Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
💦 Ձեզ գունեղ տրամադրություն ու ջերմություն ենք բերել Վարդավառի տոնախմբությունից 😍

☀️ Երեկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տոնեցինք բոլորիս կողմից այդքան սիրելի Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը․․․

💛 Օրը հագեցած էր տոնին հատուկ երգ ու պարով, ավանդական սովորույթներով և, իհարկե, ջրոցիով․․․

☀️ Տոնական տրամադրության, օրն ազգայինով լցնելու ու բոլորիս դրան մասնակից դարձնելու համար շնորհակալ ենք «Մասունք» ավանդական երգի-պարի համույթին , դե իսկ հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար շնորհակալ ենք ագարակցիներին, Ագարակի համայնքապետարանին և Ագարակի դպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տիկին Լորետա Մարգարյանի 💛

💛 Վարդավառի տոնը թող, իրապես, օրհնաբեր լինի Հայոց երկրի համար ☀️
4👍2
ℹ️ Տեղեկատվությունն այսօր չափազանց վճռորոշ դերակատարում ունի և հանդիսանում է կարևոր զենք բազմաբնույթ պատերազմներում...

Բարձունքում իրականացվեց «Հոգեբանական պատերազմներ» խորագրով բաց դասընթացների շարք՝ նախատեսված Բարձունքի անդամների և բոլոր հետաքրքրվողների համար։

💁 Եռօրյա դասընթացի շրջանակում մենք ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ, որոնք առնչվում էին տեղեկատվությանը, դրա միջոցով իրականացվող քարոզչությանը, վերջինիս՝ որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառությանը։

📚 Դասընթացը ուղղորդիչ էր ցանկացած տեղեկատվության քննադատաբար վերաբերելու, վերլուծելու, ինչպես նաև ընթացող ընդհանուր գործընթացների շրջանակում դիտարկելու տեսանկյունից։

💜 Շնորհակալ ենք «9ԶԷՆ» մեդիա միավորմանը համագործակծության, գիտելիքով ու սեփական փորձառությամբ մեզ հետ կիսվելու համար 🙂

#տեղեկատվությունը_զենք_է
👍31
😍 Ոգևորվածություն, հույզեր, սպասում․․․

#Բարձունքի և Բեռլինի #Լուսակետ միության համագործակցությունը շարունակում է տեսանելի արդյունքներ գրանցել 🤝

🪡🧵 Այս անգամ՝ համատեղ ջանքերի և մեր հայրենակիցների ֆինանսական ներդրմամբ՝ Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում հիմնվեց կարի արտադրամաս։

Արտադրամասի բացումը, իսկապես, ոգեշնչել է Ներքին խնձորեսկցիներին․ նրանք վստահ են, որ համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տալու, իսկ գյուղը շարունակելու է զարգանալ ու ամուր պահել սահմանը 🙌

🎯 Ներկայումս արտադրամասը, գործելուն զուգահեռ, վերապատրաստումներ է իրականացնում գյուղի կանանց շրջանում` նրանց հմտությունները զարգացնելու և արտադրամասի աշխատանքային թիմը համալրելու նպատակով։ Ակնկալվող արտադրանքն իրացվելու է ինչպես հարակից համայնքներում, այնպես էլ Երևանում։

#սյունիք #կարի_արտադրամաս
3
Ուղղությունը` դեպի բարձունք 🪂

🚀 Դեպի Բարձունք նախագծի շրջանակում Այնթապի թիվ 2 դպրոցի աշակերտների համար անցկացվեց ճիշտ նպատակներ սահմանելու, դրանց հասնելու մեխանիզմների վերաբերյալ դասընթաց 📚

💥Տեսական նյութի փոխանցումից հետո դասընթացին մասնակցած աշակերտները նաև գործնական վարժանքների միջոցով են սովորել, թե ինչպես է պետք ճիշտ նպատակներ սահմանել և դրանց հասնելու համար ինչ մեխանիզմներ է հարկավոր կիրառել։
1