Deep Digital
264 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Հիանալի նորություն Star Wars-ի երկրպագուների համար. Ֆեյսբուքը ավելացրել է Star Wars-ի թեմատիկայով ֆիչըրներ Մեսսենջերում` ֆիլմի վերջին էպիզոդի պրեմիերան նշելու համար 🥳 Ինչպես կարող եք տեսնել նկարում, հիմնական թարմացման առանձնահատկությունները ավելացված սթիքերնեն ու AR էֆեկտներն են, որոնք կարող եք օգտագործել Մեսսենջերի վիդեո զանգերում կամ սթորիներում, իսկ հետո կիսվել դրանցով նաև Ինստագրամում 🔀 Բացի այդ, մեսսենջերի ինտերֆեյսը նույնպես նոր տեսք է ստացել, նմանվելով տիեզերքի և դարձնելով ամենօրյա սոցիալական շփումը ավելի ֆանտաստիկ: Այս ֆիչըրները բացարձակապես անվճար են և արդեն հասանելի են օգտագործման համար:
Google Chrome-ը այսուհետ տեղեկացնելու է յուզերներին, եթե իրենց գաղտնաբառը գողանան: Մի քանի օր առաջ Google-ը թողարկել է նոր թարմացում, որը հատկապես կենտրոնացված է գաղտնաբառերի ընդհանուր ապահովության վրա։ Սակայն գլխավոր նորությունն այն է, որ այժմ վեբ կայք մուտք գործելու ժամանակ Google-ը կտեղեկացնի, եթե ձեր գաղտնաբառը ինչ֊որ մեկն իմացել է միտումնավոր կամ պատահական կերպով: Այս ֆունկցիան աշխատում է հատուկ մշակված կոդավորման ձևով, որը տալիս է յուրաքանչյուր գաղտնաբառին իրեն հատուկ կոդը՝ օգնելով Google-ին պահպանել այն և իմանալ, եթե ինչ-որ մեկը փորձում է գողանալ այն: Դուք կարող եք ակտիվացնել այս նոր առանձնահատկությունը Google-ի ֆունկցիաների մենյուից:
Այս նորությունը կհետաքրքրի մասնավորապես iPad-ի սիրահարներին

Procreate նկարչական հավելվածը նոր թարմացում է թողարկել՝ ավելացնելով բազմաթիվ նոր ֆիչըրներ iPad-ի համար: Դրանց թվում են՝ Animation Assist-ը, Color Harmony-ն, Brush Studio-ն, ինչպես նաև Photoshop-ի (ABR) վրձինները ներբեռնելու հնարավորությունը և մի շարք այն հետաքրքիր անիմացիոն ֆիչըրներ🤟

Նշված ֆիչըրների հիմքում ընկած է Valkyrie գրաֆիկական մեխանիզը, որը ոչ միայն նոր հնարավորություններ է թույլ տվել ավելացնել ծրագրում, այլև արագացրել և հեշտացրել է դրա աշխատանքը յուզերների համար: Սա, իհարկե, շատ լավ նորություն է հավելվածի երկրպագուների համար, ովքեր երկար ժամանակ է ինչ սպասում էին այս թարմացմանը և հատկապես այդ փոփոխություններին 👩‍🎨

Համոզված ենք, որ այս ֆիչըրներն ավելի կհեշտացնեն ու ստեղծագործելու էլ ավելի շատ հնարավորություններ կտան նկարել սիրողներին։ 🥳
animation.gif
13.6 MB
ՍԻՆԽՐՈՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ GOOGLE ASSISTANT-ՈՒՄ

Google-ը սինխրոն թարգմանության ֆիչըր է ավելացրել մոբայլ սարքերի համար 📱 Այս նոր ֆիչըրը թույլ է տալիս յուզերներին հանգիստ խոսակցություններ ունենալ տարբեր լեզուներով ցանկացած մարդու հետ` սինխրոն թարգմանություն անելով: Նոր թարգմանության ծրագիրը Google Assistant-ի մի մասն է կազմում և այն աշխատում է ձայնային ռեժիմով, ինչպես Google Assistant-ը, Siri-ն և մնացած ծրագրերը 🔝

Ծրագիրն այս պահին աշխատում է 44 լեզվով ոչ միայն սմարթֆոններով, այլև տան համար նախատեսված ձայնային սարքերով 🆒️
Ինստագրամը զգուշացումներ է տալու այն յուզերներին, ովքեր կփորձեն իրենց գրառման մեջ պոտենցիալ վիրավորական վերնագիր օգտարծել ☝️ Արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմը ստուգելու է վերնագրի բովանդակությունը և զգուշացնելու է յուզերներին պոտենցիալ անհարգալից խոսքի օգտագործման մասին: Չնայած այս ամենին, ալգորիթմը չի սահմանափակելու յուզերների ազատ խոսքի իրավունքը և չի հեռացնելու այդ գրառումները, այլ տալու է հնարավորություն փոփոխություն կատարել գրառման մեջ 🆒️ Այս ֆիչըրը ևս մեկ միջոց է հարթակում ավելի դրական և առողջ մթնոլորտ ստեղծելու համար
Adobe Photoshop-ը հատուկ iPad-ի յուզերնեի համար ավելացրել է առարկայի ընտրության գործիքը (Select Subject tool-ը): Այս նոր գործիքը ավտոմատ ընտրում է օբյեկտի ճիշտ ուրվագծերը՝ օգտագործելով Adobe Sensei-ի արհետսական բանականությունը, որը մինչ այս կատարվում էր ձեռքով: Adobe-ը հայտարարել է, որ գործիքի համար մշակվել է պատկերների բազմազանության հատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել առարկաները և պատկերները: Ընկերությունը ասել է, որ սա ծրագրի առաջին փոփոխություններից մեկն է, որը կատարվել է ի պատասխան յուզերների բողոքների՝ Photoshop-ի iPad տարբերակի առաջին թողարկումից հետո: Սա նշանակում է, որ ապագայում ծրագրի մեջ դեռ նոր փոփոխություններ կլինեն, յուզերներին ավելի հաճելի և արագ ու լավ աշխատանքային փորձ տալու համար:
Մոբայլ տվյալների և վերլուծությունների ընկերություն App Annie-ին ներկայացրել է 2019-ի թոփ հավելվածների ու խաղերի ցուցակը ամբողջ աշխարհի մակարդակով: Ըստ ներկայացված տվյալների, հավելվածների ներբեռման գլոբալ մակարդակը բարձրացել է 5%-ով նախորդ տարվա համեմատ` հասնելով 120 միլիոնի: Միևնույն ժամանակ, վերլուծություն է կատարվել նաև ամենաշահավետ հավելվածների համար և հայտնաբերվել է, որ սպառողների ծախսերը հավելվածների վրա հասել են 90 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը 15%-ով բարձր է 2018-ի համեմատ: Իրականում թոփ հավելվածների ցուցակը այդքան էլ չի փոխվել նախորդ տարիների տվյալների համեմատ, բացի մի քանի փոփոխություններից:

Ամբողջական թոփ ցուցակը 2 կատեգորիաների համար, կարող եք տեսնել կցված նկարում:
Սնափչատի խաղերում ավելացվել են նոր Leaderboard խաղեր, որոնք հնարավորություն են տալիս յուզերներին մրցել իրար դեմ ինչպես օնլայն, այնպես էլ օֆֆլայն🆒️Հիմնական գաղափարը այն է, որ յուզերները կարողանան շփվել իրենց ընկերների և այլ յուզերների հետ խաղերի միջոցով` նաև օֆֆլայն տիրույթում: Leaderboard խաղերը հիմնականում հեշտ են և պարզ, հիմնական սկզբունքը մրցակիցներից ավելի շատ միավորներ հավաքելն է😎 Խաղերի մեջ կարող եք տեսնել նաև ձեր մրցակիցների միավորները հենց խաղի ժամանակ, ինչպես նաև նրանց Բիթմոջիները: Հարթակի առաջին 2 խաղերն են՝ Find My Friends-ը և Slide the Shakes-ը: Դե ինչ Սնափչատասերներ, ուրախացրե՞ց ձեզ այս նորությունը 🥳
2020-ը մոտենում է, և սա նշանակում է, որ նոր տարվա սթիքերներ ներբեռնելու ժամանակն է 🎅

Տոնական տրամադրություն ապահովելու համար, մենք ստեղծել ենք նոր տարվա սթիքերների փաթեթներ Տելեգրամի և Վայբերի համար 🙃

ԱՆՎՃԱՐ սթիքերները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.

Viber - http://bit.ly/34C91EX
Telegram - http://bit.ly/34H1STT
Սա էլ սթիքերների մյուս մասը

Telegram - http://bit.ly/2Q3w5a2
Viber - http://bit.ly/34C91EX
Ինստագրամում ավելացել է նոր Layout ֆիչըրը, որը թույլ է տալիս մինչև 6 նկար ավելացնել և իրար հետ տեղադրել ձեր սթորիներում: Այս նոր ֆիչըրը բավականին պարզ է և կատարում է հիմնական բոլոր գործողությունները, որոնք մինչ այդ արվում էին այլ հավելվածների կամ ծրագրերի միջոցով: Բացի այդ, սա հեշտացնում է յուզերների կոլաժներ հավաքելը իրենց սթորիներում, և թույլ տալիս նրանց ավելի հետաքրքրացնել դրանք՝ առանց լրացուցիչ հավելվածներ կամ ծրագրեր ներբեռնելու: Այս պահին, Layout-ը սահմանափակվում է միայն լուսանկարներով և չի ներառում տեսանյութեր, Live նկարներ կամ այլ պատկերներ, սակայն ավելացնելու է դրանք ապագա թարմացումներում:
Ինստագրամում մի քանի կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել անցած շաբաթ և դրանցից ամենկարևորը Ֆեյսբուքի Brand Collabs Manager-ի ավելացումն է հարթակում: Այս ծրագիրը ի սկզբանե ստեղծվել էր Ֆեյբուքի յուզերների համար, իսկ հիմա հասանելի է նաև Ինստագրամի creator-ներին՝ թույլ տալով նրանց ավելի շատ տեղեկություն տեսնել իրենց գովազդային արշավների մասին, և ավելի մանրամասն ինֆորմացիա տալ բրենդներին նրանց ապրանքների գովազդային հաջողության վերաբերյալ: Նախկինում բրենդներին հասանելի էր միայն իրենց գովազդային համագործակցությունների ներգրավվածությանն և հասանելիության թվաքանակը, իսկ այժմ նրանք կարող են տեսնել նաև տարիքային և գենդերային խափանումների ու հաջողությունները, ինչպես նաև կարող են համեմատել նույն բովանդակության օրգանիկ և գովազդային հաջողությունները: Ընդհանուր առմամբ այս նոր ծրագիրը ավելի լավ համագործակցության փորձ է տրամադրում թե՛ բրենդներին և թե՛ creator-ներին:
BRAND COLLABS MANAGER ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ

Ինստգրամում մի քանի կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել անցած շաբաթ և դրանցից ամենկարևորը թերևս Ֆեյսբուքի Brand Collabs Manager-ի ավելացումն է հարթակում: Այս ծրագիրը ի սկզբանե ստեղծվել էր Ֆեյբուքի յուզերների համար, իսկ հիմա հասանելի է նաև Ինստագրամի creator-ներին՝ թույլ տալով նրանց ավելի շատ տեղեկություն տեսնել իրենց գովազդային արշավների մասին, և ավելի մանրամասն ինֆորմացիա տալ բրենդներին նրանց ապրանքների գովազդային հաջողության վերաբերյալ: Նախկինում բրենդներին հասանելի էր միայն իրենց գովազդային համագործակցությունների ներգրավվածությանն և հասանելիության թվաքանակը, իսկ այժմ նրանք կարող են տեսնել նաև տարիքային և գենդերային խափանումների ու հաջողությունները, ինչպես նաև կարող են համեմատել նույն բովանդակության օրգանիկ և գովազդային հաջողությունները: Ընդհանուր առմամբ այս նոր ծրագիրը ավելի լավ համագործակցության փորձ է տրամադրում թե՛ բրենդներին և թե՛ creator-ներին:
Ֆեյսբուքը մշակում է իր համար նոր օպերացիոն համակարգ, որն ավելի շատ ազատություն կտա նրան աշխատելու և ստեղծագործելու համար, ինչպես նաև ավելի քիչ հույս դնել Google-ի Անդրոիդի վրա: Ֆեյսբուքը նշել է, որ համակարգը մշակվում է հատուկ նոր սարքերի գործածման, ինչպես նաև ապագայում ալտերնատիվ իրականության ակնոցների ստեղծման համար: Կազմակերպության վիրտուալ և ալտերնատիվ իրականության բաժնի գլխավոր ղեկավար Էնդրյու Բոսվորթ-ը նաև նշել է, որ նրանք այդքան էլ չեն վստահում այլ մրցակիցներին և կազմակերպություններին, այդ իսկ պատճառով ստեղծում են իրենց օպերացիոն համակարգը: Դեռ հայտնի չէ, թե օպերացիոն համակարգը երբ է թողարկվելու և ինչպես է այն օգտագործվելու, սակայն հայտնի է, որ դրա մշակումն արդեն սկսվել է և նախագիծը ղեկավարվում է Microsoft-ի նախկին ինժեներ Մարկ Լուկովսկիի կողմից:
Թիքթոքում տեղի են ունեցել նոր փոփոխություններ, ըստ որի պլատֆորմում live վիդեոների ժամանակ նվերներ կարող են գնել կամ ուղարկել միայն 18-ից բարձր անձինք, նախկինիս 13-16 տարիքային սահմանափակման փոխարեն: Չնայած դրան, live վիդեոներ անելու տարիքային սահմանափակումը մնացել է նույնը: Թիքթոքը հայտարարել է, որ այս նոր օրենքը ավելացվել է երիտասարդ յուզերների իրավունքների չարաշահումից խուսափելու համար, ինչպես նաև նրանց համար պլատֆորմում ավելի ապահով միջավայր ստեղծելու համար:
Ֆեյսբուքում ավելացել է Պոկեմոնի 2 էկսքլյուզիվ խաղեր՝ Pokémon Tower Battle-ը և Pokémon Medallion Battle-ը: Tower Battle-ը Պոկեմոնի յուրահատուկ տարբերակն է, որի հիմնական խնդիրը մրցակցից ավելի բարձր աշտարակի կառուցումն է պոկեմոնների միջոցով: Այս խաղը կարող եք խաղալ ինչպես ընկերներ, այնպես էլ այլ մրցակիցների հետ: Ինչ վերաբերվում է Pokémon Medallion Battle-ին, սա թվային քարտերի ռազմավարության խաղ է, որտեղ հիմնական նպատակը մեդալիոնների հավաքումն է Pokédex-ների վերջնական տեսքը ստանալու համար: Ինչպես նշել է Պոկեմոն ըկերության գործադիր տնօրենը, այս 2 խաղերի ավելացումը Ֆեյսբուքում ավելի շատ մարդկանց թույլ կտա վայելել պոկեմոնի թվային խաղերը և միանալ երկրպագուների բանակին: Իսկ դուք կարող եք արդեն գտնել խաղերը Ֆեյդբուքի խաղային հարթակում 🐱
Իսկ դուք գիտեի՞ք, որ Արքայական փոստը ամեն տարի թողարկում է սուրբ ծննդյան նամականիշների հավաքածու: Հավատարիմ մնալով այս ավանդույթին, այս տարի 2019֊ին նույնպես թողարկվել են 6 տոնական նամականիշներ, որոնք ստեղծվել են Աստվածաշնչյան պատկերներով: Նամականիշների վրա պատկերված են ծննդյան պատմության տարբեր տեսարաններ, որոնք մշակվել և ստեղծվել են թղթե իլուստրացիաների միջոցով: Սուրբ Ծննդյան քարտեր ուղարկելու ավանդույթը սկսվել է դեռ 1843թ.-ից՝ առաջին արտադրության շնորհավորական քարտերի ստեղծման հետ միաժամանակ: Իսկ, եթե դուք էլ եք ցանկանում ունենալ այս արքայական փոստի նամականիշներից, կարող եք գնել դրանք հետևյալ կայքից

https://shop.royalmail.com/special-stamp-issues/christmas-2019
Ֆեյսբուքը տոնական տրամադրություն փոխանցելու համար ամանօրյա ֆիչըրներ և վիզուալներ է ավելացրել messenger kids-ում🧒👦 Այս ֆիչըրների շարքում ավելացել են լուսանկարների ֆիլտրներ, հետաքրքիր սթիքերներ և ալտերնատիվ իրականության վիզուալներ: Բացի այդ, Ֆեյսբուքը ծնողներին ևս հնարավորություն է տալիս օգտագործել այս ամանօրյա ֆիչըրները, նամակներ ուղարկել իրենց երեխաներին սանտայի կերպարով հենց messenger-ի հարթակում🎅 Ինչպես նշել է messenger kids-ի մենեջերը, հավելվածում դեռ ավելանալու են նոր ֆիչըրներ և վիզուալներ, որպեսզի երեխաները կարողանան ավելի տոնական տրամադրություն ունենան հարթակում: Իսկ դուք արդեն կարող եք փորձարկել այս ֆիչըրը հետևյալ հղումով 👉 https://www.facebook.com/messengerkidssanta
Ինստագրամը նոր թարմացում է թողարկել՝ ավելացնելով մի շարք նոր ֆիչըրներ բիզնես ըքաունթների համար: Այս նոր թարմացումը այժմ թույլ է տալիս բիզնես ըքաունթներին իմանալ, թե իրենց որ գրառումները, սթորիները կամ հեշթեգներն են ավելի լավ աշխատում և ավելի շատ հետևորդներ բերում: Նրանք կարող են նաև կառավարել իրենց առօրյա կոնտենտի հասանելիության տարիքը, ինչպես նաև տեսնել, թե վերջին 24 ժամի ընթացքում քանի անգամ են նշել իրենց ըքաունթը այլ սթորիների մեջ: Այս նոր թարմացման մեջ կան այլ ֆիչըրներ բոլոր յուզերների համար, սակայն ընդհանուր առմամբ դրանք ստեղծված են բիզնես ըքաունթների` ավելի հեշտ և կառավարելի հարթակ ստեղծելու համար:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թվիթերում ավելացել է նոր Promoted Trend Spotlight գովազդի տարբերակը, որը թույլ է տալիս բրենդներին հայտնվել որոնման թաբի ամենավերևում, այդպիսով ստանալով ավելի շատ հասանելիություն և հնարավորություն մեծ գովազդային արշավների առաջ խաղացման համար: Այս գովազդային նոր ֆիչըրը ցուցադրվում է յուրաքանչյուր յուզերի համար 2 անգամ, իսկ դրանից հետո այն ցուցադրվում է սովորական գովազդի մասում: Թվիթերը սկսել էր այս նոր ֆիչըրի փորձարկումը 2018թ-ի հուլիսից, սակայն վերջնական թողարկումը կատարվել է մի քանի օր առաջ և այն այժմ հասանելի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների համար:
Յութուբում նոր փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հիմնականում վերաբերում են երեխաներին հասանելի բովանդագությանը` այդ թվում նաև նրանց վրա թիրախավորված գովազդներին։Սա նշանակում է, որ Յութուբի գովադներն արդեն հասանելի չեն լինելու 13-ը չլրացած յուզերների համար, ինչպես նաև նրանց անձնական ինֆորմացիան նույնպես չի օգտագործվելու առանց ծնողների թույլտվության։ Բացի այդ, 13-ը չլրացած յուզերների համար յութուբում գործելու են նաև որոշ առանձնահատկությունների սահմանափակումներ, դրանց թվում՝ մեկնաբանությունները, live հեռարձակումները, ինչպես նաև տեսանյութերը փլեյլիստում պահելու հնարավորությունը: Ընդհանուր առմամբ այս փոփոխությունները կատարվել են համաձայն երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության օրենքի և նրանց համար հարթակում ավելի ապահով միջավայր ստեղծելու համար: