Deep Digital
280 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Վերջերս ChatGPT-ն թողարկել է youtube-ի տեսանյութերի ամփոփիչ, որը կարճ ներկայացնում է վիդեոյի իմաստը։ 😯

Օգտատերերը կայքին խնդրում են ամփոփել YouTube-ի տեսանյութերը, այնուհետև հարցեր տալ տեսանյութերի վերաբերյալ՝ թույլ տալով մարդկանց ավելի արագ տեղեկատվություն ստանալ:🧑‍💻
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հնդկական գովազդը՝ որպես արվեստի գործ

🌪️Այստեղ արկածներն այնքան շատ են, որ հերիքում են մի ամբողջ բլոքբասթեր ֆիլմի համար կամ գուցե մենք արդեն դիտում ենք ապագա բոլիվուդյան ֆիլմի կարճ տարբերակը:
🤖 Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների շնորհիվ այժմ հաճախորդների ներգրավումը մեծամասամբ հիմնված է առաջարկությունների վրա (relevant recommendations):

Ահա բիզնեսի վրա 3 հետևանք, որոնք առաջանում են արդի և համապատասխան առաջարկություններ կիրառման դեպքում

1. Վաճառքների խթանում

5 հաճախորդից 3-ի օնլայն գնման որոշումը հիմնված է համապատասխան առաջարկության վրա: 📈

2. Ուժեղացնում է ապրանքանիշի նկատմամբ վստահությունը

4-ից 3-ի մոտ կազմակերպության հանդեմ վստահությունը ուժեղանում է, եթե ստանում են արդի առաջարկություններ: 🗣️

3. Բարձրացնում է հաճախորդի հավատարմությունը

Հարցվածների գրեթե կեսը նորից կօգտվեն այն ընկերությունից, որը տրամադրում է նման առաջարկություններ:🫂
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👀 Edge-ը առաջին և միակ browser -ն է, որ ինտեգրել է արհեստական բանականություն:

Microsoft-ը, շարունակելով OpenAI-ի հետ համագործակցությունը, ավելացրել է DALL-E արհեստական բանականությունը Edge-ին:

Հունվարին սկսելով մի քանի բիլիոն դոլարանոց համագործակցության 3-րդ փուլը` Microsoft-ը մեծ ներդրում է կատարել OpenAI-ի տեխնոլոգիաների զարգացման մեջ 🫣
Պլաններում կա ինտեգրել OpenAI-ի մոդելները իր արտադրանքների մեջ:

Իսկ բացի Edge-ից AI-ը ավելացվել է նաև Bing-ին ChatGPT-ի տեսքով 🤔
🤔 Գիտեի՞ք, որ մինչ այս պահը Fanta-ի տեսքը ըստ երկրների տարբերվում էր

Բրենդի` վերջերս թողարկված նոր համաշխարհային տեսքը նպատակ ունի մարդկանց ոգեշնչելով ընդգծել կյանքը երջանկությունն ու եռանդը 💃🏻

Jones Knowles Ritchie-ը հանել է լոգոյից տերևը և նարինջը՝ հեշտացնելով տարբեր համերի համար ինտեգրումն ու ադապտացումը: Նախորդ լոգոյի կապույտի երնագը փոխելով՝ նա ավելի վառ և կտրուկ գույն է տվել փաթեթավորմանը 💥
📊 Մի քանի վիճակագրական տվյալներ

Հարցման արդյունքում պարզվել է, որ մարդկանց գրեթե կեսն ամեն օր օգտագործում է իր սմարթֆոնը ավելի քան 6 ժամ 😅

Ըստ տարիքային տարբերության 45 և բարձր տարիքի մարդիկ ավելի քիչ են օգտագործում իրենց սմարթֆոնները, քան 45 տարեկանից ցածրները։

👀 Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլոր տարիքային խմբերում TikTok-ը զբաղեցնում է միայն 4-րդ տեղը ամենաշատ օգտագործվող հարթակների շարքում՝ գերազանցելով YouTube-ը, երաժշտության հավելվածները (Spotify, Apple Music և այլն) և Instagram-ը։
Even when it isn't Heinz, it has to be Heinz

🏆 Heinz-ի նոր գովազդային արշավը 2023 թվականի 1-ին եռամսյակի լավագույններից մեկն էր, քանի որ գրավում է սպառողների զգացմունքները ապրանքանիշի և արտադրանքի նկատմամբ։

Նույնիսկ այլ արտադրանքից օգտվելիս, պարունակթյունը միշտ փոխարինվում է Heinz-ով 😉
📊 Առաջարկում ենք այսօր խոսել սոցիալական կայքերի առաջին եռամսյակի թարմացումներից և նորություններից։
✔️ Instagram-ի գործադիր տնօրենը, ով կիսվել է իր տեսլականով, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Instagram-ը կրկին առաջնահերթություն է տալու նկարների ֆորմատին, որից հետո շատ օգտատերեր սկսեցին տեսնել լուսանկարների օրգանական աճը:

✔️ Այնուհետև «+» կոճակը վերադարձավ իր հին դիրքին՝ հաստատելով, որ IG-ն 2023 թվականին չի կենտրոնանում միայն Reel-երի վրա:

Այսպիսով, լուսանկարներով կոնտենտի հրապարակումները նոր ռազմավարության մի մասն են 😉
TikTok-ը 2023 թվականի 1-ին եռամսյակի ամենաշատ ներբեռնված և նաև ամենավիճահարույց հավելվածն է եղել ԱՄՆ-ում դրա արգելքի վերջին խնդիրների պատճառով 🤔

🤝Հարթակում ապրանքներ որոնողների մեծ աճ է գրանցվել, այդ իսկ պատճառով Google-ի որոնման համակարգում օպտիմիզացումից զատ փորձեք նույնն անել TikTok-ի համար:

TikTok-ում այժմ հավանություն է տրվում 40 վայրկյանից մինչև 1 րոպե կոնտենտներին, որոնք փոխարինում են 30 վայրկյանանոց վիդեոներին։ Իսկ այսպիսի փոփոխությունները օգտատերերին հարթակում ավելի երակր պահելու նպատակ ունեն 👀
YouTube-ի shorts-ը ավելի արագ են զարգանում, քան Instagram-ի և Tiktok-ի մոդելները 👀

Դրա պատճառներից մեկն այն է, որ ստեղծագործողները և բիզնեսները, որոնք կենտրոնացած են YouTube-ի shorts-ի վրա, կարող են հեշտությամբ վերափոխել իրենց երկար կոնտենտային վիդոները կարճի՝ փարզապես կտրելով դրանք: Այս կարճ վիդոները լսարանի մոտ հետաքրքրություն են առաջացնում հիմնական, երկարատև կոնտենտի հանդեպ:

Այս եռամսյակում YouTube-ը խթանեց նաև փոդքասթները՝ դրանք YouTube Music բերելով: Բացի դա ավելացվեց YouTube Studio-ում փոդքասթ ստեղծելու հնարավորություն 🤫
Տարին սկսվեց Twitter-ով, որը վերանվանեց իր գլխավոր էջի անունը «For You»-ով 😅

Սկզբից էջի կոնտենը բաղկացած էր միայն հարթակի կոնտենտային առաջարկություններից: Իսկ այժմ այն ներկայացնում է 50% առաջարկություններ և 50% այն ինչին բաժանորդագրվել եք դուք 🤫
Չնայած նրան, որ 2022 թվականին Snap-ի ամենօրյա օգտագործման աճ էր գրանցվել, սակայն ըստ նրանց եկամտի հաշվետվության հարթակը չի կարողացել հասնել իր նպատակներին 📄

Դրա պատճառով օգտատերերին ավելի ներգրաված պահելու համար ստեղծվեց «Snapchat AI» պրեմիում-ը դեռահասներին և հատկապես Gen-Z-ին հարթակում պահելու համար:

Ասում են՝ Snapchat-ը Gen-Z-ի և ստեղծագործողների "տունն է": Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվեց, որ Snapchat-ը նրանց վճարում է բավականին գումարը՝ հարթակում մնալու համար 👀
Պարզվում է, որ Gen-Z-ն բավականին շատ ժամանակ է անցկացնում Pinterest-ում, իսկ հարթակի վիդեո կոնտենտի կեսը պահպանվում և pin է արվում Gen-Z-ի կողմից:

Այսպիսով 2023-ին Pinterest-ը կենտրոնանում է վիդեո բովանդակությունը ստեղծելու վրա 💃🏻
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հեռավար աշխատողների համար դրախտային տուն է կառուցվել 👀

Ֆրանսիացիները ստեղծել են օրիգինալ տուն freelance-ի սիրահարների համար։
Ամենահետաքրքիրը Romotow T8-ի մեջ այն է, որ այն բացվում է կրիչի պես 😅

Ներսում կա մեծ ննջասենյակ՝ հեռուստացույցով, սանհանգույց և խոհանոց՝ ճաշասեղանով։
Առկա են պրոյեկտների զանազան տարբերակներ՝ բացօթյա, աուդիո համակարգով, լրացուցիչ մեկտեղանոց մահճակալով և այլն։ Իսկ տանիքում տեղադրված արևային մարտկոցների շնորհիվ լավ եղանակին ապահովվում է դրանց` մինչև հինգ օրվա աշխատանքը։

Ի՞նչ եք կարծում, որքան կարժենա այսպիսի տունը 💸
Media is too big
VIEW IN TELEGRAM
Metaverse-ը հավերժ ինտերակտիվության աշխույժ աշխարհ է, իսկ կարո՞ղ են նրա բնակիչները կարոտել մարդկային կյանքը 🤔

🥺 Իհարկե կարող են

Ի վերջո, թվային աշխարհում ամենապարզ և միևնույն ժամանակ իրական հաճույքները, ինչպիսին է սիրելի պաղպաղակի համը, հնարավոր չէ ապրել և զգալ։

Magnum-ի այս գեղեցիկ և բովանդակալից գովազդում պաղպաղակն այլաբանություն է իրական կյանքին բնորոշ բոլոր գեղեցիկ պահերի համար 🫶🏻