Chap News
80 subscribers
2.11K photos
138 videos
1.56K links
Թարմ եւ կարեւոր լուրեր

Ստուգված և հավաստի տեղեկատվություն:

🌐 Կայք: www.chap.am
🔵 Facebook: www.facebook.com/chap.am
Download Telegram
Սյունիքի մարզի Տեղ գյուղում զոհված տղաները
🟧 Երեւանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
🟧 Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ շփումները դադարեցվել են։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը
🟨 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Շիրակի մարզում տեղում է ձյուն:
🟥 Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
🟧 Սամարղանդում ընթանում է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
🟨 Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք, և չի կարող որևէ տեղում Հայաստանին զենքի ու զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի և Հայաստանը հրաժարվի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
🟥 Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
🟧 Ադրբեջանը հայտնել է, որ իրենց մարզիկները չեն մասնակցելու Հայաստանում տեղի ունեցող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
🟥 Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
🟥 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: 19-ամյա մարզիկը նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանի պարգևատրման արարողությունը։
👍1
Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 12:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:

Նշենք՝ Թևանյանը 0:1 հաշվով պարտվելուց հետո երեք րոպեում հաշիվը դարձրեց 12:1 և կամային փայլուն հաղթանակ տարավ:
🟥 Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու, նշված է «Հայաստանի կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի արդյունքների եւ կատարողականի ընթացքի մասին» հաշվետվությունում։

Հաշվետվության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, փորձում է հասնել անօրինական պահվող անձանց վերադարձն ապահովելու հարցի լուծմանը։ 2022թ. ընթացքում հաջողվել է Հայաստան վերադարձնել 31 քաղաքացու։