Deep Digital
265 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Ջոն Մուլլերը անդրադարձել է SEO redirect-ին: Հայտնի ընկերություններից մեկը հին դոմենը նոր կոնտենտով redirect էր արել նոր դոմենի վրա՝ մտածելով, որ նոր կայքը նույնպես ռենք կանի: Սակայն, անհամապատասխան դոմենը ոչ տեղին լինքերը հեռացնելու նպատակով redirect անելը շատ դեպքերում չի աշխատում: Google-ը գիտի, որ օրիգինալ դոմենը չպետք է հաշվի առնել նոր դոմենը նայելիս, քանի որ դրանք կապակցված չեն:
Թվիթերը դադարեցնելու է քաղաքական գովազդները: 2020թ. արդեն թվիթերում չեն լինի քաղաքական գովազդներ: Արգելքն ուժի մեջ կլինի նոյեմբերից: «Քանի որ ինտերնետը ինֆորմացիա տարածելու ամենամեծ հարթակներից է, այն ապատեղեկատվություն տարածելու մեծ ռիսկեր է պարունակում, որն էլ կարող է ազդել միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա», - նշել է թվիթերի CEO Ջեկ Դորսեյը:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երբ ես հիմնադրեցի Ֆեյսբուքը 15 տարի առաջ, ես պատկերացում անգամ չունեի, որ ապագայում այն իր մեջ կներառի Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը և այլ ծրագրեր: Շատ մարդիկ չգիտեն, որ այս արտադրանքները (ծրագրերը) մենք ենք ստեղծել կամ, որ մեր թիմերը հաճախ աշխատում են միասին: Սակայն մենք կարծում ենք, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն դրա մասին, քանի որ շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են կանգնած իրենց կողմից օգտագործվող (կամ՝ իրենց օգտագործած) ծրագրերի ետևում:

Այսօր մենք ներկայացնում ենք նոր ընկերության լոգոն՝ Ֆեյսբուքին պատկանող ծրագրերի և տեխնոլոգիաների հստակեցման համար: Ահա թե ինչ տեսք կունենա այն, երբ ծրագրերի շրջանակներում հայտնվի Ձեր էկրաններին:

Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան վերջին գրառում։
Ֆեյսբուքյան վերջին թարմացումներից է այն, որ Ֆեյսբուքը պատրաստվում է աջակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների թափանցիկությանը։ Բանն այն է, որ Ֆեյսբուքում տեղադրվող բոլոր քաղաքական նորություններն անցնելու են independent-fact-checkers-ի ֆիլտրով, որից հետո, եթե նկարը կեղծ է կունենա <<կեղծ ինֆորմացիա>> լեյբլ: Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե Հայաստանում նույնպես գործածվեր independent-fact-checker 😂
Ինստագրամը փորձնական փակելու է լայքերի քանակը Ամերիկայի մի շարք նահանգներում: Նախկինում սա փորձարկվել էր 7 երկրում, ներառյալ Կանադա, Իռլանդիա և Ավստրալիա: Նպատակը յուզերների միջև մրցակցության ու հոգեբանական ճնշումները պակասեցնելն է: Համաձայնեք, որ հրաշալի գաղափար է: Յուզերը ինքը կարող է տեսնել իր լայքերի քանակը, եթե ցանկանա: Այս ֆունկցիան լավ է մասնավորապես ինֆլուենսերների համար, ովքեր վարկանիշավորվում են հենց լայքերի թվով: Իսկ մենք կարող ենք հպարտանալ մեր լայքերով, քանի որ մոտ ապագայում դա մեզ չի «սպառնում» 😎
Twitter-ը հայտարարել է առաջիկա ամիսներին եկող նոր «Թոփիքների» (Topics) մասին, որը թույլ կտա յուզերներին 300-ից ընտրել ու հետևել իրենց նախընտրած ոլորտներին: Դրանցից են սպորտը, երաժշտությունը, տեխնոլոգիաները: Այս առանձնահատկությունը գլոբալ կերպով օգտագործման է արդեն ենթարկվել նոյեմբերի 13-ից: Իսկ դուք սիրելի Թվիթերահայություն, կարող եք արդեն պատրաստել ձեր նախասիրությունները
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր գուգլը հայտարարեց, որ փորձարկելու է նոր ֆիչըր, որը կօգնի յուզերներին ասել դժվար արտասանություն ունեցող բառերը: Ֆիչըրն օգտագործում է խոսքը ճանաչելու տեխնոլոգիան՝ բառերը վանկերի բաժանելու համար: Հետո գործի է անցնում machine learning-ը, որն էլ ձեր արտասանությունը լսելուց հետո, ու դրա սխալ լինելու դեպքում առաջարկում է վանկատված տարբերակը: Այս ֆիչըրը սակայն աշխատում է միայն ամերիկյան անգլերենում, իսկ հաջորդը լինելու է իսպաներեը: Նաև, գուգլը բառարաններում նկարներ է ավելացնելու, որը սկսելու անգլերեն պարզ բառերից ու շարունակաբար տարածվելու է այլ լեզուներում:
Հավելվածը հայտարարել է, որ թեստավորման շրջանակներում թույլատրելու է որոշ յուզերներին ավելացնել էլեկտրոնային առևտրի լինքերը իրենց ըքաունթում, ինչպես նաև տեսանյութի մեջ: Այս նոր փորձարկումը հնարավորություն է ընձեռում ինֆլուենսերներին իրենց հետևորդներին ուղղորդել գնումների կայք: Այդպիսով, TikTok-ը դառնում է ավելի կոմերցիոն ու հետաքրքիր՝ տարբեր բրենդների համար:
Թվիթեր-ի գործադիր տնօրենը հրապարակել է պաշտոնական հայտարարություն՝ նշելով, որ Թվիթերը արգելելու է քաղաքական բնույթի բոլոր գովազդային նյութերը: Դրանց թվում են բոլոր այն նյութերը, որոնք կապ կունենան քաղաքական կուսակցության, պաշտոնյաների ու դատական գործեր պաշտպանող կամ մեղադրող կողմերի հետ: Հարկ է նշել, որ այս օրենքը գործելու է բոլոր երկրների համար Նոյեմբերի 22-ից: 😊
Սնապչատը հայտարարել է, որ իր հավելվածում գովազդները կարող են լինել արդեն 3 րոպե 🙈Սակայն 6 վայրկյան դիտելուց հետո դուք առաջվա պես կարող եք գովազդը skip անել Այս ֆունկցիան ավելացնելով հավելվածը գովազդատուների ուշադրությունն իր վրա է հրավիրում՝ միաժամանակ չստիպելով յուզերներին դիտել դրանք:
Փինթրեստը ավելի է ընդլայնել իր հոգեբանական օգնություն ցուցաբերող նյութերի շարքը, որոնք առաջին անգամ գործածվել են Հուլիսին: Այս նյութերը հատուկ ստեղծվել են այն յուզերների համար, ովքեր որոնում են հոգեբանական խնդիրներին վերաբերող տերմիններ, օրինակ` դեպրեսիա, ինքնավնասում, ինքնասպանություն և այլն: Ստեղծելով օգնության այսպիսի միջոցներ, պլատֆորմը ցանկանում է օգնել իր յուզերներին ցանկացած հոգեբանական իրավիճակում և տալ նրանց ավելին քան ուղղակի դրական խոսքեր և գեղեցիկ նկարներ
🆕️ Ֆեյսբուքը շարունակում է մեմերի մշակույթը և թողարկում է նոր մեմ պատրաստող Whale կոչվող հավելված, որը թիրախավորված է ավելի երիտասարդ յուզերների համար: Whale-ը այս պահին դեռ փորձարկման շրջանում է և միայն հասանելի է Կանադական App Store-ում: Հավելվածը նաև թույլ է տալիս ավելացնել տեքստեր, էմոջիներ և այլ վիզուալ պատկերներ: Պաշտոնապես նշվել է, որ ծրագիրը մշակված է Ֆեյսբուքի նոր NPE ընկերության թիմի կողմից, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ հատուկ նոր հավելվածներ և ծրագրեր ստեղծելու համար:
Ինստագրամը պատրաստվում է փոփոխություններ կատարել IGTV նյուզֆիդի և որոնման դաշտում՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր յուզերների համար: Ենթադրվում է, որ IGTV-ն շուտով ունենալու է նոր` ուղղահայաց թերթելու հնարավորություն: Այս նոր դասավորությունը շատ նման է լինելու TikTok-ի այժմյան վիդեո ֆորմատին: Բացի այդ, լուրեր են տարածվում, որ որոնման դաշտը շուտով դասակարգվելու է ըստ տարբեր բաժինների, օրինակ, «ոճ», «հումոր» և այլն:
Ֆեսյբուքը հաստատել է «Թրենդային/հայտնի/սիրված նկարներ» կոչվող նոր բաժնի մշակման լուրերը: Այս նոր ֆիչըրը շատ նման է լինելու Ինստագրամի նյուզֆիդի առանձնահատկությանը, որտեղ յուզերներին առաջարկում են տեսնել հարթակի թրենդային նկարները: Այսպիսով, ֆեյսբուքյան յուզերները կարող են անվերջ թերթել նյուզֆիդը և տեսնել Ֆեսյբուքի կողմից առաջարկվող լուսանկարներ:
Dark mode-ի սիրահարներ կա՞ն։ Լավ լուր ունենք։ WhatApp-ը մի քանի նոր փոփոխություններ է ավելացնելու իր ապագա ափդեյթների մեջ: Ըստ Android Police-ի գրառման, հավելվածի նոր ափդեյթում հայտվելու է երկար սպասված մութ ռեժիմի ֆիչըրը, որն ունենալու է մուգ կապույտ և մոխրագույն երանգավորում։ Բացի դրանից, ենթադրություններ կան, որ հավելվածը աշխատում է նաև անվտանգության վրա, որը թույլ կտա ստանալ հատուկ կոդ և մուտք գործել ձեր հաշիվ մի քանի սարքերից: Նախկինում, եթե ինչ-որ մեկը փորձեր մուտք գործել ձեր հաշիվ այլ հեռախոսից, դուք միանգամից չէիք իմանա այդ մասին։ Իսկ այժմ WhatsApp- ը ձեզ մուտք գործելու ծանուցումներ կուղարկի
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի քանի ամիս շարունակ փորձարկումներ կատարելուց հետո Թվիթերը այժմ հայտարարել է հարթակի նոր հնարավորթության մասին, որը թույլ կտա յուզերներին ցանկության դեպքում գրառումների պատասխանները թաքցնել: Ինչպես ցույց է տրված GIF-ում, այժմ յուզերները հնարավորություն կունենան հեռացնել թվիթերի ցանկացած պատասխան և ավելի լավ վերահսկել իրենց ըքաունթը 😎
Իսկ դուք նկատե՞լ եք, որ ինստագրամում հայտնվել է երաժշտություն ավելացնելու ֆիչըր։ Instagram Music-ը այնքան էլ նոր չէ։ Այն արդեն մեկ տարի գործում է տարբեր երկրներում և միայն վերջերս է հայտվել Հայաստանում: Այս նոր ֆիչըրը հնարավորություն է տալիս յուզերներին երաժշտություն ավելացնել իրենց սթորիներում և ավելի հեշտ արտահայտել այդ պահի հուզումներն ու իրադարձությունները: Այս ֆիչըրը կարող եք գտնել Ինստագրամի սթորիների բաժնում։ Սեղմելով բաժնի վրա կարող եք ընտրել ինչ֊որ երգ ըստ տրամադրության և ավելացնել այն ձեր սթորիում:
Ֆեյսբուքը ստեղծում է Ինստագրամի «Մոտիկ ընկերներ» ֆիչըրի իր տարբերակը, որը թույլ կտա յուզերներին տեղադրել սթորիներ ընտրված ընկերների համար: «Favorites» ֆիչըրը շատ օգտակար է լինելու հատկապես այն յուզերների համար, ովքեր շատ հաճախ խուսափում են իրենց սթորիները կիսել Ֆեյսբուքում, քանի որ ունեն հարյուրավոր ընկերներ։

Դե ինչ, մինչ Ֆեյսբուքը կթողարկի այս նոր ֆիչըրը, դուք կարող եք արդեն կազմել ձեր մոտիկ ընկերների ցուցակը
Եթե դուք ակտիվորեն օգտվում եք Gmail-ի Smart Compose ֆիչըրից, ապա շտապենք տեղեկացնել, որ շատ շուտով Gmail-ի այս հարմար առանձնահատկությունը հայտվելու է նաև G Suite's-ի Docs-ում։ Այս Smart Compose ֆիչըրը հեշտացնում և արագացնում է մեյլ գրելու պրոցեսը մի քանի անգամ։ Այն հիմնված է արհեստական բանականության (AI) մեխանիզմի վրա, որը մեյլ գրելու ընթացքում առաջարկում է օգտագործել բառեր և բառակապակցություններ, որոնք հնարավոր է շարունակեն ձեր կազմած միտքը։ Այս ֆիչըրը իրականում շատ օգտակար է և ժամանակի հետ գնալով միայն ավելի է լավանում։ Այդ իսկ պատճառով շատ կհեշտացնի Docsի ակտիվ յուզերիների աշխատանքը։
Ուրախալի լուր սlSnapChat սիրողների համար: Ձեր Բիթմոջիները արդեն կարող են հագնվել այնպես ինչպես դուք 😎 Այս շաբաթ Սնափչատում ավելացել է նոր Mix and Match կոչվող ֆիչըրը, որը թույլ է տալիս յուզերներին իրենց ավատարի համար ընտրել առօրյա հագուստ հարյուրավոր տարբերակներից: Սա դարձնում է Բիթմոջիներին ավելի իրական և յուրահատուկ, իսկ սնափչատին` ավելի հետաքրքիր
Ֆեյսբուքը ստեղծել է շուկայի հետազոտության ևս մեկ հավելված՝ Ֆեյսբուք Viewpoints։ Այն վճարում է յուզերներին տարատեսակ հարցումների և առաջադրանքների մասնակցելու համար: Միանալով Viewpoints-ին, յուզերները լրացնում են անձնական ինֆորմացիա և ամեն կատարած առաջադրանքի համար հավաքում միավորներ և դրանց կուտակումից ստանում են գումարային պարգևատրում իրենց PayPal հաշիվներին: Հավելվածը հասանելի է դեռ միայն ԱՄՆ-ում` 18-ից բարձր տարիքային խմբի համար։ Սակայն ծրագրեր կան ապագայում հասանելի դարձնելու այլ երկրների համար: