Դետք | Detq
1.39K subscribers
9.3K photos
1.59K videos
8.49K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Դետք | Detq
🇦🇲Այսօր կամավորական 4-րդ գնդի հրամանատար Արշակ Գավաֆյանի (Քեռի ) հիշատակի օրն է։
1916թ. այս օրը Ռևանդուզում (այժմ` Իրաք) թուրքական զորքերի օրհասական պաշարման մեջ գտնվող հայ և ռուս զինվորներին ազատելիս սպանվեց Հայ կամավորական 4-րդ գնդի հրամանատար, հայդուկապետ, ժողովրդական հերոս Քեռի-Արշակ Գալֆայեանը (Գավաֆյան):

Կարինցի Արշակ Գավաֆյանը, միանալով ազատագրական պայքարին, դարձել է Քեռի։

24-ամյա Արշակը նախ անդամագրվել է Կարինի պաշտպան հայրենյաց կազմակերպությանը, անցել է Կաղզվան ու համագործակցել Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյանի) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։
Մեկ տարի անց եղել է Սարգիս Կուկունյանի խմբում՝ Երկիր անցնելու նպատակով, սակայն չի հաջողվել, բայց կարողացել է խուսափել ձերբակալությունից ու 1891-ին անդամագրվել է ՀՅԴ-ին։

1893 –ին մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին։
1895 -ի կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում։
1903 –ին հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն։
1904 -ին մասնակցել Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։
1905-1906 –ի հայ-թաթարական բախումների ժամանակ Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվել հիմնականում Անգեղակոթի հատվածում։
Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին (Եփրեմ Դավթյան), դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։

Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։
1914-1918–ին անցել է Կովկաս։
Հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել 1915-ի Սարիղամիշի ճակատամարտին։
1916-ի մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվել է։ Ջոկատը դուրս է բերել շրջափակումից, իսկ ինքն ընկել մարտում։

Քեռու աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայոց գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺5 ու կես տարի անց Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը առաջին անգամ հանդիպել է դստերը:
🔺Հայաստանի աստիճանական ոչնչացման ծրագրում կարելի է նոր «պտիչկա» դնել։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են ևս 3 անկլավ և Տիգրանաշենը։
Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները, և այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Ահա թե ինչ էին ուզում կանխել Բագրատ սրբազանի շարժման անդամները՝ մի շարժում, որը կործանեցին մեր «ընդդիմության» առաջնորդները։

https://detq.info/arm/node/15676
🔺Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

https://detq.info/arm/node/15677
🔺Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:

https://detq.info/arm/node/15678
🔺Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ, ինչը նշանակում է նոր ծանր կորուստներ ու հանձնումներ․ Վահե Հովհաննիսյան

https://detq.info/arm/node/15680
🔺Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան

https://detq.info/arm/node/15681
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել ուկրաինական Դնեպր քաղաքի վրա։
🔺ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները

https://detq.info/arm/node/15682
🔺Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

https://detq.info/arm/node/15684
🔺2018-ի թավիշից դեպի 2021-ի կոշտ քարոզչություն. «ապագա կա»-ից մինչև մուրճ ու «պողպատե մանդատ»

https://detq.info/arm/node/15686
🤬1
🔺Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական մտածելակերպով. Էրդողան

https://detq.info/arm/node/15687
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔺Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել, հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը
😁21
🔺Արցախցի Կարեն Սարգսյանը նվաճել է առաջին ոսկե մեդալը 2026 թվականի Եվրոպայի սամբոյի առաջնությունում՝ Թբիլիսիում ցուցադրելով վստահ ու գերիշխող ելույթ։

Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի կազմում հանդես գալով տղամարդկանց 58 կգ քաշային կարգում՝ Սարգսյանը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վախտանգի Չիդրաշվիլիին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
2
🔺ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում էր վերսկսել Իրանի վրա հարձակումները, սակայն մտափոխվել է՝ ընդառաջելով արաբական մի շարք պետությունների առաջնորդների խնդրանքին։

https://detq.info/arm/node/15692
🔺Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելների կառուցման մասին

https://detq.info/arm/node/15695
🤬1
🔺Թուրքիայի Տրապիզոն քաղաքը և Շուշին կդառնան քույր քաղաքներ


https://detq.info/arm/node/15696
🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ես տեռորի՞ստ եմ. ինչպես են բերանը փակելով հեռացնում Ազատի կացարանում վառված զինծառայողի պապիկին
🔺Հայ-թուրքական սահմանը կբացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

https://detq.info/arm/node/15699
🤬2
🔺Ռուսական բանակը սկսել է միջուկային զորավարժություններ

https://detq.info/arm/node/15700
👏1
🔺Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Փաստերը կուղարկեմ Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը:

https://detq.info/arm/node/15703