Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🌄 Բարձունքը 5️⃣ տարեկան է․․․

Հինգ տարի՝ գաղափարներ, ծրագրեր ու ամենակարևորը՝ դրանց հավատացող մարդիկ 💜

Այս լուսանկարներում ամփոփված են ոչ միայն օրվա ջերմ պահերը, այլև միասին անցած ճանապարհը, փոխադարձ վստահությունն ու նվիրումը 🤝

Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով այս հինգ տարիների ընթացքում եկել է, մնացել է և այսօր էլ շարունակում է մեր #Երազանքի_հայրենիքի համահեղինակը լինել 🇦🇲

#Բարձունք #5_տարի #Համագումար
#Միշտ_դեպի_լույս
16
🇦🇲 #Հայոց_պատմություն ֆիլմաշարի մեկնարկը տրված է…

Դեկտեմբերի 18-ին #Բարձունք-ում կայացավ «Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը 😍

Ֆիլմը ստեղծվել է բազում աջակիցների և նվիրյալ կամավորների ջանքերով՝ մարդկանց, ովքեր հավատացել են, որ մեր պատմությունը պետք է պատմել արժանապատիվ, գիտահեն ու ժամանակակից լեզվով։

🎬 Առջևում նոր մասեր են, նոր պատմություններ և մեծ ճանապարհ։

Ֆիլմաշարի շարունակությունն ապահովելու համար առաջիկայում կմեկնարկենք ֆոնդհայթայթում, իսկ մինչ այդ կարող եք աջակցել նախագծին ձեր նվիրատվությամբ․

Նվիրատվության տվյալներ 💜
Հաշվեհամար՝ 2053122055081004, Ինեկոբանկ
Շահառու՝ «Բարձունք» կրթական շարժում ՀԿ
Նպատակ՝ Հայոց պատմություն, Հանգանակություն

📌 #Հիշեցում․ ֆիլմաշարի առաջին մասը առցանց հասանելի կլինի Ամանորի գիշերը։ Կսպասենք ձեր դիտարկումներին, կարծիքներին ու արձագանքներին։
9
20👍1
📚 Ուրբաթ օրը համեցե՛ք տար․․․

Ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Հասմիկ Բաղրամյանի առաջին գրքի շնորհանդեսին՝ Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանությունը։

Գիրքը միասին մտածելու ու զրուցելու առիթ է՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հեքիաթների, առասպելների ու խորհրդանշանների խորքային շերտերը։

📖 Շնորհանդեսի ընթացքում կխոսենք գրքի գաղափարի, ստեղծման ճանապարհի և Թումանյանի հայտնի բալլադի գաղտնիքների մասին։

Տեղում գիրքը ձեռք բերելու հնարավորություն կունենաք։

🗓 Օր՝ հունվարի 23
Ժամ՝ 19:00
📍 Վայր՝ Բարձունք կենտրոն, Արմեն Տիգրանյան 19

Մասնակցության համար գրանցվեք այստեղ․
https://forms.gle/Gy55sd81u3qsTWC86

Սիրով սպասում ենք բոլորիդ 💜
12👍1
#Ի_զեն. և՛ թրով, և՛ գրչով | ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

🎯 «Բարձունք»-ը շարունակում է «Ի զեն. և՛ թրով, և՛ գրչով» նախագիծը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ համախմբելով երիտասարդներին Հայաստանի անվտանգության շուրջ խորքային քննարկման և հետազոտության համար։

Եթե դու 17–23 տարեկան ես և ուզում ես ոչ միայն խոսել անվտանգության մասին, այլ հասկանալ դրա համակարգային հիմքերը և առաջարկել լուծումներ, ապա այս հարթակը քեզ համար է։

📚 Երկու ամիս շարունակ մասնակիցները մենթորների խորհրդատվությամբ կիրականացնեն հետազոտական նախագծեր Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) գաղափարախոսության շուրջ՝ համադրելով տեսական վերլուծությունը, միջազգային փորձն ու գործնական լուծումները։

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 15։

Ամփոփիչ հետազոտությունները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Մասնակցության համար գրանցվիր այստեղ․
https://forms.gle/ozjcsBfS4mQW2bYz5
15
#Հայտարարություն ‼️

Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է ամռանը կայանալիք ընտրություններին։ Այսօր գրեթե բոլոր քաղաքական միավորները, որոնք մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործընթացում, հետևելով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի առաջադրած օրակարգին, դեռևս պաշտոնական քարոզարշավը չսկսած՝ ներկայանում են հանրությանը և ներկայացնում իրենց ծրագրերն ու գաղափարները։ Թե որքանով է ժամանակից շուտ տրված նման մեկնարկն օրինական, ցավոք, մնում է անհայտ։

«Բարձունք» կրթական-կամավորական շարժումը հարկ է համարում հանրության ուշադրությունը սևեռել մի շարք հարցերի վրա, որոնք մեր արատավոր մշակույթի մասն են դարձել և կարող են անդառնալի հետևանքներ թողնել հայության կյանքում.

Ամբողջական հայտարարությունը 👇

https://www.facebook.com/share/p/17VwtnbV4B/
19
#Ի_զեն․ և՛ թրով, և՛ գրչով | Հայտերի ընդունման 2-րդ փուլ

Եթե դու 17–23 տարեկան ես և ուզում ես խորությամբ հասկանալ Հայաստանի անվտանգային մարտահրավերները՝ դուրս գալով մակերեսային քննարկումներից ու անցնելով լուծումների ձևակերպմանը, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։

🎯 «Ի զեն․ և՛ թրով, և՛ գրչով» նախագիծը ձևավորում է անվտանգության մասին մտածող, վերլուծող և լուծումներ առաջարկող երիտասարդ սերունդ։

📚 Ծրագրի ընթացքում դու կիրականացնես հետազոտություն՝ անդրադառնալով Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգին (ՀՊԱՀ)՝ համադրելով տեսական գիտելիքը, միջազգային փորձը և գործնական առաջարկները։

📅 Հայտերի ընդունման երկրորդ փուլը բաց է մինչև ապրիլի 6-ը։

📍 Կարևոր․ ծրագրի ընթացքում նախատեսված է 2–3 առկա հանդիպում Երևանում։

🏆 Լավագույն աշխատանքի հեղինակին կշնորհվի խրախուսական մրցանակ՝ քաղաքացիական զենք (եթե այն լինի նրա առաջին զենքը)։

Գրանցում՝
https://forms.gle/ozjcsBfS4mQW2bYz5

Կիսվելն ու տարածելը խիստ օգտակար է

#Ի_զեն #ՀՊԱՀ #Հայաստան
#պաշտպանություն #անվտանգություն #հզոր_հայրենիք
#Բարձունք #Միշտ_դեպի_լույս
15
Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի։

#Վազգեն_Ա
#Սողոմոն_Թեհլերյան_130
22
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 💜

Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
/Ա Հովհաննես 4:18/
27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗺️Աշխարհի մեր ընկալումներն ու իրականությունը։ Արդյո՞ք մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջը։

Ամբողջական տարբերակը 👇
https://youtu.be/Nvih5foEE40?si=aJIxAZ35dquJ6vGY
12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙 #Լուսարար_01 | Նարատիվներ և կոգնիտիվ պատերազմներ, ազգային դիմադրողականություն և հայկական քաղաքակրթություն...

🎧 Զրուցել ենք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանի հետ։

Այսօր մենք հաճախ հայտնվում ենք տարբեր սցենարներում, որոնց հեղինակը մենք չենք։ Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես հակադրվել, այլ ունենալ ավելի ուժեղ գաղափար։

🌍 Ի՞նչ ունենք մենք առաջարկելու աշխարհին։

Ամբողջ թողարկումը 👇
https://youtu.be/x-YjWQS-dnM?si=tqP4ley-AvsqM-2J

👉 Հիշի՛ր բաժանորդագրվել #Լուսարար_Podcast-ին
https://youtube.com/playlist?list=PLKJl4j1RaUJIu7v5egoypoa6FOl0mQB0e&si=mWyiJbD9G7lQMgJ_

#Լուսարար
#Կառուցելով_Հայոց_Երկիրը
#Հայաստան
10👍4