Դետք | Detq
1.35K subscribers
9.95K photos
1.86K videos
9.02K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական ռազմական թիրախ է համարելու ցանկացած երկիր, որի տարածքից կարող է հարձակում գործել Իրանի վրա։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11173
Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։



Ավելին՝
https://detq.info/arm/node/11174
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է Թուրքիա։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11175
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է և՛ պաշտոնական, և՛ բոլոր հաղորդակցման միջոցներով․ լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանին դեռ կրակոցներ արձանագրվում են։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11176
Զուգահեռաբար ցուցադրվել են արխիվային կադրեր, որոնցում երևում են Սերժ Սարգսյանը, Մովսես Հակոբյանը, Մ. Մ-ն (Ավո)։

Այնուհետև ցուցմունք են տվել «տուժած» ադրբեջանցիները։

Հաջորդ «նիստը» տեղի կունենա մայիսի 8-ին։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11177
😢2
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11178
Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում է:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11179
🇦🇲 Հայկական «Maktes Arms» ընկերության տաղավարը մայիսի 6-ից 8-ը
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող DEFEA-2025 ցուցահանդեսին։
T-AB 1A բուլփափ ինքնաձիգից բացի` ընկերությունը ցուցադրում է նաև այլ հրազեն։
«Գեղարդ» վերլուծական․

Վերջերս ադրբեջանական մեդիա դաշտում հայտնվեց մի հրապարակում, որի հեղինակն իր ագրեսիվ հռետորաբանությամբ հայտնի Էլչին Ալըօղլուն է։ Նրա հարձակման թիրախը «Գեղարդ» հիմնադրամն էր, իսկ պատճառը՝ հիմնադրամի հրապարակումները, որոնք փաստացի ու հիմնավորված բարձրացնում են Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ողբերգական վիճակին վերաբերող հարցերը։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11180
Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11181
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11182
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11183
Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11186
Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11187
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11188
Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11189
Գերատեսչության փոխանցմամբ՝ փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Ավելին՝
https://detq.info/arm/node/11190
«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել», - ասված է հաղորդագրությունում:

Ավելին՝
https://detq.info/arm/node/11191
Ժամեր առաջ Իսրայելի բանակը կոչ էր արել բոլորին անհապաղ լքել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները

Ավելին՝
https://detq.info/arm/node/11192
🤬2