Deep Digital
264 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Ֆեյսբուքը թողարկել է նոր լոգին նոթիֆիքեյշն ֆիչըր, որը տեղեկացնում է յուզերներին ամեն անգամ, երբ նրանք լոգին են լինում այլ հավելվածներում կամ հարթակներում: Բացի այդ, նոթիֆիքեյշնի մեջ նաև նշվելու է, թե յուզերների որ տվյալներն են օգտագործվել տվյալ հավելվածի օգտագործման համար, որը թույլ կտա նրանց ավելի տեղեկացված լինել իրենց անձնական տվյալների օգտագործման և տարածման մասին:  Ընդհանուր առմամբ այս նոր ֆիչըրը մշակվել է յուզերների տվյալների անվտանգության ապահովման և նրանց համար ավելի թափանցիկ մթնոլորտ ստեղծելու համար:
Գուգլը թողարկել է հագուստի որոնման նոր ֆիչըր՝ օնլայն գնումների որոնումները ավելի հեշտացնելու համար: Ինչպես նշել է Գուգլը, այսօրվանից սկսած յուզերները կարող են գտնել հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարներ ամբողջ համացանցից՝ հավաքված Գուգլի որոնման դաշտում: Այս ֆիչըր դեռ գործում է միայն մոբայլ սարքավորումների վրա և այն թույլ է տալիս յուզերներին գտնել հագուստի տեսականի տարբեր օնլայն խանութներից: Բացի այդ, յուզերները կարող են նաևև ֆիլտրել իրենց նախընրտած ոճը, բաժինը, չափսը և այլ մանրուքներ, իսկ երբ պատրաստ են արդեն վերջնական ընտրություն կատարել, կարող են այցելել խանութի կայք և գնել իրենց ընտրած իրերը: Իսկ թե ինչպես է աշխատում այս նոր ֆիչըրը, կարող եք տեսնել վերը նշված գիֆի օրինակում:
LinkedIn-ը 3 նոր ֆիչըր է ավելացրել իր էջերի համար, որոնք ստեղծվել են Լինկդինի էջերի ներգրավվածությունը բարելավելու համար, ինչպես նաև բրենդի կամ բիզնեսի և իրենց հետևորդների միջև ավելի ամուր կապ ստեղծելու համար: Ինչպես նշել է LinkedIn-ը, 50 միլիոնից ավելի կազմակերպություններ օգտագործում են էջերը իրենց հաճախորդների, աշխատողների և պոտենցիալ հանդիսատեսի հետ: Այս կազմակերպություններին օգնելու համար LinkedIn-ը ներկայացրել է 3 նոր ֆիչըրները, որոնք են՝

Էջերին հետևելու հրավերը,
LinkedIn լայվ-ը,
Գրառումներ կատարելը (էջերի ադմինների համար) ինչպես կազմակերպության էջից, այնպես էլ իրենց սովորական պրոֆիլից:

Իսկ նոր ֆիչըրների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, կարող եք դիտել կցված կարճ տեսանյութը:
Ինստագրամը փորձարկում է անձնական նամակներ ուղարկելու ֆիչըրը վեբ տարբերակի համար: Այս ֆիչըրը հատկապես պետքական է Ինստագրամի բրենդների, ինֆլուենսերների և բոլոր այն յուզերների համար, ովքեր շատ նամակներ են ուղարկում։ Ֆիչըրի թողարկումից հետո նրանք հնարավորություն կունենան ավելի արագ և հեշտ կատարել նույն գործողությունները քան մոբայլում: Բացի այդ, վերջնական թողարկումից հետո, այս ֆիչըրը աշխատելու է նույն ձև, ինչպես և մոբայլ տարբերակում՝ հնարավորություն տալով յուզերներին օգտվելու բոլոր այն հնարավորություններից որոնք կան մոբայլում, այդ թվում նաև՝ խմբակային չատը, նկարների փոխանցումը դեսքթոփից, նոթիֆիքեյշններ ստանալը և այլն:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՊՐՈՖԻԼԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ

Յութուբը սկսել է թողարկել պրոֆիլ քարտեր յուզերների համար, որոնք ցույց են տալու մի շարք ինֆորմացիա յուզերի մասին, այդ թվում՝ նրանց անունը, նկարը, բաժանորդների քանակը, իրենց բաժանորդագրված ալիքները, ինչպես նաև բոլոր մեկնաբանություններն ու պատասխանները: Բացի այդ, այս պրոֆիլային քարտերը հնարավորություն են տալու տեսնել յուզերի բոլոր մեկնաբանությունները մեկ տարվա ընթացքում, ինչը Յութուբի քրեյթորներին թույլ կտա ճանաչել ինչպես ամենահավատարիմ երկրպագուներին, այնպես էլ այն յուզերներին, որոնք շարունակաբար անհարգալից մեկնաբանություններ են անում հարթակում: Յութուբը հուսով է, որ այս նոր պրոֆիլային քարտերն ու թափանցիկությունը ավելի ապահով ու դրական միջավայր կստեղծեն հարթակում:
Մի քանի օր առաջ Google Chrome-ի ինժեներական տնօրեն Ջասթին Շհյուն հայտարարել է, որ 2 տարվա ընթացքում Google-ը արգելելու է երրորդ կողմի քուքիները բրաուզերում: Նա նաև նշել է, որ յուզերները պահանջում են ավելի շատ գաղտնիություն և, որ վեբ էկոհամակարգը պետք է զարգանա աճող պահանջները բավարարելու համար: Google-ը հուսով է, որ 2 տարվա ընթացքում քուքիների փոխարեն ավելի ինովացիոն լուծում կգտնվի, որը կկատարի նույն գործառույթները, սակայն ավելի լավ գաղտնիություն կապահովի յուզերների համար: Հայտարությունից հետո, բավականին շատ քննարկումներ են սկսվել թե՛ գովազդային կազմապերպությունների կողմից, որոնց համար այս նորությունը բավականին անսպասելի էր, և թե՛ տեխնոլոգիական կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հերթին արդեն նոր լուծումներ են առաջարկում քուքիների փոխարեն:
Եթե հիշում եք` որոշ ժամանակ առաջ մենք պատմել էինք Փինթերեստի հոգեբանական օգնության գործիքների մասին, որոնք ստեղծվել էին յուզերներին դժվար հոգեբանական իրավիճակներում օգնելու համար։ Օրեր առաջ, Փինթերեստը հայտարարել է, որ այդ հոգեբանական գործիքները հասանելի են լինելու ևս 9 երկրների համար, քանի որ վերջին ժամանակներում յուզերնրի հոգեբանական խնդիրների հարցումների քանակը զգալիորեն աճել է, ինչն էլ դրդել է հարթակին ավելի շատ երկրներում տարածել օգնության միջոցերը 🤗 Այսպիոսով, 9 նոր երկրների ցանկում են՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան,Սինգապուրը, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Հոնկոնգը և Նոր Զելանդիան։ Ինչպես տեսնում ենք, Փինթերեստը մեծ ուշադրություն է դարձնում իր յուզերների համար հարթակում դրական միջավայր ստեղծելուն, ինչպես նաև ավելի հաստատուն գործողություններ է կատարում նրանց հոգեբանական բարդ իրավիճակներում օգնելու համար
YouTube Original-ը կրկնապատկելու է իր սեփական արտադրության բովանդակության քանակը 2020 տարվա ընթացքում՝ կենտրոնանալով հատկապես վավերագրական ֆիլմերի ստեղծման վրա: Այդ մասին հայտարարել է YouTube Original-ի բովանդակության ղեկավար Սյուզն Դենիելսը, նշելով նաև, որ կազմակերպությունը իր պլաններում ունի ավելի քան 100 նոր մշակված նախագիծ 2020թ-ի համար: YouTube-ը արդեն թողարկել է The Age of AI վավերագրական ֆիլմը, իսկ հետագա պլաններում է Creators for Change նախագիծը, Coachella-ի մասին կինոնկարը, ինպես նաև մի շարք այլ հետաքրքրիր նախագծեր: Ընդհանուր առմամբ, YouTube-ը շատ պլաններ ունի 2020թ-ի համար և մեծ ոգևորությամբ արդեն իսկ սկսել է իրականացնել դրանք:
Pantone-ը նոր գովազդային արշավ է ստեղծել, որտեղ աշխարհը պատկերված է յուրահատուկ գունային պալիտրայով: 《Ստեղծեք ձեր աշխարհը Pantone-ով》 գովազդային արշավը ստեղծվել է TBWA գովազդային գործակալության հետ համատեղ, և արշավի հիմնական գաղափարը Pantone-ի հաճախորդներին ցույց տալն է, որ աշխարհը կարող է արտացոլվել երևայական վառ գույներով և երանգներով 🖼 Գովազդային արշավի շրջանակներում ստեղծվել են 5 պատկերներ, որոնք մարդկանց տանում են նոր գունային տիեզերք և մեկ անգամ ևս ցույց են տալիս Pantone-ի հեղինակային դիրքը գունային աշխարհում:
Թվիթերը թողարկել է նոր reaction էմոջիներ DM-ների մեջ, որոնք յուզերները կարող են օգտագործել յուրաքանչյուր նամակում: Այս նոր էմոջիների օգտագործումը շատ հեշտ է, դրանք աշխատում են նույն ձև, ինչպես Ֆեյսբուքի ռեակցիաներով էմոջիները: Յուզերները նույն կերպ կարող են ավելացնել, փոխել կամ ընդանրապես հանել էմոջիները ցանկացած նամակի կամ կցված մեդիայի համար: Թվիթերի նոր reaction էմոջիների փրիվյուն կարող եք տեսնել նկարում:
Google-ը փոխել է գովազդվող արդյունքների տեսքը իր բրաուզերում, որի արդյունքում թե՛ գովազդները,և թե՛ օրգանիկ որոնման արդյունքները սկսել են իրար նմանվել: Ինչպես կարող եք տեսնել նկարի օրինակում, գովազդվող կայքերը այժմ տարբերվում են օրգանիկ արդյունքներից միայն փոքր “Ad” գրված տարբերանշանով: Այն տարբերանշանի ֆորմատը ադապտացվել է նոր ֆավիկոններին, որոնք դրված են յուրաքանչյուր օրգանիկ արդյունքի վերնագրի դիմաց: Ինչպես նշում են շատ մեդիա քննադատներ, այս նոր փոփոխությունը դժվարեցնելու է գովազդի և օրգանիկ բովանդակության տարբերակումը յուզերների համար:
Ինստագրամի սթորիների Create բաժնում ավելացել է նոր գործիք, որը թույլ է տալիս յուզերներին տեսնել իրենց բոլոր mention-ները, խմբագրել  դրանք, ինչպես նաև re-post անել իրենց ըքաունթում: Այս գործիքը գտնվում է Create բաժնում, շնիկ՝ @ նշանով 😥 և այն հայտնվում է յուզերների մոտ այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը նրանց նշում է իրենց սթորիում: Create-ի այդ նոր գործիքը հատկապես օգտակար է այն բրենդների համար, որոնք հաճախ են re-post անում իրենց հետևորդների սթորիները: Այժմ նրանք հեշտությամբ կարող են գտնել և re-post անել բոլոր mention-ները մեկ բաժնից՝ խնայելով իրենց ժամանակը:
Snapchat-ը և NBC hեռուստատեսային հեռարձակող ընկերությունը կրկին համագործակցելու են 2020թ-ի ամառային Օլիմպական խաղերի շրջանակներում 🤝 Օլիմպիական խաղերի ընթացքում NBC-ն կթողարկի 70-ից ավելի էպիզոդներ, 4 տարբեր հաղորդումների համար, որոնցից յուրաքանչյուրը կցուցադրվի Snapchat-ում: Բացի այդ, ինչպես նախորդ երկու օլիմպիական խաղերին, այնպես էլ այս տարի, Snapchat-ը ամենօրյա նորություններ է թողարկելու Our Story սնափ տարբերակներով` ամբողջ աշխարհի յուզերների համար 🌍 Ինչպես նշել է Snapchat-ի բովանդակության ղեկավար Շոն Միլսը, նրանք շատ ուրախ են NBC-ի հետ կրկին համագործակցելու կապակցությամբ, ինչպես նաև Օլիմպիական խաղերի լավագույն պահերը ցուցադրելու համար:
Հավանաբար շատերդ եք մտածել այն մասին, թե ինչպես է աշխատում Ինստագրամի ալգորիթմը և որ գործոններն են դարձնում ձեր ըքաունթն ավելի գրավիչ ալգորիթմի համար: Հոկտեմբերին ստեղծված Ինստագրամ @Creators ըքաունթը, որը հիմնականում գրառումներ է անում հարթակի նորությունների վերաբերյալ, վերջերս մի շարք յուզերների հարցերի է պատասխանել՝ պարզաբանելով Ինստագրամի ալգորիթմի որոշ դրույթներ: Ինչպես պատասխանել է @Creators-ը Q&A-ի շրջանակներում, Ինստագրամի ալգորիթմը փոխվում է անընդմեջ, առանց որոշակի ժամանակացույցի, այն միայն թարմացվում է հիմնվելով մեխանիզացված համակարգի վրա: Բացի այդ, @Creators-ը նշել է, որ ալգորիթմը չի դասակարգում ըքաունթներն ըստ դրանց տեսակի, այն համակարգում է ըստ բովանդակության որակի և ներգրավվածության քանակի: Ըքաունթը նաև գրել է, որ յուզերների ֆիդը կազմվում է հիմնականում նրանց կողմից հաճախ դիտվող բովանդակությունից, այլ ոչ թե հստակեցված որևէ համակարգից:
animation.gif
36.6 MB
PINTEREST-Ը ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ AR ՖԻՉԸՐ

Pinterest-ը թողարկել է նոր AR փորձելու ֆիչըր, որը թույլ է տալիս յուզերներին տեսնել և փորձարկել շրթներկը հենց իրենց վրա` AR-ի selfie տեսախցիկի միջոցով: Այս նոր ֆիչըրը ավելացել է ‘Try It’ կոճակի տեսքով, և այն կարող եք փորձարկել, օրինակ, ձեր pin արած շրթներկի վրա: Սեղմելով ‘Try It’ կոճակը որոնման հատվածում, հավելվածը կբացի selfie տեսախցիկը և դուք կկարողանաք փորձարկել շրթներիկի բոլոր երանգները: Ինչպես նշվել է, այս ֆիչըրը հետագայում ընդլայնվելու և ներառելու է ավելի շատ կատեգորիաներ ու օնլայն խանութներ: Այս պահին ֆիչըրը աշխատում է միայն ԱՄՆ-ում, սակայն սպասվում է, որ շուտով այն հասանելի կդառնա բոլորի համար:
Ֆեյսբուքը թողարկել է history ջնջելու գործիք, որն արդեն հասանելի է բոլոր երկրներում: Այս գործիքը նոր "Off-Facebook Activity" settings-ի մաս է կազմում, որը թույլ է տալիս յուզերներին տեսնել, թե 3րդ կողմի որ հավելվածներն են կիսվում իրենց անձնական տվյալներով: "Off-Facebook Activity"-ն այն տվյալներն է, որոնցով տարբեր կայքեր կիսվում են Ֆեյսբուքի հետ` հիմնվելով իրենց կայքում յուզերների գործողությունների վրա: History-ն ջնջելու գործիքը հատկապես օգտակար է այն յուզերների համար, ովքեր անընդհատ գովազդներ են ստանում Ֆեյսբուքում այն ապրանքների համար, որոնք նայում են առցանց և այլ կայքերում: Բացի այդ, այս նոր բաժինը նաև թույլ կտա ձեզ տեսնել ձեր տվյալներն ըստ կատեգորիաների, ներբեռնել ինֆորմացիան, ինչպես նաև կառավարել "Off-Facebook Activity"-ն հետագայում:
Ինչպես գիտենք, բոլոր հայտնի հավելվածներն ու հարթակներն արդեն թաղարկել են dark mode ֆիչըրը, որը շատ սիրվել է յուզերների կողմից: Հետ չմնալով մնացած թրենդային հավելվածներից, Tik-Tok-ը նույնպես թողարկել է dark mode ֆիչըր: Այս նոր ռեժիմը կամ հարմարվելու է ձեր սմարթֆոնի պարամետրերին՝ ադապտացվելով ձեր հեռախոսի մութ ռեժիմին, կամ դուք ինքներդ եք կարգավորելու այն settings-ից: Tik-Tok-ի dark mode-ը արդեն հասանելի է որոշ յուզերների համար: Dark mode-ի փրիվյուն կարող եք տեսնել կցված սքրինշոթում կամ կարող եք փորձարկել ինքներդ:
𝐂𝐨𝐫𝐨𝐧𝐚𝐯𝐢𝐫𝐮𝐬: շատերը մտածում են, որ կորոնա վիրուսը կապ ունի Կորոնա գարեջրի հետ (լու՞րջ) 😂 "𝐜𝐨𝐫𝐨𝐧𝐚 𝐛𝐞𝐞𝐫 𝐯𝐢𝐫𝐮𝐬" և "𝐛𝐞𝐞𝐫 𝐜𝐨𝐫𝐨𝐧𝐚𝐯𝐢𝐫𝐮𝐬" որոնումները զգալիորեն աճել են Google-ում՝ սկսած հունվարի 18-ից 🔝ԱՄՆ-ում շատերն անգամ հրաժարվում են գնել այս գարեջուրը 😂
Snapchat-ը այս շաբաթ թողարկել է Bitmoji TV, որը հեռուստաշոու է, որտեղ ձեր և ձեր ընկերների բիթմոջիները կարող են դառնալ գխավոր դերակատարներ տարբեր դրվագներում: Bitmoji TV-ն ունենալու է ընդհանուր առմամբ 10 էպիզոդ՝ միջինում 3-4 րոպե տևողությամբ, որոնք թողարկվելու են ամեն շաբաթ Discover էջում: Առաջին թողարկումը եղել է այս շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին: Բացի այդ, ինչպես նշել է Bitmoji-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բա Բլեքսթոքը, Bitmoji TV-ն հեռուստատեսային զվարճանքի նոր կատեգորիա է, որը հնարավորություն է տալիս յուզերներին զգալ իրենց ինչպես իրական հեռուստաաստղեր և այս ամենը ապագայում կարող է ծավալվել բազմաթիվ ուղղություններով: Դե ինչ, իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ հայտնի աստղ: