Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
#Բարձունքցի երիտասարդների համար կազմակերպվող ամենամսյա դասընթացները շարունակվում են։ Օրեր առաջ իրականացված դասընթացի շրջանակում նրանց հետ միասին քննարկեցինք համակարգերի տեսակները, դրանց փիլիսոփայությունը, կազմման հիմնական և առաջնային քայլերը։

🧠 Դասընթացի մասնակիցները ծանոթացան համակարգերի տեսության խնդիրներին, ուսումնասիրեցինք, թե ինչպես են կազմվում համակարգերը և ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել դրանք պահպանելու համար։ Երիտասարդները տեղեկացան ռազմավարություն և մարտավարություններ մշակելու կարևորությանն ու սկզբունքներին, ուսումնսիրեցին SWOT վերլուծության և SMART նպատակների սահմանման մեթոդները՝ այդ գործընթացն առավել հեշտ ու համակարգված կազմակերպելու համար։
5
🙂 Այսօր Խաղողօրհնեք է՝ Աստվածածնի վերափոխման տոնը: Այս տոնը Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է։

Ավանդույթի համաձայն այդ օրը օրհնվում էր տարվա առաջին բերքն ու բաժանվում ժողովրդին։ Հնում այդ բերքն էր ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը 🐝

☀️ Նավասարդյան տոներին, մարդիկ մեծ հանդիսավորությամբ իրենց այգու բարիքները տանում էին տաճար և ընծայում բերքի ու պտղաբերության աստվածներին:

🍇 Քրիստոնեական շրջանում տարվա բերքի խորհրդանիշ ընտրվեց խաղողը, որի օրհնությամբ էլ օրհնվում է ողջ տարվա բերքն ու գինին։
6
#Իմացիր_և_հոգա

🌊 Սևանա լիճը՝ հայերիս գոյաբանական կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ կենսական ջրի աղբյուրը, իր ռազմավարական դերով ու նշանակությամբ, այսօր, առավել քան երբևէ, տիրոջ վերաբերմունք է պահանջում։

Այսօր Սևանա լճի օրն է, որը 1999թ․ ի վեր նշում ենք օգոստոսի վերջին կիրակի օրը։

Ավելին 👇

https://www.facebook.com/photo/?fbid=708517721316165&set=a.561716242662981
5
📚 Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր

🤔 Մեր հանրության մի մեծ մասը, մտածում է, որ կրթվում են մինչև որևէ տարիք, օրինակ մինչև դպրոցը կամ բուհն ավարտելը, իսկ դրանից հետո արդեն ապրելու ու աշխատելու ժամանակն է։ Սա մեծ կեղծիք ու չարիք է, որը արգելակում է, ոչ թե մեր պետությունում ապրող անհատի աճը, այլ նաև պետության աճը, որովհետև պետությունը հենված է անհատների ուսերին։

Ավելին 👇
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0yyFoc9BDCvwffuRm3nXfFjLA5E9rrXxqEGHJvbPa91vY4axGb8X7aWJqupuqEDmxl&id=100064738301221&mibextid=Nif5oz

#Գիտելիքը_ուժ_Է
#Ճանաչումը_սիրո_հիմքն_է
👍3
#Ընդունում_ենք_հայտեր

‼️ «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է հանրակրթական դպրոցներին համագործակցության՝ «Դեպի բարձունք» նախագծի շրջանակում։

«Դեպի բարձունքը» ակումբային ձևաչափ է, որը կյանքի է կոչվում՝ 13-16 տարեկան աշակերտների և դպրոցի ղեկավարության համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի շրջանակում հիմնվում է աշակերտական ակումբ, որը գործում է 4 հիմնական ուղղություններով՝
📚 անձնային աճ,
📚 դպրոց - համայնք - պետություն,
📚 մարդ - բնություն կապ,
📚 մասնագիտական կողմնորոշում։

Եթե դուք՝
ունեք 300 և ավելի աշակերտ,
նախատեսում եք զարգացնել դպրոցի հասարակական կյանքը,
ցանկանում եք ներառել ակտիվ աշակերտներին ոչ ֆորմալ կրթական գործընթացների մեջ,

Մենք պատրաստ ենք․․․

Ավելին՝
https://www.facebook.com/photo?fbid=719974023503868&set=a.561716242662981
👍2
#Հայտարարություն

🇦🇲 ‼️Երկրում տիրող ներկա իրավիճակի պայմաններում՝ «Բարձունք» կրթական շարժումը կոչ է անում․

1. բոլոր ինքնաբուխ և ինքնուրույն ձևավորված նախաձեռնություններին, կուսակցություններին և շարժումներին կապ հաստատել միմյանց հետ և սկսել ակտիվ քննարկումներ ծավալել։

Այսօր երկխոսելը, միմյանց հարգելը, լսելը ու հասկանալը միակ ուղին է, որը կարող է դեմ կանգնել անվերջ ատոմիզացող և պառակտող իրականությանը։ Մեր անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, այլևս, աններելի է, և այն պետք է փոխակերպել փոխադարձ հարգանքի։

2. զրույց և համագործակցություն ծավալել...

Ավելին 👇
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0gm62xffhcpjS6rvdDpkh1ySk5h4hUqfovWc2ucQPpuBpcKiJ3NSDiyF2mRDHkFmVl&id=100064738301221&mibextid=Nif5oz
👍4
Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԻԹ - Անվտանգության Իրազեկման Թիմի և #9ԶԵՆ-ի համատեղ ջանքերով մշակվել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին իրազեկման կանոնների #Ես_պատրաստ_եմ ուղեցույցը։

👉 Այս ուղեցույցը պետք է դարձնել գիտելիք, որի վրա հիմնվելով զգալիորեն կբարձրացնեք մեր և մեր հարազատների պաշտպանվածության մակարդակը ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ պատերազմական դրության և կրակոցների ժամանակ։

📚 Գրքույկին ծանոթանալու և այն ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով ⬇️

https://bit.ly/45clFK8
👍2
Այսօր Բարձունքի ԱԽ անդամները Կենտրոն ՀԸ-ում էին․․․

Թե ինչի՞ց են զրուցել մեր անդամները, կիմանաք դիտելով հաղորդումը 👇

https://youtu.be/jp5VEHxigDA?si=fj3NmGMp58ovXU6c
👍41
🗣️ Արդյունավետ հաղորդակցությունը ոչ միայն էական է, այլև հանդիսանում է հզոր գործիք անվտանգության կարևորագույն մարտահրավերներին դիմակայելու համար: Հաղորդակցության թեմայով վերջին սեմինարի ընթացքում մենք խորացանք հաղորդակցման մոդելների և դրանց գործառույթների մեջ՝ կենտրոնանալով հաղորակցության անվտանգային խնդրի վրա:

💬 Ինչպես նշեց մեր բանախոս Գայանե Հովհաննիսյանը․ «Ամեն ինչ սկսվում է իրազեկվածությունից․․․ այն մեզ օգնում է զինված լինել, թույլ է տալիս պայքարել տեղեկատվական դիվերսիայի դեմ»։

Շնորհակալություն արդյունավետ հանդիպման համար։ Վստահ ենք՝ ձեռք բերած գիտելիքները գործնական կիրառություն են ունենալու։

📚 Եղե՛ք իրազեկված, եղե՛ք ապահով․․․
👍31
Սիրելի՛ հետևորդ,

🎯Արի՛ ծանոթանալու և արդյունավետ նախաճաշի՝ աջակցելով Դեպի Բարձունք նախագծին․․․

Այս կիրակի 10:30 Club-ում բանախոսելու է «Բարձունքի» առաջնորդող խորհրդի անդամ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։ Հանդիպման թեման խիստ արդիական՝

Կրթական տենդենցներն ու փոփոխությունները արհեստական բանականության զարգացման համատեքստում։
Սոցիալական ձեռներեցություն։

Ինչպե՞ս միանալ և աջակցել 👇
վճարելով և գալովով նախաճաշի Արեգի հետ,
նվիրելով մասնակցության հնարավորություն քո մտերիմներին,
ֆինանսավորել մարզերից մեկ կամ մի քանի երիտասարդի մասնակցություն («10:30 ակումբի» թիմը կներգրավի)։

Սիրով կսպասե՛նք․․․

https://forms.gle/sYTiBcCbFLKMmdiG8

Հ․ Գ․ Կա 20 տեղ։ Մասնակցության գումարը՝ 10.000 դրամ։

Քո ներդրումը շաաաատ կարևոր է ․․․
👍21
🚀 «Բարձունք» կրթական շարժումն այսուհետ հանդես կգա նոր տարբերանշանով՝ համահունչ իր տեսլականին ու առաքելությանը։

🎯 Տարբերանշանի հիմքում ընկած է դեպի կենտրոն ձգվող ճառագայթների տրամաբանությունը, որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ կենտրոնանալը․ բոլոր գծերը ձգվում են դեպի մեկ կետ, մեկ նպատակ։

Բարձունքի տարբերանշանը երազանքի ու նպատակի խորհրդանիշ է, ամեն մի ճառագայթ մի գործ է, և այդ գործերը միասին, ի վերջո, տանում են դեպի մեր մեծ նպատակի իրականացում։

💜 Տարբերանշանի մանուշակագույն գույնը հոգևոր աճի, միշտ դեպի լույս ընթանալու մեր խոստման խորհրդանիշն է, մուգ կապույտը արտացոլում է մեր հաստատակամությունը, համակարգային մոտեցումներն ու ընտրած ճանապարհը՝ կրթությունը։

#Միշտ_դեպի_լույս ☀️
7
Channel photo updated
«Բարձունք» կրթական շարժումը, մեծ ոգևորությամբ, հայտնում է՝ «Դեպի բարձունք» նախագիծն արդեն 6 դպրոցներում է․․․ 🚀🚀🚀

‼️ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Դեպի բարձունք» նախագծի սահմանած մրցութային կարգով նախորդ երկու ամիսների ընթացքում անցավ 18 դպրոց։ Դպրոցները հանդես են եկել աշակերտական խմբերով՝ իրականացրելով թիմային աշխատանքները՝ առաջադրանքները սահմանված ժամկետներում ներկայացնելու նպատակով։ Արժանի պայքարի և մրցութային 2 փուլերի արդյունքում՝ նախագծում ներգրավված 5 դպրոցներն են․

📚 Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոց,
📚 Կոտայքի մարզի Հրազդանի Անանիա Շիրակացու անվան հ․ 6 հիմնական դպրոց,
📚 Արարատի մարզի Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան հ. 1 միջնակարգ դպրոց,
📚 Արարատի մարզի Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան հ․ 2 հիմնական դպրոց,
📚 Երևանի հ. 185 հիմնական դպրոց։

Ավելին 👇
https://www.facebook.com/bardzunk/posts/pfbid021f4TsidmCVLu9pkiRmahxHJiQYeBnEfkMzd1929pQRibv2aA99JAhec4scFDk6K6l
4👍1