Crossroads_am
3.61K subscribers
22.3K photos
4.88K videos
2 files
15.6K links
Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։

Հետևեք ինձ նաև`

X-ում https://twitter.com/am_crossroads

Facebook-ում https://goo.su/bD3FHHi

Հետադարձ կապի համար.
https://t.me/crossroads_amkap_bot
Download Telegram
🇮🇷 Իրանական ԶԼՄ-ները հրապարակում են Իրանի բնակիչների կադրերը, որոնք «կենդանի շղթաներով» շարվում են երկրի տարբեր հատվածներում էլեկտրակայանների շուրջ և կամուրջների վրա:

Նշվում է, որ դա պատասխան գործողություններ է դարձել նախագահ Թրամփի սպառնալիքներին, որը հայտարարել է էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ գործարքի չգնա մինչև իր կողմից սահմանված վերջնաժամկետը (ապրիլի 7-ին՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ին):

📌Այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա. Դոնալդ Թրամփ

#Իրան
🇦🇲🇪🇺 Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին ՀՀ-ի և ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները։

▪️Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած մարտահրավերներին։

▪️Մասնակիցները կարևորել են այդ երկրների կարիքների միջազգային տեսանելիության բարձրացումը։

▪️Քննարկվել է առաջիկայում կայանալիք՝ Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը։

#Հայաստան #ԵՄ #ՓԿԶՊ
🇮🇷🇨🇳🇷🇺✖️🇺🇳 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Բահրեյնի ներկայացրած բանաձևի նախագիծը, որը վերաբերում էր Հորմուզի նեղուցի վերաբացման հարցին:

Փաստաթուղթն աջակցություն չի ստացել ՌԴ-ի և Չինաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառման պատճառով։

#Իրան #Ռուսաստան #Չինաստան #ՄԱԿ
Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։

Նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 67 «կողմ», 0 «դեմ», 6 «ձեռնպահ» քվեով։ ԲՏԱ նախարարը հայտնել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտման դեպքում կկիրառվի 300 հազար դրամ տուգանք։

#ԱԺ
🏦 Երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ-ում գործող առևտրային բանկերում և ԿԲ-ում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ. ԿԲ

2026 թ. ապրիլի 15-ից շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

• 1999 թ. թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)

• 1999, 2001, 2011, 2015 թթ․ թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)

• 1999, 2003, 2009, 2012 թթ․ թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)

• 2003, 2006, 2008, 2012 թթ․ թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)

• 1999, 2007, 2009, 2012 թթ․ թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)»,-նշված է հաղորդագրության մեջ։

#Հայաստան #ԿԲ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
3+1 փոքրիկ խմբակի մասին. Նիկոլ Փաշինյան

#վարչապետ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇱🇺🇸🇮🇷 Իսրայելական 13-րդ ալիքը սկսել է հետհաշվարկ՝ մինչև ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնաժամկետը։

#Իսրայել #ԱՄՆ #Իրան
👎2
🇮🇷 «Այսուհետ բոլոր սահմանափակումները վերացվում են»․ ԻՀՊԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված տարածաշրջանի երկրներին

Տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները պետք է իմանան. մինչ օրս զգալի զսպվածություն ենք ցուցաբերել բարիդրացիական հարաբերությունների նկատառումներից ելնելով։ Հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ՝ պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, սակայն, այսուհետ բոլոր այդ սահմանափակումները վերացվում են։ Մենք գործողություններ կձեռնարկենք ԱՄՆ-ի և դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն նավթից և գազից։


Հայտարարությունը հրապարակել է IRNA գործակալությունը։

#Իրան
👍2
📸 NASA-ն նոր լուսանկարներ է հրապարակել Artemis II առաքելությունից

Լուսանկարներում երևում են Երկրի խլացված կապույտ երանգները՝ խառնարաններով ծածկված լուսնային մակերևույթի ֆոնին։ Այս լուսանկարները օգնում են ավելի լավ հասկանալ Լուսնի բարդ կառուցվածքը և ցույց են տալիս գիտական դիտարկումների արժեքը՝ առաքելության ընթացքում։

#NASA
🇦🇲🇵🇾 Քննարկվել են Հայաստանի և Պարագվայի միջև դիվանագիտական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պարագվայ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի «Կառլոս Անտոնիո Լոպես» դիվանագիտական և հյուպատոսական ակադեմիայի գլխավոր տնօրեն Էստեֆանիա Լատերսա դե լոս Ռիոսի հետ։

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև փորձի փոխանակման և ակադեմիական ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև՝ երկու երկրների երիտասարդ դիվանագետների միջև կապերի խորացման ուղիները։ 

#Հայաստան #Պարագվայ
🇦🇿🇹🇷 Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Anatolian Phoenix – 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Հաղորդվում է, որ մինչև ապրիլի 17-ը տևող միջազգային վարժանքներում Ադրբեջանը ներկայացված է ռազմաօդային ուժերի օդաչուներով, դեսանտայիններով, որոնողափրկարարական մասնագետներով, օդային երթևեկության կարգավարներով և տեխնիկական անձնակազմի կողմից։

#Ադրբեջան #Թուրքիա #AnatolianPhoenix2026
1
🇺🇸🇮🇷🇵🇰 Պակիստանի վարչապետ հրավիրել է ամերիկյան և իրանական պատվիրակություններին Իսլամաբադ ապրիլի 10-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքից հետո հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել ռազմական հարվածներն Իրանին։

Թրամփը նաև հայտարարել է, որ Թեհրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք։

#ԱՄՆ #Իրան #Պակիստան
🇺🇸🇮🇷🇵🇰 Որոշվել է բանակցություններ անցկացնել Իսլամաբադում՝ առավելագույնը 15 օրվա ընթացքում մանրամասները վերջնականապես կարգավորելու համար. Իրանի անվտանգության խորհուրդ

Նշվում է, որ Իրանը կընդունի պատերազմի ավարտը միայն այն դեպքում, երբ 10 կետանոց ծրագրում ուրվագծված սկզբունքները համաձայնեցվեն վերջնական բանակցություններում․

▪️Հրաժարվել ագրեսիայից
▪️Պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ
▪️Ճանաչել ուրանի հարստացումը
▪️Վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները
▪️Վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները
▪️Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
▪️Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
▪️Վճարել փոխհատուցում Իրանին
▪️Դուրս բերել ԱՄՆ մարտական ​​ուժերը տարածաշրջանից
▪️Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

#ԱՄՆ #Իրան #Պակիստան
👍1👎1
🇺🇸🇮🇷 Եթե ​​Իրանի վրա հարձակումները դադարեն, մեր հզոր զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները․ Իրանի ԱԳ նախարար

Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքով՝ հաշվի առնելով առկա տեխնիկական սահմանափակումները։


ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում կիսվել է Արաղչիի հայտարարությամբ։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության ավելացմանը․ «Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Կլինեն բազմաթիվ դրական գործողություններ։ Սա կարող է լինել Մերձավոր Արևելքի ոսկե դարը»։

#ԱՄՆ #Իրան
❗️🇮🇱🇱🇧 Հրադադարը Լիբանանին չի վերաբերում․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարել են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, միևնույն ժամանակ ընդգծել՝ հրադադարը Լիբանանին չի վերաբերում։

Բենիամին Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը աջակցում է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները։

#Իսրայել #ԱՄՆ #Իրան #Լիբանան
🇦🇲🇷🇺 «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել

Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստան ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:

Հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին),

- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։

#Հայաստան #Ռուսաստան
👎1