Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
❗Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այս շրջաններ այցելելուց՝ ռազմական նոր էսկալացիայի հնարավորության պատճառով։

❗ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է չայցելել Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք, ինչպես նաև Երասխ։

❗️ Բրիտանիան ևս իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հեռու մնալ հնարավոր ռազմական գործողությունների վայրերից և ռազմական օբյեկտներից։
❗《Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր։ Հատկապես Մատաղիսում քիչ խոշոր սպառազինություն ունի թշնամին։

Սա խոսում է երկու իրողության մասին․

1․ Ադրբեջանը չունի մեծաքանակ զինտեխնիկա, ինչի պատճառով ստիպված է պարբերաբար տեղափոխել դրանք և վերաբաշխում անել ըստ անհրաժեշտության։
2․ Ադրբեջանը պատրաստվում է այդ ծանր զինտեխնիկան կիրառել այլ վայրում։

Կարևոր է, որ հայկական հետախուզական ծառայությունները ճշտեն, թե դրանք որտեղ են տեղակայվել և ինչ վերախմբավորումներ է արել թշնամին》. Նաիրի Հոխիկյան
🚩《Քիչ առաջ խոսեցի Երասխի գյուղապետ Սարո Այվազյանի հետ։ Ասում է, իրենց մոտ որևէ արտակարգ իրավիճակ այս պահին չկա, մարդիկ հանգիստ ապրում են իրենց տներում, թշնամու որևէ հարձակում գյուղի ուղղությամբ կամ դիրքերի ուղղությամբ չկա։

Երասխի գյուղապետը նույնիսկ տեսակապով ցույց տվեց, որ գյուղում ընտանիքները սովորական կյանքով ապրում են, չկա ոչ մի տարհանում։

Վերջին ժամերին ինչ-որ խմբեր հանրության մեջ տարածում են տեղեկություններ, իբր Երասխում տարհանում է։ Մի հավատացեք նման կեղծ լուրերին》. Նաիրի Հոխիկյան
👍1
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և Թուրքիան համատեղ անցկացրել են «Միջերկրական փոթորիկ-2022» զորավարժությունը

Զորավարժությունը նվիրված է եղել նահատակ կապիտան Ջենգիզ Թոփելին: Նա թուրք օդաչու է, որի ինքնաթիռը 1964 թվականին Կիպրոսում թուրքական ռազմաօդային ուժերի թռիչքի ժամանակ խոցվել է հունական զենիթային թնդանոթից, կապիտանը պարաշյուտով ցատկել է, սակայն գերի ընկել հույներին։

Սեպտեմբերի 19-23-ն անցկացված զորավարժությունների նպատակն է զարգացնել Կիպրոսի թուրքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անվտանգության ուժերի հրամանատարության միջև փոխադարձ ուսուցումը, համագործակցությունը և փոխգործունակությունը:
Նախագահ Թորեն Կիպրոսի թուրքական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-մայոր Սեզայ Օզթուրքի և Նիկոսիայում Թուրքիայի դեսպան Ալի Մուրատ Բաշչերիի հետ միասին հետևել է Սադրազամքոյում զորավարժությունների փուլին և զինվորականներից տեղեկացել զորավարժությունների ընթացքի մասին:
📢 Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։

❗ Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։

Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլլ դրանց պատրաստ լինելով։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյան
❤3
Հայկական զինուժը սեպտեմբեր 12-16-ին առաջին անգամ փորձարկել է նոր համակարգ

ՏՏ ոլորտի մեր աղբյուրները հաղորդում են, որ սեպտեմբեր 12-16 սահմանային ուղղություններից մեկում մարտական պայմաններում փորձարկվել է հայկական ընկերության մշակած մարտի կառավարման իրավիճակային կենտրոնը։ Կենտրոնը մարտական կառավարման, յուրային ու թշնամու ուժերի ուղեկցման և դիտարկման, որոշումների կայացման աջակցման բազմաբաղադրիչ համակարգ է։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն այս կապակցությամբ գրում է․
«Քանի որ տեղեկատվության արտահոսք է եղել, արժե «ցանցային հանրությանը» բացատրել, որ սեպտեմբերյան ռազմական էսկալացիայի օրերին Հայաստանի սահմաններին տեղի է ունեցել մի իրադարձություն, որը, հուսով եմ, հետադարձ հայացքով կգնահատվի որպես շրջադարձային պահ Հայաստանի զինված ուժերի հրամանատարության և կառավարման համակարգի համար։Առաջին անգամ «Հայաստանի զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստազորի հրամանատարությունը» մարտական ​​գործողություններ կազմակերպելու համար օգտագործել է գումարտակի/բրիգադի մակարդակի իրավիճակային օպերատիվ կենտրոնը։ Կենտրոնը մշակվել է Հայաստանում և հիմնված է բացառապես հայկական ընկերությունների կողմից ստեղծված համակարգի, ծրագրային և տեխնոլոգիական միջավայրի վրա:«Ցանցային քաղաքացիների» համար, ովքեր մասնագետ չեն, հավելեմ, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն նման կենտրոններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսրայել։ Օրերս Թուրքիան հայտարարեց իր մշակումների մասին։ Այժմ Հայաստանը նույնպես կարող է զբաղեցնել իր տեղը, եթե մենք կարողանանք մարտական ​​պայմաններում փորձարկումից անցնել համակարգի տեղակայմանը։ Կան բազմաթիվ կազմակերպչական և գործառնական խնդիրներ, ռազմական մշակույթի խնդիրներ, քանի որ գործողությունների իրավիճակային կենտրոնը պահանջում է հեռանալ խորհրդային ռազմական ժառանգությունից և անցում կատարել 21-րդ դարում պատերազմի:Բայց գլխավորն այն է, որ իրավիճակային կենտրոնը ոչ միայն կա, այլ մասնակցում է ռազմական գործողություններին։ Հայկական ինժեներական և տեխնոլոգիական միտքը կարողանում է մշակել Հայաստանին անհրաժեշտ զենքեր. Իսկ գործողությունների իրավիճակային կենտրոնը զենք է, և որակ փոխող զենք։Հայը գիտի կռվել, զարգացնել, զենք պատրաստել։ Մնում է չնչին խնդիր՝ քաղաքական և պետական ​​այրեր, որոնք ունակ են նույն կերպ մտածել և գործել»:
👍6
‼️Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

📌 Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

ՊՆ մամուլի խոսնակ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցի երեխաների մեջ դեռ վաղ տարիքից ատելություն են սերմանում թշնամու ու հայի հանդեպ։

Ադրբեջանցի իրավապաշտպան Ինջատ Իմրանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Սումգայիթի աշակերտները կրկնում են ֆաշիստական և հակահայկական կարգախոսներ 《Ծառայություն հայրենիքին, հավատարմություն ժողովրդին, ատելություն (երեխաները կրկնում են 3 անգամ) թշնամու հանդեպ》։

《Ուղղակի հերթական տեսանյութն է, որտեղ երեխաները մեծանում են պատերազմական ոգով և ատելության մեջ։ Հիշեցնում է Հիտլերյուգենտը
Համաշխարհային 2֊րդ պատերազմի ժամանակ 》,֊ գրում է ադրբեջանցի իրավապաշտպանը։
#Ոգեզէն_նախաձեռնություններ

🖇 «Գմբեթը» Storaket Architectural Studio-ի նախագիծն է, որի առաքելությունն է ստեղծել Հայաստանում խրամատների առավել ապահով և ամուր ամրակառույցներ:

❓ Ի՞նչ խնդիր է լուծում հետևյալ նախագիծը.

📍 Ամրակառուցումը ապահովում է բազմաշերտ պաշտպանություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել յուրաքանչյուր գյուղի մուտքի և ելքի անառիկությունը:

📌 ՊՆ-ն սահմանամերձ տարածքներում բանակի համար նախաձեռնում է որոշ քայլեր, սակայն հետևյալ նախագիծը իրականացվում է համայնքի համար և մեր սահմանապահ բնակավայրերն ամրակառույցներով պաշտպանելու նպատակով:
#ոգեզէն #storaket #գմբեթ #համապարփակ #պաշտպանություն
👍5
Առաջնագծի կահավորման կարևոր մասը՝ ֆորտիֆիկացիան է (գիտություն ամրաշինության մասին), ինչի արդյունքում պետության սահմանները պաշտպանվում են այսպիսի շինություններով`  բունկերներով։
👍5
🚩 Դպրոցներում պարտադիր կդառնա զինվորական պատրաստության ճամբարը. մանրամասներ

Հանրակրթության նոր չափորոշչով ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի Տավուշի մարզում այն փորձարկվել է 11-րդ դասարանցիների համար։ Մյուս ուսումնական տարվանից ճամբարը գործելու է բոլոր 11-րդ դասարանցիների համար»,- տեղեկացրել է նա։
🇹🇷🇬🇷 Թուրքիան զորք և ռազմական տեխնիկա է կուտակում Հունաստանի հետ սահմանին․ թուրքական ԱԹՍ-ները սահմանին իրականացնում են թռիչքներ։
❗ Արևելագետ Արմեն Պետրոսյան

🚩 «Կարևոր է ՀՀ-ի կողմից Իրանի հետ շատ ավելի սերտ համագործակցությունը, ցանկալի է, որ այս պահին անվտանգային հարցերի հետ կապված՝ այդ համագործակցությունը լինի ավելի ստվերային, և չի բացառվում՝ շատ հարցերում պետք է տեղի ունենա գործողությունների համակարգում կամ դերաբաշխում: Ավելի վտանգված է ՀՀ ինքնիշխան տարածքը, մասնավորապես Սյունիքը, բայց խնդիրներն ընդհանուր են և վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ Սյունիքի մարզի դեմ հնարավոր իրականացվելիք ցանկացած գործողություն ուղիղ ազդեցություն է ունենալու Իրանի ռազմավարական շահերի և անվտանգության վրա»,- ասաց արևելագետը:

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02fZkakruSyLdVCUhgW7cRPnJHzTDEVMAfMufBjBQRudTwTx4PK4vpcFUmDj5iBHaHl/
🚩 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ ասել է, որ «ցնցված է»՝ Իսրայելի իշխանություններն Ուկրաինային չեն տրամադրել Կիևի պահանջած զենքերը։ «Ես չեմ հասկանում, թե ինչ կատարվեց Իսրայելի հետ, ես ցնցված էի, Իսրայելը մեզ ոչինչ չտվեց, զրո»,- ասել է Զելենսկին այսօր՝ ուրբաթ, ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական «Սու-35» կործանիչներ գնելու հարցը, եթե ամերիկյան «F-16»-երի վերաբերյալ գործարքը ձախողվի, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ 
🚩 Հնդկաստանն այն երկիրը չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել զենք և նավթ գնելու համար: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նյու Դելին ճնշում է զգում ԱՄՆ-ի կողմից այդ հարցերի շուրջ։ «Ես չեմ կարծում, որ Հնդկաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է ճնշում գործադրել, մեր դիրքորոշումը ձևավորվում է մեր շահերի հիման վրա՝ ելնելով այն ամենից, ինչ մեզ անհրաժեշտ է»,- ասել է Բագչին։
👍2
🚩 1990-ական թթ. համաշխարհային մամուլում հայտնվեցին մեծաքանակ հոդվածներ՝ ուղղված Հայաստանի դեմ: Այն ժամանակ, երբ հայերը պաշտպանում էին իրենց հայրենիքը, իրենց տունը, Ադրբեջանը հարձակվում էր նրանց վրա, իսկ հետո ԶԼՄ-ների օգնությամբ լուրեր տարածում այն մասին, որ հարձակումն իբր կազմակերպել է հայկական կողմը: Կոմանդոսն ակտիվորեն չի մասնակցել ազգային շարժմանը, բայց դրա փոխարեն մասնակցել է մարտական գործողություններին: «1990-ին Ադրբեջանը քարտեզ հրապարակեց, որտեղ երկրի կազմում ընդգրկված էին Զանգեզուրը և Սևանի կեսը: Հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ յուրաքանչյուր հայի պարտքը, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման է հարում, իր հայրենիքը պաշտպանելն է»,- ասում էր Արկադի Տեր-Թադևոսյանը:
👍3❤1
🚩 Թուրքիայի մեծ ձեռքբերումը․

Քրդական "ահաբեկչական" PKK ռազմական թևի՝ HPG-ի ահաբեկիչներ Չիչեքին և Յըլդըրըմին Հայաստանը փոխանցել է MIT-ին (թուրքական հատուկ ծառայություն), - գրում է Անադօլու Աժանսը
🚩 Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

Ղազախստանի հարավում և հարավ-արևելքում գտնվող Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022» և «Էշելոն-2022» զորավարժությունները։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր։

Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանումը՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ միավորումը։