Civic
7.83K subscribers
10.9K photos
3.38K videos
7.79K links
Քաղաքացիակենտրոն լրատվություն Կայք:https://civic.am/ Էլ.փոստ:news@civic.am Facebook:https://www.facebook.com/civicarm
Download Telegram
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Ձերբակալվել է ԼՂ Ասկերանի քաղաքապետ եղած Հայկ Շամիրյանը:

Շամիրյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել:

🔻Թե ի՞նչ հիմքով է նա ձերբակալվել, այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա:
⚡️Բացի հրապարակային ձախողված հանդիպումներից Բագրատը նաև ստվերային հանդիպումներ է ունեցել

▪️Մեր տեղեկություններով Բագրատը հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործող մի շարք աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

🔻Փաստացի ունենք բացառիկ ու աննախադեպ իրավիճակ, երբ աղանդների դեմ պայքարելու փոխարեն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը հանցավոր համագործակության է գնում աղանդների ներկայացուցիչների հետ՝ պետության դեմ պայքարելու և հասարակության բևեռացումը խորացնելու համար։ [ B26 ]
⚡️Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

🔻Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։

🔻🗣Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
💪🇷🇺Մոսկվայի հայերը հայտնել են, որ ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Շարժմանը:
❗️Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը. ԱԱԾ
Civic
❗️Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների…
📌Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից. ԱԱԾ
🔔Դպրոցներում այսօր վերջին դասն է։

🇦🇲Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջանավարտներին մաղթում է հաջողություն, կանաչ ճանապարհ և միշտ առաջ գնալու վճռականություն։
🔻11:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🥸🇷🇺Ռուսաստանի Ուխտա քաղաքից հայերի այս խումբը ևս հայտնել է Հայաստան գալու ու հանրահավաքին մասնակցելու մասին։
⚡️Այսօր և վաղը Վազգեն Գալստանյանը հայրենիք չի փրկի` անձրև է

🔻Մեկ անգամ չէ, որ Հայաստանյան ընդդիմությունը ցուցադրել է իր կախվածությունը եղանակից: Հայրենիքի փրկությամբ զբաղվում են, երբ արև է ու տաք, իսկ ցրտին ու անձրևին` կորչի հայրենիքը:

🥸Սեզոնային անվանումը ստացած ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Վազգեն Գալստանյանը ևս բացառություն չէ, այսօր և վաղը նա հրապարակային հանդիպումներ չի ունենա` անձրև է, հայրենիքի փրկությունը կսպասի:
Նոր ցիկլոն է ներթափանցել, ՀՀ ողջ տարածքում ինտենսիվ անձրև, հատվածաբար՝ կարկուտ կտեղա. Սուրենյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗣Ազգին պառակտող կոչով է հանդես եկել Գալստանյանի աջակիցներից Վահրամ Սահակյանը

💁🏻‍♂️Ահա և նոր մեթոդներ ազգին պառակտելու: Ինչպես հասկանում ենք, ով ձեր քաղաքական տեսակետը չի կիսում, ավտոմատ կերպով դուրս է մնում հայ լինելու շարքից:

🤔Գուցե արդեն ժամանակն է անձնագրերում առանձին բաժին ավելացնել՝ «իսկական հայ» և «մնացածները»: Բայց մեկ հարց՝ ո՞վ է որոշելու, թե ով է «Իսկական հայ»: Հավանաբար պետք է հատուկ հանձնաժողով՝ ստուգելու համար՝ համապատասխանո՞ւմ են արդյոք ձեր պատկերացրած «հայության ստանդարտներին»
🔻Խոշոր ավտովթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
⚡️19-ամյա երիտասարդը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում:

▪️Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան

🔻Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը:
🔥Գիշերը հրդեհ է բռնկվել Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում

🔻Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ընտանիքի անդամները դուրս են եկել բաց պատշգամբ և այդպիսով փրկվել ծխահարումից: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել։

[ Լավ է, որ կանչել են փրկարարներին, այլ ոչ թե «փրկիչներին», քանի որ փրկարարները փրկում են առանց հանգստյան օրերի 😉 ]
⚡️🇷🇺Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա:
🔴25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 10-ը կալանավորվել է։

🔻Պատճառը՝ Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր դեպքերն են։

🔻Դրանք կապված են ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքերի հետ։
⚡️Հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Կաթողիկոսը

▪️Մայիսի 26-ի հանրահավաքից հետո շարժումը երեք ճանապարհ ունի՝ հեռանալ ու հանդիպել հաջորդ օրը՝ կրկին հանրահավաքի, հեռանալ ու սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, կամ անցնել ավելի ռադիկալ գործողությունների՝ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն, բռնի գործողություններ և այլն։

▪️Առաջին տարբերակը շարժումը մեկ անգամ փորձել է ու ֆիասկո գրանցել, իսկ ռադիկալ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ շարժմանն աջակցողների քանակն է ավելացել, ոչ էլ քաղաքական իրավիճակն է փոխվել։ Ավելացել են միայն Ռուսաստանի Դաշնությունից «աջակցող բրիգադները», որոնք բավարար չեն խաղաղ գործողությունների ընթացքում էական փոփոխություն ապահովելու համար։

🔻Եթե շարժումը որոշի ավելի ռադիկալ ճանապարհ ընտրել՝ օգտագործելով նաև ՌԴ-ից ժամանած «ուժերը», որոնք անկարգությունների դեպքում կարող են ավելի «էֆեկտիվ» լինել, ապա հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրեն ոչ թե Դաշնակցությունը, Քոչարյանը, Սարգսյանը կամ մյուսները, այլ Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ։
🔴Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։