🚩 ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինեե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Հանդիպմանը ՄԻ պաշտպանը ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Քրիստինեե Գրիգորյանն անդրադարձել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Ռոքֆոյը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Պաշտպանի գրասենյակի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Նշենք, որ Բրիս Ռոքֆոյը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Մանրամասն` https://bit.ly/3es54xr

🚩 Ռուսաստանը զենքի «խորը պաշար» ունի. բրիտանական հետախուզական ծառայության
Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի (էլեկտրոնային հետախուզության ծառայության) ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս զենքի «խորը պաշարներ» ունի։ Այս մասին հայտնում է «BBC» հրատարակությունը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ռեզերվներ ունի՝ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին։
Ֆլեմինգը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ չկան ապացույցներ և նշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։
Ռուսական զինանոցի հետ կապված իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասներ ու գնահատականներ Ֆլեմինգը չի ներկայացրել։

🚩Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրագործել։
«Սկզբունքային կետերի շուրջ, որոնք հինգն էին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորումը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող միմյանցից անջատ լինել. այսօր տարածաշրջանում կայունությունը չափազանց կարևոր է:

Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲✊ Ես աշխարհազորային եմ. Շուշան Բաբայան
Դետքը սկսում է նոր հաղորդաշար «Ես աշխարհազորային եմ» խորագրով: Աշխարհազորը համալրած մեր հայրենակիցները պատմում են իրենց կյանքի, կամավորական դառնալու ու հայրենիքի գաղափարի մասին:

❤7
🚩Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը գնահատում է որպես հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ ԵՄ դեսպանները համաձայնվել են քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, որպեսզի տեղակայեն Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և սահմանազատմանը նպաստելու համար:
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է: Գիտենք դրանց եզրակացության ժամկետները: Եվ մենք կանոնավոր կապեր ենք պահպանում այդ հարցի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ակնկալում ենք օգտվել նաև առաջիկայում Աստանայում ԱԳ նախարարի կողմից խորհրդի նիստի շրջանակում նախատեսված միջոցառումից»,- ընդգծել է Մարիա Զախարովան:

👎2
🚩Թունիսը հաստատել է ռազմական ոլորտում աֆրիկյան գործընկերությունը շարունակելու մտադրությունը
Թունիսի պաշտպանության նախարար Իմադ Մամիշը չորեքշաբթի հաստատել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել աֆրիկյան գործընկերությունը ռազմական ոլորտում։ Թունիսցի նախարարը պարզաբանել է, որ տարբեր երկրների, հատկապես աֆրիկյան երկրներին ներգրավելու նպատակը հստակ ուղերձ փոխանցելն է, այն է՝ Թունիսն ի վիճակի է առաջնորդելու աֆրիկյան երկրների ներգրավման գործը և կարող է հաջողակ միջնորդ դառնալ տարածաշրջանի պաշտպանության հարցում:

🚩 Պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից․Ժակ լե Նայ
Մանրամասն` https://bit.ly/3Mtm9na
Մանրամասն` https://bit.ly/3Mtm9na
🚩 Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների բացումը:
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվել է, որ բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Մուխրովանիի մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում, հնչել են բոլոր երեք երկրների պետական օրհներգերը։
Ըստ տեղեկության՝ մարտավարական զորավարժությունների նպատակն է խորացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, բազմազգ միջավայրում հրամանատարության և վերահսկողության զարգացումն ու փոխգործակցության արդյունավետության բարձրացումը։

🚩 44-օրյա պատերազմում հայկական կողմում կռված «վարձկանների» թվում եղել են Իրանի քաղաքացիներ. Ադրբեջանի դատախազություն
Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմին մասնակցած «վարձկանների» թվում եղել են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի քաղաքացիներ։
Այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։ Սաֆարովը նշել է, որ նրանց ինքնությունը պարզվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում. «Կայացվել են համապատասխան որոշումներ, և այդ անձինք հետախուզման մեջ են հայտնվել:
Անկախ նրանից, թե նրանք որ երկրի քաղաքացի են, իրենց կատարած հանցագործությունների համար
պատասխանատվության են ենթարկվելու Ադրբեջանի օրենքներով»:

🚩 «Embraer»-ը շարունակում է առաջին «KC-390 Millennium»-ի արտադրությունը Հունգարիայի համար
2020 թվականի նոյեմբերին Հունգարիայի կառավարությունը պայմանագիր է կնքել «Embraer»-ի հետ՝ Հունգարիայի պաշտպանության ուժերի կարողությունների հզորացման նպատակով երկու «KC-390» ինքնաթիռ գնելու համար։
Ռազմաօդային ուժերի հրամանատար Լասլո Նագին ասել է. «Մենք կանոնավոր վերահսկում ենք մեր առաջին «KC-390»-ի հավաքումը, և ինքնաթիռի արտադրությունն ավելի լավ է ընթանում, քան նախատեսված էր՝ նախնական ծրագրերի համեմատությամբ սահմանված պայմանագրից զգալիորեն առաջ: Մենք նաև լավ հարաբերություններ ենք հաստատել Բրազիլիայի ռազմաօդային ուժերի հետ»։
Առաջին ինքնաթիռի թռիչքային փորձարկումները կսկսվեն 2023 թվականի երկրորդ կեսին, իսկ առաքումը տեղի կունենա 2024 թվականի երկրորդ եռամսյակում։
Հունգարիայի համար երկրորդ ինքնաթիռի արտադրությունը նախատեսվում է սկսել 2022 թվականի դեկտեմբերին, մատակարարումը՝ մինչև 2024 թվականի վերջ:

❗️Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:
📌 Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

🚩 Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը. Բայրամով
«Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել՝ ծանոթանալու դրանց հետ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ ընդլայնված կետերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի և Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման համար:
Անդրադառնալով ընդլայնված կետերի էությանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ դրանք լրացնում են Ադրբեջանի կողմից նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն խաղաղ համաձայնագրի հիմքում:
Բայրամովը նաև հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը:

👍1
🚩 Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ Եվրամիության «երկակի ստանդարտներն» ու «հանդուրժողականությունը»՝ պնդելով, որ դա Անկարային մղում է անտեսելու միջազգային իրավունքը և թույլ է տալիս նոր հակամարտություն հրահրել մայրցամաքում։ Անաստասիադեսի խոսքով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա բազմաթիվ քաղաքական ու տնտեսական կապերը թույլ են տալիս երկրին պահպանել դաշինքին անդամակցության կարգավիճակը՝ Անկարային տրամադրելով մի տեսակ դիվանագիտական վահան:
🚩 Ուկրաինայի հետախուզական աղբյուրները պարզել են, որ Ռուսաստանը զինել է հարևան Բելառուսին իրանական արտադրության տասնյակ անօդաչու սարքերով, քանի որ Ուկրաինայում պատերազմը սրվում է։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզությունը երեքշաբթի հայտնել է, որ իրանական «Kamikaze Shahed-136» (ռուսական բանակում վերանվանվել է «Jeeran-2») անօդաչու թռչող սարքերը սկսել են ժամանել Բելառուս. հոկտեմբերի 10-ից սկսած՝ 32 ԱԹՍ է ներմուծվել երկիր, մինչև հոկտեմբերի 14-ը նախատեսվում է ներկրել ևս 8-ը, հայտնում է ամերիկյան «Fox News»-ը։
🔴 Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը միայն Հայաստանով չեմ սահմանափակվում. Գառնիկ Դավթյան
🚩 Եթե 1 ամիս առաջ Թուրքիայում բացվեց «Զանգեզուրի (Սյունիքի մարզ) Ինքնավար Հանրապետություն» կազմակերպությունը, ապա օրեր առաջ Թուրքիայում բացվել է «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր խորհրդարան» հանձնաժողովը:
Այս ԿԵՂԾ կառույցի հիմնական նպատակն է «պայքարել իրանական ռեժիմի դեմ՝ հանուն ազատության և ազատագրման»։
Հանձնաժողովը հետևյալ քայլերն է սահմանում.
· մեկամսյա ժամկետում պատրաստում է Հարավային Ադրբեջանի ժամանակավոր խորհրդարանի սահմանադրությունը և գործառնական ուղեցույցները,
· սահմանում է Հարավային Ադրբեջանի ընտրական խորհրդի 91-101-հոգանոց կազմը:
Վերոնշյալից բացի՝ նախատեսված են նաև այլ դրույթներ:

🚩 Մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր և կիրականացվի դելիմիտացիա․ ՀՀ ԱԽ քարտուղար
Մանրամասն` https://bit.ly/3CqlRcc
Մանրամասն` https://bit.ly/3CqlRcc
🚩 Ղրղզստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Այս մասին հայտարարել է Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը երկու երկրների միջև սահմանափակ կազմով առաջին միջպետական խորհրդի նիստում:
«Ղրղզստանը եղբայրական Ադրբեջանի հետ պատրաստ է լուրջ փոխգործակցության ռազմավարական ոլորտներում: Ղրղզստանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Մենք շնորհակալ ենք ձեզ միջազգային ասպարեզում Ղրղզստանի բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար»,- ընդգծել է նախագահը:

🚩 Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել. Տարասով
Մանրամասն` https://bit.ly/3ED7Nih
Մանրամասն` https://bit.ly/3ED7Nih
🚩 Անկարան հարվածելու է բոլորին, ովքեր միջամտում են Թուրքիայի նպատակներին Էգեյան ծովում. Էրդողան
Մանրամասն` https://bit.ly/3S745R0
Մանրամասն` https://bit.ly/3S745R0