Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🇦🇲 Հետադարձ հայացք՝ հանուն ապագայի․ բնությունը, արդյունաբերությունը և մարդը․․․

Հայաստանը սովետական շրջանում ուներ զարգացած արդյունաբերական համակարգ, որի փլուզման պատճառներն ու հետևանքները մինչ օրս լիովին չենք գիտակցել։

🎙️ Այս քննարկումը հնարավորություն է նորովի դիտարկել անցյալի իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչու չենք կարողանում վերականգնել տնտեսական ու բնապահպանական հավասարակշռությունը՝ հանուն ապագայի։

👤 Մեր հյուրը՝ մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանն է, ում հետ կանդրադառնանք 👇

1987թ․ ծնված «Գոյապահպանություն» էկոլոգիական շարժման և «Ղարաբաղյան շարժման» փոխկապակցվածությանը,
արդյունաբերական համակարգի փլուզման պատճառներին ու հետևանքներին,
#Նաիրիտ գործարանի և արդյունաբերական ժառանգության ներկայիս վիճակին,
անցյալի դասերից բխող հնարավոր ուղիներին՝ ապագայի կայուն զարգացման համար։

📅 Օր՝ 29 հոկտեմբերի
🕕 Ժամ՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվե՛ք այստեղ․
https://forms.gle/sVY4iEW3nWpRucPcA

Սիրով սպասում ենք 💜
7
🏔 Մեզ_Մասիսն_են_կտակել…

Գաղափարը ծնվեց #Բարձունք համայնքի ներսում՝ բարձունքցիների համար 💜

Ունենալ խորհրդանշական հուդի, որը մեկ ակնթարթում կպատմի մեր հիշողության, պատասխանատվության և հավերժական ընթացքի մասին։

Մեզ Մասիսն են կտակել… իսկ #Մասիսը բոլորինս է 🌄

Ահա թե ինչու, հուդիները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար

Եթե ուզում ես ունենալ քո օրինակը՝ մինչև նոյեմբերի 15-ը ընտրիր գույնն ու չափը, լրացրու հղումը և կատարիր 10․000 դրամ հանգանակություն․

👉 https://forms.gle/xmfzU3i1R2DkvdQD8

#Բարձունք #Արարատ #Մեզ_Մասիսն_են_կտակել
9
#ԳրքԱրար | 📘 Աջակցենք ԳԻՏՈՒԹՅԱՆԸ միասին 🚀

‼️ Գիտական արժեք ունեցող ոչ մի գիրք չպետք է մնա համակարգչային պանակներում։ Գիտնականը պետք է ուսումնասիրի, վերլուծի, արժեք ստեղծի՝ առանց մտածելու տպագրական ընթացքի մասին։

📖 Անցյալ տարի #Բարձունք-ը հրատարակեց իր առաջին գիրքը՝ #Արարատյան_մարդը։ Հիմա ձևավորում ենք #ԳրքԱրար ֆոնդը՝ որպես երկարաժամկետ հիմք ազգային նշանակություն ունեցող գրքերի ստեղծման համար։

📚 Ֆոնդի առաջին նախաձեռնությունն է Հրաչյա և Արմինե Արզումանյանների «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գիրքը՝ գրված Արցախում՝ պատերազմի օրերին։

Գիրքը բացահայտում է պետության, գիտության և նորարար տեխնոլոգիաների փոխկապակցվածությունը։

🎯 Մենք փնտրում ենք 50 նվիրյալ, ովքեր տարեկան 100,000 դրամ նվիրատվությամբ կդառնան #ԳրքԱրար ֆոնդի հիմնադիր՝ աջակցելով նոր գրքերի ստեղծմանը։

Ընտրիր աջակցության քո տարբերակը՝
Հիմնադիր աջակից՝ 100,000 դրամ տարեկան
Ընթացիկ աջակցություն՝ ցանկացած չափով

Միացի՛ր ռազմավարական այս գրքի տպագրությանը այսօր․
https://ap.am/hy/fundraisers/ef970470-605f-4a26-8572-485df44f2f3a?tab=story
8👍1
💥 #Բարձունք-ը համալրում է մեդիա թիմը 💥

Եթե ստեղծարար ես, արագ սովորող և ցանկանում ես լինել թիմում, որը լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով ու արարելով, միացի՛ր մեզ 🤝

Մենք փնտրում ենք.
✍️ Տեքստագիր
🎨 Graphic Designer
🎥 Reel Maker

#Բարձունք-ում կամավորելը կենսակերպ է։ Այստեղ դու․
🟪 դառնում ես գաղափարական շարժման մասնակից, որը ձևավորում է մեր հայրենիքի տեսլականը և կրթում ինքնաճանաչ ու հայրենատեր սերունդ,
🟪 ստանում ես գործնական փորձ՝ աջակցելով իրական նախագծերի առաջխաղացմանն ու հանրայնացմանը,
🟪 զարգացնում ես քո ստեղծագործական կարողությունները, թիմային փորձառությունը և պորտֆոլիոն։
🟪 քո ստեղծած բովանդակությունը հասնում է հազարավոր մարդկանց և դառնում իրական ազդեցություն։

Կամավորել կարող ես 2 տարբերակով 👇
🟪 մեզ անդամակցելով՝
https://www.bardzunk.am/membership/
🟪 անցնելով կից հղմամբ`
https://forms.gle/AqDU8bjMsBH2sawBA

Սպասում ենք քեզ 💜

#Բարձունք #media_team #կամավորություն
10
🏛 Պատմությունը չի պտտվում քո շուրջը կամ ինչպե՞ս է պատմությունը դառնում մտածողություն...

Պատմության դասավանդման ավանդական մոդելը հաճախ գերբեռնված է քաղաքական պատմությամբ՝ թագավորներ, ճակատամարտեր ու անհատին առնչվող դրվագներ։ Մինչդեռ երկրաշարժը, երաշտը, հիվանդությունները ոչ պակաս որոշիչ գործոններ են։

#Գիտահեն_երկիր խորագրի ներքո կխոսենք՝ ինչպես է պատմությունը դառնում մտածողություն և ինչու է կարևոր դուրս գալ «եսակենտրոն» պատմության շրջանակից։

👤 Մեր հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմության դասավանդման փորձագետ Զոհրաբ Գևորգյանն է։

Այս հանդիպման ընթացքում կքննարկենք․
ինչպե՞ս է պատմական գիտակցությունը ձևավորվում միջավայրային մտածողություն,
ինչպե՞ս օգնել սովորողին տեսնել, որ պատմությունն անհատի սահմաններից դուրս է և
ինչպիսի՞ առաջադրանքներն ու նախագծերը կարող են փոխել պատմության դասի էությունը՝ այն դարձնելով հասարակական մտածողության արդյունավետ հարթակ։

🗓 Օր՝ դեկտեմբերի 3
🕖 Ժամ՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19

Մուտքն ազատ է, բայց գրանցումը պարտադիր է 💜
👉 https://forms.gle/XrA5Z267KRkQNYAfA
3
Շնորհավոր Կամավոր օր 💜

Բարձունքում կամավորելու և կամավորության մեր ընկալումների մասին 👇

https://www.facebook.com/share/p/1Co7apCirT/
10👍2
🎬 ՊՐԵՄԻԵՐԱ | Հայոց պատմություն ֆիլմաշար | Մաս 1

«Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է «Հայոց պատմություն» ֆիլմաշարի առաջին մասի պրեմիերային։

📅 Օր՝ դեկտեմբերի 18
🕖 Ժամը՝ 19:20
📍 Վայր` «Բարձունք» կենտրոն, Արմեն Տիգրանյան 19

Ֆիլմը ստեղծվել է նվիրատուների և կամավորների ջանքերով՝ որպես ազգային հիշողության, ինքնաճանաչման և շարունակական կրթության ճանապարհ։

Պրեմիերային հաջորդելու է քննարկում։

Սիրով սպասելու ենք մեր բոլոր գաղափարակիցներին և գործընկերներին։

🔗 Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել․
https://forms.gle/49dXpXRKRJBa1fF66
12👍3
🌄 Բարձունքը 5️⃣ տարեկան է․․․

Հինգ տարի՝ գաղափարներ, ծրագրեր ու ամենակարևորը՝ դրանց հավատացող մարդիկ 💜

Այս լուսանկարներում ամփոփված են ոչ միայն օրվա ջերմ պահերը, այլև միասին անցած ճանապարհը, փոխադարձ վստահությունն ու նվիրումը 🤝

Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով այս հինգ տարիների ընթացքում եկել է, մնացել է և այսօր էլ շարունակում է մեր #Երազանքի_հայրենիքի համահեղինակը լինել 🇦🇲

#Բարձունք #5_տարի #Համագումար
#Միշտ_դեպի_լույս
16