🚩 Բալիում մեկնարկել են Բայդեն-Էրդողան բանակցությունները
Բալիում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։
Նշվում է, որ նախագահները քննարկելու են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Նշենք, որ Բայդենի և Էրդողանի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

🚩 Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև ընդունեց
Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի պատգամավորներից 295-ը, դեմ՝ 1-ը։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի դրանից՝ Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։
Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

🚩 Մոսկվայում կկայանա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը
Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը: Առաջին լիագումար նիստում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց ելույթները:
Երկու պետությունների փորձագիտական համայնքների ներկայացուցիչները հանդես կգան «Chatham House» ձևաչափով:
Նիստի ընթացքում կընդունվեն ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի առաջարկությունները:

🚩 ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել
Եվրոպական միությունը ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային առնվազն 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Եվրամիությունն ու ԵՄ երկրներն առնվազն 8 մլրդ եվրոյի չափով սպառազինություն են տրամադրել Կիևին, ինչն ԱՄՆ ջանքերի 45 տոկոսն է»,- ընդգծել է դիվանագետը:
Բորելը հայտնել է, որ ԵՄ 27 անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի կքննարկեն նաև Ուկրաինային հետագա աջակցության տրամադրման հարցեր:

🚩 Հայաստան է գալիս ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան. կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարարին, ԳՇ պետին ու ԱԽ քարտուղարին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
🚩 Իրան-Ադրբեջան լարվածության դրսևորումները
· Ադրբեջանի հանրային հեռուստաալիքի լուրերի մեկնաբանը հայտարարել է. «Իրանն ուզում է իր բարեկամ Հայաստանի հյուպատոսությունը բացել Թավրիզում, որի ադրբեջանական լինելը հայտնի է: Հիմա իրերն իրենց անուններով կոչելու ճիշտ ժամանակն է. Թավրիզն Ադրբեջան է»: Ճիշտ Ալիևի նման, որը հայտարարում է, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»:
· Ադրբեջանական մեկ այլ հեռուստաալիք, Իրանի Իսլամական Հանրապետությունը որակելով մոլլաների ռեժիմ, արխիվից հանել է Արցախի պատերազմական կադրերը ու հարցրել՝ ինչ գործ ունեն Իրանի զինվորներն Արցախի՝ Իրանի հետ սահմանակից տարածքում (խոսքն այժմ օկուպացված տարածքների մասին է):
· «Ադրբեջանի նախագահին առաջարկում եմ կարդալ Գյուլիստանի պայմանագիրը, որ իմանա, թե ինչն ինչից է անջատվել։ Եթե Գյուլիստանի պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, և նա չէր կարող դառնալ այդ երկրի նախագահը»,- ասել է պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին։
· Իրանի պատգամավորներն ամենախիստ ձևակերպումներով խոսել և Ադրբեջանի տարածքի մասին պատմությունն են ներկայացրել, որովհետև Ալիևը համարձակվել էր Շուշիից հայտարարություններ անել Իրանի մասին:

🚩 Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել
Հրթիռների ընկնելու մասին լուրը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնում է տեղական ZET ռադիոընկերությունը։
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Փշևոդուվ բնակավայրի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի սահմանում՝ Լյուբլինի նահանգում։ Հրթիռներն ընկել են ցորենի չորանոցի վրա, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, երկու մարդ է զոհվել։ Դեպքի վայրում այս պահին հրշեջներ ու ոստիկաններ են աշխատում։ Նշվում է նաև, որ Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։
Իր հերթին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին անվտանգության հարցերով նախարարների խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու հիշատակված միջադեպը։ Լեհաստանի կառավարության մամուլի խոսնակը նշել է, որ խորհրդի նիստին վերաբերող բոլոր այն տեղեկությունները, որոնք կարելի է հրապարակել, անպայման հանրայնացվելու են։ Նա նաև կոչ է արել չտարածել չճշտված տեղեկություններ։

🚩 Չինական ինքնաթիռներն ու նավերը մոտ են Թայվանին
Թայվանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի արձանագրել է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) ռազմաօդային ուժերի վեց ինքնաթիռ և չինական երեք նավ մոտենում են կղզուն: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ին, մեր տարածաշրջանի մերձակայքում հայտնաբերվել են վեց PLA ինքնաթիռ և երեք PLA նավ»,- ասվում է զեկույցում։