Deep Digital
265 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Ֆեսյբուքը հայտարարել է նոր գործիքի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա յուզերներին իրենց Ֆեսյբուքի լուսանկարներն ու տեսանյութերը անմիջապես 《գցել》 Google Photos, իսկ հետագայում նաև` ուրիշ հարթակներ: Պլատֆորմը նշել է, որ դա իրենց առաջին քայլն է դեպի տվյալների փոխանցման նոր մոտեցում, որը նպատակ ունի ավելի շատ վերահսկողություն տալ յուզերներին իրենց Ֆեսյբուքյան տվյալների վրա: Այս գործիքը արդեն թողարկվել է Իռլանդիայում, և պլանավորված է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհում ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Ամփոփելով 2019թ. Apple-ը հրապարակել է այս տարվա լավագույն ծրագրերի և խաղերի հավելվածների ցուցակը 🍏 Այն կազմված է App Store-ի վերջին տարվա գործունեության և հավելվածների ներբեռնվածության հիման վրա: Կան նաև վճարովի ծրագրերի, խաղերի և iPad հավելվածների առանձին ցուցակներ։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում տարվա լավագույն հավելվածները տարբեր ոլորտներից.

1️⃣iPhone-ի լավագույն 2019-ի հավելվածը - Spectre Camera (Lux Optics)
2️⃣ iPad-ի լավագույն 2019-ի հավելվածը - Flow by Moleskine (Moleskine)
3️⃣ Mac-ի լավագույն 2019-ի հավելվածը - Affinity Publisher (Serif Labs)
4️⃣ Apple TV-ի լավագույն 2019-ի հավելվածը -The Explorers (The Explorers Network)
5️⃣ Լավագույնը Խաղերից են` “Sky: Children of the Light” (thatgamecompany), “Hyper Light Drifter” (Abylight S.L.), “GRIS” (Devolver / Nomada Studio), “Wonder Boy: The Dragon’s Trap” (DotEmu), “Sayonara Wild Hearts” (Simogo)

Իսկ դուք գտա՞ք ձեր սիրելի հավելվածը այս ցուցակում 🆒️
🆕️ Ինտագրամը այսուհետ նոր գրանցվող յուզերներից պահանջելու է իրենց ծննդյան ամսաթիվը: Այս նոր պայմանը գործարկվել է պլաֆորմում երիտասարդ յուզերների անվտանգության, ինչպես նաև նրանց համար տարիքին համապատասխան մթնոլորտ ապահովելու համար: Բացի այդ, ինչպես նշվել է, այս տարիքային սահմանափակումը հնարավորություն կտա պլատֆորմին ավելի խիստ կարգավորումներ գործարկել 13-ից ցածր տարիքայիննեի համար՝ թույլ տալով հաղորդագրություններ ստանալ միայն իրենց հետևորդների կողմից:
Մեր վեբ կայքում կարող եք կարդալ բլոգի ամբողջական տարբերակը 🆒️ https://deepagency.am/hy/graphic-design-trends-2020/
Ֆեյսբուքն ավելացրել է նոր «Առաջարկված Մոդերատոր» ֆիչըրը, որը ստեղծվել է պլատֆորմի մեծ խմբերի կառավարման համար: Այս նոր առանձնահատկությունը թույլ կտա խմբի համար մոդերատոր ընտրել առաջարկվող ցուցակից, որը հիմնվում է խմբի թեկնածուների նվիրվածության, խմբում նրանց ակտիվության և այլ հիմքերի վրա: Այս Ֆիչըրը ամբողջովին կամընտրական է, նրա հիմնական նպատակն է հեշտացնել աճող խմբերի կառավարումը և ավելի պարտաճանաչ կառավարում ապահովել այնտեղ:
Թվիթերում ստեղծվել է նոր @TwitterRetweets ըքաունթ, որը ռեթվիթում է պլատֆորմի լավագույն թվիթերը: Ինչպես նշվել է, ըքաունթի հիմնական իմաստը հետևորդներին դրական և հումորային գրառումներ ցուցադրելն է: Բացի այդ, թվիթերը վերջերս նորից ավտիվացրել է իր ըքաունթը Ինստագրամում, որտեղ այն կատարում է նմանատիվ գործառություն՝ հրապարակելով թվիթերի լավագույն սքրինշոթերը: Դե ինչ, դուք կարող եք հետևել երկու ըքաունթներին ձեր նախընտրած պլատֆորմում և ստանալ ամենօրյա դրական էմոցիաներ աշխարհի լավագույն գրառումներից:
🆕️ Canva գրաֆիկ դիզայնի օնլայն ծրագիրը հայտարարել է մի շարք նոր գործիքների և առանձնահատկությունների ավելացման մասին, այդ թվում վիդեո խմբագրման գործիքի մասին: Canva Video-ն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծել գրավիչ և պրոֆեսիոնալ տեսանյութեր տարբեր գրաֆիկական էլեմենտներով առանց բարդ ծրագրեր իմանալու 😎 Բացի այդ, ընկերությունը հայտարարել է նաև Canva Apps-ի մասին, որը թույլ կտա յուզերներին ինտեգրել տարբեր հավելվածների ու հարթակների նկարները, էմոջիներ, ինչպես նաև պրոդուկտներն իրենց Canva նախագծերում: Այս պահին կա թվով 30 ինտեգրված ծրագիր, որոնց շարքում են Dropbox-ը, Google Drive-ը, PhotoMosh-ը, Instagram-ը և այլ ծրագրեր 🆒️
Ֆեյսբուքը մի քաՆի նոր փոփոխություն է ավելացրել իր հաշվետվության (report) առանձնահատկությունների մեջ, որոնք կօգնեն բիզնեսներին ավելի լավ կառավարել իրենց գովազդային արշավները 🔝 Հաշվետվության այս նոր տարբերակը թույլ կտա բրենդներին մանրամասնորեն տեսնել իրենց գովազդային չափորոշիչնեը, այդ թվում՝ հասանելիության, տպավորությունների և կոնվերսիաների քանակը միաժամանակ բազմաթիվ գովազդային ըքաունթներում 🔀 Նոր առանձնահատկությունների մեջ է մտնում նաև գովազդային արշավներից գրավված նոր մարդկանց հասանելիության հաշվետվությունը, որը կօգնի գովազդատուներին ավելի լավ պատկերացում կազմել, թե ում են հասնում գովազդները և, թե ինչքանով են այդ նոր մարդիկ համապատասխանում իրենց գովազդի նպատակներին: Ֆեյսբուքը նաև գործարկել է նոր ձեռնարկային չափորոշիչների տարբերակ, որը գովազդատուներին հնարավորություն կտա կառուցել իրենց նպատակներին մաքսիմալ համապատասխան մետրիկական բանաձևեր:
Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020-ի ամբողջ բրենդինգը արդեն պատրաստ է 🥳 Հաջորդ տարվա լոգոն տոնում է Եվրատեսիլ երգի մրցույթի 65 ամյակը և իր մեջ ներառում է 41 մասնակցող երկրների դրոշների գույները: Ինչպես նշել են լոգոյի դիզայներները, այն կառուցվել է նախորդ տարիներին Նիդեռլանդներում անց կացված Եվրատեսիլ մրցույթի լոգոների նախագծերի հիման վրա և համապատասխանում է հոլանդական դիզայնի բնութագրերին՝ իր մինիմալիստական և փորձարարկան նախագծով: Լոգոն բավականին գունեղ և ֆեստիվ է՝ լավ բնութագրելով երգի մրցույթի մթնոլորտն ու գաղափարը: Բացի դրանից, այն համապատասխանում է մշակված ‘Open Up’ կարգախոսին, որի գաղափարն է միջոցառման բազմազանությունը և ներառականությունը ցույց տալը 🤟
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՆՈՐ ԳԻՖ ՖԻՉԸՐ SNAPCHAT-ՈՒՄ

Սնափչատում հայտնվել է նոր գիֆ ստեղծող ֆիչըր, որը նկարից կտրում է ձեր դեմքը և ավելացնում գիֆի մեջ` դարձնելով այն ավելի անձնավորված 🥳 Այս ֆիչըրը օգտագործելու համար պետք է ընդհամենը սելֆի անել, ընտրել շարժումներ և դուք ավտոմատ կերպով 《նտեղավոիվեք》 գիֆի մեջ: Այս նոր ֆիչըրը թույլ կտա ավելի շատ զարգացնել գիֆի արվեստը և հետաքրքրություն կառաջացնի հարթակի հանդեպ:

Դե ինչ, եթե դեռ չեք հացրել նկատել այս նոր գործիքը, կամ չեք պատկերացնում, թե ինչպես է այն աշխատում, ապա կարող եք դիտել կցված գիֆի օրինակը և փորձել ինքներդ 🤟
PANTONE 19-4052 կլասիկ կապույտը հայտարարվել է 2020-ի թրենդային գույնը: Կապույտի այս երանգը առանձնանում է իր մշտական թրենդայնությամբ և պարզությամբ: Այն կայունություն, հանգստություն և խաղաղություն է փոխանցում՝ արտացոլելով մթնշաղի երանգը 🆒️ Ինչպես նշել է Pantone Color Institute-ի փոխտնօրենը, սա այն գույնն է, որը կանխատեսում է, թե ինչ է լինելու ապագայում: Ինչպես արդեն նախօրդ տարիներին, այնպես էլ հաջորդ տարի, Pantone-ի կողմից որոշված գույնը ազդեցություն է ունենալու տարբեր ոլորտների վրա, օրինակ նորաձևությունը, դիզայնը, փաթեթավորումը և այլն 💙 Սա նշանակում է որ 2020-ին ավելի շատ ենք տեսնելու PANTONE 19-4052 կլասիկ կապույտի տարբեր երանգները առօրյա կյանքում:
Թվիթերը փոփոխություններ է կատարել նկարների վերբեռնման գործընթացում: Հարթակի ավագ ծրագրավորող Նոլան Օ՛Բրայանն ասել է, որ այժմ համացանցով վերբեռնվող նկարները կպահպանեն իրենց JPEG-ի կոդավորումը և իրենց սկզբնական որակը՝ նախկինիս կոդի վերարտադրման փոխարեն, որը հանգեցնում էր ցածրորակ նկարների: Այս նորությունը հատկապես հաճելի է այն յուզերների համար, որոնք հետաքրքրված են ֆոտոլուսանկարչությամբ կամ արվեստով 👩‍🎨 Պետք է նշել, որ չնայած նկարները 97%-ով կպահպանեն իրենց սկզբնական որակը մեծացված ռեժիմի մեջ, սակայն, thumbnail-ները կլինեն ավելի ցածրորակ: Բացի այդ, այս փոփոխությունը դեռ գործարկվելու է միայն վեբ տարբերակում, սակայն այն զարգացման հնարավորություն է տալիս պլատֆորմին ապագա թարմացումների հետ:
Հիանալի նորություն Star Wars-ի երկրպագուների համար. Ֆեյսբուքը ավելացրել է Star Wars-ի թեմատիկայով ֆիչըրներ Մեսսենջերում` ֆիլմի վերջին էպիզոդի պրեմիերան նշելու համար 🥳 Ինչպես կարող եք տեսնել նկարում, հիմնական թարմացման առանձնահատկությունները ավելացված սթիքերնեն ու AR էֆեկտներն են, որոնք կարող եք օգտագործել Մեսսենջերի վիդեո զանգերում կամ սթորիներում, իսկ հետո կիսվել դրանցով նաև Ինստագրամում 🔀 Բացի այդ, մեսսենջերի ինտերֆեյսը նույնպես նոր տեսք է ստացել, նմանվելով տիեզերքի և դարձնելով ամենօրյա սոցիալական շփումը ավելի ֆանտաստիկ: Այս ֆիչըրները բացարձակապես անվճար են և արդեն հասանելի են օգտագործման համար:
Google Chrome-ը այսուհետ տեղեկացնելու է յուզերներին, եթե իրենց գաղտնաբառը գողանան: Մի քանի օր առաջ Google-ը թողարկել է նոր թարմացում, որը հատկապես կենտրոնացված է գաղտնաբառերի ընդհանուր ապահովության վրա։ Սակայն գլխավոր նորությունն այն է, որ այժմ վեբ կայք մուտք գործելու ժամանակ Google-ը կտեղեկացնի, եթե ձեր գաղտնաբառը ինչ֊որ մեկն իմացել է միտումնավոր կամ պատահական կերպով: Այս ֆունկցիան աշխատում է հատուկ մշակված կոդավորման ձևով, որը տալիս է յուրաքանչյուր գաղտնաբառին իրեն հատուկ կոդը՝ օգնելով Google-ին պահպանել այն և իմանալ, եթե ինչ-որ մեկը փորձում է գողանալ այն: Դուք կարող եք ակտիվացնել այս նոր առանձնահատկությունը Google-ի ֆունկցիաների մենյուից:
Այս նորությունը կհետաքրքրի մասնավորապես iPad-ի սիրահարներին

Procreate նկարչական հավելվածը նոր թարմացում է թողարկել՝ ավելացնելով բազմաթիվ նոր ֆիչըրներ iPad-ի համար: Դրանց թվում են՝ Animation Assist-ը, Color Harmony-ն, Brush Studio-ն, ինչպես նաև Photoshop-ի (ABR) վրձինները ներբեռնելու հնարավորությունը և մի շարք այն հետաքրքիր անիմացիոն ֆիչըրներ🤟

Նշված ֆիչըրների հիմքում ընկած է Valkyrie գրաֆիկական մեխանիզը, որը ոչ միայն նոր հնարավորություններ է թույլ տվել ավելացնել ծրագրում, այլև արագացրել և հեշտացրել է դրա աշխատանքը յուզերների համար: Սա, իհարկե, շատ լավ նորություն է հավելվածի երկրպագուների համար, ովքեր երկար ժամանակ է ինչ սպասում էին այս թարմացմանը և հատկապես այդ փոփոխություններին 👩‍🎨

Համոզված ենք, որ այս ֆիչըրներն ավելի կհեշտացնեն ու ստեղծագործելու էլ ավելի շատ հնարավորություններ կտան նկարել սիրողներին։ 🥳
animation.gif
13.6 MB
ՍԻՆԽՐՈՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ GOOGLE ASSISTANT-ՈՒՄ

Google-ը սինխրոն թարգմանության ֆիչըր է ավելացրել մոբայլ սարքերի համար 📱 Այս նոր ֆիչըրը թույլ է տալիս յուզերներին հանգիստ խոսակցություններ ունենալ տարբեր լեզուներով ցանկացած մարդու հետ` սինխրոն թարգմանություն անելով: Նոր թարգմանության ծրագիրը Google Assistant-ի մի մասն է կազմում և այն աշխատում է ձայնային ռեժիմով, ինչպես Google Assistant-ը, Siri-ն և մնացած ծրագրերը 🔝

Ծրագիրն այս պահին աշխատում է 44 լեզվով ոչ միայն սմարթֆոններով, այլև տան համար նախատեսված ձայնային սարքերով 🆒️
Ինստագրամը զգուշացումներ է տալու այն յուզերներին, ովքեր կփորձեն իրենց գրառման մեջ պոտենցիալ վիրավորական վերնագիր օգտարծել ☝️ Արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմը ստուգելու է վերնագրի բովանդակությունը և զգուշացնելու է յուզերներին պոտենցիալ անհարգալից խոսքի օգտագործման մասին: Չնայած այս ամենին, ալգորիթմը չի սահմանափակելու յուզերների ազատ խոսքի իրավունքը և չի հեռացնելու այդ գրառումները, այլ տալու է հնարավորություն փոփոխություն կատարել գրառման մեջ 🆒️ Այս ֆիչըրը ևս մեկ միջոց է հարթակում ավելի դրական և առողջ մթնոլորտ ստեղծելու համար
Adobe Photoshop-ը հատուկ iPad-ի յուզերնեի համար ավելացրել է առարկայի ընտրության գործիքը (Select Subject tool-ը): Այս նոր գործիքը ավտոմատ ընտրում է օբյեկտի ճիշտ ուրվագծերը՝ օգտագործելով Adobe Sensei-ի արհետսական բանականությունը, որը մինչ այս կատարվում էր ձեռքով: Adobe-ը հայտարարել է, որ գործիքի համար մշակվել է պատկերների բազմազանության հատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել առարկաները և պատկերները: Ընկերությունը ասել է, որ սա ծրագրի առաջին փոփոխություններից մեկն է, որը կատարվել է ի պատասխան յուզերների բողոքների՝ Photoshop-ի iPad տարբերակի առաջին թողարկումից հետո: Սա նշանակում է, որ ապագայում ծրագրի մեջ դեռ նոր փոփոխություններ կլինեն, յուզերներին ավելի հաճելի և արագ ու լավ աշխատանքային փորձ տալու համար:
Մոբայլ տվյալների և վերլուծությունների ընկերություն App Annie-ին ներկայացրել է 2019-ի թոփ հավելվածների ու խաղերի ցուցակը ամբողջ աշխարհի մակարդակով: Ըստ ներկայացված տվյալների, հավելվածների ներբեռման գլոբալ մակարդակը բարձրացել է 5%-ով նախորդ տարվա համեմատ` հասնելով 120 միլիոնի: Միևնույն ժամանակ, վերլուծություն է կատարվել նաև ամենաշահավետ հավելվածների համար և հայտնաբերվել է, որ սպառողների ծախսերը հավելվածների վրա հասել են 90 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը 15%-ով բարձր է 2018-ի համեմատ: Իրականում թոփ հավելվածների ցուցակը այդքան էլ չի փոխվել նախորդ տարիների տվյալների համեմատ, բացի մի քանի փոփոխություններից:

Ամբողջական թոփ ցուցակը 2 կատեգորիաների համար, կարող եք տեսնել կցված նկարում:
Սնափչատի խաղերում ավելացվել են նոր Leaderboard խաղեր, որոնք հնարավորություն են տալիս յուզերներին մրցել իրար դեմ ինչպես օնլայն, այնպես էլ օֆֆլայն🆒️Հիմնական գաղափարը այն է, որ յուզերները կարողանան շփվել իրենց ընկերների և այլ յուզերների հետ խաղերի միջոցով` նաև օֆֆլայն տիրույթում: Leaderboard խաղերը հիմնականում հեշտ են և պարզ, հիմնական սկզբունքը մրցակիցներից ավելի շատ միավորներ հավաքելն է😎 Խաղերի մեջ կարող եք տեսնել նաև ձեր մրցակիցների միավորները հենց խաղի ժամանակ, ինչպես նաև նրանց Բիթմոջիները: Հարթակի առաջին 2 խաղերն են՝ Find My Friends-ը և Slide the Shakes-ը: Դե ինչ Սնափչատասերներ, ուրախացրե՞ց ձեզ այս նորությունը 🥳
2020-ը մոտենում է, և սա նշանակում է, որ նոր տարվա սթիքերներ ներբեռնելու ժամանակն է 🎅

Տոնական տրամադրություն ապահովելու համար, մենք ստեղծել ենք նոր տարվա սթիքերների փաթեթներ Տելեգրամի և Վայբերի համար 🙃

ԱՆՎՃԱՐ սթիքերները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.

Viber - http://bit.ly/34C91EX
Telegram - http://bit.ly/34H1STT