Deep Digital
291 subscribers
902 photos
105 videos
3 files
111 links
Download Telegram
Տարին սկսվեց Twitter-ով, որը վերանվանեց իր գլխավոր էջի անունը «For You»-ով 😅

Սկզբից էջի կոնտենը բաղկացած էր միայն հարթակի կոնտենտային առաջարկություններից: Իսկ այժմ այն ներկայացնում է 50% առաջարկություններ և 50% այն ինչին բաժանորդագրվել եք դուք 🤫
Չնայած նրան, որ 2022 թվականին Snap-ի ամենօրյա օգտագործման աճ էր գրանցվել, սակայն ըստ նրանց եկամտի հաշվետվության հարթակը չի կարողացել հասնել իր նպատակներին 📄

Դրա պատճառով օգտատերերին ավելի ներգրաված պահելու համար ստեղծվեց «Snapchat AI» պրեմիում-ը դեռահասներին և հատկապես Gen-Z-ին հարթակում պահելու համար:

Ասում են՝ Snapchat-ը Gen-Z-ի և ստեղծագործողների "տունն է": Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվեց, որ Snapchat-ը նրանց վճարում է բավականին գումարը՝ հարթակում մնալու համար 👀
Պարզվում է, որ Gen-Z-ն բավականին շատ ժամանակ է անցկացնում Pinterest-ում, իսկ հարթակի վիդեո կոնտենտի կեսը պահպանվում և pin է արվում Gen-Z-ի կողմից:

Այսպիսով 2023-ին Pinterest-ը կենտրոնանում է վիդեո բովանդակությունը ստեղծելու վրա 💃🏻
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հեռավար աշխատողների համար դրախտային տուն է կառուցվել 👀

Ֆրանսիացիները ստեղծել են օրիգինալ տուն freelance-ի սիրահարների համար։
Ամենահետաքրքիրը Romotow T8-ի մեջ այն է, որ այն բացվում է կրիչի պես 😅

Ներսում կա մեծ ննջասենյակ՝ հեռուստացույցով, սանհանգույց և խոհանոց՝ ճաշասեղանով։
Առկա են պրոյեկտների զանազան տարբերակներ՝ բացօթյա, աուդիո համակարգով, լրացուցիչ մեկտեղանոց մահճակալով և այլն։ Իսկ տանիքում տեղադրված արևային մարտկոցների շնորհիվ լավ եղանակին ապահովվում է դրանց` մինչև հինգ օրվա աշխատանքը։

Ի՞նչ եք կարծում, որքան կարժենա այսպիսի տունը 💸
Media is too big
VIEW IN TELEGRAM
Metaverse-ը հավերժ ինտերակտիվության աշխույժ աշխարհ է, իսկ կարո՞ղ են նրա բնակիչները կարոտել մարդկային կյանքը 🤔

🥺 Իհարկե կարող են

Ի վերջո, թվային աշխարհում ամենապարզ և միևնույն ժամանակ իրական հաճույքները, ինչպիսին է սիրելի պաղպաղակի համը, հնարավոր չէ ապրել և զգալ։

Magnum-ի այս գեղեցիկ և բովանդակալից գովազդում պաղպաղակն այլաբանություն է իրական կյանքին բնորոշ բոլոր գեղեցիկ պահերի համար 🫶🏻
Instagram-ի “հայր” Adam Mosseri-ն ապրիլի 14-ին հայտարարեց, որ reels-երի բարելավման համար լինելու են որոշ թարմացումներ 🤫

👀 Այսուհետ հնարավոր կլինի հատուկ Reels Trands բաժնում տեսնել թրենդային երգերը, հեշթեգները, ինչպես նաև երգերի օգտագործման քանակը։

✔️ Հնարավոր է լինելու նաև իմանալ Reels-ի ընդհանուր դիտման ժամանակը, որը ցույց է տալիս, թե քանի անգամ է այն ցուցադրվել՝ ներառյալ մի քանի անգամ նորից դիտելը:

Միջին դիման ժամանակ = դիտման ժամանակ / ցուցադրման քանակ:

Օրինակ՝ եթե միջին դիտման ժամանակը 17 վայրկյան է, նշանակում է, որ Reels-ը յուրաքանչյուր օգտատեր միջինում դիտել է 17 վայրկյան: Սա կօնի հասկանալ` ինչին է ավել շատ ուշադրություն դարձնում օգտատերը Reels-ի մեջ:

💃🏻 Հեշտացվել է նաև Reels-ի ստեղծման ընթացքը՝ բոլոր անհրաժեշտ գործիքները բերելով մեկ վայր:
Revolve առցանց մանրածախ հագուստի բրենդը դարձել է առաջինը, որն օգտագործել է արհեստական ​​ինտելեկտը՝ գովազդային վահանակ ստեղծելու համար 💥

Ի՞նչ կարծիքներ ունեք
Ai-ի օգնությամբ նույնիսկ Շրեկի հերոսներն են դարձել Balenciaga-ի մոդելներ 😅
Կրկին նորաձևության մասին 💃🏻

Այս անգամ էլ Loewe ապրանքանիշը, ինչպես և խոստացել էր, թողարկել է Minecraft-ի ոճով իր հագուստի հավաքածուն:

Միայն տաբատի և գլխարկի գինը հասնում է 5000 դոլարի (մոտավոր 1 940 000 դրամ) 🫣