Snapchat-ը այս շաբաթ թողարկել է Bitmoji TV, որը հեռուստաշոու է, որտեղ ձեր և ձեր ընկերների բիթմոջիները կարող են դառնալ գխավոր դերակատարներ տարբեր դրվագներում: Bitmoji TV-ն ունենալու է ընդհանուր առմամբ 10 էպիզոդ՝ միջինում 3-4 րոպե տևողությամբ, որոնք թողարկվելու են ամեն շաբաթ Discover էջում: Առաջին թողարկումը եղել է այս շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին: Բացի այդ, ինչպես նշել է Bitmoji-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բա Բլեքսթոքը, Bitmoji TV-ն հեռուստատեսային զվարճանքի նոր կատեգորիա է, որը հնարավորություն է տալիս յուզերներին զգալ իրենց ինչպես իրական հեռուստաաստղեր և այս ամենը ապագայում կարող է ծավալվել բազմաթիվ ուղղություններով: Դե ինչ, իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ հայտնի աստղ:
Երեկ ԱՄՆ-ում մեկնարկել է Super Bowl-ը, որն ամենանշանակալից սպորտային իրադարձություններից է Ամերիկյան ֆուտբոլի սիրահարների համար: Այդ առիթով, Facebook-ը և Snapchat-ը թողարկել են տարբեր վիզուալ ֆիչըրներ, ֆիլտրներ և սթիքերներ ամբողջ աշխարհի երկրպագուների համար: Համագործակցելով Ամերիկյան Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) հետ, Facebook-ը ավելացրել է նոր ֆոտո ֆիլտրներ և սթիքերներ Messenger-ում: Հետ չմնալով այս թրենդից, Snapchat-ը նույնպես ավելացրել է Super Bowl-ի թեմայով ֆոտո ֆիլտրներ, ինչպես նաև նկարի ճանաչման (image-recognition) լենզեր, որոնք ապահովում են խաղի հետ կապված բովանդակություն՝ հիմնվելով NFL-ի նկարների վրա: Այս բոլոր ֆիչըրները ստեղծվել են հատուկ ամբողջ աշխարհի Super Bowl-ի երկրպագուներին միավորելու և նրանց համար այս իրադարձությունը ավելի հետաքրքրացնելու համար:
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԱՆՈՐԸ Ամբողջ աշխարհը այս պահին հետևում է սպորտային ամենամեծ իրադարձություններից մեկին՝ Super Bowl 2020-ին, իսկ նրանք ովքեր ամերիկյան ֆուտբոլի երկրպագուներ չեն, հետևում են հայտնի բրենդների գովազդային հոլովակներին, քանի որ այս իրադարձությունը գովազդատուների համար նույնքան կարևոր է, որքան մրցաշարի երկրպագուների համար: Ավելին, եթե շատ տեղյակ չեք, ապա նշենք, որ գովազդային աշխարհում Super Bowl-ը համարվում է Ամանոր և շատ հայտնի գովազդներ նկարահանվում են հենց այս իրադարձության առիթով, քանի որ դրան հետևում է մոտ 190 միլոն մարդ: Super Bowl 2020-ը այս տարի լի է զվարճալի և հետաքրիր գովազդներով, ինչպես նաև էմոցիոնալ հղումներով: Ձեզ շատ հայտնի բրենդեր ինչպես Դորիտոսը, Պեպսին, կամ Ամազոնը թողարկել են հումորային գովազդներ, իսկ Գուգլի էմոցիոնալ հոլովակը արդեն հուզել հազարավոր մարդկանց: Եթե հետաքրքեց, ապա կարող եք դիտել ամենատպավորիչ գովազդների առաջին մասը բլոգում: https://deepagency.am/super-bowl-2020/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թվիթերը փորձարկում էր կապակցված պատասխանների (threaded responses) ֆիչըրը, որը այս շաբաթ արդեն թողարկվել է ios սարքերի համար: Այս ֆիչըրը աշխատում է հետևյալ կերպ. երբ այն մարդիկ, ում դուք հետևում եք որևէ կապակցված խոսակցության մեջ են, դուք կարող եք տեսնել նրանց բոլոր պատասխանները ձեր թայմլայնում: Այս պատասխանների նոր ձևաչափը թույլ է տալիս ավելի հեշտությամբ տեսնել, թե ով ում գրառմանն է պատասխանում՝ հնարավորություն տալով յուզերներին միանալ իրենց ծանոթների կապակցված խոսակցություններին: Թվիթերի այս նոր ֆիչըրի preview-ն կարող եք տեսնել կցված գիֆում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինստագրամը թողարկել է հավելվածի նոր update, որով յուզերներն արդեն կարող են պատասխանել ընկերների սթորիներին տարբեր GIF-երով: Ինչպես կարող եք տեսնել կցված կարճ վիդեոյում, ինստագրամի սթորիներում GIF-ով պատասխանելու համար ընդհամենը անհրաժեշտ է որոնել որևէ բառ «reply box»-ում և ուղարկել ձեր նախընտրած GIF-ը: Այս ֆիչըրը ևս մեկ հնարավորություն է տալիս յուզերներին ներգրավվելու սթորիների մեջ՝ հետաքրքրացնելով դրանց օգտագործումը: Դե ինչ, եթե ցանկանում եք փորձարկել այս նոր ֆիչըրը, պարզապես ներբեռնեք Ինստագրամի նոր ափդեյթը և զարմացրեք ընկերներին:
Գուգլը նոր դիզայն է թողարկել իր հայտնի Maps հավելվածի 15 ամյակի առիթով: Այս նոր դիզայնը ներառում է մի քանի փոքր փոփոխություներ ու ֆիչըրներ, սակայն հիմնական փոփոխությունը հավելվածի icon-ի մեջ է, որն ավելի շատ է նման լոկացիայի նշանի և համապատասխանում է Գուգլի մյուս հավելվածների դիզայնին: Բացի այդ, հավելվածի էկրանի ներքևում ավելացել են 5 նոր թաբեր՝ EXPLORE, COMMUTE, SAVED, CONTRIBUTE և UPDATES: Այս նոր դիզայնն ու ֆիչըրները ավելի ֆունկցիոնալ և գեղեցիկ են դարձնելում հավելվածի օգտագործումը յուզերների համար:
Ինստագրամը թողարկել է նոր ֆիչըր, որը թույլ է տալիս յուզերներին դասակարգել իրենց follower-ներին և տեսնել, թե որ գրառումների հետ են նրանք ամենաշատն ու ամենաքիչն առնչվում։ Սա հնարավորություն կտա յուզերներին ավելի հարմար ու հետաքրքիր feed կազմել՝ հասկանալով, թե ում գրառումներն են ամենաարդիականը իրենց համար։ Ինչպես նշել է Ինստագրամը, ժամանակի հետ մարդկանց նախասիրությունները փոխվում են, և այս ֆիչըրը ստեղծվել է հատուկ նրա համար, որ յուզերները կարողանան ավելի հեշտ կառավարել իրենց feed-ը՝ հիմնվելով իրենց ներկայիս հետաքրքրությունների և ծանոթությունների վրա: Իսկ դուք կարող եք փորձարկել այս նոր ֆիչըրը սեղմելով յուզերի following կոճակի վրա, որտեղ էլ կգտնեք նոր կատեգորիաներն ու դասակարգումները:
Սուրբ Վալետինի տոնն արդեն շատ մոտ է 🤗 Դրան ընդառաջ, Թվթերն արդեն ստեղծել է յուրօրիանակ Վալետինյան գովազդային արշավ՝ օգտագործելով անկեղծ գրառումներ իրական յուզերների կողմից։ Ավելին, Թվիթերը սկսել է տարածել այս գովազդային արշավը ինչպես Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի փողոցներում այնպես էլ մետրոներում 🚇 Մինչ շատ կազմակերպություններն իրենց գովազդներում ներկայացնում են Վալենտինը հեքիաթային և գեղեցիկ նկարագրություններով, Թվիթերը օգտագործում է իրական յուզերների գրառումները, որոնք ավելի անկեղծ ու իրական են ներկայացնում մարդկանց ասելիքը թե՛ սիրո, թե՛ Վալենտինի մասին 😊
Իսկ դուք հավանեցի՞ք այս գովազդային արշավի գաղափարը ❤
Իսկ դուք հավանեցի՞ք այս գովազդային արշավի գաղափարը ❤
Ինստագրամը սկսել է փորձարկել Monetization-ը IGTV-ում, ինչը նշանակում է, որ շատ շուտով վիդեո ստեղծողները կկարողնան գումար վաստակել IGTV-ի միջոցով՝ ներառելով տարբեր գովազդներ իրենց հոլովակներում: Այսպիսով, ավելացնելով Monetization-ի հնարավորություն IGTV-ում, Ինստագրամը կոգևորի յուզերներին հարթակում ստեղծել ավելի որակով կոնտենտ, ինպես նաև հետաքրքրություն կավելացնի IGTV-ի հանդեպ: Այս պահին դեռ չկան այլ մանրամասներ, սակայն հայտնի է, որ ԻՆստագրամը աշխատում է այս ուղղությամբ։
Snapchat-ը շուտով թողարկելու է ‘Here For You’ անվանումով ֆիչըր, որն ըստ էության լինելու է հոգեբանական օգնության գործիքների շարք: Ինչպես նշել է Snapchat-ը, նրանք թողարկում են այս ֆիչըրը հոգեբանական կամ ուղակի էմոցիոնալ վատ վիճակում գտնվող յուզերնեին օգնելու համար: Այս նոր ֆիչըրը, որը թողարկվելու է մոտակա ամիսներին, օգնության ձևեր է առաջարկելու բոլոր այն յուզերներին, ովքեր կորոնեն նյութեր կապված դեպրեսիայի, ինքնասպանության, սթրեսի կամ նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ: Այս գործիքների շարքը ներառելու է ապահով աղբյուրներ հաստատված հոգեբանական օգնության փորձագետների կողմից:
Երբևէ ցանկացե՞լ եք միավորել 2 տարբեր էմոջիներ, որպեսզի ավելի լավ արտահայտեք ձեր էմոցիաները: Եթե այո, ապա լավ լուր ունենք ձեզ համար 😊 Գուգլը թողարկել է նոր «Էմոջիների խոհանոց» կոչվող ֆիչըր Gboard ստեղնաշարում, որը թույլ է տալիս յուզերներին միավորել երկու տարբեր էմոջիներ՝ ստեղծելով նոր սթիքերային էմոջի 🥳 Ստեղծելով իրենց նախընտրած էմոջին, յուզերները կարող են օգտագործել դրանք տարբեր հավելվածների մեջ, այդ թվում Messenger-ում, Snapchat-ում, Telegram-ում, WhatsApp-ում: Դե ինչ, եթե դուք Android յուզեր եք, ապա արդեն կարող եք փորձարկել այս ֆիչըրրը և զարմացնել ձեր ընկերներին 🤗
McDonalds-ը թողարկել է նոր յուրօրինակ գովազդային արշավ, որը առանձնանում է իր մինիմալիստական գաղափարով: Ի տարբերություն սովորական գովազդային արշավներին, որոնք սովորաբար լցված են տարբեր ատրիբուտներով, McDonalds-ի պաստառներից որևէ մեկը չի ներառում ոչ՛ բրենդի լոգոն, ոչ՛ անվանումը և ոչ՛ էլ գեղեցիկ նկար: Այս նոր գովազդային արշավը ներառում է միայն գեղեցիկ տիպոգրաֆիա՝ McDonalds-ի բուրգերների բաղադրիչների բառերով ու նրանց նկարագրող գույներով: Չնայած դրան, նայելով պաստառներին պարզ է դառնում, թե որ բրենդի գավազդն է սա, ինչը խոսում է McDonalds-ի բացառիկ ճանաչելիության մասին: Ի դեպ, այս յուրօրինակ արշավը մշակվել է «Leo Burnett» հայտնի գովազդային ընկերության և տաղանդավոր արտիստ David Schwen-ի կողմից:
Ֆեյսբուքը թողարկել է Hobbi կոչվող նոր հավելված, որն իր բնույթով շատ նման է Pinterest-ին և հիմնականում թիրախավորված է hobbyist-ների վրա 🖼 Հավելվածը հնարավորություն է տալիս հավաքել տարբեր բնույթի նկարներ ըստ հոբբիների և հետաքրքրությունների, ինչպես օրինակ DIY նախագծերը, տնային դեկորացիաները, հետաքրքրիր բաղադրատոմսերը, սպորտը և այլն: Բացի այդ, Hobbi-ն նաև թույլ է տալիս յուզերներին ներբեռնել ու դասակարգել իրենց նկարները 🥳 Ինպես նշվել է, հավելվածը մշակվել է Ֆեյսբուքի էքսպերիմենտալ նախագծերով զբաղվող NPE թիմի կողմից և այն հասանելի է դեռ Ուկրաինայի, Բելգիայի, Կոլումբիայի և Իսպանիայի ios յուզերների համար:
Ինստագրամը փորձարկում է «ամենավերջին գրառումներ» կոչվող ֆիչըրը, որը կդասակարգի feed-ը ըստ հետևորդների վերջին գրառումների, ինչպես Ֆեյսբուքում: Ինչպես երևում է սքրինշոթում, այս փորձարկվող ֆիչըրը հայտնվում է որպես pop-up Ինստագրամի feed-ում՝ հայտնելով այն մասին, որ յուզերը ունի բաց թողնած գրառումներ: Այս պահին դեռ պարզ չէ, թե այս ֆիչըրը թողարկվելու է թե ոչ, սակայն եթե այն թողարկվի յուզերները կկարողանան ավելի տեղյակ լինել իրենց հետևորդների գրառումներից՝ բաց չթողներլով ոչ մի նկար կամ վիդեո: Իսկ մինչ այդ, յուզերները կտեսնեն գրառումները՝ հիմնվելով դրանց ներգրավվածության վրա:
Գիտե՞ք մի քանի օր առաջ ում ծնունդն էր 🥳 Դե՞, դե՞... լաավ, ասում ենք` ՄԵԹ ԳՐԵՅՆԻՆԳԻ, ով ամբողջ աշխարհում մեծ հայտնիություն ունեցող ՍԻՄՓՍՈՆՆԵՐԻ հեղինակն ա (սիմփսոնի սմայլիկ)
#Deepteam-ով որոշեցինք էս տարի նոր կերպարներ ստեղծել ❤ո՞նց ա ստացվել 😊 եթե հավանեցիք, կարող եք share & comment անել մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում ❤
Կերպարների հեղինակ՝ մեր Արթ ղեկավար SonArt Hakobi Manukyan 💞
#Deepteam-ով որոշեցինք էս տարի նոր կերպարներ ստեղծել ❤ո՞նց ա ստացվել 😊 եթե հավանեցիք, կարող եք share & comment անել մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում ❤
Կերպարների հեղինակ՝ մեր Արթ ղեկավար SonArt Hakobi Manukyan 💞
Երբևէ հետաքրքրե՞լ է, թե որոնք են գրառումներ կատարելու ամենալավ ժամերը ձեր բիզնես էջի առաջխաղացման համար: Եթե այո, ապա Ձեզ ենք ներկայացնում Ֆեյսբուքի ամենաօպտիմալ ժամերը` տարբեր ոլորտի բիզնեսների համար:
FACEBOOK - B2C: 9:00-10:00; 12:00-13:00; 16:00-17:00 B2B: 09:00; 15:00-16:00
🌐 Ծրագրավորման բիզնես ոլորտ: 09:00; 15:00; 17:00
👩⚕️ Առողջապահության ոլորտ: 06:00-07:00; 09:00; 11:00-12:00
📢 Մեդիա ոլորտ: 07:00; 11:00; 18:00
🔝Կրթություն: 08:00;12:00; 15:00
Ըստ տարբեր հետազոտությունների, սրանք են ամենալավ ժամերը Ֆեյսբուքում գրառումներ կատարելու համար, սակայն պետք է հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր բիզնես ունի իրեն հատուկ թիրախային լսարանը, որը կարող է տարբերվել նույն ոլորտի այլ բիզնեսից և ըստ որի էլ ցանկալի է սահմանել գրառումների օպտիմալ ժամերը:
FACEBOOK - B2C: 9:00-10:00; 12:00-13:00; 16:00-17:00 B2B: 09:00; 15:00-16:00
🌐 Ծրագրավորման բիզնես ոլորտ: 09:00; 15:00; 17:00
👩⚕️ Առողջապահության ոլորտ: 06:00-07:00; 09:00; 11:00-12:00
📢 Մեդիա ոլորտ: 07:00; 11:00; 18:00
🔝Կրթություն: 08:00;12:00; 15:00
Ըստ տարբեր հետազոտությունների, սրանք են ամենալավ ժամերը Ֆեյսբուքում գրառումներ կատարելու համար, սակայն պետք է հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր բիզնես ունի իրեն հատուկ թիրախային լսարանը, որը կարող է տարբերվել նույն ոլորտի այլ բիզնեսից և ըստ որի էլ ցանկալի է սահմանել գրառումների օպտիմալ ժամերը:
Twitter-ը վերջերս ձեռք է բերել Chroma Labs-ը, որը տարբեր սոցիալական հարթակների համար նկարներ ու սթորիներ ստեղծելու հավելված էր: Այս պահին դեռ պարզ չէ, թե արդյոք սա նշանակում է, որ Twitter-ում շուտով հայտվելու են սթորիներ, սակայն հայտնի է որ Chroma Labs-ը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը և միանալու է Twitter-ի թմին: Չնայած դրան, յուզերները դեռ կարող են օգտվել հավելվածից, սակայն այն նոր update-ներ չի ունենալու:
Ֆեյսբուքը փորձարկում է նոր update, որն իր մեջ ներառելու է տարբեր փոփոխություններ, այդ թվում` թաբերով news feed։ Թողարկումից հետո յուզերները կունենան news feed-ի դասակարգման մի քանի տարբերակ, ինչպես օրինակ դասակարգել այն ըստ ամենվերջին, ամենաէական և արդեն դիտված նորությունների: Բացի սա, յուզերները ցանկացած պահի կկարողանան փոխել և ընտրել իրենց նախընտրած feed-ի տարբերակը: Այս նոր update-ը ավելի հետաքրքիր կդարձնի հավելվածի օգտագործումը՝ թույլ տալով յուզերներին տեղյակ լինել բոլոր նորություններից:
TikTok-ը թողարկել է նոր ընտանեկան ապահովության համակարգ, որը թույլ է տալիս ծնողներին վերահսկել երեխաներին տվյալ հավելվածում: Այս կառավարման համակարգը ներառում է այնպիսի հնարավորություններ, ինչպես օրինակ՝ էկրանի ժամանակի սահմանափակում, անձնական նամակներ ստանալու սահմանափակումներ և ոչ ադեկվատ բովանդակության վերահսկողություն: Ինչպես նշել է կազմակերպությունը, ծնողները նախ պետք է իրենց ըքաունթը բացեն TikTok-ում, իսկ հետո կցելով այն երեխայի ըքաունթին, օգտագործել այս նոր վերահսկողության համակարգը:
Apple-ը մտադրված է փոփոխություններ անել իր սարքերի մեջ՝ թույլ տալով յուզերներին ընտրել իրենց նախընտրած default ios հավելվածները, որոնք սովորաբար նախօրոք ներառված են լինում Apple-ի կողմից: Սա նշանակում է, որ յուզերները հնարավորութուն կստանան փոխարինել, օրինակ, Safari-ն, Maps-ը, Mail-ը, Google Maps-ով, Chrome-ով և մի շարք այլ ավելի նախընտրելի հավելվածներով 🤗 Այս փոփոխությունները կարող են շատ աննշան թվալ, սակայն սա լավ հնարավորություն կլինի այլ կազմակերպությունների և հավելվածների համար մրցակցություն ունենալ միմյանց հետ: