Dejavu/Дежавю/Դեժավյու
1.72K subscribers
889 photos
337 videos
1 file
82 links
Download Telegram
⚠️ Կրկին երկրաշարժ

Ժամը 18:21-ին Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին: Սերժ Սարգսյանի հարցազրույցի 2-րդ մասը կհեռարձակվի վաղը, 21:00-ին
Գյումրիում ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ անհայտ անձը ձվով հարվածեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկին, ինչից հետո խաղաղ ցույցը վերածվեց ծեծկռտուքի: «Ցայգ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ կրքերը հանդարտվեցին միայն ոստիկանների միջամտությունից հետո:
ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼՔՈՒՄ Է ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ․․․Այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր...
⚡️Հայկական բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում․ Երրորդ նախագահ
Ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրում է:
«Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել է իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայել և Սյունիքում մեծ խորհրդակցություն է հրավիրել՝ պետական հիմնարկներից մեկում։ Սկսել է խելք սովորեցնել, թե ինչպես է հարկավոր կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և այլն: Բայց հանկարծ երկնքում լսվել է անօդաչուի զզվելի ձայնը։ Եվ, Նիկոլին, ինչպես ժամանակին Միխայիլ Սահակաշվիլիին, ահ ու սարսափ է պատել: Փաշինյանը սկսել է բղավել, թե որտեղ է նկուղն ու նետվել ապաստարան՝ ճանապարհից մաքրելով տղամարդկանց ու կանանց։ Թիկնազորը հազիվ է հասցրել վազել նրա հետևից: Նիկոլը մկան պես մտել է ապաստարան՝ կրնկնելով միայն. «Փրկեք, օգնեցեք»:
Թիկնազորի տղաները նայել են նրան զզվանքով և ամոթով: 5 րոպե անց անօդաչուի ձայնն անհետացել է, սակայն Նիկոլը բղավել է նրանց վրա՝ պահանջելով ավիացիա կանչել և ստուգել երկինքը: Եվ միայն մեկուկես ժամ անց վախից թրջված Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել մեքենա և զրահաբաճկոններով տեղափոխել Երևան»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐ
Պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում պարզվեց որ ծախսվել են ոչ նպատակային։ Այսինքն, գումարները հավաքվել են, հետո իբր պարտքով տրվել է Կառավարությանը, պատերազմի կարիքների հետ կապված ծախսեր անելու համար։ Այդ օրերին, պարզվում է գտնվել են նաև անձինք որոնք ցանկացել են նաև փող աշխատել պատերազմի վրա։ Երեկ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտնեց որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով, զրահաբա։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է։ Զրահաբաճկոնները գնվել են մեծ քանակի և շատ անգամ բարձր գներով։
DEJAVU-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են և «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։
Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա ևս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը և մինչ այսօր ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Այս մութ պատմությունները վստահաբար կքննվեն իշխանափոխությունից հետո, իսկ մենք շուտով կհրապարակենք նաև մանրամասներ՝ թե կորած 11 միլիոն դոլարի մասին թե ուռճացված գներով զրահաբաճկոնների մասին։
👇🏻👇🏻👇🏻
Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը, Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո» և Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը»
Ռուբեն Մխիթարյանը իր էջում գրում է.
«Այ կապիտուլյանտ, Երևան-Գյումրի ճանապարհի փոսերը տեսել ե՞ս:
Այ կապիտուլյանտ, մի հատ դառմայեդ Պապիկյան Սուրոյիդ հարցրու, թե ե՞րբ է ասֆալտելու Թալինի շրջանաձև հրապարակը, որը մի տարի է քանդել է ու որի միջով է հիմա անցնում Երևան-Գյումրի ճանապարհը:
Այ կապիտուլյանտ, տեղյա՞կ ես, որ Լանջիկ-Գյումրի հատվածի խայտառակ փոսերը ԳԵՐարագ լցրել են քո Գյումրի գալուց մի քանի օր առաջ ու որոնք մի շաբաթից էլի քանդվելու են:
Այ կապիտուլյանտ, 3 տարվա ընթացքում բացի անիմաստ 20 միլիոն դոլար ծախսելով սեփական փիարի համար ու ոչ էֆեկտիվ մաքսատուն կառուցելով Գյումրիում, ուրիշ ի՞նչով ես օգուտ տվել Գյումրիին: Ներքաղաքային ասֆալտապատման հետ դու կապ չունես: Դա վարկային գումարներ է, որը վերցվել է 2016 թվականին ու որին ԴՈՒ ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԵՄ ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ:
Այ կապիտուլյանտ, 2018-ի դեկտեմբերին հայտարարեցիր, որ 2 տարում Գյումրիի տնակների հարցերը լուծվելու են․․․ Այ կապիտուլյանտ, ՀԱՏ-ՀԱՏ ԱՍԱ, ԹԵ ԱՆՁԱՄԲ ԴՈՒ ՈՒ ՔՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ի՞ՆՉ ԵՔ ԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՐ:
Գալ քաղաքում ֆռֆռալ live անելը օգուտ չէ․․․
«Կապիտուլյանտի պահապանները»
Սա՝ Արտակ Արայի Դարբինյանն է, ՀՀ Ոստիկանության թիվ 10/32 զորամասի ոստիկան։
Նա այն ոստիկանն է որը ծառայություն իրականացնելու ժամանակ, խուլիգանի պես էր իրեն պահում, վիրավորում ու սպառնում էր Նիկոլի իշխանությունից հեռացած Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին, որը իր մանկահասակ երեխաների հետ զբոսնում էր Երևանում։
Դեպքի առիթով Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդում էր տվել և տեսանյութ հրապարակել՝ գրելով «Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական...»:
ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ, ԻՍԿ ԿԱՆԽԻԿԱՑՎԱԾ 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ՄՆԱՑԵԼ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՄՈՏ
Օրերս Դեժավյուն անդրադարձել էր Համահայկական Հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի թեմային, որը լայն արձագանք ստացավ լրատվական հարթակներում, սակայն իրավապահ մարմինների կողմից արձագանք այդպես էլ չեղավ։ Մենք նշել էինք, որ բացի նրանից, որ պատերազմի կարիքների համար հանգանակված գումարը Հիմնադրամը փոխանցել է Կառավարությանը, այնուհետև այդ գումարներից կանխիկացումներ են եղել, օրինակ՝ 11 միլիոն դոլար, որը 4 հոգի տնօրինել են իբր պատերազմի կարիքների համար, իսկ հետագայում դրանք անհետացել են։
Ինչպես և նախորդ նյութում ասել էինք, այս թեմային վերաբերվող ուշագրավ տեղեկությունների է տիրապետում Դեժավյու ալիքը, որը մաս մաս կհրապարակենք, մինչև իրավապահները իրենք չսկսեն զբաղվել այս խայտառակ «պատերազմի ժամանակվա գործարարներով»։
Այսպես, պատերազմական թեժ օրերին կառավարության գաղտնի որոշմամբ շուրջ 1,2 դոլար է հատկացվել սաղավարտների(каска) և զրահաբաճկոնների(бронежилет) գնաման համար։ Սակայն գործարքը որոշվել է անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացվել և պահվել է Կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Նիկոլ Փաշինյանի մերձավոր ևս մի քանի հոգու մոտ: Սաղավարտների և զրահաբաճկոնների գնում և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել: Գործարքը հետագայում էլի չիրականացվեց, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնաց Էդուարդ Աղաջանյանի և Փաշինյանի մերձավորների մոտ։
Դեժավյուն շուտով այլ տեղեկություններ ևս կհրապարակի Համահայկական Հիմնադրամից անհետացած գումարի հետքերով, քանի դեռ դատախազությունը կամ քննչական մարմինները իրենք չեն հետաքննել։ 👇🏻👇🏻👇🏻
Էդուարդ Աղաջանյանը
❗️❗️❗️ Այսօր՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկողներն են՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անալիտիկայի օպերլիազորներ Արմանը և Արտյոմը։
⚡️ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳՎԱԾ «ԿԱՍԿԱ» և «ԲՌՈՆԵԺԻԼԵՏ»
Մենք արդեն անդրադարձել էինք որ պատերազմի օրերին Համահայկական Հիմնադրամին հանգանակված գումարները, անօրինական որոշումով փոխանցվել են Կառավարության հաշիվներին, իբր պատերազմի կարիքների համար գնումներ կատարելու։ Այդ օրերին բանակին մատակարարվում է` կասկածելի աղբյուրներից և կասկածելի որակի սաղավարտներ և զրահաբաճկոններ, որոնք պարզվում է որևէ փորձաքննություն չեն անցել և դրանց պիտանելիությունն անգամ չի ստուգվել։
Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունենում փակ խորհրդակցության, որի ընթացքում, ՊՆ ներկայացուցիչը վարչապետին հայտնում է, որ մատակարարվող սաղավարտները և զրահաբաճկոններն առանց փորձարկման չեն կարող ընդունվել և զորքին ուղարկվել։ Սակայն, վարչապետն տեղում ուղիղ հանձնարարական է տալիս առանց փորձաքննության, շտապ ընդունել և ուղարկել, իբր դրա կարիքը չկա: Ըստ իրեն, «կասկա» ու «բռոնեժիլետ» կրելը, ավելի շատ հոգեբանական էֆեկտ ունի և կարևորն այն է, որ զինվորը մտածի, թե դրանցով պաշտպանված է։ Վարչապետի կարծիքով, իրականում այդքան էլ էական չէ, որ զինվորներն իրականում ապահով լինեն, այլ կարևորն այն էր, որ ընդամենը այդ համոզմունքով ուղարկվեն թշնամու կրակի տակ, իսկ թե այնտեղ ինչ հետևանքի կհանգի, չստուգված ու հնարավոր է անորակ պաշտպանիչ միջոցները` դա, արդեն ոչ մեկի հետաքրքիր չէ։ Բնականաբար չի բացառվում որ այդ միջոցները իրականում անորակ են եղել, ու իրենց ֆունկցիան չիրականացնելու պատճառով զոհվել են զինվորներ։
ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳՎԱԾ «ԿԱՍԿԱ» և «ԲՌՈՆԵԺԻԼԵՏ»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՀԵՏՔԵՐԸ․ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Նախորդող մեր հրապարակումներում, մենք գրել էինք որ պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում ծախսվել են ոչ նպատակային, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհետացել են։ Մենք գրել էինք նաև, որ բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից փող աշխատելուց, 11 միլիոն դոլար գումար ուղակի անհետացել է՝ չկա։ Իրականում, այդ գումարը կանխիկացնում են, իսկ նախատեսված ապրանքը չի մատակարարվում։ Մեր տրամադրության տակ են հայտնվել, 2 փաստաթուղթ, որից երևում է որ, միանվագ կանխիկացում է տեղի ունեցել՝ 285 143 Եվրո /որպես կանխավճար/, իսկ մյուս փաստաթղթից երևում է որ իբր 519 750 000 դրամի ապրանք պետք է գնվեր։
Այո, թղթերը կան, բայց ամբողջ խնդիրն նրանում է, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո և մինչ հիմա, այդ ապրանքները չեն մատակարարվել, իսկ գումարը կանխիկացվել և պահվում է մի քանի հոգու մոտ, որոնք Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը չէն վերադարձրել բյուջե։

Հիշեցնենք, որ DEJAVU-ի տեղեկություններով, այդ գործարքները համակարգել են 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 👇🏻👇🏻👇🏻
❗️❗️❗️ՇՏԱՊ. Մանրամասներ Օնիկ Գասպարյանի, ԱԱԾ տնօրեն Աբազյանի ու Արայիկ Հարությունյանի հանդիպումից: Սկզբից ներկայանալով որպես բանագնացներ, փորձել են համոզել Օնիկ Գասպարյանին: Տեսնելով գեներալի վճռականությունը և միչև վերջ գնալու տրամադրվածությունը, հասկացել են, որ փոփոխություններն անխուսափելի են: Հանդիպման վերջում նրանք իրենց բանավոր աջակցությունն են հայտնել Գասպարյանին, նեղսրտելով, որ այս պահին դեռ պատրաստ չեն գրավոր հայտարարությամբ աջակցել իրեն:
❗️❗️❗️«Թուրքիան ինչպե՞ս կարող է դատապարտել Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել` խառնվում են Հայաստանի ներքին գործերին, դատապարտում ՀՀ բանակի հայտարարությունը։ Վիճակը հանգուցալուծվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, ուրիշ տարբերակ չկա». ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Իգոր Ստրելկով
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։
Արթուր Չատյանը տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»