Deep Digital
265 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Channel created
Channel photo updated
WhatsApp-ը և Instagram-ը հնարավոր է վերանվանվեն` Facebook-ի ռեբրենդինգի շրջանակներում: Փոփոխությունը միտված է միավորելու երեք կայքերը՝ Facebook-ի տակ: WhatsApp-ը կլինի WhatsApp from Facebook, իսկ Instagam-ը՝ Instagram from Facebook:
Ջոն Մուլլերը անդրադարձել է SEO redirect-ին: Հայտնի ընկերություններից մեկը հին դոմենը նոր կոնտենտով redirect էր արել նոր դոմենի վրա՝ մտածելով, որ նոր կայքը նույնպես ռենք կանի: Սակայն, անհամապատասխան դոմենը ոչ տեղին լինքերը հեռացնելու նպատակով redirect անելը շատ դեպքերում չի աշխատում: Google-ը գիտի, որ օրիգինալ դոմենը չպետք է հաշվի առնել նոր դոմենը նայելիս, քանի որ դրանք կապակցված չեն:
Թվիթերը դադարեցնելու է քաղաքական գովազդները: 2020թ. արդեն թվիթերում չեն լինի քաղաքական գովազդներ: Արգելքն ուժի մեջ կլինի նոյեմբերից: «Քանի որ ինտերնետը ինֆորմացիա տարածելու ամենամեծ հարթակներից է, այն ապատեղեկատվություն տարածելու մեծ ռիսկեր է պարունակում, որն էլ կարող է ազդել միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա», - նշել է թվիթերի CEO Ջեկ Դորսեյը:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երբ ես հիմնադրեցի Ֆեյսբուքը 15 տարի առաջ, ես պատկերացում անգամ չունեի, որ ապագայում այն իր մեջ կներառի Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը և այլ ծրագրեր: Շատ մարդիկ չգիտեն, որ այս արտադրանքները (ծրագրերը) մենք ենք ստեղծել կամ, որ մեր թիմերը հաճախ աշխատում են միասին: Սակայն մենք կարծում ենք, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն դրա մասին, քանի որ շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են կանգնած իրենց կողմից օգտագործվող (կամ՝ իրենց օգտագործած) ծրագրերի ետևում:

Այսօր մենք ներկայացնում ենք նոր ընկերության լոգոն՝ Ֆեյսբուքին պատկանող ծրագրերի և տեխնոլոգիաների հստակեցման համար: Ահա թե ինչ տեսք կունենա այն, երբ ծրագրերի շրջանակներում հայտնվի Ձեր էկրաններին:

Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան վերջին գրառում։
Ֆեյսբուքյան վերջին թարմացումներից է այն, որ Ֆեյսբուքը պատրաստվում է աջակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների թափանցիկությանը։ Բանն այն է, որ Ֆեյսբուքում տեղադրվող բոլոր քաղաքական նորություններն անցնելու են independent-fact-checkers-ի ֆիլտրով, որից հետո, եթե նկարը կեղծ է կունենա <<կեղծ ինֆորմացիա>> լեյբլ: Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե Հայաստանում նույնպես գործածվեր independent-fact-checker 😂
Ինստագրամը փորձնական փակելու է լայքերի քանակը Ամերիկայի մի շարք նահանգներում: Նախկինում սա փորձարկվել էր 7 երկրում, ներառյալ Կանադա, Իռլանդիա և Ավստրալիա: Նպատակը յուզերների միջև մրցակցության ու հոգեբանական ճնշումները պակասեցնելն է: Համաձայնեք, որ հրաշալի գաղափար է: Յուզերը ինքը կարող է տեսնել իր լայքերի քանակը, եթե ցանկանա: Այս ֆունկցիան լավ է մասնավորապես ինֆլուենսերների համար, ովքեր վարկանիշավորվում են հենց լայքերի թվով: Իսկ մենք կարող ենք հպարտանալ մեր լայքերով, քանի որ մոտ ապագայում դա մեզ չի «սպառնում» 😎
Twitter-ը հայտարարել է առաջիկա ամիսներին եկող նոր «Թոփիքների» (Topics) մասին, որը թույլ կտա յուզերներին 300-ից ընտրել ու հետևել իրենց նախընտրած ոլորտներին: Դրանցից են սպորտը, երաժշտությունը, տեխնոլոգիաները: Այս առանձնահատկությունը գլոբալ կերպով օգտագործման է արդեն ենթարկվել նոյեմբերի 13-ից: Իսկ դուք սիրելի Թվիթերահայություն, կարող եք արդեն պատրաստել ձեր նախասիրությունները
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր գուգլը հայտարարեց, որ փորձարկելու է նոր ֆիչըր, որը կօգնի յուզերներին ասել դժվար արտասանություն ունեցող բառերը: Ֆիչըրն օգտագործում է խոսքը ճանաչելու տեխնոլոգիան՝ բառերը վանկերի բաժանելու համար: Հետո գործի է անցնում machine learning-ը, որն էլ ձեր արտասանությունը լսելուց հետո, ու դրա սխալ լինելու դեպքում առաջարկում է վանկատված տարբերակը: Այս ֆիչըրը սակայն աշխատում է միայն ամերիկյան անգլերենում, իսկ հաջորդը լինելու է իսպաներեը: Նաև, գուգլը բառարաններում նկարներ է ավելացնելու, որը սկսելու անգլերեն պարզ բառերից ու շարունակաբար տարածվելու է այլ լեզուներում:
Հավելվածը հայտարարել է, որ թեստավորման շրջանակներում թույլատրելու է որոշ յուզերներին ավելացնել էլեկտրոնային առևտրի լինքերը իրենց ըքաունթում, ինչպես նաև տեսանյութի մեջ: Այս նոր փորձարկումը հնարավորություն է ընձեռում ինֆլուենսերներին իրենց հետևորդներին ուղղորդել գնումների կայք: Այդպիսով, TikTok-ը դառնում է ավելի կոմերցիոն ու հետաքրքիր՝ տարբեր բրենդների համար:
Թվիթեր-ի գործադիր տնօրենը հրապարակել է պաշտոնական հայտարարություն՝ նշելով, որ Թվիթերը արգելելու է քաղաքական բնույթի բոլոր գովազդային նյութերը: Դրանց թվում են բոլոր այն նյութերը, որոնք կապ կունենան քաղաքական կուսակցության, պաշտոնյաների ու դատական գործեր պաշտպանող կամ մեղադրող կողմերի հետ: Հարկ է նշել, որ այս օրենքը գործելու է բոլոր երկրների համար Նոյեմբերի 22-ից: 😊
Սնապչատը հայտարարել է, որ իր հավելվածում գովազդները կարող են լինել արդեն 3 րոպե 🙈Սակայն 6 վայրկյան դիտելուց հետո դուք առաջվա պես կարող եք գովազդը skip անել Այս ֆունկցիան ավելացնելով հավելվածը գովազդատուների ուշադրությունն իր վրա է հրավիրում՝ միաժամանակ չստիպելով յուզերներին դիտել դրանք:
Փինթրեստը ավելի է ընդլայնել իր հոգեբանական օգնություն ցուցաբերող նյութերի շարքը, որոնք առաջին անգամ գործածվել են Հուլիսին: Այս նյութերը հատուկ ստեղծվել են այն յուզերների համար, ովքեր որոնում են հոգեբանական խնդիրներին վերաբերող տերմիններ, օրինակ` դեպրեսիա, ինքնավնասում, ինքնասպանություն և այլն: Ստեղծելով օգնության այսպիսի միջոցներ, պլատֆորմը ցանկանում է օգնել իր յուզերներին ցանկացած հոգեբանական իրավիճակում և տալ նրանց ավելին քան ուղղակի դրական խոսքեր և գեղեցիկ նկարներ
🆕️ Ֆեյսբուքը շարունակում է մեմերի մշակույթը և թողարկում է նոր մեմ պատրաստող Whale կոչվող հավելված, որը թիրախավորված է ավելի երիտասարդ յուզերների համար: Whale-ը այս պահին դեռ փորձարկման շրջանում է և միայն հասանելի է Կանադական App Store-ում: Հավելվածը նաև թույլ է տալիս ավելացնել տեքստեր, էմոջիներ և այլ վիզուալ պատկերներ: Պաշտոնապես նշվել է, որ ծրագիրը մշակված է Ֆեյսբուքի նոր NPE ընկերության թիմի կողմից, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ հատուկ նոր հավելվածներ և ծրագրեր ստեղծելու համար:
Ինստագրամը պատրաստվում է փոփոխություններ կատարել IGTV նյուզֆիդի և որոնման դաշտում՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր յուզերների համար: Ենթադրվում է, որ IGTV-ն շուտով ունենալու է նոր` ուղղահայաց թերթելու հնարավորություն: Այս նոր դասավորությունը շատ նման է լինելու TikTok-ի այժմյան վիդեո ֆորմատին: Բացի այդ, լուրեր են տարածվում, որ որոնման դաշտը շուտով դասակարգվելու է ըստ տարբեր բաժինների, օրինակ, «ոճ», «հումոր» և այլն:
Ֆեսյբուքը հաստատել է «Թրենդային/հայտնի/սիրված նկարներ» կոչվող նոր բաժնի մշակման լուրերը: Այս նոր ֆիչըրը շատ նման է լինելու Ինստագրամի նյուզֆիդի առանձնահատկությանը, որտեղ յուզերներին առաջարկում են տեսնել հարթակի թրենդային նկարները: Այսպիսով, ֆեյսբուքյան յուզերները կարող են անվերջ թերթել նյուզֆիդը և տեսնել Ֆեսյբուքի կողմից առաջարկվող լուսանկարներ:
Dark mode-ի սիրահարներ կա՞ն։ Լավ լուր ունենք։ WhatApp-ը մի քանի նոր փոփոխություններ է ավելացնելու իր ապագա ափդեյթների մեջ: Ըստ Android Police-ի գրառման, հավելվածի նոր ափդեյթում հայտվելու է երկար սպասված մութ ռեժիմի ֆիչըրը, որն ունենալու է մուգ կապույտ և մոխրագույն երանգավորում։ Բացի դրանից, ենթադրություններ կան, որ հավելվածը աշխատում է նաև անվտանգության վրա, որը թույլ կտա ստանալ հատուկ կոդ և մուտք գործել ձեր հաշիվ մի քանի սարքերից: Նախկինում, եթե ինչ-որ մեկը փորձեր մուտք գործել ձեր հաշիվ այլ հեռախոսից, դուք միանգամից չէիք իմանա այդ մասին։ Իսկ այժմ WhatsApp- ը ձեզ մուտք գործելու ծանուցումներ կուղարկի