Bekum News
148 subscribers
1.38K photos
1.1K videos
53 links
Հանդիսանում է "Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն" հասարակական կազմակերպության տեղեկատվական-վերլուծական գործիքներից մեկը։

Հավանեք'
https://facebook.com/bekumkentron/
Download Telegram
ՀԱՆԴԵՍ ԵՆՔ ԵԿԵԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ՝ «Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասով․

Հարգելի՛ գործընկերներ,

Որոշման նախագծի բոլոր կետերում առկա հիմնական տեղեկությունները, նույնիսկ՝ շարադրանքի հաջորդականությունը` համաձայն ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման, դասվում են պետական գաղտնիքի շարքին, մասնավորապես՝
ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14. Ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին տեղեկությունները

3. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՍ 1
24. Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի, տարահանման երթուղիների և տեղաբաշխման վայրերի ու դրանց հնարավորությունների մասին տեղեկությունները:

25. Քաղաքացիական պաշտպանության պլանների մասին տեղեկությունները:

ԱՌԱՋԱՐԿ
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք ամբողջովին գաղտնիացնել նշված նախագիծը՝ պարտադիր փոխելով հիմնական կետերում առկա տվյալները, ինչպես նաև Նախագիծը հեռացնել համացանցի հնարավոր հասանելի բոլոր ռեսուրսներից։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները․

ՆԿԱՏԱՌՈՒՄ 1․
Ներկայացված նախագծի 1 դրույթում առանձնացված է միայն «փրկարար ուժերի անձնակազմ»-ը, մինչդեռ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված է «արձագանքման ուժեր» տերմինը, որի մեջ մտնում են՝ «փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններին ենթակա ուժեր»-ը, այս կետում չկա նաև անդրադարձ օգնության ձեռք մեկնող կամավորների մասով։ Բացի վերոշարադրյալը, նշված կետում առկա է նաև «քիմիական վտանգավոր օբյեկտներ» եզրույթը, որն անհրաժեշտ է փոխարինել ՀՀ նշված օրենքով սահմանված «վտանգավոր օբյեկտներ՝ ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների» եզրույթով, իսկ «վթար» եզրույթը փոխարինել նույն օրենքով սահմանված իրարից տարբեր նկարագիր ունեցող «աղետ, արտակարգ դեպք (պատահար), արտակարգ իրավիճակ, վթար» տերմիններով։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է սահմանել յուրաքանչյուր դեպքի կամ զուգահեռաբար տեղի ունեցած մի քանի դեպքերի ժամանակ աշխատանքներին ներգրավված «արձագանքման ուժեր»-ի մեջ մտնող կառույցներին կամ խմբերին, ինչպես նաև կամավորներին տրամադրվելիք անհրաժեշտ միջոցների տեսակների բաշխումը համապատասխանաբար աղետի գոտում, արտակարգ դեպքի կամ պատահարի վայրում, արտակարգ իրավիճակի գոտում, վթարի վայրում, ինչպես նաև վերը թվարկված վայրերին մոտ գտնվելիս։

ԱՌԱՋԱՐԿ 1․
1 դրույթի 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ՝

1) արձագանքման ուժերը՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ենթակա ուժերին (հետայսու՝ արձագանքման ուժերին), ինչպես նաև կամավորներներին զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ վտանգավոր օբյեկտներում (ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների), աղետների, արտակարգ դեպքերի (պատահարների), արտակարգ իրավիճակների, վթարների վերացման աշխատանքներին մասնակցող արձագանքման ուժերին և կամավորներին՝ նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով։

ՆԿԱՏԱՌՈՒՄ 2․
1 դրույթի 2-րդ կետն անդրադառնում է սահմանամերձ մինչև 10կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչության ապահովմանը։ Հիմնավորված չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել նշված շառավիղը, ինչպես նաև ազգաբնակչությանը տրամադրվող անհատական պաշտպանիչ միջոցների տեսակները։ Անհրաժեշտ է բազմակողմանի ուսումանսիրել խնդիրը՝ խորհրդակցելով նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչպես նաև հաշվի առնել ներկայիս իրողությունները՝ փոխառելով նաև արտաքին փորձը։

ԱՌԱՋԱՐԿ 2.
Առաջարկում ենք վերաշարադրել 1 դրույթի 2-րդ կետը՝ փոփոխելով առկա ելակետային տվյալները, անհրաժեշտության դեպքում նաև նախատեսվող միջոցների տեսակները։

ՆԿԱՏԱՌՈՒՄ 3․
1 դրույթի 3-րդ կետում շարադրված է՝ «կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը
զտող հակագազերով և շնչադիմակներով»։

Ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը՝ պետական, թե մասնավոր, անհրաժեշտ է հստակեցում։ Այս կետում անդրադարձ չկա նաև Հայկական ԱԷԿ-ի անձնակազմին։

ԱՌԱՋԱՐԿ 3.
Առաջարկում ենք վերաշարադրել 1 դրույթի 3-րդ կետը հետևյալ կերպ․

ՄԱՍ2
3) պետական կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը և նրա շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը զտող հակագազերով և շնչադիմակներով.

ՆԿԱՏԱՌՈՒՄ 4․
1 դրույթի 4-րդ կետում անդրադարձ կա բացառապես քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմին, մինչդեռ հարկ է անդրադառնալ օրենքով սահմանված վտանգավոր օբյեկտներին։ Բացի դա, քիմիական վտանգավոր օբյեկտներ տերմինը ենթադրում է, որ դրանք մեկից ավելին են, հետևաբար՝ ճիշտ կլինի առհասարակ նշել անձնակազմեր, այլ ոչ՝ անձնակազմ։

ԱՌԱՋԱՐԿ 4.
1 դրույթի 4-րդ կետը շարադրել հետևյալ կերպ․

4) Վտանգավոր օբյեկտների անձնակազմերը
մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով։

ՆԿԱՏԱՌՈՒՄ 5․
2-րդ դրույթի՝ «Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականության» 2-րդ կետով սահմանված՝ «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու հերթականություն»-ը և հերթական կետերում առկա ենթակետերի հաջորդականությունը շարադրված է առանց հաշվի առնելու աղետների ռիսկի առնվազն նախնական գնահատումը, այն է՝ աղետների ռիսկի բնույթն ու հավանական չափը որոշելու որակական և քանակական մոտեցմամբ արտահայտված վերլուծական գործընթաց: Առաջնահերթությունները սահմանելիս հաշվի չեն առնված նաև զուգահեռաբար նույն կամ տարբեր վայրերում հնարավոր աղետի, արտակարգ դեպքի կամ պատահարի, արտակարգ իրավիճակի, վթարի սցենարները։
2-րդ դրույթի 2-րդ կետի 1-ին մասով սահմանված ա, բ, գ, դ կետերով սահմանված հաջորդականությունն անհրաժեշտ է փոփոխել, ինչպես նաև «բ» և «դ» ենթակետերի սահմանումներն անհրաժեշտ է փոփոխել համախատասխանաբար «արձագանքման ուժերի» և «վտանգավոր օբյեկտների անձնակազմերը» սահմանումներով։

ԱՌԱՋԱՐԿ 5․
2-րդ դրույթի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ կերպ․

1) առաջին հերթին․
ա․ արձագանքման ուժերը,
բ․ Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը և նրա շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և պետական կազմակերպությունների աշխատողները,
գ․ վտանգավոր օբյեկտների անձնակազմերը,
դ․ սահմանամերձ գոտու բնակավայրերի բնակչությունը,

ՆԿԱՏԱՌՈՒՄ 6.
Որոշման նախագծում առկա չեն անհատական պաշտպանության միջոցների բնութագրերը՝ առնվազն մարդկանց շնչառական օրգանները և մաշկը թունավոր գազերից, գոլորշիներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթաակտիվ փոշիներից, վարակիչ հիվանդությունների հարուցիչներից պաշտպանության մասով: Սա անհրաժեշտ և պարտադիր պայման է պետության կողմից կիրառական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև կատարվելիք ծախսերի արդյունավետության համար։

ԱՌԱՋԱՐԿ 6.
Սահմանել նախատեսվող բոլոր դեպքերի համար անհատական պաշտպանության միջոցների տեսակները, տարատեսակները և յուրաքանչյուր միջոցի հստակ բնութագրերը։

ՄԱՍ 3
ՆԿԱՏԱՌՈՒՄ 7.
7-րդ դրույթի 17-րդ կետում զետեղված «կազմակերպությունների փրկարար ուժեր» եզրույթը բավականին նեղ է և ըստ էության չի ընդգրկում առավել լայն և կիրառական սպեկտր։ Հետևապես, այն անհրաժեշտ է փոխարինել «արձագանքման ուժեր» եզրույթով, որն իր մեջ արդեն իսկ ներառում է «կազմակերպությունների փրկարար ուժեր» գաղափարը։ Հարկ է փոխարինել նաև «քաղաք» տերմինը կամ «համայնք», կամ «բնակավայր» տերմինով։

ԱՌԱՋԱՐԿ 7․
7-րդ դրույթի 17-րդ կետը շարադրել հետևյալ կերպ․

17. Վտանգի առկայության դեպքում արձագանքման ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի անմիջական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն համայնքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:

Զետեղված է Նախագծի ամփոփաթերթի 1 և 2 կետերում https://e-draft.am/projects/10118/digest

ՄԱՍ 4
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:

Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

ՀՀ ՊՆ
Ի լրումն մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԿԵՂԾԻՔ Է

Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՌԱՎԵԼ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ՈՉ ՎԱԶԵԼ ԹՐԵՆԴԻ ՀԵՏԵՎԻՑ!

ՄԱՍ 1
Հարգելի՛ գործընկերներ,

Նախագծի հիմնավորմամբ ներկայացված` «արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացման գործառույթներ»-ը բացարձակ չի ենթադրում գերատեսչության անվանափոխություն, ավելին՝ դա չհիմնավորված ավելորդություն է, քանի որ «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»-ն արդեն իսկ իր մեջ պարունակում է և՛ «արհեստական բանականության», և՛ «ամպային հաշվողական ծառայություններ»-ի ուղղությունները։

Որպես ասվածի հիմնավորում՝ բավարար է դիտարկել գիտական, տեխնոլոգիական և նորարական չափումների Ֆրասկատի ուղեցույցը կամ միջազգային ISO/IEC 22989 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ — Արհեստական բանականություն — Արհեստական բանականություն կոնցեպտներ և տերմինաբանություն» ստանդարտը․ կան նաև ոլորտները կարգավորող մի շարք այլ միջազգային փաստաթղթեր, որոնցով նույնպես հաստատվում է վերոհիշյալը։

Անհրաժեշտ է դրսևորել առավել բովանդակային և ռազմավարական մոտեցումներ, այլ ոչ վազել թրենդի հետևից։

Եթե գերատեսչության անվանափոխությունն ունի կենսական նշանակություն, ապա առաջարկում ենք դիտարկել «բարձր տեխնոլոգիական և ռազմական արդյունաբերության նախարարություն» անվանումը, քանի որ այն առավել բազմակողմանի և օբյեկտիվ կարտացոլի գերատեսչության էությունը։

Ներկայիս գերատեսչության անվանմամբ ըստ էության ստորադասված է պետության ռազմավարական առաջատար ճյուղերից մեկը՝ ռազմարդյունաբերությունը։

Հիշեցնենք, որ ռազմարդյունաբերությունն ունի երկու գլխավոր բաղադրիչ՝ բարձր տեխնոլոգիական և բարձր մակարդակի միջին տեխնոլոգիական․ դատելով ԶԼՄ-ում, համացանցում առկա բազմաբնույթ տեղեկատվությունից՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում զուգահեռաբար զարգանում են հիշյալ գլխավոր բաղադրիչները, այն ինչ՝ գերատեսչության անվանմամբ միայն շեշտադրվում է բարձր տեխնոլոգիական բաղադրիչը' լուսանցքից դուրս թողնելով ոլորտի ոչ պակաս կարևոր մյուս բաղադրիչը։

Հետևաբար՝ այս մասով պնդումները ևս կարելի է համարել հիմնավորված։
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք դիտարկել մեր առաջարկն ըստ էության։

Զետեղված է Նախագծի ամփոփաթերթի 3-րդ կետում
https://e-draft.am/projects/10149/digest ՄԱՍ 2
ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակվել է roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները:

Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։

​Հորդորում ենք՝
Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։
Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:
Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները ։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն iPhone բջջային հեռախոսների օգտատերերին

⚠️Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։

Կրկին անգամ հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՉԵՂԱՐԿԵԼ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

Հարգելի՛ գործընկերներ,

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, որոնք կարելի է դիտարկել հետևյալ տեսանկյուններից՝

1. Տեղեկատվական անվտանգության խաթարում․ նման կերպ ֆինանսավորվող ոչ առևտրային կազմակերպությունները, հատկապես՝ ԶԼՄ-ը, կարող են իրականացնել պետական համակարգի դեմ նպատակաուղղված բացահայտ կամ քողարկված ապատեղեկատվական արշավներ, ինչպես նաև ստեղծել հասարակական տրամադրություններ՝ դրանով խաթարելով որոշակի գործընթացներ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Հատկապես այն կարող է արտահայտվել ռազմական դրության կամ քաղաքական ճգնաժամերի ժամանակ։

ՄԱՍ 1
2. Օտարերկրյա ազդեցության մեծացում պետության ռեսուրսների հաշվին․ ոչ բարեկամ երկրները տեղական միջնորդների միջոցով կարող են ֆինանսավորել իրենց նպատակներին ծառայող ոչ առտրային կազմակերպություններին և ԶԼՄ-ներին։

3. Աշխարհաքաղաքական կենտրոնների կամ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ հանրույթի տրամադրությունների լիարժեք տիրապետում․ համապատասխան տվյալների հնարավոր արտահոսքի դեպքում՝ աշխարհաքաղաքական կենտրոններին կամ հատուկ ծառայություններին առանց ջանք գործադրելու և այդ ճանապարհին առանց սխալներ թույլ տալու (կարևոր է ՀՀ հակազդող մարմինների համար) հասու կդառնան ՀՀ պետական և մասնավոր հատվածաները ներկայացնող խմբերի (զանգվածների) հնարավոր իրական հայացքների, մտածելակերպի, տրամադրությունների վերաբերյալ հույժ կարևոր տեղեկատվությունը։

4. «Փափուկ ուժի» մեծացում․ պետության ներսում գործող «Փափուկ ուժի» կենտրոնները կարող են ստանալ լիարժեք ֆինանսական ինքնավարություն, մեծացնել ազդեցությունն ու գործել առավել քողարկված։

5. Սահմանադրական կարգի խարխլում․ խոշոր կապիտալ ունեցող խմբերը կարող են ստեղծել ոչ առտրային կազմակերպությունների և ԶԼՄ-ի ցանցեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են ունենալ առավել մեծ ազդեցություն հասարակական-քաղաքական կյանքի վրա, քան պետական ինստիտուտները․ արդյունքում՝ պետության մեջ կստեղծվի «պետություն»։

6. Պետական ինստիտուտների պատանդառում․ ըստ էության պետական բյուջեի հաշվին սնվող կազմակերպությունները, ելնելով նեղ խմբային շահերից, կարող են դրսևորել ագրեսիվ վարք և հանրային ճնշումների միջոցով ազդել կառավարման համակարգի վրա և ստիպել ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են ոչ թե ՀՀ պետական շահերից, այլ՝ նեղ խմբային կամ օտարերկրյա շահառուների շահերից։

7. Պաշտպանունակության խարխլում․ պետական բյուջեից դուրս բերվող գումարների անկանխատեսելի կտրուկ աճի պարագայում այն կարող է ուղիղ ազդել պետության պաշտպանունակության վրա, մասնավորապես՝ Կառավարությունը կարող է ստիպված լինել նվազեցնել ՀՀ ՊՆ և ԶՈւ, ՀՀ ԱԱԾ, ԱՀԾ, ՆԳՆ և ռազմարդյունաբերության հատկացումները։

8. Փողերի լվացում․
ա․ քաղաքացին կարող է փոխանցել համապատասխան գումարը փոխկապակցված ոչ առևտրային կազմակերպություններին կամ ԶԼՄ-ներին, որոնք էլ իրեն վերադարձնեն կանխիկ կամ այլ ծառայությունների տեսքով։
բ․ Որևէ պետական կառույցի ղեկավար կամ խոշոր տնտեսվարող կարող է իր աշխատակիցներին պարգևատրել, սակայն ստիպել եկամտահարկից փոխանցում կատարել իր հետ փոխկապակցված ոչ առևտրային կազմակերպություններին կամ ԶԼՄ-ին։
գ․ «բ» կետի տրամաբանությամբ կարող են նաև գործարկվել արտերկրից փողերի լվացման սխեմաներ՝ հետագայում ի հայտ գալու դեպքում վնաս հասցնելով նաև պետության վարկին։

9. Հոգեբանական ազդեցություն խոցելի խմբերի վրա․ որևէ հիմնարկի խոցելի աշխատակիցները կարող են ենթարկվել հոգեբանական ճնշումների թե՛ գործընկերների, թե՛ ղեկավարների կողմից և աշխատանքը կորցնելու վախից դրդված խոցելի աշխատակիցները համաձայնեն ուղղել իրենց միջոցները նախապես մատնանշված կազմակերպություններին։

10. Լրատվական դաշտի անկախության կորուստ․ ԶԼՄ-ները մեծ հավանականությամբ կարող են ընկնել քաղաքական կամ օլիգարխիկ որոշակի խմբերի ուղիղ ազդեցության տակ, քանի որ վերոհիշյալ խմբերն առանց «սեփական կապիտալի կորստի» կարող են «գնել» լրատվականների անկախությունը։ Արդյունքում՝ որոշ ժամանակ անց, լրատվական դաշտում գրեթե կկորի հնարավոր անաչառությունը։

11. Սոցիալ-հոգեբանական ազդեցություն․ արմատական գաղափարախոսություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ֆինանսական աճի պարագայում այն կարող է հանգեցնել հնարավոր ատելության խոսքի մեծացմանն ու սոցիալական տարբեր խմբերի բևեռացման խորացմանը։

12. Պետական բյուջեի ծանրաբեռնվածություն․ եկամտային հարկի վերադարձի ծավալները կարող են անկանխատեսելիորեն աճել՝ կտրուկ կամ անկանխատեսելի ավելացնելով պետական բյուջեի բեռը։

Հաշվի առնելով վերոհիշյալը և մի շարք այլ ռիսկեր՝ Նախագիծն այս տեսքով համարում ենք խիստ ռիսկային ազգային անվտանգության տեսանկյունից և առաջարկում ենք չեղարկել այն։

Առաջարկում ենք նաև հետագայում նման Նախագծերի ներկայացման ժամանակ շրջանառել փաթեթային տարբերակները՝ ներառելով նաև օրենքից բխող համապատասխան նորմատիվ կարգավորման առաջարկները։

Զետեղված է նախագծի ամփոփաթերթի 1 կետում https://e-draft.am/projects/10150/digest

ՄԱՍ 2
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:

Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

ՀՀ ՊՆ
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:

Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

ՀՀ ՊՆ
Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու:

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին:

ՀՀ ՊՆ
Ս.թ. մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում։

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված՝ Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում․ հնարավոր են անբարենպաստ ելքեր։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ:

Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

ՀՀ ՊՆ
Ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ
Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

ՀՀ ՔԿ