Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Սիրելի՛ հետևորդ,

🎯Արի՛ ծանոթանալու և արդյունավետ նախաճաշի՝ աջակցելով Դեպի Բարձունք նախագծին․․․

Այս կիրակի 10:30 Club-ում բանախոսելու է «Բարձունքի» առաջնորդող խորհրդի անդամ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։ Հանդիպման թեման խիստ արդիական՝

Կրթական տենդենցներն ու փոփոխությունները արհեստական բանականության զարգացման համատեքստում։
Սոցիալական ձեռներեցություն։

Ինչպե՞ս միանալ և աջակցել 👇
վճարելով և գալովով նախաճաշի Արեգի հետ,
նվիրելով մասնակցության հնարավորություն քո մտերիմներին,
ֆինանսավորել մարզերից մեկ կամ մի քանի երիտասարդի մասնակցություն («10:30 ակումբի» թիմը կներգրավի)։

Սիրով կսպասե՛նք․․․

https://forms.gle/sYTiBcCbFLKMmdiG8

Հ․ Գ․ Կա 20 տեղ։ Մասնակցության գումարը՝ 10.000 դրամ։

Քո ներդրումը շաաաատ կարևոր է ․․․
👍21
🚀 «Բարձունք» կրթական շարժումն այսուհետ հանդես կգա նոր տարբերանշանով՝ համահունչ իր տեսլականին ու առաքելությանը։

🎯 Տարբերանշանի հիմքում ընկած է դեպի կենտրոն ձգվող ճառագայթների տրամաբանությունը, որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ կենտրոնանալը․ բոլոր գծերը ձգվում են դեպի մեկ կետ, մեկ նպատակ։

Բարձունքի տարբերանշանը երազանքի ու նպատակի խորհրդանիշ է, ամեն մի ճառագայթ մի գործ է, և այդ գործերը միասին, ի վերջո, տանում են դեպի մեր մեծ նպատակի իրականացում։

💜 Տարբերանշանի մանուշակագույն գույնը հոգևոր աճի, միշտ դեպի լույս ընթանալու մեր խոստման խորհրդանիշն է, մուգ կապույտը արտացոլում է մեր հաստատակամությունը, համակարգային մոտեցումներն ու ընտրած ճանապարհը՝ կրթությունը։

#Միշտ_դեպի_լույս ☀️
7
Channel photo updated
«Բարձունք» կրթական շարժումը, մեծ ոգևորությամբ, հայտնում է՝ «Դեպի բարձունք» նախագիծն արդեն 6 դպրոցներում է․․․ 🚀🚀🚀

‼️ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Դեպի բարձունք» նախագծի սահմանած մրցութային կարգով նախորդ երկու ամիսների ընթացքում անցավ 18 դպրոց։ Դպրոցները հանդես են եկել աշակերտական խմբերով՝ իրականացրելով թիմային աշխատանքները՝ առաջադրանքները սահմանված ժամկետներում ներկայացնելու նպատակով։ Արժանի պայքարի և մրցութային 2 փուլերի արդյունքում՝ նախագծում ներգրավված 5 դպրոցներն են․

📚 Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոց,
📚 Կոտայքի մարզի Հրազդանի Անանիա Շիրակացու անվան հ․ 6 հիմնական դպրոց,
📚 Արարատի մարզի Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան հ. 1 միջնակարգ դպրոց,
📚 Արարատի մարզի Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան հ․ 2 հիմնական դպրոց,
📚 Երևանի հ. 185 հիմնական դպրոց։

Ավելին 👇
https://www.facebook.com/bardzunk/posts/pfbid021f4TsidmCVLu9pkiRmahxHJiQYeBnEfkMzd1929pQRibv2aA99JAhec4scFDk6K6l
4👍1
Դեկտեմբերի 23-ին «Բարձունք» կրթական շարժումն ու իր թիմը մասնակցեցին «Ոգեզէն» տարուայ ամփոփիչ համաժողով 2023-ին, որին մասնակցում էին ևս 13 կառույցներ և նախաձեռնություններ։

🟪 Համաժողովի ընթացքում «Ոգեզէն» համայնքի կազմակերպութիւնները ներկայացրեցին Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը նպաստող իրենց նախագծերը:

📌Բարձունքը ներկայացավ «Արահետ» և «Դեպի բարձունք» նախագծերով։
👍32
Նոր ձեռքեր, նոր սերունդ, նոր բարձունքներ 🚀🚀🚀

Դեպի Բարձունք նախագծին 2023 թ․-ին միացավ 26 աջակցող ձեռք՝ վստահ լինելով, որ պետականաշինությունն սկսվում է մրցունակ կրթությունից 📚 Նրանց շնորհիվ, «Դեպի բարձունք» մոդելի ակումբներ հիմնվեցին ևս 5 դպրոցներում։

Միացի՛ր և դու, դարձի՛ր ձեռք՝ 2024-ի քո ներդրումն ուղղելով օրվա սերնդի հզորացմանը։

Միանալու և մանրամասների համար 👇
https://bit.ly/4925JNx

Թե ինչու ընտրել «Դեպի բարձունք»-ը՝ պատմում են մեզ արդեն աջակցող ձեռքերը 💜
4