🌄 Բարձունքը 5️⃣ տարեկան է․․․
Հինգ տարի՝ գաղափարներ, ծրագրեր ու ամենակարևորը՝ դրանց հավատացող մարդիկ 💜
Այս լուսանկարներում ամփոփված են ոչ միայն օրվա ջերմ պահերը, այլև միասին անցած ճանապարհը, փոխադարձ վստահությունն ու նվիրումը 🤝
Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով այս հինգ տարիների ընթացքում եկել է, մնացել է և այսօր էլ շարունակում է մեր #Երազանքի_հայրենիքի համահեղինակը լինել 🇦🇲
#Բարձունք #5_տարի #Համագումար
#Միշտ_դեպի_լույս

❤16
🇦🇲 #Հայոց_պատմություն ֆիլմաշարի մեկնարկը տրված է…
Դեկտեմբերի 18-ին #Բարձունք-ում կայացավ «Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը 😍
Ֆիլմը ստեղծվել է բազում աջակիցների և նվիրյալ կամավորների ջանքերով՝ մարդկանց, ովքեր հավատացել են, որ մեր պատմությունը պետք է պատմել արժանապատիվ, գիտահեն ու ժամանակակից լեզվով։
🎬 Առջևում նոր մասեր են, նոր պատմություններ և մեծ ճանապարհ։
Ֆիլմաշարի շարունակությունն ապահովելու համար առաջիկայում կմեկնարկենք ֆոնդհայթայթում, իսկ մինչ այդ կարող եք աջակցել նախագծին ձեր նվիրատվությամբ․
Նվիրատվության տվյալներ 💜
Հաշվեհամար՝ 2053122055081004, Ինեկոբանկ
Շահառու՝ «Բարձունք» կրթական շարժում ՀԿ
Նպատակ՝ Հայոց պատմություն, Հանգանակություն
📌 #Հիշեցում․ ֆիլմաշարի առաջին մասը առցանց հասանելի կլինի Ամանորի գիշերը։ Կսպասենք ձեր դիտարկումներին, կարծիքներին ու արձագանքներին։

❤9
📚 Ուրբաթ օրը համեցե՛ք տար․․․
Ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Հասմիկ Բաղրամյանի առաջին գրքի շնորհանդեսին՝ Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանությունը։
Գիրքը միասին մտածելու ու զրուցելու առիթ է՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հեքիաթների, առասպելների ու խորհրդանշանների խորքային շերտերը։
📖 Շնորհանդեսի ընթացքում կխոսենք գրքի գաղափարի, ստեղծման ճանապարհի և Թումանյանի հայտնի բալլադի գաղտնիքների մասին։
Տեղում գիրքը ձեռք բերելու հնարավորություն կունենաք։
🗓 Օր՝ հունվարի 23
⏰ Ժամ՝ 19:00
📍 Վայր՝ Բարձունք կենտրոն, Արմեն Տիգրանյան 19
Մասնակցության համար գրանցվեք այստեղ․
https://forms.gle/Gy55sd81u3qsTWC86
Սիրով սպասում ենք բոլորիդ 💜

❤12👍1
#Ի_զեն. և՛ թրով, և՛ գրչով | ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
🎯 «Բարձունք»-ը շարունակում է «Ի զեն. և՛ թրով, և՛ գրչով» նախագիծը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ համախմբելով երիտասարդներին Հայաստանի անվտանգության շուրջ խորքային քննարկման և հետազոտության համար։
Եթե դու 17–23 տարեկան ես և ուզում ես ոչ միայն խոսել անվտանգության մասին, այլ հասկանալ դրա համակարգային հիմքերը և առաջարկել լուծումներ, ապա այս հարթակը քեզ համար է։
📚 Երկու ամիս շարունակ մասնակիցները մենթորների խորհրդատվությամբ կիրականացնեն հետազոտական նախագծեր Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) գաղափարախոսության շուրջ՝ համադրելով տեսական վերլուծությունը, միջազգային փորձն ու գործնական լուծումները։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 15։
Ամփոփիչ հետազոտությունները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Մասնակցության համար գրանցվիր այստեղ․
https://forms.gle/ozjcsBfS4mQW2bYz5

❤15