Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🏛 Պատմությունը չի պտտվում քո շուրջը կամ ինչպե՞ս է պատմությունը դառնում մտածողություն...

Պատմության դասավանդման ավանդական մոդելը հաճախ գերբեռնված է քաղաքական պատմությամբ՝ թագավորներ, ճակատամարտեր ու անհատին առնչվող դրվագներ։ Մինչդեռ երկրաշարժը, երաշտը, հիվանդությունները ոչ պակաս որոշիչ գործոններ են։

#Գիտահեն_երկիր խորագրի ներքո կխոսենք՝ ինչպես է պատմությունը դառնում մտածողություն և ինչու է կարևոր դուրս գալ «եսակենտրոն» պատմության շրջանակից։

👤 Մեր հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմության դասավանդման փորձագետ Զոհրաբ Գևորգյանն է։

Այս հանդիպման ընթացքում կքննարկենք․
ինչպե՞ս է պատմական գիտակցությունը ձևավորվում միջավայրային մտածողություն,
ինչպե՞ս օգնել սովորողին տեսնել, որ պատմությունն անհատի սահմաններից դուրս է և
ինչպիսի՞ առաջադրանքներն ու նախագծերը կարող են փոխել պատմության դասի էությունը՝ այն դարձնելով հասարակական մտածողության արդյունավետ հարթակ։

🗓 Օր՝ դեկտեմբերի 3
🕖 Ժամ՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19

Մուտքն ազատ է, բայց գրանցումը պարտադիր է 💜
👉 https://forms.gle/XrA5Z267KRkQNYAfA
3
Շնորհավոր Կամավոր օր 💜

Բարձունքում կամավորելու և կամավորության մեր ընկալումների մասին 👇

https://www.facebook.com/share/p/1Co7apCirT/
10👍2
🎬 ՊՐԵՄԻԵՐԱ | Հայոց պատմություն ֆիլմաշար | Մաս 1

«Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է «Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասի պրեմիերային։

📅 Օր՝ դեկտեմբերի 18
🕖 Ժամը՝ 19:20
📍 Վայր` «Բարձունք» կենտրոն, Արմեն Տիգրանյան 19

Ֆիլմը ստեղծվել է նվիրատուների և կամավորների ջանքերով՝ որպես ազգային հիշողության, ինքնաճանաչման և շարունակական կրթության ճանապարհ։

Պրեմիերային հաջորդելու է քննարկում։

Սիրով սպասելու ենք մեր բոլոր գաղափարակիցներին և գործընկերներին։

🔗 Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել․
https://forms.gle/49dXpXRKRJBa1fF66
12👍3
🌄 Բարձունքը 5️⃣ տարեկան է․․․

Հինգ տարի՝ գաղափարներ, ծրագրեր ու ամենակարևորը՝ դրանց հավատացող մարդիկ 💜

Այս լուսանկարներում ամփոփված են ոչ միայն օրվա ջերմ պահերը, այլև միասին անցած ճանապարհը, փոխադարձ վստահությունն ու նվիրումը 🤝

Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով այս հինգ տարիների ընթացքում եկել է, մնացել է և այսօր էլ շարունակում է մեր #Երազանքի_հայրենիքի համահեղինակը լինել 🇦🇲

#Բարձունք #5_տարի #Համագումար
#Միշտ_դեպի_լույս
16
🇦🇲 #Հայոց_պատմություն ֆիլմաշարի մեկնարկը տրված է…

Դեկտեմբերի 18-ին #Բարձունք-ում կայացավ «Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը 😍

Ֆիլմը ստեղծվել է բազում աջակիցների և նվիրյալ կամավորների ջանքերով՝ մարդկանց, ովքեր հավատացել են, որ մեր պատմությունը պետք է պատմել արժանապատիվ, գիտահեն ու ժամանակակից լեզվով։

🎬 Առջևում նոր մասեր են, նոր պատմություններ և մեծ ճանապարհ։

Ֆիլմաշարի շարունակությունն ապահովելու համար առաջիկայում կմեկնարկենք ֆոնդհայթայթում, իսկ մինչ այդ կարող եք աջակցել նախագծին ձեր նվիրատվությամբ․

Նվիրատվության տվյալներ 💜
Հաշվեհամար՝ 2053122055081004, Ինեկոբանկ
Շահառու՝ «Բարձունք» կրթական շարժում ՀԿ
Նպատակ՝ Հայոց պատմություն, Հանգանակություն

📌 #Հիշեցում․ ֆիլմաշարի առաջին մասը առցանց հասանելի կլինի Ամանորի գիշերը։ Կսպասենք ձեր դիտարկումներին, կարծիքներին ու արձագանքներին։
9