Եթե դուք ակտիվորեն օգտվում եք Gmail-ի Smart Compose ֆիչըրից, ապա շտապենք տեղեկացնել, որ շատ շուտով Gmail-ի այս հարմար առանձնահատկությունը հայտվելու է նաև G Suite's-ի Docs-ում։ Այս Smart Compose ֆիչըրը հեշտացնում և արագացնում է մեյլ գրելու պրոցեսը մի քանի անգամ։ Այն հիմնված է արհեստական բանականության (AI) մեխանիզմի վրա, որը մեյլ գրելու ընթացքում առաջարկում է օգտագործել բառեր և բառակապակցություններ, որոնք հնարավոր է շարունակեն ձեր կազմած միտքը։ Այս ֆիչըրը իրականում շատ օգտակար է և ժամանակի հետ գնալով միայն ավելի է լավանում։ Այդ իսկ պատճառով շատ կհեշտացնի Docsի ակտիվ յուզերիների աշխատանքը։
Ուրախալի լուր սlSnapChat սիրողների համար: Ձեր Բիթմոջիները արդեն կարող են հագնվել այնպես ինչպես դուք 😎 Այս շաբաթ Սնափչատում ավելացել է նոր Mix and Match կոչվող ֆիչըրը, որը թույլ է տալիս յուզերներին իրենց ավատարի համար ընտրել առօրյա հագուստ հարյուրավոր տարբերակներից: Սա դարձնում է Բիթմոջիներին ավելի իրական և յուրահատուկ, իսկ սնափչատին` ավելի հետաքրքիր ✅
Ֆեյսբուքը ստեղծել է շուկայի հետազոտության ևս մեկ հավելված՝ Ֆեյսբուք Viewpoints։ Այն վճարում է յուզերներին տարատեսակ հարցումների և առաջադրանքների մասնակցելու համար: Միանալով Viewpoints-ին, յուզերները լրացնում են անձնական ինֆորմացիա և ամեն կատարած առաջադրանքի համար հավաքում միավորներ և դրանց կուտակումից ստանում են գումարային պարգևատրում իրենց PayPal հաշիվներին: Հավելվածը հասանելի է դեռ միայն ԱՄՆ-ում` 18-ից բարձր տարիքային խմբի համար։ Սակայն ծրագրեր կան ապագայում հասանելի դարձնելու այլ երկրների համար:
Փինթերեստը թողարկում է նոր (Pinterest Shop) Փինթերեստ Շոփ կոմերցիոն հարթակը, որը ստեղծվել է ի աջակցություն Ամերիկայում հայտնի ամենամյա Փոքր Բիզնեսներին նվիրված շաբաթ օրվան, որը տեղի է ունենալու այս շաբաթ օրը։ Pinterest Shop-ի համար ընտրվելու են 17 պլատֆորմի հաջողակ փոքր բիզնեսներ, որոնք կկարողանան ցուցադրել իրենց ապրանքները հարթակում, իսկ յուզերները կկարողանան կատարել գնումներ անմիջապես այնտեղից։
Սոց․ կայքերի անվտանգություն հետազոտողները հայտնաբերել են, որ այս շաբաթ Ֆեյսբուքի և Թվիթերի հարյուրավոր յուզերների անձնական ինֆորմացիաները, այդ թվում նրանց ամբողջական անունները և էլ․հասցեները, հայտնվել են անհայտ ծրագրավորողների մոտ` մի քանի վտանգավոր հավելվածի միջոցով։ Հետազոտողներն արդեն տեղեկացրել են այդ միջադեպի մասին Ֆեսյբուքին և Թվիթերին։ Վերջիններս իրենց հերթին հաղորդել են Google-ին և Apple-ին, որպեսզի նրանք համապատասխան քայլեր ձեռնարկեն նմանատիպ խնդիրների կանխարգելան համար։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի վրա հիմնվելով է աշխատում Instagram Explore-ը։ Այն աշխատում է արհեստական բանականության միջոցով, որը հիմնվում է յուզերների այցելած ըքաունթների վրա: Եթե դուք երկար ժամանակ եք անցկացնում որևէ ըքաունթում, միարժամանակ հավանելով մի քանի նկար, հավանական է, որ ապագայում ձեր Explore-ում տեսնեք նմանատիպ նյութեր: Մեկ այլ ազդեցիկ գործոն է, նկարի թրենդային լինելը, դրա ներգրավվածությունը, ինչպես նաև, թե քանի անգամ են այլ յուզերներ նկարը save արել: Այս և այլ տեխնիկական գործոններով է առաջնորդվում Ինստագրամ Explore-ը:
Ֆեսյբուքի մութ/ գիշերային ռեժիմը նկատվել է որոշ Android սարքերում: Մութ ռեժիմը կարծես թե այս տարվա թրենդն է դարձել և, իհարկե, հետ չմնալով մնացած հարթակներից, Ֆեյսբուքն արդեն սկսել է իր գիշերային ռեժիմի մշակումը 🌚Մի քանի օր առաջ համացանցում հայտվել են մի քանի Android յուզերների սքրինշոթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք է ունենալու Ֆեյսբուքի մոբայլ տարբերակի մութ ռեժիմը: Ինչպես երևում է սքրինշոթում, այն հիմնականում լինելու է մուգ մոխրագույն՝ սպիտակ պատկերակների (icons) համադրությամբ 🖇 Իրենց գրառման մեջ յուզերները նշել են, որ այս ֆիչըրը եղել է ընդհամենը ծրագրային անսարքություն կամ ուղակի թեստավորում, քանի որ այն հայտնվել է ընդհամենը մի քանի վարկյանով և հետո անհետացել: Անսարքություն կամ թեստավորում, ամեն դեպքում, այն մեզ մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչպես է լինելու վերջնական պրոդուկտը 📱
Այս տարվա սև ուրբաթի օնլայն գնումների գումարը կազմել է 7.4 միլիարդ ԱՄՆ դոլար: Adobe Analytics-ը կանխատեսել է, որ այս գումարը դառնալու է 9.4 բիլիոն կիբեր երկուշաբթից հետո
Ընկերությունը պարզել է, որ այս տարվա Սև ուրբաթի պատվերների 60 տոկոսը կատարվել է բջջային հեռախոսներով, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բրենդները գնալով ավելի են ադապտացնում իրենց մարքեթինգային ռազմավարությունները ըստ սպառողների առցանց գնումներ կատարելու նախընտրությամբ 💻
գերազանցելով բոլոր օնլայն գնումների ռեկորդները: Ըստ Adobe Analytics-ի, սպառողների պատվերի միջին գումարը եղել է 168 դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 6% -ով սահմանելով նոր ռեկորդ 🆕️Ընկերությունը պարզել է, որ այս տարվա Սև ուրբաթի պատվերների 60 տոկոսը կատարվել է բջջային հեռախոսներով, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բրենդները գնալով ավելի են ադապտացնում իրենց մարքեթինգային ռազմավարությունները ըստ սպառողների առցանց գնումներ կատարելու նախընտրությամբ 💻
Տվյալների անվտանգությունը վերջին երկու տարիներին դարձել է սոց. մեդիայի առանցքային խնդիր և բազմաթիվ քննարկների թեմա: Այս ամենին համատեղ, Twitter-ը հայտարարել է իր ստեղծված նոր գաղտնիության կենտրոնի մասին։ Ինչպես Twitter-ն է նշում, սա թափանցիկություն է մտցնելու պլատֆորմի կանոնների և յուզերների տվյալների ապահովագրության համար կատարվող գործողությունների միջև: Հայտնի է դարձել նաև, որ այս նոր թարմացումները գործելու են 2020 թվականի հունվարի 1-ից 😎
Ֆեսյբուքը հայտարարել է նոր գործիքի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա յուզերներին իրենց Ֆեսյբուքի լուսանկարներն ու տեսանյութերը անմիջապես 《գցել》 Google Photos, իսկ հետագայում նաև` ուրիշ հարթակներ: Պլատֆորմը նշել է, որ դա իրենց առաջին քայլն է դեպի տվյալների փոխանցման նոր մոտեցում, որը նպատակ ունի ավելի շատ վերահսկողություն տալ յուզերներին իրենց Ֆեսյբուքյան տվյալների վրա: Այս գործիքը արդեն թողարկվել է Իռլանդիայում, և պլանավորված է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհում ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: ⌛
Ամփոփելով 2019թ. Apple-ը հրապարակել է այս տարվա լավագույն ծրագրերի և խաղերի հավելվածների ցուցակը 🍏 Այն կազմված է App Store-ի վերջին տարվա գործունեության և հավելվածների ներբեռնվածության հիման վրա: Կան նաև վճարովի ծրագրերի, խաղերի և iPad հավելվածների առանձին ցուցակներ։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում տարվա լավագույն հավելվածները տարբեր ոլորտներից.
1️⃣iPhone-ի լավագույն 2019-ի հավելվածը - Spectre Camera (Lux Optics)
2️⃣ iPad-ի լավագույն 2019-ի հավելվածը - Flow by Moleskine (Moleskine)
3️⃣ Mac-ի լավագույն 2019-ի հավելվածը - Affinity Publisher (Serif Labs)
4️⃣ Apple TV-ի լավագույն 2019-ի հավելվածը -The Explorers (The Explorers Network)
5️⃣ Լավագույնը Խաղերից են` “Sky: Children of the Light” (thatgamecompany), “Hyper Light Drifter” (Abylight S.L.), “GRIS” (Devolver / Nomada Studio), “Wonder Boy: The Dragon’s Trap” (DotEmu), “Sayonara Wild Hearts” (Simogo)
Իսկ դուք գտա՞ք ձեր սիրելի հավելվածը այս ցուցակում 🆒️
1️⃣iPhone-ի լավագույն 2019-ի հավելվածը - Spectre Camera (Lux Optics)
2️⃣ iPad-ի լավագույն 2019-ի հավելվածը - Flow by Moleskine (Moleskine)
3️⃣ Mac-ի լավագույն 2019-ի հավելվածը - Affinity Publisher (Serif Labs)
4️⃣ Apple TV-ի լավագույն 2019-ի հավելվածը -The Explorers (The Explorers Network)
5️⃣ Լավագույնը Խաղերից են` “Sky: Children of the Light” (thatgamecompany), “Hyper Light Drifter” (Abylight S.L.), “GRIS” (Devolver / Nomada Studio), “Wonder Boy: The Dragon’s Trap” (DotEmu), “Sayonara Wild Hearts” (Simogo)
Իսկ դուք գտա՞ք ձեր սիրելի հավելվածը այս ցուցակում 🆒️
🆕️ Ինտագրամը այսուհետ նոր գրանցվող յուզերներից պահանջելու է իրենց ծննդյան ամսաթիվը: Այս նոր պայմանը գործարկվել է պլաֆորմում երիտասարդ յուզերների անվտանգության, ինչպես նաև նրանց համար տարիքին համապատասխան մթնոլորտ ապահովելու համար: Բացի այդ, ինչպես նշվել է, այս տարիքային սահմանափակումը հնարավորություն կտա պլատֆորմին ավելի խիստ կարգավորումներ գործարկել 13-ից ցածր տարիքայիննեի համար՝ թույլ տալով հաղորդագրություններ ստանալ միայն իրենց հետևորդների կողմից:
Մեր վեբ կայքում կարող եք կարդալ բլոգի ամբողջական տարբերակը 🆒️ https://deepagency.am/hy/graphic-design-trends-2020/
Ֆեյսբուքն ավելացրել է նոր «Առաջարկված Մոդերատոր» ֆիչըրը, որը ստեղծվել է պլատֆորմի մեծ խմբերի կառավարման համար: Այս նոր առանձնահատկությունը թույլ կտա խմբի համար մոդերատոր ընտրել առաջարկվող ցուցակից, որը հիմնվում է խմբի թեկնածուների նվիրվածության, խմբում նրանց ակտիվության և այլ հիմքերի վրա: Այս Ֆիչըրը ամբողջովին կամընտրական է, նրա հիմնական նպատակն է հեշտացնել աճող խմբերի կառավարումը և ավելի պարտաճանաչ կառավարում ապահովել այնտեղ:
Թվիթերում ստեղծվել է նոր @TwitterRetweets ըքաունթ, որը ռեթվիթում է պլատֆորմի լավագույն թվիթերը: Ինչպես նշվել է, ըքաունթի հիմնական իմաստը հետևորդներին դրական և հումորային գրառումներ ցուցադրելն է: Բացի այդ, թվիթերը վերջերս նորից ավտիվացրել է իր ըքաունթը Ինստագրամում, որտեղ այն կատարում է նմանատիվ գործառություն՝ հրապարակելով թվիթերի լավագույն սքրինշոթերը: Դե ինչ, դուք կարող եք հետևել երկու ըքաունթներին ձեր նախընտրած պլատֆորմում և ստանալ ամենօրյա դրական էմոցիաներ աշխարհի լավագույն գրառումներից:
🆕️ Canva գրաֆիկ դիզայնի օնլայն ծրագիրը հայտարարել է մի շարք նոր գործիքների և առանձնահատկությունների ավելացման մասին, այդ թվում
վիդեո խմբագրման գործիքի մասին: Canva Video-ն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծել գրավիչ և պրոֆեսիոնալ տեսանյութեր տարբեր գրաֆիկական էլեմենտներով առանց բարդ ծրագրեր իմանալու 😎 Բացի այդ, ընկերությունը հայտարարել է նաև Canva Apps-ի մասին, որը թույլ կտա յուզերներին ինտեգրել տարբեր հավելվածների ու հարթակների նկարները, էմոջիներ, ինչպես նաև պրոդուկտներն իրենց Canva նախագծերում: Այս պահին կա թվով 30 ինտեգրված ծրագիր, որոնց շարքում են Dropbox-ը, Google Drive-ը, PhotoMosh-ը, Instagram-ը և այլ ծրագրեր 🆒️Ֆեյսբուքը մի քաՆի նոր փոփոխություն է ավելացրել իր հաշվետվության (report) առանձնահատկությունների մեջ, որոնք կօգնեն բիզնեսներին ավելի լավ կառավարել իրենց գովազդային արշավները 🔝 Հաշվետվության այս նոր տարբերակը թույլ կտա բրենդներին մանրամասնորեն տեսնել իրենց գովազդային չափորոշիչնեը, այդ թվում՝ հասանելիության, տպավորությունների և կոնվերսիաների քանակը միաժամանակ բազմաթիվ գովազդային ըքաունթներում 🔀 Նոր առանձնահատկությունների մեջ է մտնում նաև գովազդային արշավներից գրավված նոր մարդկանց հասանելիության հաշվետվությունը, որը կօգնի գովազդատուներին ավելի լավ պատկերացում կազմել, թե ում են հասնում գովազդները և, թե ինչքանով են այդ նոր մարդիկ համապատասխանում իրենց գովազդի նպատակներին: Ֆեյսբուքը նաև գործարկել է նոր ձեռնարկային չափորոշիչների տարբերակ, որը գովազդատուներին հնարավորություն կտա կառուցել իրենց նպատակներին մաքսիմալ համապատասխան մետրիկական բանաձևեր:
Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020-ի ամբողջ բրենդինգը արդեն պատրաստ է 🥳 Հաջորդ տարվա լոգոն տոնում է Եվրատեսիլ երգի մրցույթի 65 ամյակը և իր մեջ ներառում է 41 մասնակցող երկրների դրոշների գույները: Ինչպես նշել են լոգոյի դիզայներները, այն կառուցվել է նախորդ տարիներին Նիդեռլանդներում անց կացված Եվրատեսիլ մրցույթի լոգոների նախագծերի հիման վրա և համապատասխանում է հոլանդական դիզայնի բնութագրերին՝ իր մինիմալիստական և փորձարարկան նախագծով: Լոգոն բավականին գունեղ և ֆեստիվ է՝ լավ բնութագրելով երգի մրցույթի մթնոլորտն ու գաղափարը: Բացի դրանից, այն համապատասխանում է մշակված ‘Open Up’ կարգախոսին, որի գաղափարն է միջոցառման բազմազանությունը և ներառականությունը ցույց տալը 🤟
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՆՈՐ ԳԻՖ ՖԻՉԸՐ SNAPCHAT-ՈՒՄ
Սնափչատում հայտնվել է նոր գիֆ ստեղծող ֆիչըր, որը նկարից կտրում է ձեր դեմքը և ավելացնում գիֆի մեջ` դարձնելով այն ավելի անձնավորված 🥳 Այս ֆիչըրը օգտագործելու համար պետք է ընդհամենը սելֆի անել, ընտրել շարժումներ և դուք ավտոմատ կերպով 《նտեղավոիվեք》 գիֆի մեջ: Այս նոր ֆիչըրը թույլ կտա ավելի շատ զարգացնել գիֆի արվեստը և հետաքրքրություն կառաջացնի հարթակի հանդեպ:
Դե ինչ, եթե դեռ չեք հացրել նկատել այս նոր գործիքը, կամ չեք պատկերացնում, թե ինչպես է այն աշխատում, ապա կարող եք դիտել կցված գիֆի օրինակը և փորձել ինքներդ 🤟
Սնափչատում հայտնվել է նոր գիֆ ստեղծող ֆիչըր, որը նկարից կտրում է ձեր դեմքը և ավելացնում գիֆի մեջ` դարձնելով այն ավելի անձնավորված 🥳 Այս ֆիչըրը օգտագործելու համար պետք է ընդհամենը սելֆի անել, ընտրել շարժումներ և դուք ավտոմատ կերպով 《նտեղավոիվեք》 գիֆի մեջ: Այս նոր ֆիչըրը թույլ կտա ավելի շատ զարգացնել գիֆի արվեստը և հետաքրքրություն կառաջացնի հարթակի հանդեպ:
Դե ինչ, եթե դեռ չեք հացրել նկատել այս նոր գործիքը, կամ չեք պատկերացնում, թե ինչպես է այն աշխատում, ապա կարող եք դիտել կցված գիֆի օրինակը և փորձել ինքներդ 🤟