Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
💦 Ձեզ գունեղ տրամադրություն ու ջերմություն ենք բերել Վարդավառի տոնախմբությունից 😍

☀️ Երեկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տոնեցինք բոլորիս կողմից այդքան սիրելի Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը․․․

💛 Օրը հագեցած էր տոնին հատուկ երգ ու պարով, ավանդական սովորույթներով և, իհարկե, ջրոցիով․․․

☀️ Տոնական տրամադրության, օրն ազգայինով լցնելու ու բոլորիս դրան մասնակից դարձնելու համար շնորհակալ ենք «Մասունք» ավանդական երգի-պարի համույթին , դե իսկ հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար շնորհակալ ենք ագարակցիներին, Ագարակի համայնքապետարանին և Ագարակի դպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տիկին Լորետա Մարգարյանի 💛

💛 Վարդավառի տոնը թող, իրապես, օրհնաբեր լինի Հայոց երկրի համար ☀️
4👍2
ℹ️ Տեղեկատվությունն այսօր չափազանց վճռորոշ դերակատարում ունի և հանդիսանում է կարևոր զենք բազմաբնույթ պատերազմներում...

Բարձունքում իրականացվեց «Հոգեբանական պատերազմներ» խորագրով բաց դասընթացների շարք՝ նախատեսված Բարձունքի անդամների և բոլոր հետաքրքրվողների համար։

💁 Եռօրյա դասընթացի շրջանակում մենք ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ, որոնք առնչվում էին տեղեկատվությանը, դրա միջոցով իրականացվող քարոզչությանը, վերջինիս՝ որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառությանը։

📚 Դասընթացը ուղղորդիչ էր ցանկացած տեղեկատվության քննադատաբար վերաբերելու, վերլուծելու, ինչպես նաև ընթացող ընդհանուր գործընթացների շրջանակում դիտարկելու տեսանկյունից։

💜 Շնորհակալ ենք «9ԶԷՆ» մեդիա միավորմանը համագործակծության, գիտելիքով ու սեփական փորձառությամբ մեզ հետ կիսվելու համար 🙂

#տեղեկատվությունը_զենք_է
👍31
😍 Ոգևորվածություն, հույզեր, սպասում․․․

#Բարձունքի և Բեռլինի #Լուսակետ միության համագործակցությունը շարունակում է տեսանելի արդյունքներ գրանցել 🤝

🪡🧵 Այս անգամ՝ համատեղ ջանքերի և մեր հայրենակիցների ֆինանսական ներդրմամբ՝ Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում հիմնվեց կարի արտադրամաս։

Արտադրամասի բացումը, իսկապես, ոգեշնչել է Ներքին խնձորեսկցիներին․ նրանք վստահ են, որ համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տալու, իսկ գյուղը շարունակելու է զարգանալ ու ամուր պահել սահմանը 🙌

🎯 Ներկայումս արտադրամասը, գործելուն զուգահեռ, վերապատրաստումներ է իրականացնում գյուղի կանանց շրջանում` նրանց հմտությունները զարգացնելու և արտադրամասի աշխատանքային թիմը համալրելու նպատակով։ Ակնկալվող արտադրանքն իրացվելու է ինչպես հարակից համայնքներում, այնպես էլ Երևանում։

#սյունիք #կարի_արտադրամաս
3
Ուղղությունը` դեպի բարձունք 🪂

🚀 Դեպի Բարձունք նախագծի շրջանակում Այնթապի թիվ 2 դպրոցի աշակերտների համար անցկացվեց ճիշտ նպատակներ սահմանելու, դրանց հասնելու մեխանիզմների վերաբերյալ դասընթաց 📚

💥Տեսական նյութի փոխանցումից հետո դասընթացին մասնակցած աշակերտները նաև գործնական վարժանքների միջոցով են սովորել, թե ինչպես է պետք ճիշտ նպատակներ սահմանել և դրանց հասնելու համար ինչ մեխանիզմներ է հարկավոր կիրառել։
1
📯 #Նավասարդ. հայերի ազգային ինքնության օր

🗓 Հին Հայաստանում Նոր տարին նշում էին օգոստոս, կամ, ինչպես հնում էին այն անվանում, Նավասարդ ամսին (նավա-նոր և սարդ-տարի բառերից)։ Ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Ի դեպ, փաստ է, որ շատ հին քաղաքակրթություններ օգտվել են Հայկյան անշարժ օրացույցից, որի սկիզբը օգոստոսի 11-ի առավոտյան ժամը 04:00-ն է 🕓

🏹 Ներկայումս հայկական տոնացույցում այս օրն ամրագրված է ոչ միայն որպես հին նոր տարի, այլև՝ որպես ազգային ինքնության տոն։ Օրվա ընտրությունը պատահական չէ. այդ օրը Հայկ նահապետի տարած մեծ հաղթանակը Բելի հանդեպ դարձել է Հայոց Բուն տոմարի սկիզբը։ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի համաձայն՝ այդ հաղթական ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 2492թ. օգոստոսի 11-ին, որն էլ դարձել է տոմարի մեկնակետը, եղել է Նավասարդ ամսվա առաջին՝ Արեգ օրը։

Ավելին 👇
https://www.facebook.com/photo?fbid=696453202522617&set=a.561716242662981
4
#Բարձունքցի երիտասարդների համար կազմակերպվող ամենամսյա դասընթացները շարունակվում են։ Օրեր առաջ իրականացված դասընթացի շրջանակում նրանց հետ միասին քննարկեցինք համակարգերի տեսակները, դրանց փիլիսոփայությունը, կազմման հիմնական և առաջնային քայլերը։

🧠 Դասընթացի մասնակիցները ծանոթացան համակարգերի տեսության խնդիրներին, ուսումնասիրեցինք, թե ինչպես են կազմվում համակարգերը և ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել դրանք պահպանելու համար։ Երիտասարդները տեղեկացան ռազմավարություն և մարտավարություններ մշակելու կարևորությանն ու սկզբունքներին, ուսումնսիրեցին SWOT վերլուծության և SMART նպատակների սահմանման մեթոդները՝ այդ գործընթացն առավել հեշտ ու համակարգված կազմակերպելու համար։
5