https://detq.info/arm/node/16734
🔺Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

https://detq.info/arm/node/16735
❤1🤬1
🔺Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 հատ F-16 կործանիչներ։ Մատակարարումը կիրականացվի արագացված ընթացակարգով։

https://detq.info/arm/node/16736
🔺Կիևի ուղղությամբ ռուսական զինուժի իրականացրած գիշերային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

https://detq.info/arm/node/16741
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պետդումայի նիստում, անդրադարձել է երկրի ֆինանսատնտեսական դրությանը և բյուջետային քաղաքականությանը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում արտաքին ֆինանսական աջակցություն կամ օգնություն հայցել այլ պետություններից:
Ադրբեջանում անցկացվող «ADEX 2026» ցուցահանդեսի շրջանակում Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր։
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը հայտնել է, որ համագործակցությունը ներառում է HÜRKUŞ ինքնաթիռների, BAYKAR-ի և ROKETSAN-ի համակարգերի, ինչպես նաև ASELSAN-ի ռադարների մատակարարում։
Գյորգյունի խոսքով՝ թուրքական MKE ընկերությունը Ադրբեջանում նաև հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Նա նշել է Baykar-ի, Roketsan-ի և Aselsan-ի ներդրումային ծրագրերը և երկու երկրների միջև համատեղ արտադրության ու նոր տեխնոլոգիաների զարգացման ընդլայնման մտադրությունը։
Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հրապարակախոս Գևորգ Էմինի ծննդյան օրն է:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2 կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված վերջին 10-12 օրվա ընթացքում, ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից

«Ամսի 18-ին մեզ ներկայացվել են արդեն վերաքննիչ դատարանի վճիռների էլեկտրոնային տարբերակը, բնական է, որ այնտեղ, ինչպես նախկինում, ոչ մի ստորագրություն չկա։ Նմուշ անգամ չկա, բայց, այնուամենայնիվ, բերել են և տվել են մեզ՝ 47 հատոր ընդհանուր ծավալով, և 2-րդ այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց Գերագույն դատարան»,- ասել է նա:
🔺ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ

https://detq.info/arm/node/16744
🔺Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր են կնքել ռազմական արտադրանքի մատակարարման վերաբերյալ և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

https://detq.info/arm/node/16745
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇿Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ կփոխանցվի ՀՀ կառավարությանը. Արտակ Բեգլարյան

«Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի այն նախաձեռնության շրջանակում, ըստ որի՝ կանայք պետք է այցելեին հայ գերիներին։ Նա այցը կազմակերպելու խնդրանքով դիմել էր ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին։ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել, իսկ ՀՀ կառավարության կողմից աջակցություն չի ցուցաբերվել։ Հիմա «Արցախ» միությունը, ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշել է այս նամակները հանձնել ՀՀ կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանությունները պարտավորություն ունեն հայերի և ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ապահովելու նրանց իրավունքների պաշտպանությունն ու վերադարձը»,– ասաց Արցախի նախկին ՄԻՊ–ը։
❤1
🔺Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար

https://detq.info/arm/node/16746
🔺«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը». Սուրենյանց

https://detq.info/arm/node/16748
🔺Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա

https://detq.info/arm/node/16754
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🪖Հավերժի ճամփորդ. Դավիթ Գրիգորյան

Ծնվել է 2000 թ. նոյեմբերի 17-ին Արմավիրի Սարդարապատ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

2019 թ. զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում «Ֆագոտ» հակատանկային համակարգն ուսումնասիրելուց և սերժանտի կոչում ստանալուց հետո տեղափոխվել է Հադրութ։

Որպես հակատանկային դասակի ավագ սերժանտ և «Ֆագոտ» համակարգի օպերատոր-նշանառու՝ պատերազմի առաջին իսկ ժամերից եղել է ամենաթեժ կետերում, Վարանդայի հատվածում մասնակցել է պաշտպանական մարտերին։

Իր հակատանկային հաշվարկով խոցել է հակառակորդի 15 տանկ և 1 Հետևակի մարտական մեքենա։ Այս ցուցանիշը պատերազմի պատմության մեջ համարվում է ռեկորդային։

Այս բացառիկ սխրանքի համար կենդանության օրոք՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին, նրան շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

Նոյեմբերի 2-ին Ճարտարի ծանր մարտերի ժամանակ, երբ հակառակորդը կիրառում էր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, Դավիթը մինչև վերջին պահը չի լքել դիրքը։ Զոհվել է արկի պայթյունից։

Աճյունն ամփոփված է Սարդարապատ գյուղում։
Այսօր զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը։

Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի փոխանցմամբ՝ տղամարդը վնասել է տանտիրուհուն՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։

Իրավապահները տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է գյուղապետը:

ԱԱԾ-ի տվյալներով՝ Շաքիում հայտնված զինված տղամարդը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է։ Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել էր նրա՝ ծառայության վայրից հեռանալու մասին՝ նշելով, որ նա կարող է ապօրինաբար հատել Հայաստանի սահմանը։
2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերը ներառյալ աշխարհը պասիվ հանդիսատես էր Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, կատարված սարսափելի հանցագործություններին․ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս ասել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«2023-ի սեպտեմբերին ավելի քան 120․000 հայ բռնի տեղահանվեց իր տներից։ Սա էթնիկ զտում է, պարզ ու հասարակ, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում։

Մենք հավատում ենք խաղաղությանը, մենք հավատում ենք խաղաղությանը մեր երկրների միջև, և ես ավելի քան վստահ եմ, որ միջազգային հանրությունը կարծում է, որ չի կարող լինել իրական խաղաղություն առանց պատասխանատվության։ Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է՝ թե՛ ՄՔԴ-ի, թե՛ միջազգային հանրության համար։

Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։
👏1