🚩 ԱՄՆ ռազմաօդային ուժերի նոր ռմբակոծիչը կգործարկվի դեկտեմբերի 2-ին
ԱՄՆ ՌՕՈՒ-ն հաստատել է, որ ծրագրում են գործարկել «B-21 Raider» ռմբակոծիչը դեկտեմբերի 2-ին Կալիֆոռնիայի Փալմդեյլ քաղաքում գտնվող արտադրամասերում «Northrop Grumman Corporation»-ի հանդիսավոր բացման արարողության ժամանակ:
Ըստ ամերիկյան ռազմաօդային ուժերի՝ «B-21 Raider» ռմբակոծիչն աստիճանաբար կփոխարինի «B-1» և «B-2» ռմբակոծիչներին՝ դառնալով Միացյալ Նահանգների ՌՕ ուժերի ռմբակոծիչների ողնաշարը:
««B-21 Raider»-ի դեբյուտը պատմական պահ կլինի ռազմաօդային ուժերի և մեր ազգի համար: Այն մեր օդային ուժերին կտրամադրի ահռելի մարտունակություն ապագայի խիստ մրցակցային միջավայրերում և գործողություններում»,- հայտնել է ՌՕՈՒ շտաբի պետ Ա․Բրաունը:
Էնդրյու Հանթերը՝ ռազմաօդային ուժերի մատակարարման, տեխնոլոգիաների և լոգիստիկայի քարտուղարի օգնականը,
ասել է, որ ««B-21» ծրագիրը հզոր օրինակ է ԱՄՆ-ի երկարամյա փորձի՝ նորարարական, հարմարվողական և արդյունավետ պաշտպանական արդյունաբերության բազայի միջոցով առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ներդրման գործում»։

🚩 Հուլուսի Աքարը քննարկումներ է ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հետ։
Այս մասին նշվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում. «Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Զրույցների ընթացքում մտքերի և տեղեկությունների փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ»։

👍1
🚩 Ահաբեկչություն Իրանի Շահչերաղ սրբավայրում
Այսօր՝ չորեքշաբթի՝ Իրանի ժամանակով ժամը 17:45-ին, 3 զինված անձ հարձակվել է Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի տարածք՝ սկսելով կրակել թաքֆիրական ահաբեկիչների ոճով։
Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են, երրորդի որոնումները շարունակվում են։
Իրանի անվտանգային կառույցները հայտնում են, որ Շահչերաղի վրա հարձակված ահաբեկիչներն իրանցի չեն եղել։

🚩 Ինչո՞ւ Արևմուտքին ձեռնտու չէ «Հյուսիս-hարավ» միջանցքը, սակայն ձեռնտու է «Զանգեզուրի միջանցքը»
🔺 Արևմուտք և «Հյուսիս-hարավ» միջանցք
Եկեք պայմանավորվենք տերմինների շուրջ.
1. Սկսենք նրանից, որ Արևմուտքը, առաջին հերթին, վերաբերում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ինչպես նաև նրանց մի շարք դաշնակիցներին ու արբանյակներին (որտեղ, օրինակ, ամբողջությամբ ճիշտ չէ Ֆրանսիան ներառելը)։
Շարունակությունը` https://bit.ly/3DCksB5

🚩 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները, որոնք անցկացվում են Արևմտյան Ադրբեջանի նահանգում, ուղղված չեն Հարավային Կովկասի հարևան երկրների դեմ:
Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
«Մեր զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում ուղղված չեն որևէ հարևան պետության դեմ (Հարավային Կովկասում)։ Նրանք, ովքեր պետք է Իրանի ռազմական զորավարժությունների մասին ծանուցում ստանան, արդեն ստացել են և նորից կստանան այն»,- հայտնել է Քանաանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսել է ցամաքային զորքերի զորավարժություններն Արաքս գետի շրջանում։ Զորավարժությունները շարունակվել են մի քանի օր:

🚩 ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու
Մանրամասն` https://bit.ly/3TFUoKR
Մանրամասն` https://bit.ly/3TFUoKR
🚩 Թուրքիան կարող է Ադրբեջանին վաճառել «Բարկան» մակնիշի զրահապատ մեքենա
Այս մասին հայտարարել է «HAVELSAN» արտադրող ընկերության նախագահ Հաջի Ալի Մանթարը:
«Համաձայնագրեր են ստորագրվել Ադրբեջանի, Ուկրաինայի և Պակիստանի հետ։ Քննարկումները շարունակվում են»,- նշել է Հ. Մանթարը:
Նրա խոսքով՝ ներկայումս «Բարկանն» օգտագործվում է միայն Թուրքիայում։

🚩 Տարածաշրջանային առավել կարևոր իրադարձությունները մեկ նախադասությամբ. Չինաստան. մաս 2-րդ
Մանրամասն` https://bit.ly/3NjUYf1
Մանրամասն` https://bit.ly/3NjUYf1
🚩 Թուրքիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը
100 միլիոն դոլար արժողությամբ նոր նախագիծը, որն իրականացվում է երկու երկրների նախագահների ընտանիքի անդամների կողմից, Թուրքիայի և Ադրբեջանի սերտ հարաբերությունների ցուցիչն է։
2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիան այն երկրներից էր, որն ամենաշատը շահեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից։ Թուրքիան պատերազմի ժամանակ լուրջ ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, իսկ այդ օգնությունն այժմ տալիս է իր պտուղները։
Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում այս ամենը։ Դրա վառ օրինակն Ադրբեջանի նավագահ Իլհամ Ալիևի պատասխանն է իտալացի լրագրողին, որտեղ անդրադառնալով Թուրքիային՝ նա նշել է. «Թուրքիան մեր հարևանն է, և այնտեղ շատ հայտնի շինարարական ընկերություններ կան: Թուրքիան մեր դաշնակիցն է և միաժամանակ մերձավոր բարեկամը»:

🚩 Կառավարությունը ներդնում է նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
Կառավարությունը հայտարարել է, որ պատարաստվում է պաշտպանական ոլորտում ներդնել ևս մեկ ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերներին մանրամասնել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվում է շարքային և սպայական կազմից՝ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու նոր համակարգ:
Մանրամասն` https://bit.ly/3gDfkUa

🚩 Քննարկվել են Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիկսկու հետ:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Քննարկվել են Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

👎1
🚩 Թուրքական իշխանամետ թերթերը գրում են հայ-թուրքական կարգավորման գործընթացին ուղղված հանդիպումների մասին
Թուրքիայի իշխանական «Sabah» թերթը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Մանրամասն` https://bit.ly/3DgsgHj

🚩 Ռուս թուրքագետը նշել է, որ Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործումը շատ քիչ են տեսնում. «Еrmenihaber»
Մանրամասն` https://bit.ly/3U1G9jp
Մանրամասն` https://bit.ly/3U1G9jp
🚩 Իրանը Ռուսաստանին չի տվել և չի տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք. Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին հերքել է Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար՝ պնդելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցն ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»,- ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ ստեղծելու Թեհրանի պատրաստակամությունը՝ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։

🚩 ԱՄՆ-ն մոտ 500 միջուկային ռումբ կուղարկի Եվրոպա
ԱՄՆ-ն ավարտել է «B61» միջուկային ռումբի 12-րդ արդիականացման մշակումը։ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ արտադրության մեջ կմտնի 480 «B61-12» կառավարվող ռումբ։ Դրանցից մի քանիսը 2023-2024 թվականներին կփոխարինեն հնացած «B61» տարբերակներին, որոնք տեղակայված են Եվրոպայի և Թուրքիայի վեց ավիաբազայում:
Մանրամասն` https://bit.ly/3U1XiJN

🚩 Սուրեն Պապիկյանն ընդունել է Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։

🚩 Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում
«Ադրբեջանի և Ղազախստանի միջև եղբայրական հարաբերություններ կան։ Երկրների միջև հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում և աստիճանաբար զարգանում են»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդիկարիմովը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված նիստում:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը նպատակ ունի Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ ԱՄՆ դոլարի:

🚩 Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև։ Ըստ Հնդկաստանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ Սերգեյ Շոյգուն Ռաջնաթ Սինգհին տեղեկացրել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այդ թվում՝ ներկայացրել «կեղտոտ ռումբի» օգտագործման վերաբերյալ մտահոգությունները։
«Ես կրկնել եմ Հնդկաստանի դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության ճանապարհով գնալու անհրաժեշտության վերաբերյալ՝ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորելու համար»,- «Թվիթերում» գրել է Ռաջնաթ Սինգհը Շոյգուի հետ հեռախոսազրույցից հետո:
«Կողմերից ոչ մեկը չպետք է դիմի միջուկային տարբերակին, քանի որ միջուկային կամ ճառագայթային զենքի կիրառումը հակասում է մարդկության հիմնարար սկզբունքներին»,- նշել է նա։

🚩 ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին․Պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել է Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնի՝ հայ-ադրբեջանական սահման այցից՝ հարցնելով, թե արդյոք այն ԵՄ ու ԵԱՀԿ առաքելություններից անկախ առաքելություն է։
«Մի փոքր հետ գնանք, ԱՄՆ-ն շփվում է, հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին, և մենք խրախուսել ենք երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրները լուծելու և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը։

🚩 Մեկնարկել է ՀԱՊԿ արտահերթ հեռավար գագաթնաժողովը
Մեկնարկել է ՀԱՊԿ-ի արտահերթ հեռավար գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան ուղարկված առաքելության զեկույցն ու Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը։
Նիստին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիստն անցկացվում է պաշտոնական Երևանի նախաձեռնությամբ, որը հրապարակավ քննադատում է Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ադրբեջանական ագրեսիային համարժեք չարձագանքելու, Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրելու համար:
Արձագանքելով այդ քննադատություններին՝ Ռուսաստանի արտգործնախարարը դեռևս շաբաթներ առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ասել էր, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, և որ դրա համար անհրաժեշտ է միայն կազմակերպել Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը:
Առայժմ պաշտոնապես չի հաղորդվել՝ որ երկրներից են լինելու դիտորդները, և ինչ մանդատ կարող է ունենալ այդ առաքելությունը:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Իրանի պետական «Sahar TV» հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։ Տեսանյութում ցուցադրված են Իրանի և Ադրբեջանի սահմանների մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների կադրերը։ Դրանք ուղեկցվում են Իսրայելին և Ադրբեջանին ուղղված խոսքերով:
«Իրանը դա հայտարարում է, որպեսզի Ադրբեջանը իմանա և հասկանա՝ յուրաքանչյուր ոք, ով սխալ է նայում Իրանին, պետք է ոչնչացվի»,- ասվում է տեսանյութի տեքստում։