Deep Digital
264 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Իսկ դուք գիտեի՞ք, որ Արքայական փոստը ամեն տարի թողարկում է սուրբ ծննդյան նամականիշների հավաքածու: Հավատարիմ մնալով այս ավանդույթին, այս տարի 2019֊ին նույնպես թողարկվել են 6 տոնական նամականիշներ, որոնք ստեղծվել են Աստվածաշնչյան պատկերներով: Նամականիշների վրա պատկերված են ծննդյան պատմության տարբեր տեսարաններ, որոնք մշակվել և ստեղծվել են թղթե իլուստրացիաների միջոցով: Սուրբ Ծննդյան քարտեր ուղարկելու ավանդույթը սկսվել է դեռ 1843թ.-ից՝ առաջին արտադրության շնորհավորական քարտերի ստեղծման հետ միաժամանակ: Իսկ, եթե դուք էլ եք ցանկանում ունենալ այս արքայական փոստի նամականիշներից, կարող եք գնել դրանք հետևյալ կայքից

https://shop.royalmail.com/special-stamp-issues/christmas-2019
Ֆեյսբուքը տոնական տրամադրություն փոխանցելու համար ամանօրյա ֆիչըրներ և վիզուալներ է ավելացրել messenger kids-ում🧒👦 Այս ֆիչըրների շարքում ավելացել են լուսանկարների ֆիլտրներ, հետաքրքիր սթիքերներ և ալտերնատիվ իրականության վիզուալներ: Բացի այդ, Ֆեյսբուքը ծնողներին ևս հնարավորություն է տալիս օգտագործել այս ամանօրյա ֆիչըրները, նամակներ ուղարկել իրենց երեխաներին սանտայի կերպարով հենց messenger-ի հարթակում🎅 Ինչպես նշել է messenger kids-ի մենեջերը, հավելվածում դեռ ավելանալու են նոր ֆիչըրներ և վիզուալներ, որպեսզի երեխաները կարողանան ավելի տոնական տրամադրություն ունենան հարթակում: Իսկ դուք արդեն կարող եք փորձարկել այս ֆիչըրը հետևյալ հղումով 👉 https://www.facebook.com/messengerkidssanta
Ինստագրամը նոր թարմացում է թողարկել՝ ավելացնելով մի շարք նոր ֆիչըրներ բիզնես ըքաունթների համար: Այս նոր թարմացումը այժմ թույլ է տալիս բիզնես ըքաունթներին իմանալ, թե իրենց որ գրառումները, սթորիները կամ հեշթեգներն են ավելի լավ աշխատում և ավելի շատ հետևորդներ բերում: Նրանք կարող են նաև կառավարել իրենց առօրյա կոնտենտի հասանելիության տարիքը, ինչպես նաև տեսնել, թե վերջին 24 ժամի ընթացքում քանի անգամ են նշել իրենց ըքաունթը այլ սթորիների մեջ: Այս նոր թարմացման մեջ կան այլ ֆիչըրներ բոլոր յուզերների համար, սակայն ընդհանուր առմամբ դրանք ստեղծված են բիզնես ըքաունթների` ավելի հեշտ և կառավարելի հարթակ ստեղծելու համար:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թվիթերում ավելացել է նոր Promoted Trend Spotlight գովազդի տարբերակը, որը թույլ է տալիս բրենդներին հայտնվել որոնման թաբի ամենավերևում, այդպիսով ստանալով ավելի շատ հասանելիություն և հնարավորություն մեծ գովազդային արշավների առաջ խաղացման համար: Այս գովազդային նոր ֆիչըրը ցուցադրվում է յուրաքանչյուր յուզերի համար 2 անգամ, իսկ դրանից հետո այն ցուցադրվում է սովորական գովազդի մասում: Թվիթերը սկսել էր այս նոր ֆիչըրի փորձարկումը 2018թ-ի հուլիսից, սակայն վերջնական թողարկումը կատարվել է մի քանի օր առաջ և այն այժմ հասանելի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների համար:
Յութուբում նոր փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հիմնականում վերաբերում են երեխաներին հասանելի բովանդագությանը` այդ թվում նաև նրանց վրա թիրախավորված գովազդներին։Սա նշանակում է, որ Յութուբի գովադներն արդեն հասանելի չեն լինելու 13-ը չլրացած յուզերների համար, ինչպես նաև նրանց անձնական ինֆորմացիան նույնպես չի օգտագործվելու առանց ծնողների թույլտվության։ Բացի այդ, 13-ը չլրացած յուզերների համար յութուբում գործելու են նաև որոշ առանձնահատկությունների սահմանափակումներ, դրանց թվում՝ մեկնաբանությունները, live հեռարձակումները, ինչպես նաև տեսանյութերը փլեյլիստում պահելու հնարավորությունը: Ընդհանուր առմամբ այս փոփոխությունները կատարվել են համաձայն երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության օրենքի և նրանց համար հարթակում ավելի ապահով միջավայր ստեղծելու համար:
Թվիթերը փորձարկում է նոր ֆիչըր, որով յուզերները կկարողանան սահմանափակումներ կատարել իրենց գրառումների տեսանելիության վրա՝ ընտրել հատուկ հանդիսատես յուրաքանչյուր թվիթի համար: Ինչպես երևում է առաջին սքրինշոթում, յուզերները կարող են յուրաքանչյուր գրառման համար ընտրել հանդիսատես առաջարկվող 4 տարբերակներից, որոնք են՝

🌍 Գլոբալ - Յուրաքանչյուր յուզեր կարող է պատասխանել թվիթին

☝️Հատուկ խումբ - Կարող են պատասխանել միայն այն մարդիկ, ում հետևում կամ նշում եք

🏮 Պանելային - Կարող են պատասխանել միայն այն մարդիկ, ում նշում եք հենց թվիթի տեքստում

📢 Հայտարարություն - Թվիթի համար պատասխաններ չեն թույլատրվում:

Սա նախագծված է նաև live չատերի համար և թողարկվելու է 2020թ-ի ընթացքում:
Ֆեյսբուքը ավելացրել է տեսանյութերի դիտելիության չափման նոր ֆիչըր Creator Studio-ում ՝ թույլ տալով creator-ներին և հրատարակիչներին տեսնել իրենց դիտումների աղբյուրները 📢 Այս նոր առանձնահատկությունը ինֆորմացիա է կազմում հիմնվելով 4 կատեգորիաների վրա, որոնք են՝

Հետևորդներ - Նոր հրապարակված տեսանյութերի դիտելիությունը չափվում է ըստ այն մարդկանց, ովքեր լայքել են էջը կամ հետևում են դրան:

🧩 Շեյրերի քանակ - Այս մետրիկան ցույց է տալիս դիտումների թիվն ըստ շեյրերի ամբողջ քանակի

🔍 Առաջարներ - Այս չափման համակարգը ցույց է տալիս ընդհանուր դիտումների քանակը` հիմնվելով այն մարդկանց թվի վրա, որոնք չեն լայքել կամ չեն հետևում էջին

💰 Վճարված - Այս չափման մետրիկան ցույց է տալիս ամբողջ դիտումների թիվը՝ գովազդված և օրգանիկ տարբերակներով:

Բացի այդ, նոր ֆիչըրի գրառման մեջ, Ֆեյսբուքը նաև կիսվել է մի քանի օգտակար խորհուրդներով, որոնք կօգնեն creator-ներին ավելի լավ օպտիմալացնել իրենց կոնտենտը հատուկ նպատակների հասնելու համար:
Ֆեյսբուքում ավելացել է Էջերի կառավարման պատմության նոր ֆիչըր, որը թույլ է տալիս էջի ադմինիստրատորներին տեսնել իրենց կատարած գործողությունների պատմությունը: Այս նոր ֆիչըրի շնորհիվ ադմինիստրատորները կարող են տեսնել նաև հատկացված պարամետրերը, այդ թվում նաև էջի նշանակված պաշտոնները և դրանց փոփոխությունները, կոնտակտային տվյալները, հաստատված էջերի տվյալները և մի շարք այլ հնարավորություններ կապված էջի հետ: Այս նոր ֆիչըրն արդեն հասանելի է բոլորին, և այն կարող եք գտնել էջի պարամետրերի ձախ սյունակում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ

Ինստագրամը նոր հնարավորություններ է ավելացրել Բումերանգ ռեժիմի համար: Բումերանգում արդեն կարող եք անել դանդաղացված շարժումներ (slow motion), կրկնակի և «էխո» բծավորված տեսակի սթորիներ 😊 Այս նոր տարբերակները հնարավորություն են տալիս յուզերներին ավելի հետաքրքրացնել իրենց սթորիները Բումերանգի միջոցով: Բացի այդ, դուք արդեն կարող եք նաև երկարացնել և կտրել ձեր Բումերանգի գիֆերը՝ դրանց տալով վերջնական տեսք:
Այս շաբաթ Ֆեյսբուքը հայտարարել էր, որ ավելի շատ յուզերներ կտեսնեն իրենց դեսքթոփի նոր թարմացված տարբերակը, որն իր մեջ ներառում է տարբեր փոփոխություններ: Այս նոր դիզայնը թարմացնում է Ֆեյսբուքի ինտերֆեյսը՝ դարձնելով այն ավելի պարզ և համակարգված: Նոր թարմացումը իր մեջ ներառելու է տարբեր թաբեր ու ընդհանուր առմամբ ավելի պարզ մենյու, ինչպես նաև կոտրելու է հին տարբերակի վառ գունային էլեմենտներն ու խառնված դասավորվածությունը: Այս թարմացումը արդեն հասանելի շատ յուզերների, բայց վերջնական թողարկումը բոլորի համար կլինի մոտակա մի քանի ամիսների ընթացքում:
Reddit-ը թարմացրել է իր օրենքները, արգելելով սխալ ինֆորմացիայի տարածումը, ներկայացումը, այդ թվում նաև Deepfake կոչվող նմանակումներ անելը իր հարթակում: Reddit-ը հայտարարել է, որ թեև 2 երևույթներն էլ շատ տարածված չեն հարթակում, այն ցանկանում է կանխել դրանց տարածումը նախօրոք: Նշվել է նաև, որ հարթակում արգելվելու են հիմնականում միայն այն կեղծ տեղեկությունները և նմանակումները, որոնք վատ մտադրություն կարող են ունենալ, և մտադրված կփորձեն են ազդել քաղաքական գործիչների վրա:
ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ 2020-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

Թողարկվել են 2020թ-ի ամառային օլիմպիական խաղերի պաստառները, որոնք բավականին գունագեղ են և արտիստիկ: Ընդհանուր առմամբ պաստառների թիվը 20ն է, որոնք ստեղծվել են ոչ միայն Ճապոնիայի լավագույն արտիստների կողմից, այլև համաշխարհային մրցանակակիր արտիստների և լուսանկարիչների կողմից, որոնց թվում են՝ Ֆիլիպ Վայսբեկերը, Քրիս Օֆիլին, Նաոկի Ուրասավան և այլոք: Պաստառների ամբողջական հավաքածուն կարող եք գտնել այստեղ`
https://www.theguardian.com/sport/gallery/2020/jan/07/tokyo-2020-olympics-art-posters-revealed-in-pictures
2020թ-ի Օսկարի 92րդ մրցանակաբաշխության նոմինացիաները արդեն հայտնի են, և դրանց թվում են 2019/2020թ-ի Հոլիվուդյան ինչպես նաև համաշխարհային ֆիլմերի լավագույն օրինակները: Թերևս ամենահետաքրիր նոմինացիաները անիմատորների և նկարիչների համար դրանք լավագույն կարճամետրաժ և երկարամետրաժ անիմացիոն ֆիլմերն են, որոնցից  շատերը արդեն կարող եք դիտել օնլայն: Իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում անիմացիոն ֆիլմերի բոլոր թրեյլերները: 

Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի նոմինացիայում են՝ 

1. DCERA (DAUGHTER) - https://bit.ly/36Zagjs
2. HAIR LOVE - https://bit.ly/2RfeoF6
3. KITBULL - https://bit.ly/3aaIH8V
4. MEMORABLE - https://bit.ly/38cCTKg
5. SISTER - https://bit.ly/3adY5kP

Երկարամետրաժ անիմացիոն ֆիլմերի նոմինացիայում են՝ 

1. HOW TO TRAIN YOUR DRAGON: THE HIDDEN WORLD - https://bit.ly/2QYEygL
2. I LOST MY BODY - https://bit.ly/3afzlZq
3. KLAUS - https://bit.ly/2tdlK4k
4. MISSING LINK - https://bit.ly/30s9SqZ
5. TOY STORY 4 - https://bit.ly/3707KJx
Ֆեյսբուքը թողարկել է նոր լոգին նոթիֆիքեյշն ֆիչըր, որը տեղեկացնում է յուզերներին ամեն անգամ, երբ նրանք լոգին են լինում այլ հավելվածներում կամ հարթակներում: Բացի այդ, նոթիֆիքեյշնի մեջ նաև նշվելու է, թե յուզերների որ տվյալներն են օգտագործվել տվյալ հավելվածի օգտագործման համար, որը թույլ կտա նրանց ավելի տեղեկացված լինել իրենց անձնական տվյալների օգտագործման և տարածման մասին:  Ընդհանուր առմամբ այս նոր ֆիչըրը մշակվել է յուզերների տվյալների անվտանգության ապահովման և նրանց համար ավելի թափանցիկ մթնոլորտ ստեղծելու համար:
Գուգլը թողարկել է հագուստի որոնման նոր ֆիչըր՝ օնլայն գնումների որոնումները ավելի հեշտացնելու համար: Ինչպես նշել է Գուգլը, այսօրվանից սկսած յուզերները կարող են գտնել հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարներ ամբողջ համացանցից՝ հավաքված Գուգլի որոնման դաշտում: Այս ֆիչըր դեռ գործում է միայն մոբայլ սարքավորումների վրա և այն թույլ է տալիս յուզերներին գտնել հագուստի տեսականի տարբեր օնլայն խանութներից: Բացի այդ, յուզերները կարող են նաևև ֆիլտրել իրենց նախընրտած ոճը, բաժինը, չափսը և այլ մանրուքներ, իսկ երբ պատրաստ են արդեն վերջնական ընտրություն կատարել, կարող են այցելել խանութի կայք և գնել իրենց ընտրած իրերը: Իսկ թե ինչպես է աշխատում այս նոր ֆիչըրը, կարող եք տեսնել վերը նշված գիֆի օրինակում:
LinkedIn-ը 3 նոր ֆիչըր է ավելացրել իր էջերի համար, որոնք ստեղծվել են Լինկդինի էջերի ներգրավվածությունը բարելավելու համար, ինչպես նաև բրենդի կամ բիզնեսի և իրենց հետևորդների միջև ավելի ամուր կապ ստեղծելու համար: Ինչպես նշել է LinkedIn-ը, 50 միլիոնից ավելի կազմակերպություններ օգտագործում են էջերը իրենց հաճախորդների, աշխատողների և պոտենցիալ հանդիսատեսի հետ: Այս կազմակերպություններին օգնելու համար LinkedIn-ը ներկայացրել է 3 նոր ֆիչըրները, որոնք են՝

Էջերին հետևելու հրավերը,
LinkedIn լայվ-ը,
Գրառումներ կատարելը (էջերի ադմինների համար) ինչպես կազմակերպության էջից, այնպես էլ իրենց սովորական պրոֆիլից:

Իսկ նոր ֆիչըրների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, կարող եք դիտել կցված կարճ տեսանյութը:
Ինստագրամը փորձարկում է անձնական նամակներ ուղարկելու ֆիչըրը վեբ տարբերակի համար: Այս ֆիչըրը հատկապես պետքական է Ինստագրամի բրենդների, ինֆլուենսերների և բոլոր այն յուզերների համար, ովքեր շատ նամակներ են ուղարկում։ Ֆիչըրի թողարկումից հետո նրանք հնարավորություն կունենան ավելի արագ և հեշտ կատարել նույն գործողությունները քան մոբայլում: Բացի այդ, վերջնական թողարկումից հետո, այս ֆիչըրը աշխատելու է նույն ձև, ինչպես և մոբայլ տարբերակում՝ հնարավորություն տալով յուզերներին օգտվելու բոլոր այն հնարավորություններից որոնք կան մոբայլում, այդ թվում նաև՝ խմբակային չատը, նկարների փոխանցումը դեսքթոփից, նոթիֆիքեյշններ ստանալը և այլն:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՊՐՈՖԻԼԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ

Յութուբը սկսել է թողարկել պրոֆիլ քարտեր յուզերների համար, որոնք ցույց են տալու մի շարք ինֆորմացիա յուզերի մասին, այդ թվում՝ նրանց անունը, նկարը, բաժանորդների քանակը, իրենց բաժանորդագրված ալիքները, ինչպես նաև բոլոր մեկնաբանություններն ու պատասխանները: Բացի այդ, այս պրոֆիլային քարտերը հնարավորություն են տալու տեսնել յուզերի բոլոր մեկնաբանությունները մեկ տարվա ընթացքում, ինչը Յութուբի քրեյթորներին թույլ կտա ճանաչել ինչպես ամենահավատարիմ երկրպագուներին, այնպես էլ այն յուզերներին, որոնք շարունակաբար անհարգալից մեկնաբանություններ են անում հարթակում: Յութուբը հուսով է, որ այս նոր պրոֆիլային քարտերն ու թափանցիկությունը ավելի ապահով ու դրական միջավայր կստեղծեն հարթակում:
Մի քանի օր առաջ Google Chrome-ի ինժեներական տնօրեն Ջասթին Շհյուն հայտարարել է, որ 2 տարվա ընթացքում Google-ը արգելելու է երրորդ կողմի քուքիները բրաուզերում: Նա նաև նշել է, որ յուզերները պահանջում են ավելի շատ գաղտնիություն և, որ վեբ էկոհամակարգը պետք է զարգանա աճող պահանջները բավարարելու համար: Google-ը հուսով է, որ 2 տարվա ընթացքում քուքիների փոխարեն ավելի ինովացիոն լուծում կգտնվի, որը կկատարի նույն գործառույթները, սակայն ավելի լավ գաղտնիություն կապահովի յուզերների համար: Հայտարությունից հետո, բավականին շատ քննարկումներ են սկսվել թե՛ գովազդային կազմապերպությունների կողմից, որոնց համար այս նորությունը բավականին անսպասելի էր, և թե՛ տեխնոլոգիական կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հերթին արդեն նոր լուծումներ են առաջարկում քուքիների փոխարեն: